Աստղագուշակ․ հոկտեմբերի 7
06.10.2018, 15:00

 ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)
 

Այնքան համառ կլինեք, որ նույնիսկ անբարենպաստ պայմանների դեպքում անպայման կհասնեք ձեր ուզածին։ Հաճախ հաջող կլինեն ինքնատիպ որոշումները։ Շրջապատին դրանք երբեմն անհասկանալի կլինեն, բայց ժամանակը մտորումների վրա չեք վատնի, արագ կգործեք ու ռիսկի կդիմեք։
 

Օրը հարմար է խոշոր գնումների համար։ Կարող եք տեխնիկա ձեռք բերել, մեքենա ու շինանյութ գնել։ Շատ Խոյեր հենց այսօր կսկսեն ապագայի համարձակ պլաններ կառուցել, որոնք անպայման կյանքի կկոչեն, նույնիսկ եթե դա անելը բարդ լինի։
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։


 


ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)
 

Օրվա սկիզբը վատը չի լինի։ Գլխապտույտ հաջողությունների հազիվ թե հասնեք, բայց կարող եք լուծել ընթացիկ խնդիրները, գործերում կարգուկանոն հաստատել, հարթել հարաբերությունները նրանց հետ, ում հետ վերջերս հաճախ էիք վիճում։ Այս հատվածը շատ հարմար է հին խնդիրները քննարկելու համար։ Կհասկանաք՝ ինչպես գլուխ հանել դրանցից։
 

Օրվա երկրորդ կեսը ավելի բարդ կանցնի։ Շատ ժամանակ կխլեն տհաճ զրույցներն ու վեճերը։ Դրանք կխանգարեն կենտրոնանալ նրա վրա, ինչին կուզենայիք առավելագույն ուշադրություն հատկացնել։
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)
 

Փոքրիկ տհաճություններ սովորականից շատ կլինեն։ Բայց պետք չէ դրանք սրտին մոտ ընդունել։ Այսօր ծագած խնդիրները արագ կլուծվեն, գործած սխալներն էլ լուրջ հետևանքներ չեն ունենա։ Շատ թյուրիմացություններ արդեն օրվա վերջին կմոռացվեն։
 

Ամեն անգամ շրջապատի հետ լեզու գտնել չի ստացվի։ Երբեմն կարող է թվալ, որ ձեզ շրջապատում են մարդիկ, ովքեր ունակ են միայն քննադատել ու բարկանալ, բայց դա այդպես չէ։ Եթե աջակցության կարիք ունենաք, անպայման կստանաք այն։ Միայն թե շփումները համբերատարություն ու ուրիշների թուլությունների հանդեպ ներողամտություն են պահանջելու։
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 3, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։



ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)
 

Դրված նպատակներին հասնելու համար շատ բանի ունակ կլինեք։ Հենց նման տրամադրվածությունն էլ կօգնի հաջողության հասնել։ Խոչընդոտների առաջ չեք ընկրկի, խնդիրներից չեք վախենա, հաճախ կանեք այն, ինչը շրջապատին համարյա անհնար կթվա։ Ձեզ մոտ վատ կստացվի միայն հանգստություն պահպանելը։ Հաճախ կհուզվեք ավելին, քան դրան արժանի է իրավիճակը։
 

Հույզերը կառավարելն ավելի հեշտ կլինի, երբ մտածեք ապագայի մասին։ Պարզ կդառնա, որ այսօրվա իրադարձությունները լուրջ հետևանքներ չեն ունենալու, չեն խանգարելու կյանքի կոչել մտածածը։
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:



ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)
 

Օրը շատ հարմար է գործնական շփումների, աշխատանքային հարցերը քննարկելու համար։ Ունակ կլինեք մոտեցում գտնել ամենաանմատչելի մարդկանց, լավ տպավորություն թողնել նրանց վրա, ովքեր ոչ ոքի չեն հավանում։ Տհաճ պահը միայն այն կլինի, որ զրույցները շատ ժամանակ կխլեն, իսկ այդ ժամանակն, անշուշտ, կարող էիք ավելի օգտավետ անցկացնել։
 

Մի մոռացեք պլանավորածի մասին, նույնիսկ եթե ձեզ շեղեն նոր գործերն ու խնդիրները։ Եթե ոչ մի բան չհետաձգեք, ավելի շատ կհասցնեք անել, քան ակնկալում էիք։
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

 

Առավոտյան կթվա, որ օրն անլուծելի խնդիրներ է բերում, ճանապարհին խոչընդոտներ է առաջացնում, որոնք անհնար է հաղթահարել։ Բայց ամեն ինչ այնքան վատ չէ, և շուտով դա ակնհայտ կդառնա։ Կեսօրից հետո կզգաք, որ բացասական միտումների ազդեցությունը նվազում է, իրավիճակն էլ դեպի լավն է փոխվում։ Անմիջապես սկսեք գործել։ Շատ բան կարող եք հասցնել, եթե ժամանակը զուր չծախսեք։
 

Օրը բարենպաստ է մտերիմների հետ շփվելու համար։ Կհաջողվի հանգիստ քննարկել այն հարցերը, որոնք առաջ տարաձայնությունների տեղիք էին տալիս, իսկ եթե խնդիրներ առաջանան, կհասկանաք՝ ինչպես վարվել դրանց հետ։
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)
 

