ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ. ՄԱՐՏԻ 13
12.03.2018, 18:00


ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Հեշտությամբ կկորցնեք հոգեկան հավասարակշռությունը, երբեմն կբարկանաք դատարկ բաների պատճառով կամ կվիրավորվեք անմեղ նկատողություններից։ Դժվար կլինի նույնիսկ այն մարդկանց հետ լեզու գտնելը, որոնց հետ միշտ հիանալի հարաբերությունների մեջ եք եղել։ Մնացած բոլոր հարցերում օրը բարենպաստ է։ Եթե կենտրոնանաք աշխատանքի վրա, արագ գլուխ կհանեք բարդ խնդիրներից, կանեք այն, ինչը ձեր ավելի փորձառու գործընկերներին չէր հաջողվել անել։

Հարմար օր է ապագայի պլաններ կառուցելու համար։ Միայն թե այն ինչ-որ մեկի հետ քննարկելը դեռ վաղ է, հատկապես եթե աջակցության կարիք ունենաք։ Նախ և առաջ ամեն ինչ լավ կշռադատեք, որոշակիություն մտցրեք նպատակների ու առաջնահերթությունների մեջ։

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։


ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Ձեզ հիանալի, արդյունավետ, հետաքրքիր ու հագեցած օր է սպասվում։ Կարող եք նոր գործեր ստանձնել։ Դրանցից գլուխ հանելը դժվար չի լինի։ Չի բացառվում, որ ինչ-որ համարձակ նախագիծ ձեզ հեռանկարային թվա։ Հնարավորություն կունենաք մասնակցել դրա հետ կապված աշխատանքներին։ Լավ կանցնեն գործնական բանակցությունները։ Հեշտությամբ ընդհանուր լեզու կգտնեք գործընկերների հետ։ Իրադարձությունների բարենպաստ ընթացքի շնորհիվ հնարավոր է մասնագիտական աճ։

Գնումները հաջող կլինեն։ Որոշ Ցուլեր իրեր կգնեն, որոնց մասին վաղուց էին երազում։

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։


ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Այսօր ինչ էլ որ պլանավորեք, նկատի ունեցեք, որ պետք է հույս դնել միայն սեփական ուժերի վրա։ Եթե օգնության սպասեք, անիմաստ ժամանակ կվատնեք։ Խորհրդակցել արժե միայն նրանց հետ, ում իսկապես վստահում եք։ Ցանկալի չէ քիչ ծանոթ մարդանց հետ քննարկել անձնական գործերը և գաղտնիքներով կիսվել։ Ուշադիր լսեք շրջապատին։ Անսպասելի օգտակար տեղեկատվություն ստանալու շանս կլինի։

Հավանական են հեռվից լավ նորություններ։ Իրենց մասին կհիշեցնեն հին ծանոթները, որոնց վերջին ժամանակներում շատ կարոտել էիք։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։



ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Շատ հագեցած օր է։ Բազմաթիվ նոր գործեր կունենաք։ Դժվարությամբ կբաշխեք ժամանակն այնպես, որ այն ամեն ինչին հերիքի։ Շատ կարևոր կլինի կարգապահությունը։ Եթե ձեր քմահաճույքներին ու պահի ցանկություններին տրվեք, հետաքրքիր հնարավորություններ բաց կթողնեք։ Հաճախ կանհանգստանաք դատարկ բաների պատճառով։ Դա կշեղի աշխատանքից, ցավալի սխալների կհանգեցնի։

Օրվա շատ իրադարձություններ ավելի կարևոր են, քան ձեզ թվում է։ Երեկոյան հանգիստ մտածեք ու գնահատեք այն, ինչ եղել է։ Չի բացառվում, որ շատ իրերի նորովի կնայեք ու կփոխեք պլանները։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։


ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Եթե ինչ-որ կարևոր բան եք պլանավորում, հույսը դրեք սեփական ուժերի վրա, ժամանակ մի վատնեք դատարկ զրույցների ու համոզելու վրա։ Այսօր դժվար թե ինչ-որ մեկին տարահամոզեք, ծանրակշիռ փաստարկներ բերեք, անհրաժեշտ խոսքեր գտնեք։ Անհարմար ու հիմար իրավիճակում հայտնվելու վտանգ կա։ Խոստումներ մի տվեք, եթե նույնիսկ մի չնչին կասկած ունեք, որ կկարողանաք կատարել դրանք։

Ցանկացած տեղեկատվություն, որն այսօր կստանաք, պետք է ստուգել։ Ինչ-որ մեկը հատուկ ձեզ կուզենա մոլորության մեջ գցել, շշուկներն էլ որպես փաստ ներկայացնել։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։


ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Ձեզ լավ օր է սպասվում։ Աշխատանքի մեջ հեշտությամբ հաջողությունների կհասնեք։ Կօգնեն գիտելիքներն ու նախկին փորձը։ Հաջող կանցնեն բանակցությունները։ Որոշ Կույսեր համագործակցության գրավիչ առաջարկներ կստանան։ Մի կասկածեք ձեր ուժերին։ Եվ թող ձեզ չվախեցնեն նոր գործերը, որոնք պետք է ստանձնեք։ Ունակ կլինեք հաղթահարել բոլոր փորձությունները։

Շրջապատի հետ լեզու գտնելը դժվար չի լինի։ Այսօր նույնիսկ քիչ ծանոթ մարդիկ ձեզ կես խոսքից կհասկանան։ Հավանական են դրական փոփոխություններ մտերիմների հետ հարաբերություններում։ Տարաձայնություններն ու վեճերը կմնան անցյալում։

