ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ. ՄԱՐՏԻ 18
17.03.2018, 18:00

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Շատ ժամանակ կխլեն խոսակցությունները։ Հաճախ դրանք ձեզ այնքան էլ հետաքրքիր չեն լինի, երբեմն կնյարդայնացնեն ու կխանգարեն կենտրոնանալ գործերի վրա։ Բայց նման զրույցներից խուսափել չի ստացվի։ Լավ նորությունն այն է, որ դրանցից կարող եք օգուտ քաղել։ Օրինակ՝ ինչ-որ նոր բան կիմանաք։ Այնպես որ ուշադիր լսեք։ Ընդ որում՝ նկատի առեք, որ սեփական գաղտնիքներով կիսվելն ու անձնական տեղեկատվություն տրամադրելը ողջունելի չէ։

Վատ օր չէ կարճատև ուղևորությունների համար։ Դրանք կուրախացնեն, վառ տպավորություններ կպարգևեն։ Լավ կանցնեն հարազատների ու հին ծանոթների հետ հանդիպումները։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։


ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Ստիպված եք լինելու զբաղվել ուրիշների գործերով։ Դրանք ձեր սեփական գործերի նման ժամանակատար կլինեն ու նույնքան մեծ ջանքեր կպահանջեն։ Բայց հազիվ թե վշտանաք։ Ուրիշներին օգնելը հաճելի կլինի, բացի այդ շնորհակալությունն էլ իրեն սպասեցնել չի տա։ Հավանական են դրամական մուտքեր, ֆինանսական պատկերն էլ բարենպաստ կլինի։ Այնպես որ կարող եք ձեզ չպլանավորված գնումներ ու զվարճանքներ թույլ տալ։

Հարմար օր է նոր ծանոթությունների, այն մարդկանց հետ հանդիպումների համար, որոնց վրա ուզում եք լավ տպավորություն թողնել։ Անկեղծ եղեք։ Ձեր բնածին գրավչությունը հազիվ թե ինչ-որ մեկին անտարբեր թողնի։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։


ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Հարմար օր է ինչ-որ կարևոր խնդրի շուրջ մտածելու, բարդ իրավիճակից ելքեր փնտրելու համար։ Հաճախ ինտուիցիան կհուշի, թե ինչ է պետք նախաձեռնել։ Ուսումը հեշտությամբ կտրվի, շատ բան ոտքի վրա կյուրացնեք։ Անցյալում կմնան վախերը, որոնք խանգարում էին առաջ շարժվել։ Հիմա կզգաք, որ պատրաստ եք վճռական գործողությունների։

Հարմար օր է այն մարդկանց հետ շփումների համար, ովքեր կարող են ձեզ ինչ-որ հարցում օգտակար լինել։ Նույնիսկ քննադատներին կարող եք հետաքրքրել ձեր գաղափարներով։ Հավանական են շահավետ գործարքներ։

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։



ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Վճռական տրամադրված կլինեք, չեք վախենա դժվարություններից։ Դա կօգնի լուծել մի շարք հարցեր, հաղթահարել ճանապարհին առաջ եկած խոչընդոտները։ Հույսը դրեք միայն սեփական ուժերի վրա։ Շրջապատողները չեն հրաժարվի օգնելուց, բայց չեն կարողանա անել այն, ինչ պետք է։ Իսկ ահա դուք նույնիսկ ամենաբարդ գործերից փայլուն գլուխ կհանեք։ Հնարավոր են հաճելի նորություններ։ Դրանք ամենայն հավանականությամբ կվերաբերեն մտերիմներին։

Հարմար օր է կենցաղը կազմակերպելու հետ կապված կարևոր հարցերը քննարկելու համար։ Ձեր առաջարկները կհետաքրքրեն մյուսներին։

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։


ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Բարենպաստ օր է հին ծանոթների հետ շփվելու համար։ Նույնիսկ եթե վերջին շրջանում հազվադեպ էիք հանդիպում անհարմար պահեր չեն ծագի, զրույցի հետաքրքիր թեմաներ կգտնեք։ Ընդհանուր պլաններ առաջ կգան։ Հաճախ դրանք կապված կլինեն ուղևորությունների, հանգստի ու զվարճանքների հետ։ Հաջող կլինեն ոչ մեծ գնումները, հատկապես եթե դրանք անեք օրվա կեսին։

Հիանալի գլուխ կհանեք ֆինանսական հարցերից։ Նույնիսկ կոմերցիոն գործունեությունից հեռու Առյուծները հնարավորություն կունենան շահավետ գործարքներ կնքել։ Չեն բացառվում համագործակցության անսպասելի առաջարկները։

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։


ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Հարմար օր է բարդ ու կարևոր գործեր ստանձնելու համար, որոնց առաջ չէիք համարձակվում անցնել։ Այսօր շատ բան սովորականից հեշտ կտրվի, քանի որ հաճույքով փորձարկումներ կանեք, չեք վախենա չփորձված մեթոդներից ու ավելի մեծ ուշադրություն կդարձնեք ինտուիցիայի հուշումներին, քան կողքից խորհուրդներին։ Կարող եք նախաձեռնող լինել։ Շրջապատին ձեր գաղափարները դուր կգան։

Որոշ Կույսեր ստիպված են լինելու անսպասելի ճամփա ընկնել։ Ուղևորությունները հաջող կանցնեն, պայմանների փոփոխությունն էլ ձեր օգտին կլինի։ Չեն բացառվում հաճելի անակնկալները։

