ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ. ՄԱՐՏԻ 25
24.03.2018, 18:00

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Շատ բան պետք է անեք։ Հնարավոր է՝ չհասցնեք ամենը, ինչ պլանավորել էիք, բայց չեք վշտանա, ճիշտ կորոշեք առաջնահերթությունները ու գլուխ կհանեք ամենակարևոր ու անհետաձգելի գործերից։ Տրամադրությունն այսօր կարող է դատարկ բաներից փչանալ, երբեմն կբարկանաք ու ինքներդ էլ չեք հասկանա, թե ինչու։ Աշխատեք բացասական հույզերին չտրվել ու չվիճել մտերիմների հետ։

Ցանկալի չէ խոշոր գնումներ անել, հատկապես եթե դրանք կապված են վերանորոգման հետ։ Երեկոն լավ է պասիվ հանգստին նվիրել։ Այդպես կկարողանաք վերականգնել ուժերն ու հոգեկան հավասարակշռությունը։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։


ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Գումարի հետ զգույշ եղեք։ Ինչ-որ բան գնելուց առաջ մտածեք՝ արդյոք ձեզ պետք է այդ իրը։ Դատարկ բաների վրա նշանակալի գումար ծախսելու վտանգ կա։ Երբեմն տարաձայնություններ կառաջանան շրջապատի հետ, դժվար կլինի լեզու գտնել նրանց հետ, ում հետ ընդհանուր գործերն են կապում։ Ամեն մեկն իր հետաքրքրություններն առաջին տեղում կդնի, և դա կխանգարի պայմանավորվելուն։

Ստեղծագործաբար տրամադրված կլինեք, հեշտությամբ ինչ-որ ինքնատիպ բան կմտածեք ու ձեր գաղափարով կհետաքրքրեք ծանոթներին։ Հավանական են նվերներ, հաճելի անակնկալներ։ Երեկոն սիրային պահեր է խոստանում։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։


ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Օրն ավելի հարմար է հանգստի, քան օգտակար, բայց հոգնեցուցիչ գործերի համար։ Դժվար կլինի համատեղ գործողությունների մասին պայմանավորվելը։ Անդադար տարաձայնությունների առիթներ կլինեն։ Կփորձեք մտերիմների հետ համբերատար լինել, բայց դա չի ստացվի։ Փոքրիկ վեճերը լուրջ կոնֆլիկտի կարող են վերաճել։ Ցանկալի չէ թանկարժեք իրեր գնել, եթե գնումը նախապես պլանավորված չի եղել։

Կարող եք ուղևորությունների մեկնել, բայց դրանք պետք է այնպես պլանավորեք, որ շատ ուշ չվերադառնաք։ Մեծ ճամփորդությունների համար ամենաբարենպաստ օրը չէ։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Եթե պլանավորել եք ինչ-որ կարևոր բանով զբաղվել, հույսը դրեք սեփական ուժերի վրա։ Համախոհները, ցավոք, կարող են հուսախաբ անել։ Դժվար կլինի կանանց հետ լեզու գտնելը։ Նրանք ձեզանից շատ բան կսպասեն։ Հնարավոր են փոքրիկ տհաճություններ։ Դրանք նշանակալի հետևանքներ չեն ունենա, բայց կարող են փչացնել տրամադրությունը։ Աշխատեք լավատեսություն պահպանել։ Դրա շնորհիվ կկարողանաք իրավիճակը դեպի լավը փոխել։

Ուշադիր եղեք քիչ ծանոթ մարդկանց հետ։ Նրանք հաճախ ձեզ սխալ կհասկանան ու ձեր ասածը ուրիշ ձևով կմեկնաբանեն։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։


ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Լրիվ նոր գաղափարներ կունենաք, որոնք կուզենաք անհապաղ կյանքի կոչել։ Հավանական են հաջող զուգադիպություններ։ Դրանց շնորհիվ կիրագործեք հին պլանները, կհասնեք նրան, ինչի մասին վաղուց էիք երազում։ Հաճախ կօգնեն կանայք; Նրանց խորհուրդներն արժե լսել; Զգույշ եղեք գումարի հետ, աշխատեք շատ չծախսել այնպիսի իրերի վրա, որոնց անհրաժեշտությունը առանձնապես չունեք։

Մտերիմները ձեր օգնության կարիքը կունենան։ Մի մերժեք նրանց։ Որոշ Առյուծներ ստիպված են լինելու ճամփա գնալ, որպեսզի լուծեն ընտանեկան խնդիրը։

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։


ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Շուրջը ինչ էլ որ տեղի ունենա, հանգստություն կպահպանեք և ճիշտ կվարվեք։ Դատարկ բաների պատճառով չհուզվելով՝ ճիշտ որոշումներ կընդունեք ու կգտնեք նպատակին տանող ամենակարճ ճամփան։ Ինչ-որ հին խնդիրներ լուծելու, բոլորի համար կարևոր հարցերին պատասխաններ գտնելու հնարավորություն կունենաք։ Հավանական են հետաքրքիր ծանոթություններ, հանդիպումներ մարդկանց հետ, որոնցից շատ բան կսովորեք։ Երեկոն կուրախացնի լավ նորություններով։

Կարող եք հյուրեր ընդունել կամ այցի գնալ հարազատներին, ընկերներին կամ պարզապես լավ ծանոթներին։ Հաճելի միջավայրում շփումները կբարձրացնեն տրամադրությունը, ձեզ հանգիստ ու թեթև կզգաք։

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։


 

