Աստղագուշակ․ հոկտեմբերի 8

 ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)
 

Ձեզ անհանգիստ ու պատասխանատու օր է սպասվում: Հաջողության հասնել սպասվածից բարդ է լինելու: Դրա համար զգուշություն և մանրուքներին ուշադրություն պետք կգա: Չի բացառվում՝ ստիպված լինեք զբաղվել ոչ հոգեհարազատ գործերով և դրա համար հետաձգել պլանավորված հանդիպումներն ու զվարճանքները:
 

Հավանական են օգտակար ծանոթություններ: Դուր կգաք մարդկանց, ովքեր ունակ են ըստ արժանվույն գնահատել ուրիշների տաղանդները: Հնարավոր է սիրային հարաբերությունների սկիզբ, որոնք արագ կզարգանան ու կարևոր դեր կխաղան ձեր կյանքում:
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։


 


ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)
 

Ունակ կլինեք հաջողությունների հասնել: Բայց մի շտապեք: Գործելուց առաջ գնահատեք իրավիճակը, փորձեք կանխատեսել, թե ինչպես կզարգանան իրադարձությունները: Ամեն ինչ կշռադատելու համար ժամանակ պետք կգա: Ոչ ոքի թույլ մի տվեք շտապեցնել ձեզ: Ճիշտ դրեք առաջնահերթությունները: Դա թույլ կտա դիմակայել գայթակղություններին, որոնք այսօր շատ կլինեն:
 

Ցանկացած գործում հույս դրեք փորձված համախոհների վրա: Սեփական ուժերը բավարար չեն լինի սկսածն ավարտին հասցնելու ու մտածածը կյանքի կոչելու համար:
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)
 

Օրվա սկզբին ոչ ոքի ոչինչ մի խոստացեք: Խոսքը պահելը բարդ է լինելու: Անսպասելի խնդիրներ կառաջանան, որոնք կխանգարեն ժամանակին ավարտին հասցնել սկսած գործերը: Որոշ Երկվորյակներ պետք է շատ ժամանակ ծախսեն ուրիշների սխալներն ուղղելու համար:
 

Օրվա երկրորդ կեսն ավելի հանգիստ կանցնի: Այն լուրջ ցնցումներ չի բերի, փոխարենը նոր հնարավորություններ կբացի ու ինչ-որ օգտակար բան սովորելու հնարավորություն կտա: Հավանական են դրամական մուտքեր, որոնք շատ տեղին կլինեն: Դրանք ձեզ թույլ կտան չպլանավորված գնումներ անել:
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)
 

Չնայած դժվարություններին, որոնք այսօր չեն բացառվում, լավատեսությունը չեք կորցնի: Դա ձեզ գրավչություն կտա, դեպի ձեզ կձգտեն մարդիկ, ովքեր չեն կարող պարծենալ կյանքի հանդեպ նույնօրինակ հայացքով: Հնարավոր են ծանոթություններ մարդկանց հետ, որոնց համար ոչ միայն ընկեր, այլ նաև առաջնորդ կդառնաք:
 

Շատ դժվար կլինի կենտրոնանալ մեկ կոնկրետ բանի վրա, հաճախ ստիպված եք լինելու կիսվել մի քանի գործի միջև: Բայց կաշխատեք հնարավորինս լավ գլուխ հանել ամեն ինչից ու ոչ մի մանրուք բաց չթողնել: Սխալներ չեք անի:
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:



ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)
 

Աշխատեք օրվա առաջին կեսին հնարավորինս շատ բան հասցնել: Հենց այդ ժամանակը կլինի ամենաբարենպաստը: Հետո դժվարություններ կառաջանան՝ ինչպես աննշան, այնպես էլ՝ լուրջ: Չի բացառվում՝ ձեզ հուսախաբ անեն հին համախոհները, որոնց վրա սովոր եք ամեն հարցում հույս դնել:
 

Ամենակարևոր հարցերում հույս դրեք միայն սեփական ուժերի վրա: Դա կօգնի խուսափել հիասթափություններից ու ժամանակը զուր վատնելուց: Զգոն եղեք նոր ծանոթների հետ, հատկապես եթե նրանք փորձում են շահել ձեր համակրանքն ու վստահությունը:
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

 

Ուրիշների թուլությունների հանդեպ ներողամիտ եղեք, հակառակ դեպքում կոնֆլիկտներից խուսափել չի ստացվի: Շրջապատողները ձեզ միշտ ճիշտ չեն հասկանա և ակնհայտը բացատրելու անհրաժեշտությունը կնյարդայնացնի: Բայց եթե հույզերին չտրվեք, շուտով շփումներն ավելի հաճելի կդառնան: Չի բացառվում՝ իրենց մասին հիշեցնեն հին ծանոթներն ու նախկին գործընկերները: Նրանցից կարող եք հետաքրքիր առաջարկներ ակնկալել:
 

Հոգ տարեք ձեր մասին: Ինքնազգացողությունը վատանալու ռիսկերն այսօր մեծ են: Հավանական է սրվեն քրոնիկ հիվանդությունները:
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 3։



ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)
 

Օրը հարմար է հանգստի համար: Եթե գործերը հետաձգելու ու հաճելի ժամանակ անցկացնելու հնարավորություն ունենաք, հենց այդպես էլ վարվեք: Աշխատեք թեթև, չհոգնեցնող զբաղմունքներ ընտրել: Կարևոր հարցերի լուծումը հեշտ չի տրվի, հատկապես՝ օրվա առաջին կեսին:
 

Պետք չէ ինքնուրույն հաղթահարել բոլոր դժվարությունները: Դիմեք համախոհներին և նրանք չեն հիասթափեցնի ձեզ: Սիրելին կարող է օգնություն առաջարկել: Մտածեք՝ արժե արդյոք օգտվել դրանից: Չի բացառվում, որ ուզածը ավելի հեշտ ստանալու եղանակ լինի:
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:



ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)
 

Հիանալի օր է աշխատանքի, ուսման և մտածելու կարողություն պահանջող ցանկացած գործի համար: Ամեն հարցում կառաջնորդվեք առողջ բանականությամբ, հույզերին չեք տրվի: Սխալների հավանականությունը փոքր է: Բայց կարող են խնդիրներ ծագել այնտեղ, որտեղ երևակայություն ու ստեղծագործելու ունակություն կպահանջվի: Միշտ չի հաջողվի լեզու գտնել նաև շրջապատի հետ: Երբեմն չեք նկատի ասվածների գաղտնի իմաստը:
 

Մտերիմների հետ կարևոր հարցերը քննարկելը նույնպես հեշտ չի լինի: Կաշխատեք կենտրոնանալ գլխավորի վրա ու չեք նկատի, որ երբեմն աննրբանկատ, կտրուկ եք ու վիրավորական բաներ եք ասում:
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)
 

Ղեկավարվեք ինտուիցիայով; Այսօր այն ձեր անփոխարինելի օգնականը կլինի ամեն ինչում: Որոշումների շուրջ երկար մտորելու հնարավորություն չեք ունենա, իրավիճակը արագ ու վճռական գործողություններ կպահանջի: Խորհուրդների հարցով դիմեք միայն նրանց, ովքեր ձեզ լավ գիտեն ու կիսում են ձեր սկզբունքները: Օրվա երկրորդ կեսին աշխատեք խուսափել դատարկ զրույցներից: Մեծ է վտանգը, որ դրանք վեճով կավարտվեն:
 

Զգուշություն է պետք աշխատանքին ու բիզնեսին վերաբերող հարցերում: Այդ ոլորտում պատրանքները, զուր ակնկալիքներն ու հույսերը շատ կլինեն:
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)
 

Խնդիրներ շատ կլինեն, բայց դրանք հեշտությամբ կլուծվեն: Շատ գործնական ու իրատես կլինեք, ամպերում չեք սավառնի ու մյուսներին էլ թույլ չեք տա անել դա: Կարող եք քննարկել աշխատանքի ու բիզնեսի հետ կապված հարցերը: Չի բացառվում՝ ձեզ ինչ-որ հետաքրքիր բան առաջարկեն:
 

Շրջապատողները հաճախ կխառնվեն ձեր գործերին: Երբեմն դա շատ օգտակար կլինի, քանի որ հոգսերի մի մասը կարող եք թողնել նրանց ուսերին: Շատ Այծեղջյուրներ ստիպված են լինելու պատասխանել անտակտ հարցերի, խոսել վաղ անցյալի տհաճ իրադարձությունների մասին:
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 3, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)
 

Ամեն ինչ բարդ ու հակասական, բայց հենց դրանով էլ գրավիչ կլինի: Միշտ չէ, որ ակներև որոշումներն ու հարցերին ճիշտ պատասխանները մակերեսին դրված կլինեն, հաճախ ստիպված եք լինելու գլուխ կոտրել դրանք գտնելու համար: Իրերի հանդեպ ինքնատիպ հայացքը կօգնի հաջողության հասնել այնտեղ, որտեղ ստեղծագործ մոտեցում է անհրաժեշտ:
 

Ընկերները պատրաստ կլինեն աջակցել ձեր նախաձեռնություններին ու միայն ուրախ կլինեն, եթե կիսվեք համարձակ գաղափարներով: Օրը հիանալի է համատեղ ստեղծագործական նախագիծ սկսելու համար: Հետաքրքիր գործերը հնարավորություն կտան օգտակար ծանոթություններ հաստատել, այնպես որ՝ օգտվեք դրանից:
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։



ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)
 

Հանգստություն պահպանեք և ձեզ մոտ ամեն ինչ կստացվի: Օրը բարենպաստ է աշխատանքի ու ուսման, կոնֆլիկտները կարգավորելու, վաղուց հանգիստ չտվող հարցերը լուծելու համար; Երբեմն ուրիշների գործերը ձեր սեփականից կարևոր կլինեն ձեզ համար, բայց սեփական հետաքրքրությունների մասին էլ չեք մոռանա: Կարող եք բարելավել ձեր ֆինանսական վիճակը: Օգտակար գնումներ անելու ու գործարքներ կնքելու շանս կա: Ցանկալի չէ պարտքով գումար տալ: Դրանք ժամանակին չեն վերադարձնի:

Ուշադիր եղեք ուղևորություններ պլանավորելիս: Կարևոր է մանրամասն ուսումնասիրել երթուղին: Ցավոք, այսօր ճանապարհից շեղվելու վտանգ կա:
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:


 




Загрузка...


 



08.10.2018 601 Moder-003 0 Скачать
Добавить комментарий:



ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) -//-ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) -//-ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) -//-ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) -//-ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) -//-ԿՈՒՅՍ Virgo, (24.VIII–23.IX) -//-ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) -//-ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) -//-ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) -//-ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) -//-ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) -//-ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) -//-

ԱՍՏՂԱՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Աստղագուշակ․ նոյեմբերի 18
Շաբաթվա աստղագուշակ 12.11 - 18.11
Նոյեմբերի աստղագուշակը
Дизайн uLAB.pro © 2018
prokoshev.info

Կայքում հրապարակված նյութերի ամբողջական կամ մասնակի օգտագործումը հնարավոր է միայն հիպերհղում անելու դեպքում։ Հղումը պետք է լինի ուղիղ, ակտիվ, ոչ սկրիպտային, ինդեքսավորման համար բաց և առանց խոչընդոտների։