Աստղագուշակ․ հոկտեմբերի 6

 ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)
 

Օրվա սկիզբը հրաշալի կլինի։ Մի քանի ժամվա ընթացքում շատ բան կհասցնեք անել։ Ժամանակը հարմար է հին պլաններին ու գաղափարներին վերադառնալու համար։ Մի կորցրեք նախկին կապերը վերականգնելու, ձեզ համար թանկ մարդկանց հետ հարաբերությունները հարթելու հնարավորությունը։
 

Օրվա երկրորդ կեսը ավելի հանգիստ կանցնի։ Այն խոշոր հաղթանակներով չի նշանավորվի, փոխարենը լավ հանգստանալու հնարավորություն կունենաք։ Չեն բացառվում հին ծանոթներից լավ նորությունները, ինչպես նաև համագործակցություն, համատեղ ուղևորություններ ու ստեղծագործ նախագծեր սկսելու մասին անսպասելի առաջարկները։
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։


 


ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)
 

Բարենպաստ օր է աշխատանքի և այլ օգտակար զբաղմունքների, ինչպես նաև գործնական շփումների համար։ Ձեր ձեռքբերումներն աննկատ չեն մնա, իսկ տաղանդներին արժանի կիրառում կգտնեք։ Չեն բացառվում գրավիչ առաջարկները, որոնք ընդունելու դեպքում չեք զղջա։
 

Հավանական են ծանոթություններ, որոնք սիրային հարաբերությունների սկիզբ կդառնան։ Լսեք ինտուիցիայի ձայնին։ Այն կհուշի, թե ինչպես է պետք գործել։ Իրենց մասին կարող են հիշեցնել մարդիկ, որոնց հետ ժամանակին ուժեղ զգացմունքներն են կապել։ Հնարավորություն կունենաք վերականգնել հարաբերությունները։ Միայն թե մտածեք՝ արդյոք արժե անել դա, քանի որ հին սխալները կրկնելու վտանգ կա։
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։



ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)
 

Օրն արդյունավետ, բայց անհանգիստ կանցնի։ Շատ բան պետք է հասցնեք, իսկ իրադարձությունները սպասվածի նման չեն զարգանա։ Այնպես որ՝ ստիպված եք լինելու հաճախ փոխել պլանները, իմպրովիզներ անել, ռիսկի դիմել։ Չնայած ամենին՝ հաջողության հասնելու շանսերը շատ մեծ են։
 

Հույս դրեք ինտուիցիայի վրա։ Այն շատ գործերում օգտակար կլինի ձեզ։ Օրվա երկրորդ կեսին չեն բացառվում անսպասելի այցերը, որոնց համար շատ ուրախ կլինեք։ Հնարավոր են հանդիպումներ մարդկանց հետ, որոնց վերջին շրջանում շատ կարոտել էիք։ Հին գործնական կամ ընկերական կապերը վերականգնելու շանս կլինի։
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)
 

Օրը հեշտ չի դասավորվի, հույզերը լարված կլինեն։ Սուր կարձագանքեք իրադարձություններին, սրտին մոտ կընդունեք այն, ինչին մեկ ուրիշ ժամանակ ուշադրություն չէիք դարձնի։ Հույզերի ազդեցության տակ սխալներ կանեք, այնպիսի բան կասեք կամ կանեք, որի համար հետո ստիպված եք լինելու զղջալ։
 

Չեն բացառվում ձգձգումները գործերում, թյուրիմացությունները, որոնց պատճառով մտածածը չի հաջողվի ճիշտ ժամանակին կյանքի կոչել։ Պատրաստ եղեք, որ ստիպված եք լինելու բացատրել ձեր արարքների պատճառները։ Կոնֆլիկտից խուսափելու համար համբերատար պատասխանեք մտերիմների հարցերին։
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:



ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)
 

