Գլխավոր էջ » Ֆայլեր » Այսօրվա

ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ. Հունվարի 24
23.01.2018, 18:00


Загрузка...

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Շատ ժամանակ կխլեն միապաղաղ գործերը։ Չի բացառվում, որ ստիպված լինեք վերադառնալ հին խնդիրներին, որոնք արդեն լուծված էիք համարում։ Իրենց մասին կհիշեցնեն մարդիկ, որոնք ձեզ ժամանակին կարևոր ծառայություններ են մատուցել։ Պատրաստ եղեք շնորհակալություն հայտնել նրանց։ Ֆինանսական հարցերը լուծելիս մի շտապեք։ Գումարը մի ծախսեք այնպիսի բաների վրա, որոնք խիստ անհրաժեշտ չեն ու մի ներդրեք այն կասկածելի բիզնես-նախագծերում։

Տանը կարող են դժվարություններ առաջանալ, ընտանիքի անդամների հետ լեզու գտնելն էլ հեշտ չի լինի։ Երբեմն ձեզ խիստ կքննադատեն, կմեղադրեն մի բանում, որում մեղավորություն չունեք։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։


ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Շատ պետք է աշխատեք, բայց դա ձեզ չի վշտացնի։ Բարդ խնդիրներ լուծելը նույնիսկ հետաքրքիր կլինի։ Բացի այդ, մարդիկ, որոնց հետ գործ ունենաք, հաճույքով կօգնեն, լավ խորհուրդներ կտան, կբարձրացնեն ձեր տրամադրությունը։ Հնարավոր են հաջող զուգադիպություններ։ Դրանց շնորհիվ կհաղթահարեք խոչընդոտները։

Բարենպաստ օր է ընկերների ու հարազատների հետ շփման ու հանդիպումների համար։ Ժամանակին ձեզ համար շատ թանկ կապերը վերականգնելու հնարավորություն կունենաք։ Չի բացառվում, որ հին սիրավեպը նոր ուժով բռնկվի։

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։


ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Օրը շատ հագեցած կլինի։ Տանն ու աշխատավայրում կարևոր իրադարձություններ կարող են տեղի ունենալ։ Դրանց պատճառով ստիպված եք լինելու հետաձգել վաղուց պլանավորածը։ Խառնաշփոթը կնյարդայնացնի, բայց կգտնեք իրավիճակից գլուխ հանելու ձևը։

Կարող եք գնումներ անել։ Ձեր շատ ձեռքբերումներ հաջող կլինեն։ Աշխատանքի ու ուսման համար անհրաժեշտ իրեր ձեռք կբերեք։ Օրվա երկրորդ կեսը հարմար է համախոհների հետ հանդիպելու ու կարևոր հարցեր քննարկելու համար։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։


ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Օրվա սկիզբը նոր հնարավորություններ կբացի, բայց դրանցից օգտվել չի ստացվի։ Վճռականություն ու խիզախություն է անհրաժեշտ։ Չի բացառվում, որ ստիպված լինեք ձեզ վրա լուրջ պատասխանատվություն վերցնել, ինքնուրույն գլուխ հանել կարևոր խնդիրներից։ Բարեբախտաբար, արագ կհասնեք առաջին հաջողություններին, չեք կորցնի ձեր ուժերի հանդեպ վստահությունը։

Ավելի ուշ հանգստանալու, ինչ-որ չհոգնեցնող ու հաճելի գործով զբաղվելու հնարավորություն կունենաք։ Ֆինանսական հարցերը լուծելիս զգույշ եղեք։ Գումարը ռիսկի մի ենթարկեք, հոգ տարեք թանկարժեք իրերի ու կարևոր փաստաթղթերի հանդեպ։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։


ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Գործերի իրական վիճակը գնահատելը հեշտ չի լինի։ Սեփական պատրանքները ձեզ շատ գրավիչ կթվան։ Բայց եթե դրանցից ճիշտ ժամանակին չհրաժարվեք, ռիսկի եք դիմում լուրջ սխալներ անել։ Ինչ-որ որոշում ընդունելուց առաջ աշխատեք առավելագույն ինֆորմացիա հավաքել։ Այսօր դա սովորականից բարդ կլինի։

Չեն բացառվում ուղևորությունները։ Դրանք սպասվածից հոգենցուցիչ կլինեն, շատ ժամանակ կխլեն, իսկ արդյունքը համեստ կլինի։ Օրվա երկրորդ կեսը լավ է տանն անցկացնել։ Պասիվ հանգիստը կօգնի վերականգնել ուժերը։ 

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։


ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Թեթև ու հաջող օր է։ Շատ նոր գաղափարներ ու պլաններ կունենաք, որոնք շատ շուտով կյանքի կկոչեք։ Հավանական են հաճելի անակնկալներ, զուգադիպություններ, որոնց շնորհիվ ձեր առջև նոր հնարավորություններ կբացվեն։ Կարող եք փորձարկումներ անել, ռիսկի դիմել, նորը փորձել։ Ձեզ մոտ ամեն ինչ լավ կստացվի։

Հաճախ ձեզ կաջակցեն լավ ծանոթներն ու պատահական մարդիկ, նաև նրանք, ում ձեզ մրցակից էիք համարում։ Անսպասելի հանդիպումները կբարձրացնեն տրամադրությունը, հին ընկերների հետ շփվելու ու լավ ընկերախմբում հաճելի ժամանակ անցկացնելու հնարավորություն կունենաք։

