ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ. ՄԱՐՏԻ 11
10.03.2018, 18:00


ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Ուշադիր եղեք: Հեշտ օր չէ, բայց դա հանձնվելու, թևաթափ լինելու ու բոլոր գործերը հետաձգելու պատճառ չպետք է դառնա: Միայն թե այն, ինչից հույս ունեիք հեշտությամբ գլուխ հանել, ջանքեր կպահանջի: Մարդիկ էլ, որոնց աջակցությանը սովոր եք ապավինել, հիմա քննադատորեն կվերաբերվեն ձեր գաղափարներին կամ ինչ-որ պատճառով կհրաժարվեն օգնություն տրամադրել: Եթե լավատեսություն պահպանեք, բոլոր դեպքերում կհասնեք դրված նպատակներին:

Այսօր շատերը ձեզ կնյարդայնացնեն ու կստիպեն հուզվել: Նրանց հանդեպ ներողամիտ եղեք: Ինչքան քիչ սպասումներ ունենաք շրջապատից, այնքան քիչ կլինի կոնֆլիկտների հավանականությունը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։


ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Օրը հաջող կդասավորվի, եթե չշտապեք: Պլանները փառահեղ կարող են լինել, բայց հիշեք, որ երբեմն ձգձգումների պատճառով չի հաջողվելու գործերը ժամանակին ավարտին հասցնել: Լավ է, եթե դրան պատրաստ լինեք, չհուզվեք ու չվշտանաք: Բարենպաստ օր է ստեղծագործելու համար: Շատ լավ գաղափարներ կունենաք: Որոշ Ցուլեր կգտնեն ուրիշների փորձն իրենց հետաքրքրություններին ծառայեցնելու ձևը:

Լավ գումար աշխատելու, շահավետ գործարք կնքելու հնարավորություն կունենաք: Կոմերցիոն գործունեության մեջ հաջողությունների հասնել կարող են նույնիսկ նրանք, ովքեր երբեք դրանով չեն զբաղվել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։


ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Հակված կլինեք ամեն ինչ չափազանցնել, շատ մեծ նշանակություն կտաք այն ամենին, ինչն իրականում անկարևոր է: Լավ է, եթե կողքին լինի մեկը, ով ավելի իրատես կլինի: Լսեք խորհուրդները և կխուսափեք սխալներից, արարքներ չեք գործի, որոնց համար հետո ստիպված էիք լինելու զղջալ: Ցանկալի չէ ռիսկի ենթարկել ոչ ձեր, ոչ էլ ուրիշների գումարը կամ մասնակցություն ունենալ ֆինանսական արկածախնդրություններին:

Սովորականից հաճախ պետք է վեճերի ժամանակ պաշտպանեք ձեր հետաքրքրությունները: Նույնիսկ մտերիմները ձեզ ճիշտ չեն հասկանա: Բայց լուրջ կոնֆլիկտներից կհաջողվի խուսափել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Թեթև ու հաճելի օր է: Այն հարմար է հանգիստ միջավայրում հանդիպումների ու շփումների համար: Հնարավորություն կունենաք տեսակցել այն մարդկանց հետ, որոնց վերջին շրջանում շատ կարոտել էիք, կվերականգնեք հին կապերը: Որոշ Խեցգետիններ անսպասելի համախոհներ կգտնեն, որոնց աջակցությամբ կիրագործեն ամենահամարձակ պլանները: Հավանական են հաջող զուգադիպություններ:

Բարենպաստ օր է ֆինանսների ու ունեցվածքի հետ կապված հարցերը լուծելու համար: Կարող եք գործարքներ կնքել, թանկարժեք ու պիտանի իրեր գնել: Չի բացառվում, որ ստիպված լինեք ճամփա գնալ: Ճամփորդությունը հաճելի կլինի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։


ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Տհաճ, բայց անհրաժեշտ գործերը սովորականից շատ ժամանակ կխլեն: Չի բացառվում, որ ձեզ հիշեցնեն հին պարտքերի կամ սխալների մասին, որոնք պետք է ուղղել: Ձեր նոր գաղափարները միանգամից աջակցություն չեն ստանա, ստիպված եք լինելու երկար բացատրել, թե ինչի եք ուզում հասնել և ինչի է դա պետք: Չնայած դժվարություններին՝ կպահպանեք լավ տրամադրությունն ու բարեհամբույր կլինեք, ոչ ոքի հետ չեք վիճի:

Աշխատեք շատ չհոգնել: Չափից դուրս մեծ ծանրաբեռնվածությունը այսօր ցանկալի չէ, քանի որ վատ կանդրադառնա առողջության վրա: Ավելի շատ զբոսնեք, հանգստացեք մաքուր օդին:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։


ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Գործեր ու հոգսեր շատ կլինեն: Հազիվ թե կարողանաք հետևել նախկինում կազմած պլանին: Խնդիրներ կառաջանան, որոնք անհապաղ լուծում կպահանջեն: Մտերիմները ձեր օգնության կարիքը կունենան: Մի մերժեք նրանց: Կանանց հետ լեզու գտնելը սովորականից բարդ կլինի: Դա վերաբերում է նույնիսկ լավ ծանոթներին: Բայց կանեք ամեն հնարավորը, որպեսզի կոնֆլիկտներ չլինեն:

Հարմար օր է տանը կարգուկանոն հաստատելու, անպիտան իրերից ազատվելու համար: Կարող եք կահույք, կենցաղային տեխնիկա, ինտերիերի մասեր գնել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։



ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Աշխատեք հույս դնել միայն սեփական ուժերի վրա, իսկ եթե նույնիսկ օգնության դիմեք, փորձեք ոչ թե համոզել մարդուն, այլ նրա մոտ անկեղծ հետաքրքրություն առաջացնել ձեր գործի հանդեպ: Ձեր հասցեին քննադատություն այսօր սովորականից շատ կհնչի: Հանգիստ վերաբերվեք դրան: Չի բացառվում, որ որոշ նկատողություններ օգտակար լինեն: Չեն բացառվում աննշան, բայց ցավալի ֆինանսական կորուստները:

Հեշտ չեն դասավորվի սիրային հարաբերությունները: Դրանք կարող են մռայլվել խանդի ու կասկածների պատճառով: Լավ է միանգամից բաց տեքստով խոսել ձեզ անհանգստացնող հարցերի շուրջ, քան վիրավորանքներ կուտակել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։


ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Օրը վատ չի դասավորվի: Միակ լուրջ խնդիրն այն կլինի, որ դժվար կլինի հանգստություն պահպանելը: Անդադար հուզմունքներն ու ապրումները կխանգարեն կենտրոնանալ գործերի վրա, ցավալի, իսկ երբեմն նույնիսկ հիմար սխալներ կանեք: Բացի այդ, շրջապատողները հաճախ կշեղեն ձեզ: Որոշ Կարիճներ ստիպված են լինելու հրաժարվել գրավիչ առաջարկներից, որպեսզի ճիշտ ժամանակին հասցնեն պլանավորածը:

Ուշադրություն մի դարձրեք դատարկ բաներին: Այսօր ծագած շատ դժվարություններ չարժեն, որ դրանց պատճառով փչացնեք ձեր ու շրջապատի տրամադրությունը: Օրվա երկրորդ կեսին զգույշ եղեք: Հնարավոր են վնասվածքներ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։


ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Շատ բարենպաստ օր է շփումների համար: Լավ կհասկանաք մարդկանց, նույնիսկ նրանց, ում հետ առաջ ընդհանուր լեզու չէիք գտնում: Կարող եք ցանկացած հարց քննարկել մտերիմների հետ, պայմանավորվել ընդհանուր պլանների ու համատեղ գործողությունների մասին: Շատերը կուզենան ձեզ հետ գործ բռնել, կփորձեն շահել ձեր համակրանքը: Բայց նրանք բոլորը չէ, որ անկեղծ ու անշահախնդիր կլինեն, այնպես որ՝ շատ վստահող մի եղեք:

Հարմար օր է ստեղծագործ գործունեության համար: Շատ ինքնատիպ գաղափարներ ու հետաքրքիր մտահղացումներ կունենաք: Օգտակար կլինի ուսումը: Այն, ինչ այսօր կսովորեք, ավելի ուշ անպայման պետք կգա:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։



ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Հաջող կլուծվեն շատ հարցեր, որոնց մասին վերջին շրջանում անդադար մտորում էիք: Դրանք կարող են կապված լինել ինչպես անձնական հարաբերությունների, այնպես էլ ուսման հետ: Հավանական է՝ կարևոր տեղեկատվություն ստանաք: Այն, ինչ այսօր կիմանաք, կարող է ազդել ձեր պլանների վրա, կստիպի փոխել դրանք: Չեն բացառվում անսպասելի հանդիպումները հին ծանոթների ու այն մարդու հետ, որի հետ ժամանակին ուժեղ զգացմունքներն էին կապում:

Օրը հարմար է գնումների ու ֆինանսական հարցերը լուծելու համար: Հնարավոր են չպլանավորված ուղևորություններ, որոնք շատ հետաքրքիր կլինեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։


ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Բարենպաստ ու ներդաշնակ օր է: Այն հոգնեցուցիչ չի թվա, նույնիսկ եթե գործեր ու իրադարձություններ շատ լինեն: Հավանական են անսպասելի նորություններ ու առաջարկներ: Ինչ-որ նոր բանով զբաղվելու, արագ ձեզ հետաքրքրող բանը սովորելու հնարավորություն կունենաք: Հեշտությամբ ընդհանուր լեզու կգտնեք մարդկանց հետ, շատերին դուր կգաք: Ինտուիցիան կհուշի, թե ում հետ արժե գործ ունենալ, իսկ ումից է պետք հեռու մնալ:

Օրը հարմար է գործնական հանդիպումների համար: Ձեր գաղափարներով կհետաքրքրեք նրանց, ովքեր կարող են օգնել կյանքի կոչել մտածածը: Հավանական են հաջող գործարքներ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։


ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Սովորականից հաճախ տարաձայնություններ կառաջանան շրջապատի հետ: Դրանց պատճառն այն կլինի, որ շատ նեղացկոտ կլինեք, ամեն ինչ սրտին շատ մոտ կընդունեք: Բայց եթե ինչ-որ հետաքրքիր գործ գտնեք, տրամադրությունը միանգամից կլավանա, իսկ ուրիշների կարծիքի պատճառով ավելի քիչ կանհանգստանաք: Օգտակար կլինեն ուղևորություններն ու զբոսանքները, պայմանների փոփոխությունը: Չեն բացառվում նոր ծանոթությունները, որոնք շատ հաճելի կլինեն:

Զգույշ եղեք ֆինանսական հարցերում: Այսօր հակված կլինեք գումարը շատ թեթևամտորեն ծախսել: Օրինակ՝ կգնեք այն, ինչ ձեզ ընդհանրապես պետք չէ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։


Категория: Այսօրվա | Добавил: Moder-003
Просмотров: 592 | Загрузок: 0 | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email:
Подписка:1
Код *:
Copyright © 2014 MEGANEWS. Design created by ATHEMES