Աշխատեք արագ ու վճռական գործել։ Դա հատկապես կարևոր կլինի օրվա առաջին կեսին։ Ինչքան արդյունավետ այն անցկացնեք, այնքան լավ։ Չեն բացառվում հաջող գործնական բանակցությունները։ Որոշ Կշեռքներ կկարողանան շահավետ գործարքներ կնքել կամ եկամուտների նոր աղբյուր կգտնեն։
 

Աստիճանաբար դրական միտումները կկորցնեն իրենց ուժը, կենտրոնանալն ու սկսածն ավարտին հասցնելը դժվար կլինի։ Երեկոյան հնարավոր են փոքրիկ տհաճ միջադեպեր։ Չնայած դրանք մեծ նշանակություն չեն ունենա, բայց ձեզ վրա ուժեղ տպավորություն կթողնեն ու կստիպեն հուզվել։
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 3, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 3:



ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)
 

Կազմակերպվածությունը, կարգապահությունն ու ցանկացած գործի լուրջ վերաբերմունքը հնարավորություն կտա հիանալի արդյունքների հասնել ու մրցակիցներին թողնել հետևում։ Օրը վատն է միայն նրանով, որ թուլանալու ու ուժերը վերականգնելու համար ժամանակ չեք ունենա։ Հոգնածությունը կկուտակվի, դրանից տրամադրությունը կփչանա։ Երեկոյան նյարդային կդառնաք, շրջապատի հետ կոնֆլիկտներից խուսափելն էլ բարդ կլինի։
 

Ցանկալի է խուսափել ավելորդություններից ու վատ սովորույթներից; Այսօր ձեր օրգանիզմը խոցելի կլինի, այնպես որ՝ հոգ տարեք ձեր մասին։
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)
 

Կորուստներից ամբողջությամբ խուսափել չի ստացվի։ Նույնիսկ եթե մանրամասն մտածեք ձեր ամեն քայլն ու աշխատեք գնահատել ցանկացած որոշման հետևանքները, միևնույն է, ինչ-որ բան այնպես չի ընթանա։ Սովորականից հաճախ մտերիմների հետ տարաձայնություններ կառաջանան, իրար չհասկանալը փոխադարձ վիրավորանքների պատճառ կդառնա։ Կաշխատեք խաղաղ տրամադրվել, բայց դա միշտ չի հաջողվի։ Ձեր համբերությունը փորձել ցանկացողներ շատ կլինեն։
 

Ֆինանսական վիճակն էլ միանշանակ չի լինի։ Մի կողմից՝ չեն բացառվում դրամական մուտքերը, իսկ մյուս կողմից էլ՝ ստացած գումարին մատների արանքով կնայեք ու խնայող չեք լինի։
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)
 

Լավ տրամադրությունը պահպանելը հեշտ չի լինի։ Հույզերը լարված կլինեն, երբեմն նյարդային կդառնաք, կբարկանաք դատարկ բաների պատճառով։ Բայց ձեր ուժերի սահմաններում կլինի բարկության կործանարար ուժերին չտրվելը։ Քանի դեռ կյանքին լավատեսորեն եք նայում, ամեն ինչ այնքան էլ վատ չի դասավորվի։
 

Հնարավոր են ոչ մեծ դրամական մուտքեր։ Մի շտապեք ծախսել ստացածը։ Շուտով այն պետք կգա ինչ-որ կարևոր բանի համար։ Հարազատներն ու հին ընկերները կուրախացնեն լավ նորություններով կամ առաջարկներով, որոնցից հրաժարվելու ցանկություն չեք ունենա։
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 3։



ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)
 

Կարգապահության կձգտեք ու կաշխատեք որտեղ հնարավոր է հաստատել այն։ Դա վատ չէ, բայց շատ մեծ ուշադրություն կդարձնեք մանրուքներին, իսկ դա կխանգարի տեսնել գլխավորը։ Եթե ուզում եք խուսափել սխալներից, աշխատեք իրավիճակին մի քանի տեսանկյունից նայել, լսեք այն, ինչ ուրիշներն են ասում, վերլուծեք ստացած ինֆորմացիան։
 

Օրը ավելի հարմար է մտորումների, քան ակտիվ գործողությունների համար։ Բացառություն կլինեն միայն սիրային հարաբերությունները։ Այստեղ կարող եք նախաձեռնող լինել ու անել առաջին քայլը։
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)
 

Զգույշ եղեք։ Հակված կլինեք ռիսկի դիմել այնտեղ, որտեղ կարելի էր խուսափել դրանից։ Բացի այդ, շատ Ձկներ պատասխանատվություն վերցնելու ու բոլոր խնդիրները ինքնուրույն լուծելու փոխարեն հույսը կդնեն ուրիշների վրա։ Հիշեք, որ այսօր ձեր շուրջը կլինեն մարդիկ, ովքեր կուզենան օգտվել ուրիշների գիտելիքներից ու կարողություններից։ Եթե ճիշտ ժամանակին ձեզ հեռու չպահեք նման մարդկանցից, ապա չեք էլ հասցնի նկատել, թե ինչպես են նրանք նստել ձեր ուսերին։
 

Մտերիմների հետ հարաբերությունները սովորականից մեծ համբերատարություն կպահանջեն։ Կարող է պարզվել, որ ձեր մեջ փոխադարձ պահանջներ են կուտակվել։ Բայց հիմա այդ պահանջները ներկայացնելու համար ամենահարմար ժամանակը չէ։
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:





Загрузка...


 

Категория: Այսօրվա | Добавил: Moder-003
Просмотров: 1149 | Загрузок: 0 | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email:
Подписка:1
Код *:
Copyright © 2014 MEGANEWS. Design created by ATHEMES