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։



ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Կենտրոնանալը բարդ կլինի, այնպես որ՝ նույնիսկ սովորական աշխատանքը հոգնեցուցիչ ու բարդ կթվա։ Եվ չնայած դրանք՝ կարող եք լավ գլուխ հանել դրանից։ Կօգնեն հին ծանոթներն ու մարդիկ, որոնց հետ առաջ էլ համագործակցել եք։ Օգտակար կլինի նախաձեռնող լինելը։ Ղեկավարությունը կաջակցի ձեր գաղափարներին։

Ուղևորությունների ժամանակ ուշադիր եղեք։ Ցավոք, չեն բացառվում տհաճ միջադեպերը։ Հավանական են ձգձգումներ, որոնք կխախտեն ձեր պլանները։ Օրվա երկրորդ կեսին խուսափեք չպլանավորված ծախսերից։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։


ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Լարված, բայց խոստումնալից օր է։ Կհաջողվի գլուխ հանել դժվարություններից, ճիշտ ժամանակին պատասխաններ ստանալ կարևոր հարցերին։ Հավանական են դրական փոփոխություններ մասնագիտական դաշտում։ Գործընկերների ու ղեկավարության հետ լեզու գտնելն այսօր հեշտ կլինի։ Կարող եք նաև համատեղ գործողությունների մասին պայմանավորվել նոր գործընկերների հետ։

Տանը չեն բացառվում խնդիրներն ու թյուրիմացությունները, բայց կկարողանաք գլուխ հանել իրավիճակից ու ելք գտնել։ Անձնական հարաբերություններին վերաբերող ամեն ինչում հույս դրեք ինտուիցիայի վրա։ Այն չի սխալվի։ Նոր ծանոթությունը սիրային հարաբերությունների սկիզբ կարող է դառնալ։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։



ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Բարենպաստ օր է գործերում կարգուկանոն հաստատելու ու սկսածն ավարտին հասցնելու համար։ Մանրուքների հանդեպ ուշադիր կլինեք։ Դա կօգնի խուսափել ցավալի սխալներից։ Լավ կանցնեն գործնական հանդիպումները, նոր գործընկերների հետ կարող եք պայմանավորվել փոխշահավետ համագործակցության մասին։

Օրը հարմար է ոչ ֆորմալ շփումների համար։ Այն հաճելի ծանոթություններ ու հետաքրքիր զրույցներ կբերի։ Մի շտապեք բացել ձեր գաղտնիքները։ Ավելորդ անկեղծությունը կարող է տհաճություններով ավարտվել։ Հաջող գնումներ անելու հնարավորություն կունենաք։ Գումարը ճիշտ կտնօրինեք, պետք եղածից շատ չեք ծախսի։

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։


ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Ձեզ բարենպաստ ու հանգիստ օր է սպասվում։ Շատ գործերից գլուխ հանելու հնարավորություն կունենաք, վերջնականապես կլուծեք այն հարցերը, որոնք երկար ժամանակ ձեզ հանգիստ չէին տալիս։ Ճիշտ է, օգնությունը անշահախնդիր չի լինի, այնպես որ՝ պատրաստ եղեք պատասխան ծառայություններ մատուցել։

Հարմար օր է հանգստի, ընկերական հանդիպումների, ոչ ֆորմալ միջավայրում շփումների համար։ Ուրախանալու ու լավ ժամանակ անցկացնելու, հետաքրքիր ծանոթություններ հաստատելու հնարավորություն կունենաք։ Չեն բացառվում սիրային տարվածությունները։

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։


ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Հիանալի օր է։ Եթե ամեն ինչ ճիշտ անեք, իսկ ինտուիցիան այդ հարցում անպայման կօգնի, ապա կարող եք մեծ հաջողությունների հասնել։ Վստահ կլինեք ձեր ուժերին, չեք վախենա ռիսկի դիմել, մրցակիցներին կթողնեք հետևում։ Հնարավորություն կունենաք ճիշտ ժամանակին անհրաժեշտ տեղեկատվություն ստանալ, ճիշտ որոշում ընդունել, որի շնորհիվ էլ հին խնդիրները հաջողությամբ կլուծվեն։

Անձնական հարաբերություններում հնարավոր են դրական փոփոխություններ։ Ձեզ համար թանկ մարդկանց հետ հեշտությամբ լեզու կգտնեք, կկարողանաք պայմանավորվել համատեղ գործերի ու ընդհանուր պլանների մասին։

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։


ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Ամենահեշտ օրը չէ, բայց շատ խնդիրներ զարմանալիորեն արագ կլուծվեն։ Հնարավոր են դրական փոփոխություններ գործնական դաշտում։ Օրինակ՝ որոշ Ձկների նոր աշխատանք կամ երկարատև համագործակցություն կառաջարկեն։ Ինչ-որ նոր բան սովորելու հնարավորություն կունենաք։ Տեղեկատվություն կստանաք, որը կօգնի առաջ անցնել մրցակիցներից։

Անսպասելի իրադարձություններն ու ցավալի միջադեպերը չեն փչացնի ձեր տրամադրությունը, չեն ստիպի փոխել պլանները։ Հավանական են հաջող գնումներ։ Խանութներով շրջելու համար հարմար է օրվա երկրորդ կեսը։

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։



куда можно вкладывать небольшие деньги


Կատեգորիա: Այսօրվա | Ավելացրեց: Moder-003
Դիտումներ: 1877 | Բեռնումներ: 0 | - Վարկանիշ -: 0.0/0
loading...
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Имя *:
Email:
Подписка:1
Код *:
Copyright © 2014 MEGANEWS. Design created by ATHEMES