Ձեզ բարենպաստ օր է սպասվում։ Այն շատ հարմար է շփումների ու կարևոր հարցերը քննարկելու համար։ Նույնիսկ ամենալուրջ գործնական բանակցությունները պետք է չպարտադրող միջավայրում վարել։ Այդպես բոլորի համար ձեռնտու որոշում գտնելն ավելի հեշտ կլինի։ Չեն բացառվում ուղևորությունները։ Դրանք հաճելի անակնկալներով լի կլինեն, կօգնեն շատ նոր բաներ իմանալ։ Խոշոր գնումների հարցում մի շտապեք։ Այստեղ մեծ կլինի սխալվելու հավանականությունը։
 

Հավանական է՝ ձեզ լավ նորություններով ուրախացնեն հարազատներն ու հին ծանոթները։ Հնարավոր է՝ գաղափարներ ունենաք, որոնց իրագործումն օգուտ տա ձեզ։
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

 

Ձեզ հանգիստ ու հաճելի օր է սպասվում։ Հետաքրքիր գործեր կունենաք, որոնցով հաճույքով կզբաղվեք։ Չի բացառվում՝ հաջողվի լուծել վերջին շրջանում ձեզ ու ձեր մտերիմներին անհանգստացնող հարցերը։ Կարող եք ակեղծորեն զրուցել շատ կարևոր հարցերի մասին՝ առանց վախենալու փոխադարձ վիրավորանքներից ու պահանջներից։ Պարզ կդառնա, թե ինչպես է պետք գործել հին խնդիրները լուծելու ու նորերից խուսափելու համար։
 

Հավանական են դրամական մուտքեր։ Շահավետ գնումներ անելու ու եկամտաբեր գործարքներ կնքելու հնարավորություն կունենաք։ Երեկոն կուրախացնի լավ նորություններով։
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։



ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)
 

Սպասվածից շատ բան կհասցնեք անել, եթե գործերը չհետաձգեք։ Չի բացառվում՝ ստիպված լինեք լրիվ նոր խնդիրներ լուծել, որոնք այնքան հասարակ չեն լինի, որքան կարող են առաջին հայացքից թվալ։ Բայց դուք արագ ամեն ինչից գլուխ կհանեք, կհասկանաք՝ ինչպես է պետք գործել լավագույն արդյունքի հասնելու համար։
 

Հավանական են օգտակար ծանոթություններ, հանդիպումներ մարդկանց հետ, ովքեր շուտով ձեր համախոհները կդառնան։ Ուրիշներից շատ բան կսովորեք, ճիշտ հարցեր կտաք, ուշադրություն կդարձնեք նրանց սխալներին։ Բայց մի շտապեք կիսվել այն ամենով, ինչ կիմանաք։ Այդ ինֆորմացիան լավ է պահեք ձեզ։
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:



ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)
 

Ձեզ լարված օր է սպասվում։ Հույզերն անկայուն կլինեն, տրամադրությունը հաճախ կփոխվի դատարկ բաների պատճառով, շատ սուր կարձագանքեք ցանկացած իրադարձության։ Շրջապատի հետ ընդհանուր լեզու գտնելը դժվար կլինի, նույնիսկ ամենամտերիմները ձեզ ճիշտ չեն հասկանա։ Բայց լուրջ վեճերից կհաջողվի խուսափել, քանի որ ճիշտ ժամանակին զիջումների կգնաք։
 

Հավանական են անսպասելի այցեր, չպլանավորված հանդիպումներ, որոնց պատճառով ստիպված եք լինելու հետաձգել գործերը։ Խոստումները պահել միշտ չի ստացվի, և դա ձեզ կստիպի հուզվել։
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)
 

Բարենպաստ օր է։ Այն լավ գաղափարներով ու համարձակ պլաններով լի կլինի։ Աստղերը ձեր կողմից կլինեն, շատ նպատակների հասնելն ավելի հեշտ կլինի, քան ձեզ թվում էր։ Չի բացառվում՝ մյուսներից շուտ իմանաք կարևոր բանի մասին։ Այդ ինֆորմացիայից օգտվելով՝ մրցակիցներին կթողնեք հետևում։ Համախոհների հետ կարող եք քննարկել լուրջ հարցերը։ Նրանցից աջակցություն ու խորհուրդներ կստանաք։
 

