ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ. ՄԱՐՏԻ 21
20.03.2018, 18:00

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Գործերի վրա կենտրոնանալը դժվար կլինի։ Ամեն անգամ չի հաջողվի սկսածն ավարտին հասցնել։ Դա ձեզ կբարկացնի ու կհանի հավասարակշռությունից։ Գործընկերներն ու ղեկավարությունը այսօր կարող են քննադատել ձեզ։ Դրան հանգիստ արձագանքեք։ Ձեր ուժերի սահմաններում կլինի սուր անկյունները հարթելն ու գործով ապացուցելը, որ շատ բանի եք ունակ։ Ինչով էլ որ զբաղվեք, հիշեք, որ կարևոր է ուշադիր լինել մանրուքներին, ոչինչ աչքից բաց չթողնել։

Կապերին ընտրողաբար մոտեցեք։ Մի վստահեք մարդկանց, որոնք ուզում են ամեն գնով շահել ձեր համակրանքը ու այդ նպատակով հաճոյախոսություններ են շռայլում։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։


ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Հաջողությունների հասնել հնարավոր է, բայց հեշտ չի լինի։ Չի բացառվում, որ ստիպված լինեք ռիսկի դիմել, վաղեմի երազանքին հասնելու համար շատ բան խաղասեղանին դնել։ Հույսը դրեք սեփական ուժերի վրա։ Օգնություն կստանաք, բայց ավելի ուշ, քան կուզենայիք։ Ուղևորություններ պլանավորելիս նկատի առեք, որ դրանք ժամանակատար կլինեն ու կխանգարեն մյուս պլանները կյանքի կոչել։

Ցանկալի չէ անձնական հարաբերություններին վերաբերող կարևոր որոշումներ ընդունել։ Բանն այն է, որ այսօր պետք է գլուխ հանեք և՛ սեփական, և՛ ուրիշների զգացմունքներից։

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։


ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Շատ բանի հասնելու հնարավորություն կունենաք։ Դժվարությունների հանդիպելիս չեք նահանջի, չեք հրաժարվի մտածածից, եթե ինչ-որ բան այնպես չընթանա։ Հաճախ կօգնեն ընկերներն ու պարզապես լավ ծանոթները։ Ձեր գաղափարները կարող են դուր գալ ազդեցիկ մարդկանց, արդյունքում աջակցություն կստանաք, որի ակնկալիքը չունեիք։ Մտերիմների հետ կարող եք զրուցել կարևորի մասին։ Կհաջողվի որոշում ընդունել, որը բոլորին ձեռնտու կլինի։

Հարմար օր է ֆինանսական հարցերը լուծելու համար։ Նույնիսկ կոմերցիոն գործունեությունից հեռու Երկվորյակները այսօր կարող են շահավետ գործարքներ կնքել։

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։



ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Հակասական ու անհանգիստ օր է։ Գործեր սպասվածից շատ կլինեն, որոնք հազիվ թե հաջողվի ավարտին հասցնել։ Մարդիկ, ովքեր օգնություն էին խոստացել, դժվար պահերին ձեզ միայնակ կթողնեն ձեր խնդիրների հետ։ Նրանց չեք մեղադրի, քանի որ կհասկանաք՝ այլ ելք չկար։ Զգույշ եղեք ֆինանսական գործերում։ Այստեղ շտապողական որոշումները կորուստների կբերեն, որոնք շատ լուրջ կլինեն։

Հաճելի ու օգտակար կլինեն ընկերների հետ շփումները։ Կարող եք փոխանակվել գաղափարներով, քննարկել ընդհանուր պլանները։ Հանգիստ ընդունեք քննադատությունը։ Դրանում առողջ հատիկ կլինի։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։


ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Ամեն ինչ չէ, որ հեշտությամբ կտրվի, բայց չեք հանձնվի ու ճիշտ կվարվեք։ Հնարավորություն կունենաք լուծել բարդ աշխատանքային խնդիրները, կարգավորել կոնֆլիկտները, ազատվել նրանից, ինչը խանգարում էր առաջ շարժվել։ Լսեք ինտուիցիայի ձայնին։ Եթե հետևեք նրա հուշումներին, ժամանակը դատարկ զրույցների վրա չեք ծախսի, չեք հուզվի չնչին բաների պատճառով։ Հավանական են անսպասելի դրամական մուտքեր։

Այսօր շատ բան պետք է անեք, այնպես որ՝ ամեն րոպեն հաշվարկված կլինի։ Բայց պետք չէ մոռանալ հանգստի մասին։ Այն հատկապես կարևոր կլինի օրվա կեսին։ Մի փոքր դադար վերցրեք ու ձեզ ավելի լավ կզգաք։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։


ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Ամենաարդյունավետ օրը չի լինի, բայց այն հաճելի կանցնի։ Լավ լեզու կգտնեք մարդկանց հետ։ Նոր համախոհներ ու օգնականներ ձեռք կբերեք։ Երկարատև համագործակցության մասին պայմանավորվելու հնարավորություն կունենաք, բայց պատրաստ եղեք, որ պայմաններն ավելի ուշ կվերանայվեն։ Չեն բացառվում հաջող գնումները, թանկարժեք նվերներն ու դրամական մուտքերը։

Սկսածն ավարտին հասցնել չի ստացվի, հաճախ կշեղվեք ու արագ կհոգնեք։ Նախկին սխալներն ուղղելու, գործերում կարգուկանոն հաստատելու հնարավորություն կունենաք։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։



ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Կոնֆլիկտներ ու վեճեր սովորականից հաճախ կծագեն։ Հակված չեք լինի հետաքրքրվել ուրիշների կարծիքով, իսկ դա կարող է լուրջ խնդիրների բերել։ Մի նեղացրեք ձեզ համար թանկ մարդկանց։ Շատ կարևոր է պահպանել լավ հարաբերություններն ու հարգանքը։ Խոստումներ մի տվեք ու մի կապվեք պարտավորություններով, հատկապես, եթե գործը գումարի հետ է կապված։

Ֆինանսական գործերում զգույշ եղեք։ Մի շտապեք գնումներ անել ու գործարքներ կնքել։ Ինքներդ ձեզ ժամանակ տվեք ամեն ինչ մտածելու ու կշռադատելու համար։ Հին ծանոթները լավ խորհուրդներ կտան։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։


ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Առավոտյան ստիպված եք լինելու հուզվել։ Շատ բան ձեր ուզածի նման չի ընթանա, պետք կգա արագ վերամշակել պլանները, որպեսզի նոր պայմանները ձեր օգտին ծառայեցնեք։ Հնարավոր են տարաձայնություններ գործընկերների ու ղեկավարության հետ։ Դժվար կլինի սեփական տեսակետը պաշտպանելը։ Ավելի ուշ իրավիճակը դեպի լավը կփոխվի, ձեզ ավելի վստահ կզգաք, ապագային էլ լավատեսությամբ կնայեք։

Հնարավոր են դրամական մուտքեր։ Ֆինանսական պատկերն ընդհանուր առմամբ բարենպաստ կլինի, եկամուտների նոր աղբյուր կգտնեք։ Երեկոն կուրախացնի լավ նորություններով։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։


ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Հաջող ու արդյունավետ օր է։ Շատ օգտակար բաներ կանեք ինչպես ձեր, այնպես էլ շրջապատի համար։ Կարող եք նախաձեռնող լինել։ Ձեր գաղափարները բոլորին դուր կգան։ Կոգեշնչեք համախոհներին, կոգևորեք նրանց։ Օրը հարմար է իրադարձությունների ընթացքի կամ կենսակերպի մեջ փոփոխություններ մտցնելու համար։ Նոր տպավորությունները հաճելի կլինեն, հնարավորություն կունենաք սովորել այն, ինչը շատ շուտով պետք կգա։

Ուշադիր եղեք առողջությանը։ Չի բացառվում ինքնազգացողության վատացումը։ Խուսափեք ծանրաբեռնվածությունից, հատկապես՝ օրվա երկրորդ կեսին։

ԲԻԶՆԵՍԸ՝ 3, ՍԵՐԸ՝ 3, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 3։



ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Հանգիստ ու հաճելի օր է; Արագ գլուխ կհանեք ընթացիկ գործերից։ Դրանք ձեզ հոգնեցուցիչ ու ձանձրալի չեն թվա։ Հնարավորություն կունենաք շփվել մարդկանց հետ, ովքեր վաղուց հետաքրքրում են ձեզ։ Չի բացառվում, որ շահեք նրանց համակրանքը, իսկ դա ընկերական կամ սիրային հարաբերությունների սկիզբ կդառնա։ Խնդիրներ կառաջանան, որոնց լուծման հարցում կօգնեն հին ծանոթները։

Օրը հարմար է տնային գործերի համար։ Կարող եք վերանորոգում սկսել կամ պլանավորել, կահույք ու կենցաղային տեխնիկա գնել։ Երեկոյան հնարավոր են անսպասելի հաճելի այցեր։

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։


ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Լարված օր է։ Շատ բան դժվարությամբ կտրվի։ Նպատակներին հասնելու համար հաստատակամություն է պետք։ Մի ընկրկեք դժվարությունների առաջ, մի հանձնվեք, եթե ինչ-որ բան այնպես չընթանա։ Կարող եք հասնել նրան, ինչին ձգտում եք։ Աջակցության հարցով դիմեք մարդկանց, որոնց լավ եք ճանաչում։ Իսկ ահա նոր ծանոթների հետ, որոնք ձգտում են շահել ձեր համակրանքն ու վստահությունը, պետք է զգույշ լինել։

Դժվար կլինի լավ տրամադրությունը պահպանելը։ Սովորականից հաճախ կվշտանաք դատարկ բաների պատճառով, սրտին շատ մոտ կընդունեք քննադատությունները։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։


ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Մեծ հաջողությունների հասնելու շանս կա։ Դրա համար հաստատակամություն ու սեփական ուժերի հանդեպ վստահություն է պետք։ Պատրաստ եղեք ձեր ձևով գործել ու շրջապատի հավանությանը մի սպասեք։ Նոր համախոհներ գտնելու համար պետք է ջանքեր գործադրեք։ Մարդկանց պետք է բացատրեք, թե ինչ և ինչու եք անում, ինչ նպատակներ եք դրել ձեր առաջ։ Հանգիստ վերաբերվեք քննադատությանը, մի վիրավորվեք նկատողություններից։

Բարենպաստ օր է ֆինանսական հարցերը լուծելու համար։ Գումարին վերաբերող գործերում ձեզ կօգնի ինտուիցիան, նույնիսկ ամենահամարձակ որոշումները ճիշտ կլինեն։ Հնարավոր են հաջող զուգադիպություններ, հաճելի անակնկալներ։

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։



Загрузка...

Категория: Այսօրվա | Добавил: armenlur
Просмотров: 2680 | Загрузок: 0 | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email:
Подписка:1
Код *:
Copyright © 2014 MEGANEWS. Design created by ATHEMES