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Օրվա առաջին կեսը հարմար է աշխատանքի, բիզնեսի ու ֆինանսական հարցերի մասին մտորելու համար։ Կկարողանաք ճիշտ գնահատել իրավիճակը, հասկանալ, թե ինչ է պետք անել։ Իրենց մասին կարող են հիշեցնել հին ծանոթները։ Շուտով նրանց շնորհիվ կարևոր խնդիրներ կլուծեք։ Ավելի ուշ նոր գործեր ու հոգսեր կունենաք և մինչև երեկո ժամանակ չեք ունենա հանգստի համար։

Բարենպաստ օր է նոր ծանոթությունների համար։ Կհաջողվի լավ տպավորություն թողնել, շահել շրջապատի վստահությունն ու համակրանքը։ Ձեր գաղափարները հետաքրքրություն առաջ կբերեն։

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։


ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Շատ լավ բաներ կանեք ոչ միայն ձեր, այլ նաև ուրիշների համար։ Հեշտությամբ կլուծեք ուրիշների խնդիրները, կօգնեք բարդ իրավիճակում հայտնված մարդկանց։ Ձեզ հաճախ կդիմեն խորհուրդների խնդրանքով։ Դրանք միշտ օգտակար ու ժամանակին կլինեն։ Օրվա երկրորդ կեսը հարմար է նոր գործերի համար։ Սպասվածից արագ գլուխ կհանեք դրանցից։ Հնարավոր են չպլանավորված հանդիպումներ հարազատների կամ հին ընկերների հետ։

Հավանական են ֆինանսական կորուստներ։ Դրանք նշանակալի չեն լինի, բայց ցավալի կլինեն։ Օրինակ՝ կարող եք ուրիշների ազդեցության տակ ընկնել ու գումարը ծախսել կասկածելի նախագծի վրա։ Լավ է սահմանափակվել ոչ մեծ գնումներով։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։


ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Հարմար օր է ապագայի պլանները քննարկելու համար։ Հեշտությամբ կպայմանավորվեք, միասին կլուծեք կարևոր խնդիրները, կանեք այն, ինչ անհրաժեշտ է ընդհանուր նպատակներին հասնելու համար։ Բայց եթե ինչ-որ բան այնպես չընթանա, ձեզ վրա պետք է վերցնեք պատասխանատվությունը։ Միայն թե սխալների ու խնդիրների հավանականությունը մեծ չէ։ Աստղերը ձեր կողմից կլինեն։ Հետաքրքիր հնարավորություններ ու նոր գաղափարներ կառաջանան։

Ինչ-որ օգտակար բան սովորելու, աշխարհայացքը ընդլայնելու ու օգտակար փորձ ձեռք բերելու հնարավորություն կունենաք։ Ոչ միայն հեշտությամբ կհիշեք տեղեկատվությունը, այլ նաև ճիշտ եզրակացություններ կանեք, ոչ ոքի թույլ չեք տա ձեզ մոլորության մեջ գցել։

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Մի շտապեք։ Օրվա սկիզբը բարդ կլինի, և այդ շրջանում լավ է ոչ մի կարևոր բան չպլանավորել։ Փոխարենը շատ օգտակար կլինի անցյալի մասին մտորելը, սխալները վերլուծելն ու եզրակացություններ անելը։ Կհասկանաք, թե ինչն եք ճիշտ արել, իսկ ինչը՝ ոչ և այլևս հին սխալներ չեք կրկնի։ Ավելի ուշ ժամանակը լավ ընկերախմբում ուրախ անցկացնելու հնարավորություն կունենաք կամ կհանդիպեք ձեզ համար թանկ մարդկանց հետ։

Հնարավոր են դրամական մուտքեր ու նվերներ, ինչպես նաև հաճելի անակնկալներ։ Օրը հարմար է սիրային ժամադրությունների համար ու խոստանում է ուրախացնել սիրահարված Այծեղջյուրներին։

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։


ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Բարենպաստ օր է։ Այն շատ հարմար է համախոհներ փնտրելու, ինչպես նաև այն մարդկանց հետ շփվելու համար, ովքեր կիսում են ձեր հայացքներն ու պլանները։ Մի կորցրեք ինչ-որ բան սովորելու, փորձ փոխանակելու հնարավորությունը։ Նույնիսկ հիմա անօգուտ թվացող տեղեկատվությունը կարող է պետք գալ։ Չի բացառվում սիրային հարաբերությունների սկիզբը։ Այդ հարաբերություններն արագ կզարգանան ու վառ հույզեր կպարգևեն։

Արագ ու հաջող կլուծվեն գումարի ու ունեցվածքի հետ կապված հարցերը։ Ինչ-որ կարևոր գնումներ անելու հնարավորություն կլինի։

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։


ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Շատ արդյունավետ օր է։ Չի բացառվում, որ նոր բիզնես-գաղափարներ կամ եկամուտների աճ խոստացող այլ պլաններ ունենաք։ Լուրջ կվերաբերվեք ստանձնած գործերին, նույնիսկ մանրուքներում չեք սխալվի։ Ծանոթները հաճախ կդիմեն խորհուրդների ու աջակցության խնդրանքով։ Կփորձեք բոլորին օգնել, բայց ոչ ոքի թույլ չեք տա չարաշահել ձեր բարությունը։

Կարող եք անսովոր, ինքնատիպ իրեր գնել։ Ծախսած գումարի համար զղջալու կարիք չի լինի։ Մտերիմների համար անսխալ նվերներ կընտրեք, կիմանաք՝ ինչպես ուրախացնել յուրաքանչյուրին։

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ ։




Загрузка...

Категория: Այսօրվա | Добавил: armenlur
Просмотров: 2878 | Загрузок: 0 | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email:
Подписка:1
Код *:
Copyright © 2014 MEGANEWS. Design created by ATHEMES