Գլխավոր էջ » Ֆայլեր » Այսօրվա

ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ. Հունվարի 20
20.01.2018, 11:00


Загрузка...

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Երևակայեք, երազեք, պլաններ կառուցեք։ Օրը այս ամենի համար շատ հարմար է։ Լավ գաղափարներ կունենաք։ Դրանք հաճախ անսովոր, համարձակ ու ինքնատիպ կլինեն։ Միանգամից չեք գտնի այն մարդկանց, որոնք կօգնեն մտածածը կյանքի կոչել, բայց հոգ չէ։ Ստանձնեք գործը, և օգնականներ ժամանակի հետ կգտնվեն։

Ուշադրություն կպահանջեն անձնական հարաբերությունները։ Դա այն ոլորտն է, որտեղ պատրանքները վտանգավոր կլինեն, այնպես որ՝ շատ կարևոր է խուսափել դրանցից, ճիշտ գնահատել իրավիճակը։ Չեն բացառվում տհաճ նորությունները, բայց մի շտապեք հուսահատվել։ Սկզբում պարզություն մտցրեք։ Հնարավոր է՝ ամեն ինչ այնքան էլ վատ չէ։

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։


ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Օրվա սկիզբը հետաքրքիր, հագեցած, հաճելի կլինի։ Հնարավոր են անսպասելի իրադարձություններ, հաճելի անակնկալներ։ Արագ կկողմնորոշվեք նոր իրավիճակում և եթե հաջողության հասնելու շանս ունենաք, բաց մի թողեք այն։ Կարող եք շրջել խանութներով։ Գնումները հաջող կլինեն, չեք զղջա ծախսած գումարի համար։

Օրվա երկրորդ կեսը ավելի բարդ կլինի։ Լարված կլինեք, չեն բացառվում հիասթափությունները։ Կարևոր կլինի մտերիմների հասկացողությունն ու աջակցությունը։ Նրանց խորհուրդներն էլ ավելորդ չեն լինի։

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։


ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Շտապեք։ Կարևոր գործերով լավ է զբաղվել օրվա առաջին կեսին։ Դրանցից գլուխ հանելու շանսերը բարձր են։ Դա վերաբերում է նաև կարևոր զրույցներին։ Վարեք դա մինչև ճաշը և կկարողանաք ամեն ինչի մասին պայմանավորվել, փոխզիջման հասնել, վերջ տալ հին վեճերին։

Ինչքան օրն առաջ գնա, այնքան դժվար կլինի կենտրոնանալը։ Ձեզ հաճախ կշեղեն։ Չեն բացառվում գումարի պատճառով տարաձայնությունները, չպլանավորված ծախսերն ու ֆինանսական կորուստները։ Օրվա երկրորդ կեսին կարող եք գնումներ անել։

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։


ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Առավոտը բարդ կլինի։ Այս հատվածում վտանգ կա, որ կվիճեք նույնիսկ ամենամտերիմ մարդկանց հետ։ Թվում է, թե նրանք թերագնահատում են ձեզ, հիշեցնում են ձեր հին սխալները միայն նրա համար, որ ցավ պատճառեն ձեզ։ Բայց լուրջ կոնֆլիկտներ չեն ծագի, եթե պրովոկացիաներին զոհ չգնաք, կենտրոնանաք նրա վրա, ինչը ձեզ հետաքրքիր է։

Օրվա երկրորդ կեսը վառ ու հետաքրքիր կլինի։ Շատ լավ գաղափարներ կունենաք, տրամադրությունն էլ կբարձրանա։ Այնպիսի բան կսովորեք, որը շուտով պետք կգա կամ կշփվեք մեկի հետ, ով պատրաստ է օգտակար փորձով կիսվել։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։


ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Օրվա սկզբին ծագած տհաճությունները սրտին մոտ մի ընդունեք։ Դրանք լուրջ կլինեն միայն առաջին հայացքից։ Հանգիստ գլուխ հանեք իրավիճակից ու կհասկանաք՝ ինչպես է պետք գործել, որպեսզի ամեն ինչ հարթվի։ Շատ տեղին կլինի հին ընկերների աջակցությունը։

Օրվա երկրորդ կեսը հետաքրքիր կանցնի, քանի որ ստեղծագործաբար կմոտենաք նույնիսկ ամենասովորական գործերին, կաշխատեք ինքնատիպ լուծումներ փնտրել, չեք վախենա խախտել ավանդույթները։ Դեպի ձեզ կձգտեն մարդիկ, ովքեր չեն վախենում ոչ ստանդարտ քայլեր անելուց։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։


ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Հարմար օր է նոր բան փորձելու, հետաքրքիր թվացող գործով զբաղվելու համար։ Դժվար չի լինի վնասակար սովորույթներից հրաժարվելը։ Անցյալում կթողնեք այն, ինչը խանգարում է առաջ շարժվել։ Այնտեղ, որտեղ դա անհրաժեշտություն է, ամրություն ու համառություն կցուցաբերեք և դրանով կզինաթափեք թշնամիներին։

Հավանական են հետաքրքիր ուղևորություններ։ Հաճախ ճանապարհին ծանոթություններ կհաստատեք, քանի որ բաց չեք թողնի համակրելի մարդկանց հետ շփվելու հնարավորությունը։ Այսօր սկսվող հարաբերությունները շուտով լուրջ բնույթ կստանան։

