ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ. ՄԱՐՏԻ 23
22.03.2018, 18:00

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Կզգաք, որ շատ բանի եք ունակ, ոգևորությամբ կստանձնեք նույնիսկ ամենաբարդ գործերը։ Օգտակար ծանոթություններ հաստատելու, ազդեցիկ անձանց հետ փոխշահավետ համագործակցություն սկսելու հնարավորություն կունենաք։ Հաճախ կօգնեն կանայք, ընդ որում՝ նրանց խնդրելու կարիք էլ չի լինի։ Երբեմն տանը ծագած խնդիրները լուծելու համար ստիպված եք լինելու աշխատանքից շեղվել, իսկ դա կխանգարի ժամանակին ավարտին հասցնել գործերը։

Բարենպաստ օր է գնումների համար։ Անսխալ կընտրեք իրեր, որոնք երկար ժամանակ կուրախացնեն ձեզ։

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։


ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Այսօր ձեզ շատ պետք կգա ամենատարբեր մարդկանց հետ լեզու գտնելու ունակությունը։ Հենց դրա շնորհիվ նոր համախոհներ կգտնեք, տանը ու աշխատավայրում կխուսափեք կոնֆլիկտներից։ Հնարավոր են հետաքրքիր գործնական առաջարկներ։ Որոշ Ցուլեր մասնագիտական սանդուղքով բարձրանալու շանս կունենան։ Լավ կանցնեն ուղևորությունները։ Դրանք ոչ միայն հաճելի տպավորություն կթողնեն, այլ նաև թույլ կտան շահավետ գործարքներ կնքել, հաջող գնումներ անել։

Մտերիմ մարդուն օգնելու, նրան դժվար պահերին աջակցելու հնարավորություն կունենաք։ Բաց մի թողեք այն։ Օրվա երկրորդ կեսը հարմար է հարազատների հետ շփումների, ընտանեկան կապերն ամրապնդելու համար։

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։


ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Հեշտ հաղթանակների հույս մի ունեցեք, բայց անպայման կհասնեք նրան, ինչին ձգտում եք, եթե ջանքեր գործադրեք։ Հնարավոր են անսպասելի դրամական մուտքեր։ Շահավետ գործարքներ կնքելու շանս կլինի։ Աշխատավայրում ուշադիր եղեք, քանի որ ցանկացած մանրուք կարևոր կլինի։ Աշխատեք բամբասանքների առիթ չտալ, հատկապես եթե արագ մասնագիտական աճի ակնկալիք ունեք։

Բարենպաստ օր է ծանոթությունների համար։ Դրանք կարող են սիրային շարունակություն ստանալ։ Մարդկանց դուր կգաք, նրանց վրա շատ լավ տպավորություն կթողնեք ու դրա համար համարյա ոչ մի ջանք չեք գործադրի։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։



ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Օրը կարող է խնդիրներ ու դժվարություններ բերել, բայց դրանցից գլուխ կհանեք համախոհներին ճիշտ ընտրելու ունակության շնորհիվ։ Ինտուիցիան անսխալ կհուշի, թե ում կարելի է վստահել և ումից է պետք հեռու մնալ։ Հավանական են անսպասելի այցեր, չպլանավորված հանդիպումներ։ Մարդիկ դատարկ ձեռքով չեն գա։ Ոմանք նվերներ կբերեն, ոմանք էլ՝ լավ գաղափարներ ու գրավիչ գործնական առաջարկներ։

Երբեմն տարաձայնություններ կառաջանան ամենամտերիմների հետ։ Իրենց մասին կարող են հիշեցնել հին վիրավորանքները, դրանց պատճառով հարաբերություններն ավելի լարված կդառնան։ Բայց կփորձեք իրավիճակը դեպի լավը փոխել ու չվիճել։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։


ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Բարենպաստ օր է գործնական շփումների համար։ Կիմանաք, թե ինչպես հետաքրքրել ու ոգեշնչել մարդկանց, հեշտությամբ լեզու կգտնեք պոտենցիալ համախոհների հետ, բացի այդ հմտորեն կօգտագործեք ձեր հմայքը։ Կենտրոնացվածություն ու մանրուքներին ուշադրություն պահանջող գործերում դժվարություններ կառաջանան։ Սովորականից հաճախ կշեղվեք, փոքրիկ բաների մեջ ցավալի սխալներ կանեք։

Հավանական են դրամական մուտքեր։ Ճիշտ կտնօրինեք ստացված գումարը՝ այն հեռանկարային նախագծի մեջ կներդնեք կամ հաջող գնում կանեք։ Հնարավոր են հաճելի անակնկալներ։

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։


ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Չնայած ծագած դժվարություններին, չեք հրաժարվի մտածածից։ Նման մոտեցումն իր պտուղները կտա։ Կհաղթահարեք խոչընդոտները, կհասնեք դրված նպատակներին։ Բայց դրա համար ջանքեր գործադրելու կարիք կլինի։ Զարմանալի չէ, որ արդեն օրվա կեսին հանգստի կարիք կունենաք։ Երեկոյան լավ է հոգնեցուցիչ գործեր կամ երկարատև ուղևորություններ չպլանավորել։ Ավելի լավ է ժամանակը հանգիստ միջավայրում անցկացնել ու վերականգնել ուժերը։

Հավանական են հաջող գործարքներ ու գնումներ։ Գումարի հետ կապված ցանկացած հարց այսօր հեշտ ու ճիշտ կլուծեք։