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։



ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Շատ բան սովորականից դժվար կտրվի։ Խնդիրներ կծագեն այնտեղ, որտեղ դրանք չէիք սպասում։ Բայց նույնիսկ բարդ իրավիճակում չեք հանձնվի, և ճիշտ կվարվեք։ Բոլոր խոչընդոտները հաղթահարելու ու դրված նպատակներին հասնելու հնարավորություն կունենաք։ Սովորականից հաճախ ստիպված կլինեք պաշտպանել ձեր հետաքրքրությունները, վեճերի ժամանակ պաշտպանել սեփական տեսակետը։ Շրջապատին կզարմացնի ձեր անզիջում լինելը։

Օրը հագեցած կլինի, և երեկոյան հանգստի կարիք կունենաք։ Այնպես որ՝ երեկոյան հոգնեցուցիչ գործեր մի պլանավորեք։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։


ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Բարենպաստ օր է գործնական շփումների համար։ Աշխատանքի ու բիզնեսի հետ կապված ցանկացած հարց կարող եք քննարկել հաճելի միջավայրում։ Այդպես ավելի հեշտ կլինի պայմանավորվելն ու այնպիսի որոշումներ ընդունելը, որոնք բոլորին կգոհացնեն։ Հնարավոր են գրավիչ առաջարկներ, բայց մի շտապեք ընդունել դրանք։ Ավելի շահավետ պայմանների հասնելու շանս կա։ Գնումներն էլ լավ է հետաձգել մինչև օրվա վերջ։

Հավանական են հետաքրքիր ուղևորություններ։ Ճանապարհին կարող եք ծանոթություններ հաստատել, որոնք ամենայն հավանականությամբ օգտակար կլինեն։ Որոշ Կարիճների նաև սիրային արկածներ են սպասվում։

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։


ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Հաջող օր է; Այն հատկապես լավն է այն մարդկանց հետ շփվելու համար, ում վրա ուզում եք բարենպաստ տպավորություն թողնել։ Եվ կարևոր չէ, թե ինչով է թելադրված այդ ցանկությունը՝ աշխատանքային հետաքրքրություններով, թե անձնական համակրանքով։ Միևնույն է՝ ձեր գրավչությանը ոչ ոք անտարբեր չի մնա։ Հնարավոր են հաջող գործարքներ ու շահավետ գնումներ։ Որոշ Աղեղնավորներ իրենց մոտ գործարար հատկանիշներ կհայտնաբերեն։

Չեն բացառվում նվերներն ընկերներից ու հարազատներից։ Սիրելին նույնպես կուրախացնի հաճելի անակնկալով։

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։


 

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Գործերի վրա կենտրոնանալ չի ստացվի։ Անընդհատ ինչ-որ բան կշեղի։ Հնարավոր են սխալներ աշխատանքի մեջ։ Դրանք լուրջ հետևանքներ չեն ունենա, բայց ստիպված եք լինելու ժամանակ ծախսել դրանք ուղղելու համար, և դա շատ ցավալի կլինի։ Հեշտ չի լինի գործընկերների ու ղեկավարության հետ կոնֆլիկտներից խւսափելը։ Ձեզ սովորականից հաճախ կքննադատեն։

Զգույշ եղեք գումարի հետ։ Այսօր առանց երկար մտածելու հակված կլինեք ծախսել դատարկ բաների վրա։ Մի անպիտան գնումը կհետևի մյուսին։ 

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։


ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Վճռական տրամադրված կլինեք, պատրաստ կլինեք հաղթահարել դժվարությունները։ Այսօր ձեզ չեն կարողանա շեղել, ստիպել հրաժարվել մտածածից։ Այն, ինչ կանեք, ուշադրություն կգրավի, այնպես որ՝ ձեր ձեռքբերումները աննկատ չեն մնա։ Օրը հարմար է աշխատանքը փոխելու մասին զրուցելու կամ երկարատև համագործակցություն սկսելու համար։ Ազդեցիկ համախոհներ գտնելու հնարավորություն կունենաք։

Բարենպաստ օր է գնումների համար։ Իրերը, որոնք ձեռք կբերեք, երկար ժամանակ կուրախացնեն ձեզ։ Մտերիմներին հաճելի անակնկալներ կանեք։

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։


ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Բարդ, բայց շատ արդյունավետ օր է։ Ստիպված կլինեք լուծել լրիվ նոր խնդիրներ, արագ գլուխ հանել դժվար իրավիճակից։ Ինչ-որ մեկը ձեր փոխարեն իրար կխառնվեր, բայց դուք արժանապատվորեն կհաղթարեք փորձությունները։ Հաճախ կօգնի ինտուիցիան։ Նրա հուշումների շնորհիվ սխալներ թույլ չեք տա։ Ոչ ոքի հետ մի վիճեք։ Նույնիսկ դատարկ կոնֆլիկտը երկար ժամանակով կփչացնի տրամադրությունը։

Բարենպաստ օր է կազմակերպչական ու ադմինիստրատիվ հարցերը լուծելու, պաշտոնատար անձանց հետ շփվելու համար։ Հնարավոր են դրամական մուտքեր։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։



Категория: Այսօրվա | Добавил: armenlur
Просмотров: 3269 | Загрузок: 0 | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email:
Подписка:1
Код *:
Copyright © 2014 MEGANEWS. Design created by ATHEMES