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։



ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Շատ բան պետք է հասցնեք, այնպես որ՝ ազատ ժամանակ համարյա չեք ունենա։ Ուրիշների գործերն այսօր ձեզ համար նույնքան կարևոր են, որքան որ ձերը։ Կաշխատեք բոլորին օգնել կամ գոնե լավ խորհուրդներ տալ։ Նրբանկատ կլինեք, ոչ ոքի չեք վիրավորի։ Նույնիսկ նոր ծանոթները ձեզ մոտ իրենց լավ կզգան։

Հնարավոր են հաջող ուղևորություններ ու հաճելի հանդիպումներ։ Լավ կանցնեն հասարակական ելույթները։ Շրջապատին հեշտությամբ կհետաքրքրեք ձեր գաղափարներով ու հայացքներով։ Զգույշ եղեք գումարի հետ։ Չեն բացառվում անսպասելի ֆինանսական կորուստները։

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։


ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Օրը բարդ կլինի հատկապես նրանց համար, ովքեր սովոր չեն սպասել ու սովորաբար արագ հասնում են իրենց ուզածին։ Հիմա իրադարձությունները սպասվածից դանդաղ կզարգանան և դրանից խուսափել չի լինի։ Համբերությամբ զինվեք ու մի հուզվեք։

Մտերիմների հետ լեզու գտնելը բարդ կլինի, քանի որ նրանք այսօր ձեր հանդեպ շատ պահանջկոտ կլինեն։ Հանգստություն պահպանեք։ Եթե բարկանաք, հարաբերությունները երկար ժամանակով կփչանան։ Երեկոյան հանգստացեք։ Լուրջ ծանրաբեռնվածությունը վատ կանդրադառնա առողջության վրա։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Ամեն ինչ լավ կդասավորվի, եթե ինքնատիրապետում պահպանեք։ Դա հեշտ չի լինի, քանի որ ամեն ինչ մտածածի նման չի ընթանա, իսկ մտերիմների արարքները կվշտացնեն։ Բայց եթե լավատեսորեն տրամադրվեք, նոր հնարավորություններ կտեսնեք, կհասկանաք՝ ինչպես գործել իրավիճակը դեպի լավը փոխելու համար։

Աշխատեք ոչ ոքի հետ չվիճել։ Հիմա նույնիսկ ամենաաննշան տարաձայնությունները լուրջ կոնֆլիկտի սկիզբ կդառնան։ Հետ կանգնեք նկատողություններ անելուց ու խորհուրդներ տալուց։ Կատակների հետ էլ զգույշ եղեք, քանի որ բոլորը չէ, որ ձեզ ճիշտ կհասկանան։

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։


ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Շատ բան պետք է անեք, բայց գերհոգնածությունից կարող եք չվախենալ։ Ուժեր ու էներգիա բավականաչափ կունենաք։ Ամեն անգամ չի հաջողվի սեփական գործերի վրա կենտրոնանալ, քանի որ շրջապատը հաճախ ձեր օգնության կարիքը կունենա, իսկ դուք կփորձեք ոչ ոքի չմերժել։ Չի բացառվում, որ մարդիկ, որոնք առաջ թերագնահատում էին ձեզ, փոխեն ձեր վերաբերմունքը, համախոհներ դառնան ձեզ համար, իսկ ժամանակի հետ՝ նաև ընկերներ։

Մտերիմների հետ հարաբերություններում հույս դրեք ինտուիցիայի վրա, այն ձեզ չի հիասթափեցնի։ Հաճախ կես խոսքից կհասկանաք նրանց, ովքեր թանկ են ձեզ համար, առանց երկար բացատրությունների կհասկանաք այն, ինչ պետք է։

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։


ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Բարդ օր է։ Ինչպիսին էլ որ լինեն ձեր նպատակները, դրանց հասնելը հեշտ չի լինի։ Մարդիկ, ովքեր առաջ աջակցում էին ձեզ, հիմա շատ զբաղված կլինեն սեփական գործերով։ Զգույշ եղեք կանանց հետ։ Նրանք ավելի շատ կխանգարեն, քան կաջակցեն ձեզ, կհիասթափեցնեն ու հուսախաբ կանեն։ Բացառություն կլինեն միայն վաղուց փորձված ընկերուհիները։

Իրատես եղեք, ամպերում մի սավառնեք։ Հակված կլինեք ցանկալին իրականության տեղ ընդունել, իսկ դա հաճախ սխալների ու չմտածված արարքների կբերի։ Ձեզ լուրջ պարտավորություններով մի կապեք։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։


ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Ցանկացած գործ, որը պահանջում է այլ մարդկանց մասնակցությունը, լավ է պլանավորել օրվա առաջին կեսի համար։ Այս հատվածում հեշտ կլինի ամեն ինչի մասին պայմանավորվելն ու նպատակների, դրանց հասնելու մեթոդների մեջ որոշակիություն մտցնելը։ Չի բացառվում, որ անսպասելի աջակցություն ստանաք, նոր համախոհներ գտնեք, որոնց վրա ցանկացած պահի կարող եք հույս դնել։

Պետք է զատեք գլխավորը երկրորդականից։ Եթե չանեք դա, շատ ուժեր կվատնվեն մանր, աննշան հարցերի լուծման վրա, իսկ նրան, ինչ իսկապես կարևոր է, այդպես էլ չեք հասնի։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։



куда можно вкладывать небольшие деньги


Կատեգորիա: Այսօրվա | Ավելացրեց: Moder-003
Դիտումներ: 244 | Բեռնումներ: 0 | - Վարկանիշ -: 0.0/0
loading...
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Имя *:
Email:
Подписка:1
Код *:
Copyright © 2014 MEGANEWS. Design created by ATHEMES