ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ. ՄԱՐՏԻ 10
09.03.2018, 18:00


ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Հարմար օր է լուրջ մոտեցում, կարգապահություն ու կազմակերպվածություն պահանջող գործերով զբաղվելու համար։ Մանրուքներին ուշադիր կլինեք, կաշխատեք ոչինչ աչքից բաց չթողնել, եզրակացություններ անելիս չեք շտապի։ Հենց դա կօգնի խուսափել լուրջ սխալներից, որոնք տհաճ հետևանքներ կարող էին ունենալ։ Ձեր մասին հիշեցրեք հին ծանոթներին։ Նրանց հետ կարող եք կյանքի կոչել հին մտահղացումը։

Խուսափեք ծանրաբեռնվածությունից։ Հիմա այն առողջության համար վտանգավոր կլինի։ Երեկոյան լավ է զբոսնել։ Դա թույլ կտա խուսափել գլխացավերից ու անքնությունից։

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։


ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Բարենպաստ օր է կարևոր հարցերը քննարկելու ու դրանց լուծում տալու համար։ Կկարողանաք ընդհանուր լեզու գտնել նրանց հետ, ում հետ դա անել առաջ չէր հաջողվում։ Մտերիմների հետ չեք վիճի, նույնիսկ եթե հայացքների տարբերություն լինի։ Փոխադարձ հարգանքը կօգնի հարաբերություններում ներդաշնակություն պահպանել։ Կարող եք վերադառնալ հին նախասիրությանը, ուսումնասիրել այն, ինչ վաղուց էր հետաքրքրում։ Ցանկալի է խուսափել ավելորդություններից։ Հիմա դրանք առավել վտանգավոր կլինեն։

Բիզնեսով զբաղվող Ցուլերին օրը շահավետ գործարքներ ու խոստումնալից առաջարկներ է խոստանում։ Իսկ առևտրից հեռու Ցուլերին հաճելի անակնկալներ են սպասվում։

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։


ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Օրը լավ կդասավորվի, եթե ձեզ խելամիտ պահեք ու պրովոկացիաներին զոհ չգնաք։ Շրջապատի հետ լեզու գտնել երբեմն չի ստացվի։ Ոմանք կարծես հատուկ կհանեն ձեզ հավասարակշռությունից։ Օրինակ՝ կանեն այն, ինչից նրանց խնդրել էիք խուսափել, տհաճ հարցեր կտան, կքննադատեն ձեր վարքը։ Նման մարդկանց հետ վիճելն անիմաստ է, այնպես որ՝ պարզապես հեռու մնացեք նրանցից։

Իսկ ահա շփումներն այն մարդկանց հետ, որոնք ձեզ սիրում ու հարգում են, անչափ կուրախացնի։ Կհաջողվի զրուցել բոլորի համար կարևոր բաների մասին, ընդհանուր խնդրին լուծում կտաք։ Հավանական են հաճելի անակնկալներ։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։



ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Կարևոր հարցերը սպասվածից ավելի արագ կլուծվեն։ Չեն բացառվում գործնական առաջարկները, որոնցից հրաժարվելու ցանկություն չի լինի, ինչպես նաև դրամական մուտքեր։ Մարդիկ, որոնց ժամանակին կարևոր ծառայություններ եք մատուցել, կգտնեն ձեզ շնորհակալություն հայտնելու ձևը։ Համախոհներին պատմեք ձեր գաղափարների մասին, խոսեք ապագայի պլաններից։ Միասին կհասկանաք, թե ինչ խոչընդոտներ կարող են ծագել ճանապարհին և ինչպես պետք է հաղթահարեք դրանք։

Կարող եք հյուրեր ընդունել, ընտանեկան տոն կամ ընկերների համար երեկույթ կազմակերպել։ Ժամանակը նման ձևով անցկացնելը կօգնի լավատեսորեն տրամադրվել ու էներգիա հավաքել։

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։


ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Հասարակ որոշումներ չեք փնտրի ու չեք վախենա բարդ ուղիներից։ Գործերին, խնդիրներին ու առաջադրանքներին լուրջ մոտեցումը թույլ կտա շատ նոր բաներ իմանալ, գլուխ հանել այն ամենից, ինչն առաջ անհասկանալի էր։ Նույնիսկ եթե այսօր չհասնեք նրան, ինչին ձգտում էիք, փորձ ու տեղեկատվություն կստանաք, որոնք ձեզ շատ օգտակար կլինեն։ Հնարավոր են դրամական մուտքեր ու հաջող գնումներ։

Բարդ իրավիճակում հայտնված մարդկանց օգնելու, ընկերներին աջակցելու հնարավորություն կունենաք։ Հոգ կտանեք ձեզ համար թանկ մարդկանց բարեկեցության մասին։

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։


ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Հարմար օր է մանր ու ոչ այնքան կարևոր գործերով զբաղվելու համար, որոնք անընդհատ հետաձգում էիք։ Հիմա դրանք այնքան էլ տհաճ ու ձանձրալի չեն թվա։ Մասշտաբային նախագծեր ստանձնել չարժե։ Դրանք ավարտին հասցնելու համար էներգիայի ու հաստատակամության պակաս կլինի։ Խուսափեք դատարկ զրույցներից, շփվեք ձեզ համար իսկապես հետաքրքիր մարդկանց հետ։

Հնարավոր են անսպասելի այցեր։ Չի բացառվում, որ հյուրերը ուզենան երկար մնալ։ Դրա պատճառով ձեր պլաններն իրար կխառնվեն։

