ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ. ՄԱՐՏԻ 14
13.03.2018, 18:00


ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Այսօր ձեզ շատ կարևոր կթվա ինքնուրույն գործելը։ Ուրիշների ազդեցության տակ ընկնելու վախից ձեզ շատ ագրեսիվ կպահեք, կասկածամիտ կդառնաք, կվիճեք բոլորի հետ։ Բայց շրջապատի նախաձեռնող լինելն ու նրանց առաջարկներն էլ կարող են շատ օգտակար լինել։ Այնպես որ՝ լավ է հույզերը մի կողմ թողնեք ու աշխատեք տեղի ունեցողն օգտագործել ի շահ ձեր հետաքրքրությունների։

Բարենպաստ օր է տարբեր կենցաղային հարցեր լուծելու համար՝ սկսած մանրուքներ գնելուց մինչև վերանոգորման պլանավորում։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։


ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Շատ բան սովորականից հեշտ կտրվի։ Թվում է՝ չկա մի խնդիր, որը չկարողանաք լուծել։ Ինչ-որ գաղափարներ պրակտիկայում ստուգելու, վաղուց մտածած նախագիծը կյանքի կոչելու հնարավորություն կունենաք։ Մանրուքներին ուշադիր կլինեք, ամեն ինչ կնկատեք, այնպես որ՝ սխալներ չեք անի։ Զարմանալի չէ, որ շրջապատը կլսի ձեր կարծիքը, կդիմի ձեզ խորհուրդներով։

Հոգնեցուցիչ չեն թվա միապաղաղ գործերը։ Կարող եք մի քանի ժամ անցկացնել ձանձրալի գործով զբաղվելով, բայց հետո ոչ մի հոգնածություն չզգալ։

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։


ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Աշխատանքի համար բարենպաստ օր է։ Լավ գլուխ կհանեք ամենատարբեր գործերից, նույնիսկ նրանցից, որոնք առաջ շատ բարդ էին թվում։ Բարեխիղճ օգնականներ ձեռք կբերեք, որոնց կարող եք վստահել կարևոր խնդիրների լուծումը։ Հնարավոր են անսովոր, հիշարժան հանդիպումներ, ծանոթություններ վառ, ազդեցիկ մարդկանց հետ։ Չի բացառվում սիրային պատմության սկիզբը, որը վառ տպավորություններ կպարգևի։

Այսօր շրջապատողներին կզարմացնեք բարդ, լարված պահերին սառնասրտություն պահպանելու ձեր ունակությամբ։ Արագ, ոտքի վրա ընդունված որոշումները ճիշտ կլինեն։

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։



ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Հեշտ կլինի շրջապատի հետ լեզու գտնելն ու համատեղ գործողությունների մասին պայմանավորվելը։ Հավանական են հաջող զուգադիպություններ, որոնցից կարող եք օգտվել հին խնդիրները լուծելու համար։ Ցանկացած խոչընդոտ, որը կհայտնվի ճանապարհին, արագ կհաղթահարեք, չեք նահանջի դրանց առաջ։ Վճռականությունը ձեզ գրավիչ կդարձնի շրջապատի աչքերում, շատերը կուզենան ձեզ հետ գործ ունենալ։

Լավ կանցնեն ուղևորությունները՝ և՛ պլանավորվածները, և՛ նրանք, որոնք վերջին պահին կորոշեք։ Հնարավոր են ոչ մեծ դրամական մուտքեր, որոնք շատ տեղին կլինեն։

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։


ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Օրը կարող է դժվարություններ բերել։ Շատ նոր խնդիրներ կունենաք, դրանցից յուրաքանչյուրը ուշադրության կարիք կունենա։ Ամեն ինչ պետք է ինքնուրույն անեք։ Եթե նույնիսկ աջակցություն ստանաք, ապա այն համեստ ու ոչ ժամանակին կլինի։ Փոխարենը գործողությունների ազատություն կունենաք, հնարավորություն կունենաք վարվել այնպես, ինչպես ճիշտ եք գտնում։ Կկարողանաք մի կողմ թողնել ավելորդ կասկածները, սեփական ուժերի հանդեպ վստահություն կունենաք։

Պետք չէ շտապել ֆինանսական հարցերը լուծելիս։ Գումարին ու ունեցվածքին վերաբերող հարցերում մտորելու համար ժամանակ մի խնայեք։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։


ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Համատեղ գործողությունների մասին պայմանավորվելը դժվար կլինի։ Այդ իսկ պատճառով իսկապես կարևոր գործերում լավ է հույս դնեք միայն ձեզ վրա։ Նույնիսկ փորձված համախոհներից օգնություն մի սպասեք։ Զգուշությունը ամեն ինչում է պետք, բայց այն հատկապես կարևոր կդառնա ֆինանսների հետ կապված հարցերում։ Հակված կլինեք շատ ծախսել, կասկածելի արկածախնդրությունների մեջ ներքաշվել։

Տանը գործեր ու հոգսեր սովորականից շատ կունենաք։ Անսպասելի ծախսերի կարիք կլինի։ Դրանք կարող են կապված լինել կենցաղային տեխնիկայի վերանորոգման հետ։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Վատ օր չէ։ Հնարավոր է այն կարևոր հաղթանակներով ու ձեռքբերումներով չնշանավորվի, բայց կուրախացնի ձեզ։ Աշխատանքային հարցերն արագ լուծելու, գործընկերների հետ ոչ ֆորմալ միջավայրում շփվելու հնարավորություն կունենաք։ Չեն բացառվում հաճելի անակնկալներն ու լավ նորությունները։ Այն Կշեռքները, որոնք վերջին շրջանում աշխատանքի փնտրտուքներով էին զբաղված, գրավիչ գործնական առաջարկներ կստանան։