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Վերջին ժամանակներս ձեզ անհանգստացնող հարցերը ամենաբարենպաստ ձևով կլուծվեն։ Հավանական են հաջող զուգադիպություններ, որոնք կարող եք օգտագործել ի շահ ձեր հետաքրքրությունների։ Նման հանդիպումները հաճելի ու օգտակար կլինեն։ Լավ ժամանակ կանցկացնեք, շատ նոր բաներ կիմանաք, կքննարկեք գործերն ու իրադարձությունները, որոնք հետաքրքիր են ձեզ։ Հնարավոր են չպլանավորված ծախսեր։

Տնային գործերը սովորականից շատ ժամանակ կխլեն։ Պարտադիր չէ դրանցով ինքնուրույն զբաղվեք։ Մտերիմներին էլ ներգրավեք այդ գործում, այդպես ավելի ուրախ կանցնի։

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։


ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Շատ արդյունավետ օր է։ Նույնքան արագ գլուխ կհանեք ինչպես լավ ծանոթ, այնպես էլ լրիվ նոր գործերից։ Հին ու նոր ծանոթները հաճույքով կօգնեն։ Նրանց համար հաճելի կլինի ձեզ հետ գործ ունենալ։ Ավագ հարազատները կաջակցեն ձեր շատ նախաձեռնություններին։ Հնարավորություն կունենաք զբաղվել ձեզ իսկապես հետաքրքրքող գործերով, հոգնեցուցիչ ու բարդ ամեն ինչ կհետաձգեք։

Ցանկալի չէ քննարկել անձնական հարաբերություններին վերաբերող հարցերը։ Այս թեման հիմա ձեզ շատ կարևոր կթվա ու կվշտանաք, եթե աջակցություն չստանաք։

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։


ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Ակտիվ, վճռական կլինեք, պատրաստ կլինեք համարձակ փորձարկումների։ Հազիվ թե ինչ-որ մեկը կարողանա ազդել ձեզ վրա։ Շրջապատի խորհուրդներին ուշադրություն չեք դարձնի, քննադատությունն էլ ականջի հետև կգցեք։ Չի բացառվում, որ հաջողվի գլուխ հանել խնդիրներից, որոնք ձեզ առաջ անլուծելի էին թվում, ստանալ այն, ինչի մասին վաղուց էիք երազում։ Օրվա երկրորդ կեսը հաճելի շփումներ, հետաքրքիր միջոցառումներ ու զվարճանքներ է խոստանում։

Հարմար օր է ուսման կուրս սկսելու համար։ Արագ կհետաքրքրվեք ու կհասնեք առաջին հաջողություններին։ Ամեն ինչ կիսատ թողնելու գայթակղություն չի լինի, ճանապարհի կեսին կանգ չեք առնի։

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։



ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Բարդ ու կարևոր գործերով զբաղվելու համար ամենալավ օրը չէ։ Շատ խոչընդոտներ կառաջանան ու հաջողության հասնելը դժվար կլինի։ Փոխարենը լավ հանգստանալու ու հաճելի ժամանակ անցկացնելու, ընկերների հետ հանդիպելու, հետաքրքիր վայրերում լինելու հնարավորություն կունենաք։ Նրանց հետ, ում լավ եք ճանաչում, հեշտությամբ ընդհանուր լեզու կգտնեք։ Նույնը չի կարելի ասել նոր ծանոթների մասին։ Նրանց հետ լեզու գտնելու համար պետք է ջանքեր գործադրեք։

Ցանկալի չէ խոշոր գնումներ անել, հատկապես, եթե դրանք նախապես պլանավորված չեն եղել։ Գործարքներ կնքելուց առաջ մի քանի անգամ մտածեք, նույնիսկ եթե դրանք ձեզ առաջին հայացքից շատ շահավետ են թվում։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։


ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Հնարավոր են փոքրիկ թյուրիմացություններ, տհաճ միջադեպեր, որոնք կվշտացնեն ու կշեղեն ձեզ։ Բայց պետք չէ դրանց մեծ նշանակություն տալ։ Շուտով ամեն ինչ կհարթվի, իրավիճակն էլ դեպի լավը կփոխվի։ Ամենալավ օրը չէ շրջապատի հետ ձեր խնդիրների ու դժվարությունների մասին խոսելու համար։ Հազիվ թե ակնկալվող աջակցությունը ստանաք, փոխարենը քննադատություններ կլսեք։

Ոչ մեծ գնումները հաջող կլինեն։ Խոշոր ձեռքբերումների համար չեք զղջա, եթե դրանք նախապես պլանավորել եք ու վաղուց կատարել եք ընտրությունը։ Մնացյալ դեպքերում լավ է չշտապել։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։


ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Խնդիրներ ու դժվարություններ կարող են ծագել, բայց դրանք ձեզ փակուղու առջև չեն կանգնեցնի։ Գործերին ստեղծագործաբար կմոտենաք, ոչ ստանդարտ որոշումներ կգտնեք, հաջողությունների կհասնեք այնտեղ, որտեղ մյուսների մոտ դա անել չի ստացվել։ Պայմաններն էլ կդասավորվեն ի շահ ձեզ։ Ցանկացած իրավիճակից կկարողանաք օգուտ քաղել։ Բացի այդ շատ բան կսովորեք, փորձ ձեռք կբերեք, որը շատ շուտով պետք կգա։

Օգտակար կլինեն սպորտով զբաղվելն ու ակտիվ հանգիստը։ Չափավոր ֆիզիկական աշխատանքի շնորհիվ ձեզ ավելի ակտիվ կզգաք, տրամադրությունն էլ կլավանա։ Քանի որ լավ մարզավիճակում կլինեք, գերհոգնածությունից կարող եք չվախենալ։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։



Загрузка...

Категория: Այսօրվա | Добавил: Moder-003
Просмотров: 3816 | Загрузок: 0 | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email:
Подписка:1
Код *:
Copyright © 2014 MEGANEWS. Design created by ATHEMES