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։



ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Աշխատեք չհոգնել ու չհուզվել, հոգ տարեք ձեր մասին։ Շատ հոգնեցուցիչ գործերն ու շփման մեջ դժվար մարդկանց հետ հանդիպումները հետաձգեք։ Ոչ մեծ ուղևորությունը կբարձրացնի տրամադրությունը։ Ճանապարհին ինչ-որ հաճելի բանի մասին մտածելը հեշտ կլինի։ Օրվա առաջին կեսին գումարը զգույշ ծախսեք։ Այդ դեպքում երեկոյան կարող եք հաջող գնում անել։

Հնարավոր են չպլանավորված հանդիպումներ, որոնց համար շատ ուրախ կլինեք։ Անսպասելի հյուրերը դատարկ ձեռքով չեն գա։ Այնպիսի բան կբերեն, որի մասին երկար ժամանակ երազում էիք։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։


ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Օրը շատ բարենպաստ է շփումների, հանդիպումների համար։ Առանց ջանքերի կկարողանաք շատ լավ տպավորություն թողնել, զրուցակցին վարակել ձեր գաղափարներով, նոր նախագծերով գրավել։ Նույնիսկ նրանք, ովքեր սովորաբար քննադատորեն են տրամադրված, հիմա հազիվ թե դիմադրեն։ Համարձակ ապագայի պլաններ կազմեք։ Հիմա ձեզ համար հեշտ կլինի իրադարձությունները կանխատեսելը։

Կուրախացնեն ընկերները։ Նրանց առաջարկները ձեր սրտով կլինեն։ Հավանական են հաջողություններ ուսման ու հետազոտական գործունեության մեջ։ Օգտակար տեղեկատվություն ստանալու շանս կա։

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։


ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Դժվարություններից չեք վախենա ու ճիշտ կվարվեք։ Ինչ-որ խնդիրներ այսօր կարող են ծագել, բայց դրանք հազիվ թե շատ լուրջ լինեն։ Ձեր փորձարկումներն ու իմպրովիզները հաջող կլինեն։ Կխախտեք ավանդույթներն ու կգործեք ի հակառակ հասարակության մեջ ընդունված կանոնների, բայց դա ոչ մեկի մոտ բացասական հույզեր չի առաջացնի։ Շատ պետք կգա հումորի զգացումը։ Ձեր կատակները կբարձրացնեն շրջապատի տրամադրությունը։

Հավանական է ֆիզիկական ծանրաբեռնվածություն։ Որոշ Աղեղնավորներ ստիպված են լինելու ծանր աշխատանքով զբաղվել։ Աշխատեք չծանրաբեռնվել ու խուսափել փոքրիկ վնասվածքներից։

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Մի շտապեք։ Օրվա սկիզբը բավականին բարդ կլինի, և մինչև կեսօր լավ է ոչ մի կարևոր ու բարդ բան չստանձնել։ Ավելի ուշ էներգիան ու հաստատակամությունը կաճեն ու կենտրոնանալն ավելի հեշտ կլինի։ Ընկերներն ու լավ ծանոթները կօգնեն իրագործել անսովոր գաղափարը։ Միասին շատ օգտակար բաներ կանեք ու հիանալի ժամանակ կանցկացնեք։

Լավ օր է նոր ծանոթությունների համար։ Ձեզ միայն մի քանի վայրկյան անհրաժեշտ կլինի ձեզ դուր եկող մարդու մասին ճիշտ պատկերացում կազմելու և ևս մի քանի վայրկյան նրան դուր գալու համար։ Չի բացառվում սիրային պատմության սկիզբը։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։


ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Ձեզ արդյունավետ օր է սպասվում; Այն շատ հարմար է պոտենցիալ համախոհների և այն մարդկանց հետ հանդիպելու համար, ովքեր կարող են օգտակար լինել ձեզ։ Հիմա պարտադիր չէ ընդհանուր պլաններն ու համագործակցության պայմանները մանրամասն քննարկելը։ Բավական է միայն պայմանավորվել մտադրությունների մասին։ Հնարավոր են նվերներ մարդկանցից, ովքեր վերջին ժամանակներում ձեզ ոչնչով չէին ուրախացրել։

Հնարավոր են տարաձայնություններ մտերիմների հետ՝ աննշան, բայց շատ տհաճ։ Գործը վեճի մի հասցրեք։ Ամեն ինչի մասին կարող եք հանգիստ պայմանավորվել։

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։


ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Այսօր ինչքան շատ նոր տեղեկատվություն ստանաք, այնքան լավ։ Դրա աղբյուրները տարբեր կարող են լինել։ Վատ մի զգացեք հարցեր տալ քիչ ծանոթ մարդկանց, մի ծուլացեք համադրել փաստերը։ Կպարզվի այն, ինչն առաջ անհասկանալի ու խճճված էր թվում։ Որոշակիություն կմտցնեք ապագայի պլաններում ու ձեզ ավելի վստահ կզգաք։ Հին ծանոթները կուրախացնեն լավ նորություններով։

Պայմաններն ամեն անգամ ուզածի նման չեն դասավորվի։ Բայց դուք խուճապի չեք մատնվի։ Այսօր շրջապատին բազմիցս կզարմացնեք ձեր հնարամտությամբ ու բարդ իրավիճակում չկոտրվելու ձեր ունակությամբ։

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։



Категория: Այսօրվա | Добавил: Moder-003
Просмотров: 3294 | Загрузок: 0 | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email:
Подписка:1
Код *:
Copyright © 2014 MEGANEWS. Design created by ATHEMES