Հեշտ կլինի կանանց հետ լեզու գտնելը։ Հին ընկերուհիները կուրախացնեն լավ նորություններով ու եթե պետք լինի՝ հաճույքով կօգնեն։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։


ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Հնարավոր են տարաձայնություններ աշխատանքի մեջ, չի բացառվում գործընկերների հետ կոնֆլիկտը։ Գիտեք, որ ամեն ինչ կարող եք խաղաղ ու արագ կարգավորել, բայց դրա համար ջանքեր չեք գործադրի, քանի որ վստահ եք՝ ցանկացած լարված իրավիճակ միայն օգուտ կտա։ Եվ իրոք, շանս կա, որ օրվա վերջին համընդհանուր հարգանք շահեք ու ամրապնդեք ձեր հեղինակությունը։ Մտերիմների հետ հարաբերությունները ներդաշնակ կդասավորվեն։

Ձեզ օգնել ցանկացող մարդիկ ավելի հաճախ միայն կխանգարեն՝ չեն թողնի կենտրոնանալ կամ կանեն այն, ինչ պետք չէ։ Այնպես որ՝ ինչ-որ մեկին օգնության խնդրանքով դիմելուց առաջ մի քանի անգամ մտածեք։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։


ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Շատ բան դժվարությամբ կստացվի, բայց կյանքից բողոքելու լուրջ պատճառներ չեն լինի։ Աշխատավայրում հնարավոր են փոքրիկ թյուրիմացություններ։ Չի բացառվում, որ խանգարեն ժամանակին ավարտին հասցնել պլանավորած գործերը կամ իրագործել հետաքրքիր գաղափարը։ Ավելի ուշ կարող եք ամեն ինչ ուղղել, լրացնել կորցրածը։ Նոր նախագծերը պետք է զգուշությամբ ստանձնեք, հատկապես եթե դրանք ուրիշների հետ համագործակցություն են ենթադրում։

Հնարավոր են ֆինանսական կորուստներ, անհաջող գնումներ։ Չեն բացառվում կենցաղային խնդիրները, որոնց լուծումը անսպասելի շատ ժամանակ կպահանջի։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Կենտրոնանալը բարդ կլինի, նույնիսկ եթե գիտակցեք, որ ուշադրություն պահանջող լուրջ գործով եք զբաղված։ Լուրջ աշխատանքային խնդիրների լուծումը կհետաձգվի, ինչն էլ կստիպի հուզվել։ Երբեմն ձեր գործերին քիչ ծանոթ մարդիկ կխառնվեն, և դա ոչ մի լավ բանի չի բերի։ Խնդիրներն ու հոգսերը դրանից կավելանան։ Կարող եք հույս դնել շատ մտերիմների աջակցության վրա։ Նրանք հուսախաբ չեն անի։

Օրը բարենպաստ չէ ֆինանսական հարցերը քննարկելու ու լուծելու համար։ Այսօր ինչքան քիչ գործ ունենաք գումարի հետ, այնքան ավելի լավ։ Երեկոյան խուսափեք գերհոգնածությունից։

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։


ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Հանգստություն պահպանելը բարդ կլինի։ Ցանկացած դատարկ բան սրտին մոտ կընդունեք, սուր կարձագանքեք նույնիսկ աննշան իրադարձությանը։ Խառնաշփոթն ու բազմաթիվ գործերը կխանգարեն կենտրոնանալ։ Դադարներ վերցրեք, լավ կշռադատեք ամեն ինչ, դրեք առաջնահերթությունները։ Դրանցից հետո ձեզ ավելի վստահ կզգաք, նպատակներին հասնելն էլ ավելի հեշտ կլինի։ Թույլ մի տվեք, որ քիչ ծանոթ մարդիկ խառնվեն ձեր գործերին։

Հոգ տարեք առողջության մասին։ Խուսափեք ավելորդություններից, գոնե ժամանակավորապես հրաժարվեք վատ սովորույթներից, ժամանակ գտեք զբոսանքի ու ակտիվ հանգստի համար։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։


ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Օրը հաջողություններ ու կարևոր գործերում առաջընթաց է խոստանում։ Վճռական կքայլեք դեպի նպատակը, ժամանակ չեք վատնի կասկածների ու երկար զրույցների վրա, ճիշտ կդնեք առաջնահերթությունները և ոչ ոքի թույլ չեք տա շեղել ձեզ։ Համախոհներ կգտնեք, նրանց հետ կիրագործեք այն, ինչ մտածել եք։ Չի բացառվում ֆինանսական հարցերի հաջող լուծումը, համագործակցության սկիզբը, որը եկամուտ կբերի։

Բարենպաստ օր է անձնական հարաբերությունների տեսանկյունից։ Մտերիմների հետ հեշտությամբ լեզու կգտնեք, հաճախ կես խոսքից կհասկանաք նրանց։

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։



Загрузка...

Категория: Այսօրվա | Добавил: Moder-003
Просмотров: 2902 | Загрузок: 0 | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email:
Подписка:1
Код *:
Copyright © 2014 MEGANEWS. Design created by ATHEMES