Չեն բացառվում ծանոթությունները, որոնք ընկերական կամ սիրային հարաբերությունների սկիզբ կդառնան։ Օրը հարմար է շփման մեջ նախաձեռնող լինելու, շրջապատին ձեր հետաքրքրվածությունը ցուցադրելու համար։
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։



ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)
 

Օրը լարված կանցնի։ Վեճերից խուսափել հազիվ թե ստացվի, տարաձայնություններ էլ սովորականից հաճախ կառաջանան։ Վտանգ կա զրկվեք այն մարդկանց աջակցությունից, որոնք վերջին ժամանակներս ձեր ամենահուսալի համախոհներն էին։ Լավ է հետաձգել կարևոր հարցերի քննարկումը։ Ցավոք, մեծ է վտանգը, որ այդ զրույցը վեճով կավարտվի, իսկ որոշում գտնել այդպես էլ չի ստացվի։
 

Մի շտապեք գործարքներ կնքել։ Դրանք հազիվ թե արդարացնեն ձեր ակնկալիքները։ Կարող եք քննարկել ֆինանսներին ու ունեցվածքին վերաբերող հարցերը, բայց վերջնական որոշումներ մի ընդունեք։ Իրավիճակից գլուխ հանելու համար ձեզ ժամանակ է անհրաժեշտ։
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)
 

Նշանակալի հաջողությունների կարող եք հասնել, բայց դրա համար պետք է կարգապահ ու կազմակերպված լինեք։ Գործերում թեթևամտությունն աններելի կլինի։ Այն հատկապես վտանգավոր կլինի, երբ խոսք գնա գումարի, խոշոր գործարքների կամ գնումների մասին։ Ինչ-որ նոր բան սովորելու հնարավորություն կունենաք։ Բաց մի թողեք այն։
 

Օրը հնարավորություն կտա հաշտվել նրանց հետ, ում հետ վիճել էիք, հարթել ղեկավարության ու գործընկերների հետ հարաբերությունները։ Մտերիմների հետ ընդհանուր լեզու գտնելը դժվար չի լինի։ Նրանք հաճույքով կաջակցեն ձեր գաղափարներին, կօգնեն կյանքի կոչել համարձակ պլանները։ Կարող եք չվախենալ քննադատություններից։
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։



ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)
 

Օրվա համար մասշտաբային պլաններ մի կառուցեք։ Ամենայն հավանականությամբ ամեն ինչ սպասվածի նման չի ընթանա, իսկ մտածածը կյանքի կոչել չի ստացվի։ Նշանակված հանդիպումները ստիպված եք լինելու տեղափոխել, գործերն էլ՝ հետաձգել։ Երբեմն համախոհները կմերժեն ձեր օգնության խնդրանքը, իսկ դա շատ կվշտացնի։ Որոշ Ձկների կտխրեցնի հին ծանոթների վարքը, ովքեր կխախտեն տված խոստումները։
 

Լավ հանգստանալու, ուժերը վերականգնելու հնարավորություն կունենաք։ Բաց մի թողեք այն, քանի որ գերհոգնածությունից կարող եք հիվանդանալ։ Ցանկալի չեն լուրջ ֆիզիկական ծանրաբեռնվածությունները, մեքենայի ղեկին հեռավոր ուղևորությունները։
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:





Загрузка...


 



05.10.2018 718 Moder-003 0 Скачать
Добавить комментарий:



ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) -//-ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) -//-ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) -//-ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) -//-ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) -//-ԿՈՒՅՍ Virgo, (24.VIII–23.IX) -//-ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) -//-ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) -//-ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) -//-ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) -//-ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) -//-ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) -//-

ԱՍՏՂԱՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Աստղագուշակ․ նոյեմբերի 18
Շաբաթվա աստղագուշակ 12.11 - 18.11
Նոյեմբերի աստղագուշակը
Дизайн uLAB.pro © 2018
prokoshev.info

Կայքում հրապարակված նյութերի ամբողջական կամ մասնակի օգտագործումը հնարավոր է միայն հիպերհղում անելու դեպքում։ Հղումը պետք է լինի ուղիղ, ակտիվ, ոչ սկրիպտային, ինդեքսավորման համար բաց և առանց խոչընդոտների։