ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ. ՄԱՐՏԻ 19
18.03.2018, 17:00

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Օրը հազիվ թե շատ արդյունավետ լինի: Գործերի վրա կենտրոնանալը դժվար կլինի, շրջապատողները հաճախ կխառնվեն ձեր գործերին, տարօրինակ խորհուրդներ կտան կամ նախաձեռնող կլինեն այնտեղ, որտեղ դրա անհրաժեշտությունը չկա: Բացի այդ, խնդիրները, որոնք ստիպված եք լինելու լուծել, ձանձրալի կթվան: Նորություն ու բազմազանություն կուզենաք: Դրանց հետևից ընկնելով՝ կարող եք կասկածելի նախագծերի մեջ ներքաշվել:

Ցանկալի չէ անձնական կյանքին, մտերիմ մարդկանց հետ հարաբերություններին վերաբերող կարևոր որոշումներ ընդունել: Խնդիրները քննարկելուց էլ լավ է հրաժարվել: Այն կարող է լուրջ վեճի հանգեցնել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։


ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Լարված, բայց հետաքրքիր կլինի օրվա սկիզբը: Այս հատվածում շատ բան ուզածի նման չի ընթանա, բայց արագ ելք կգտնեք բարդ իրավիճակից: Նոր ծանոթները համակրանքով կլցվեն ձեր հանդեպ, նրանց աջակցությունն էլ շատ օգտակար կլինի: Ավելի ուշ կգա ժամանակ, որը հարմար կլինի միապաղաղ գործերի համար: Դրանք այնքան էլ ձանձրալի չեն թվա: Մի շեղվեք դատարկ բաների վրա ու գլուխ կհանեք բոլոր գործերից:

Հաճելի կլինեն մտերիմների, ընկերների ու սիրելիի հետ շփումները: Ապագայի վերաբերյալ լավ գաղափարներ կունենաք: Կարող եք ուղևորություններ, համատեղ զվարճանքներ ու հանգիստ պլանավորել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։


ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Գործերը լավ է պլանավորել օրվա սկզբի համար: Այդ հատվածում դրանցից գլուխ հանելն ավելի հեշտ կլինի: Կարևոր չէ՝ ինքնուրույն եք գործում, թե համախոհներ եք փնտրում: Երկու դեպքում էլ աստղերը ձեր կողմից կլինեն: Արագ կսովորեք, փորձ ձեռք կբերեք, որը շատ շուտով պետք կգա: Օրվա վերջին գործերում ձգձգումներ կլինեն: Չի բացառվում, որ ձեր գործընկերները խախտեն ինչ-ինչ պայմանավորվածություններ, որի պատճառով ստիպված կլինեք փոխել պլանները:

Հավանական են հեռվից նորություններ ու անսպասելի այցեր: Չի բացառվում, որ դրանք ստիպեն ձեզ փոխել պլանները, բայց դրանից չեք վշտանա:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Գումարին վերաբերող ամեն ինչում զգույշ եղեք: Այսօր մեծ գումարին պատահաբար հրաժեշտ տալու, այն անպիտան բաների վրա ծախսելու վտանգը մեծ է: Չմտածված գնումները հաճախ անհաջող կլինեն: Դա վերաբերում է նաև մտերիմների համար գնված նվերներին: Դժվար կլինի ընտրել այն, ինչը նրանց իսկապես կուրախացներ: Որոշ Խեցգետիններ ստիպված են լինելու զբաղվել իրավաբանական հարցերով, որոնց գոյության մասին առաջ չէին էլ կասկածում:

Հեշտ չեն դասավորվի մտերիմների հետ հարաբերությունները: Վեճերը հաճախ ձեր մեղքով կլինեն: Առանց իրավիճակը վերլուծելու ու զրուցակցին լսելու ձերը կպնդեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։


ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Հանգստություն պահպանեք և ձեզ մոտ ամեն ինչ կստացվի: Ճանապարհին առաջ եկած դժվարությունները այնքան լուրջ չեն լինի, որքան կարող են առաջին հայացքից թվալ: Չեն բացառվում հաճելի անակնկալները, հաջող զուգադիպությունները, որոնցից կօգտվեք վաղուց դրված նպատակներին հասնելու համար: Զգույշ եղեք գումարի հետ: Հնարավորինս կրճատեք ծախսերը: Լարված պահերին կարող եք մտերիմներին դիմել աջակցության հարցով:

Օրվա երկրորդ կեսը բարենպաստ է ազդեցիկ անձանց հետ շփման, աշխատանքին ու կարիերային վերաբերող հարցերը քննարկելու համար: Չեն բացառվում գրավիչ գործնական առաջարկները:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։


ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Ուզածին հասնելու համար շատ բանի պատրաստ կլինեք: Նույնիսկ աննշան հաղթանակներ տոնելը հեշտ չի լինի, բայց չեք նահանջի, եթե ճանապարհին խոչընդոտներ առաջանան: Կգտնեք հին թշնամիներին զինաթափելու, ձեր հետաքրքրությունները պաշտպանելու ձևը: Երբեմն անհրաժեշտություն կլինի կոշտ գործել, բայց վստահ կլինեք ձեր ճշմարտացիության վրա: Օգտակար կլինի գործերում ու անձնական հարաբերություններում նախաձեռնող լինելը:

Բարենպաստ օր է աշխատանքին, բիզնեսին, համագործակցությանը վերաբերող հարցերը քննարկելու համար: Կարող եք կիսվել ձեր գաղափարներով: Կգտնվեն մարդիկ, որոնց դրանք դուր կգան:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։



ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Հակասական օր է: Կթվա, թե համարյա հասել եք նպատակներին, բայց հետո ճանապարհին խոչընդոտներ կառաջանան, որոնք հաղթահարելը հեշտ չի լինի: Մյուս կողմից էլ ամենալարված պահերին նոր հեռանկարներ կբացվեն, մեծ հաջողությունների հասնելու շանս կլինի: Ցանկացած իրավիճակում պետք է շարունակեք առաջ շարժվել: Եթե տեղում դոփեք, պայմանները ձեր դեմ կաշխատեն:

Դժվար իրավիճակում հայտնված մարդկանց օգնելու, բոլորի համար կարևոր նախագծերին մասնակցություն ունենալու հնարավորություն կունենաք: Այստեղ պետք կգա ձեր հարուստ երևակայությունը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։


ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Օրը բավականին հանգիստ կանցնի: Լավ է անսովոր իրադարձությունների, վառ տպավորությունների ու կարևոր հաղթանակների ակնկալիքներ չունենաք: Այդ դեպքում հիասթափվելու պատճառ էլ չի լինի: Կարող եք գործերում կարգուկանոն հաստատել, ավարտին հասցնել վաղուց սկսածը: Շտապել պետք չէ: Եթե ուշադիր ու կարգապահ լինեք, կխուսափեք սխալներից: Մտերիմների հետ արժե խոսել ապագայի մասին, նրանց հետ պայմանավորվել ընդհանուր պլանների շուրջ:

Գումար աշխատելու, եկամուտների նոր աղբյուր գտնելու հնարավորություն կունենաք: Բայց մի փորձեք միանգամից շատ բան ստանալ: Եթե համբերատար չլինեք, ավելի շատ կկորցնեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։


ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Ակտիվ ու վճռական կլինեք, պատրաստ կլինեք նախաձեռնող լինել, կիսվել գաղափարներով, ոգեշնչել շրջապատին: Դեպի ձեզ կձգտեն նույնիսկ նրանք, ովքեր սովորաբար խուսափում են շփումներից: Հենց նման մարդիկ կարող են օգտակար լինել ձեզ: Օրը հարմար է բուժիչ պրոցեդուրաների ու սպորտով զբաղվելու համար: Դրանց շնորհիվ ձեզ ավելի լավ կզգաք, շատ բաների ավելի լավատեսորեն կնայեք:

Հնարավոր են չպլանավորված հանդիպումներ, անսպասելի այցեր: Չի բացառվում, որ ստիպված լինեք աշխարհիկ միջոցառումների այցելել: Այնտեղ ծանոթություններ կհաստատվեն, որոնք սիրային շարունակություն կունենան:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Անհարթ, լարված օր է: Չի բացառվում, որ ստիպված լինեք պայքարել ուժեղ մրցակիցների դեմ, գործել անբարենպաստ պայմաններում: Բայց արժանապատվորեն կհաղթահարեք բոլոր փորձությունները, ինքնուրույն գլուխ կհանեք շատ խնդիրներից, միաժամանակ ինչ-որ օգտակար բան կսովորեք: Չեն բացառվում ընտանիքում հաճելի իրադարձությունները: Սիրելիի հետ հարաբերություններում էլ դրական փոփոխություններ կլինեն:

Մի վշտացեք փոքրիկ տհաճությունների պատճառով, լավատես եղեք, նույնիսկ եթե ամեն ինչ ձեր ուզածի նման չընթանա: Հավանական են անսպասելի դրամական մուտքեր, նվերներ ու անակնկալներ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։


ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Օրը շատ անհանգիստ ու հետաքրքիր կլինի: Մի զարմացեք, եթե պլանները մի քանի անգամ ստիպված լինեք փոխել: Իրադարձություններն արագ կզարգանան, պետք է արագ որոշումներ ընդունեք: Դրանում հաճախ կօգնի ինտուիցիան: Բավական է միայն հետևել դրա հուշումներին, որպեսզի ամեն ինչ ամենալավ ձևով դասավորվի: Լավ կանցնեն գործնական բանակցությունները: Դժվար չի լինի լավ տպավորություն թողնել:

Մտերիմների հետ լեզու գտնելը ավելի բարդ կլինի, քան անծանոթների հետ: Ամենը, ինչ կասեք, կասկածների տեղիք կտա, իսկ դա շատ վիրավորական կլինի: Բացի այդ, ձեզ ավելի շատ կքննադատեն, քան կգովեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։


ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Խնդիրները չեն բացառվում, բայց դրանցից արագ գլուխ կհանեք: Ցանկացած գործի ստեղծագործաբար մոտենալու շնորհիվ հաջողության կհասնեք այնտեղ, որտեղ մյուսներին դա անել չէր հաջողվում: Մի զարմացեք, եթե սովորականից հաճախ դիմեն ձեզ խորհուրդների խնդրանքով: Շատերը կուզենան կրկնել ձեր ձեռքբերումները: Օգտակար կլինի փորձարկումներ անելն ու ինչ-որ նոր բան ստանձնելը, նույնիսկ եթե դա չի օգնում հասնել անհրաժեշտ արդյունքների:

Մտերիմների հետ կիսվեք ձեր գաղափարներով: Դրանք բոլորին դուր կգան: Կարող եք դիմել օգնության խնդրանքով: Ձեզ հազիվ թե մերժեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։


Загрузка...

Категория: Այսօրվա | Добавил: Moder-003
Просмотров: 1261 | Загрузок: 0 | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email:
Подписка:1
Код *:
Copyright © 2014 MEGANEWS. Design created by ATHEMES