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։



ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Ամենաարդյունավետ օրը չի լինի, բայց այն հաճելի կանցնի։ Ժամանակն ուրախ անցկացնելու, համակրելի մարդկանց հետ շփվելու հնարավորություն կլինի։ Նոր ծանոթների վրա այսօր լավ տպավորություն կթողնեք՝ նրանց կհետաքրքրեք ձեր գաղափարներով, համակրանք ու վստահություն կշահեք։ Հնարավոր են հաջող զուգադիպություններ, որոնց շնորհիվ շահավետ գնումներ կանեք կամ գումարը խոստումնալից նախագծի մեջ կներդնեք։

Տնային գործեր ու հոգսեր սովորականից շատ կլինեն, բայց դրանք հոգնեցուցիչ ու ձանձրալի չեն թվա։ Կարող եք կահույք, կենցաղային տեխնիկա կամ այլ օգտակար իրեր գնել։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։


ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Օրը հարմար է ընթացիկ, լավ ծանոթ գործերով զբաղվելու համար։ Դրանց մեջ սխալներ չեք անի։ Նոր նախագծերը պետք է մեծ զգուշությամբ ստանձնել։ Ամենայն հավանականությամբ համախոհների աջակցության կարիքը կունենաք։ Լավ է այն նախապես ապահովեք ձեզ համար։ Երբեմն ձեր գործերի մեջ կխառնվեն ծանոթ կանայք։ Դա կարող է նյարդայնացնել, բայց տհաճ հետևանքներ չի ունենա։

Շատ օգտակար կլինի հյուրեր ընդունելը։ Օրինակ՝ կարող եք գործընկերներին հրավիրել ոչ ֆորմալ միջավայրում աշխատանքային խնդիրները քննարկելու։ Այդպես օգտակար ինֆորմացիա կստանաք։ Անձնական բնույթի կարևոր հարցերը լավ է քննարկել տանը։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։


ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Զգույշ եղեք։ Ամենահեշտ օրը չի լինելու, և ինքներդ ձեզ համար խնդիրներ կստեղծեք, եթե հեռատես չլինեք ու հույզերի ազդեցության տակ գործեք։ Հեշտ չի լինի ղեկավարության ու գործընկերների հետ լեզու գտնելը։ Ձեր տեսակետը պաշտպանելիս հզոր թշնամիներ ձեռք բերեք։ Մտերիմներին ձեր գաղափարները հասկանալի չեն լինի։ Ժամանակ մի ափսոսացեք բացատրությունների համար և աշխատեք հանգիստ ընդունել քննադատությունը։

Շատ կարևոր է ինքնավերահսկողությունը, հատկապես՝ ուղևորությունների ժամանակ։ Դա թույլ կտա խուսափել դժվարություններից ու տհաճ պահերից, ինչպես նաև լուրջ կորուստներից։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Օրը ավելի հարմար է հանգստի, քանի օգտակար ու կարևոր գործերի համար։ Ժամանակը լավ անցկացնելու, ընկերների ու հին ծանոթների հետ շփվելու հնարավորություն կունենաք։ Նրանք կուրախացնեն ձեզ։ Դժվար կլինի աշխատանքի վրա կենտրոնանալը։ Ձեզ անընդհատ կշեղեն, բայց դա լուրջ սխալների չի բերի։ Եթե կարևոր մարդկանց հետ հանդիպումներ եք պլանավորել, նախապատրաստվելու համար ժամանակ ու ուժեր մի խնայեք։

Տանը սովորականից հաճախ տարաձայնություններ կառաջանան, ամեն դատարկ բան վեճերի պատճառ կդառնա։ Բայց կգտնեք լուրջ կոնֆլիկտից խուսափելու ու լավ հարաբերությունները պահպանելու ձևը։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։


ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Համախոհներ գտնելը հեշտ կլինի։ Մարդիկ, ովքեր առաջ չէին կիսում ձեր տեսակետը, այսօր պատրաստ կլինեն փոխել իրենց կարծիքն ու աջակցել ձեզ։ Հաջող կլինեն նոր նախաձեռնությունները։ Առաջին հերթին դա վերաբերում է ստեղծագործ մոտեցում պահանջող գործերին։ Այստեղ ոչ ոք չի համեմատվի ձեզ հետ։ Անձնական հարաբերություններում հույս դրեք ինտուիցիայի վրա։ Նրա հուշումների շնորհիվ ընդհանուր լեզու կգտնեք մտերիմների հետ ու կխուսափեք վեճերից։

Հավանական են ոչ մեծ դրամական մուտքեր։ Դրանք շատ տեղին կլինեն։ Իրեր կգնեք, որոնց մասին վաղուց էիք երազում։

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։


ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Զգույշ եղեք։ Այսօր կոպիտ սխալ գործելը հեշտ կլինի, այնպիսի քայլ կանեք, որի համար հետո ստիպված եք լինելու զղջալ։ Հնարավոր են փոքրիկ թյուրիմացություններ աշխատավայրում։ Դրանք կխանգարեն կենտրոնանալ գործի վրա ու ժամանակին այն ավարտին հասցնել։ Ցանկացած բանակցություն լարված կանցնի։ Կհաջողվի պաշտպանել սեփական տեսակետը, բայց դա ջանքեր կպահանջի։ Չեն բացառվում ֆինանսական կորուստները։

Կարևոր կլինի մտերիմների աջակցությունը և դուք անպայման կստանաք այն։ Ընտանիքի անդամների հետ կարող եք ամեն ինչի մասին զրուցել։ Նրանք կհասկանան ձեզ ապրումներն ու կգտնեն անհրաժեշտ բառերը։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



Загрузка...

Категория: Այսօրվա | Добавил: Moder-003
Просмотров: 1083 | Загрузок: 0 | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email:
Подписка:1
Код *:
Copyright © 2014 MEGANEWS. Design created by ATHEMES