ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ. ՄԱՐՏԻ 28
27.03.2018, 18:00

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Ամեն ինչ չէ, որ հեշտությամբ կտրվի։ Ստիպված եք լինելու փոխել պլանները, հարմարվել նոր պայմաններին։ Որոշ Խոյեր պետք է զբաղվեն գործերով, որոնցից կուզենային խուսափել։ Հաճախ տարաձայնություններ կառաջանան։ Վեճի պատճառը լրիվ դատարկ բանը կլինի, որին առաջ ուշադրություն էլ չէիք դարձնի։ Բայց չնայած դժվարություններին՝ սպասվածից ավելիին կհասնեք։

Հատկապես գործնական կապերին ընտրողաբար մոտեցեք։ Վստահել կարելի է միայն այն մարդկանց, որոնք առաջ էլ աջակցել են ձեզ։ Չեն բացառվում սիրային ծանոթությունները, սիրելիի հետ հարաբերություններում դրական փոփոխությունները։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։


ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Այսօրվա խնդիրները լուծելու համար բավականաչափ փորձ ու խոհեմություն կունենաք։ Չի բացառվում, որ գլուխ կհանեք աշխատանքային խնդիրներից, կանեք այն, ինչը գործընկերների ուժերի սահմաններում չի եղել։ Հնարավոր են հաճելի հանդիպումներ հին ծանոթների ու ընկերների հետ։ Գործնական բանակցությունները հաջող կանցնեն։ Եվ դա մեծ մասամբ ձեր հմայքի շնորհիվ, որից հմտորեն կօգտվեք։

Շրջապատը հաճախ կխառնվի ձեր գործերին, խորհուրդներ կտա։ Դա երբեմն կնյարդայնացնի, բայց հույզերին չեք տրվի, այդ իսկ պատճառով վեճերից կհաջողվի խուսափել։

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։


ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Հարմար օր է փորձարկումներ անելու, նորը փորձելու, անսովոր բաներ անելու համար։ Շատ բան կսովորեք, արագ ու առանց դժվարության կապեր կհաստատեք, որոնք հետո ձեզ պետք կգան։ Լավ կանցնեն հատկապես գործնական ուղևորությունները։ Աշխատանքի հետ կապված ցանկացած հարցում հույս դրեք ինտուիցիայի վրա։ Այն հուսախաբ չի անի ո՛չ մանրուքներում, ո՛չ էլ կարևոր հարցերում։ Հավանական են հաճելի անակնկալներ, նվերներ։

Կարևոր է հոգ տանել առողջության մասին։ Հատկապես օրվա երկրորդ կեսին, երբ գերհոգնածության հավանականությունը մեծ կլինի։ Չի բացառվում սննդային ալերգիան։ Էկզոտիկ ուտեստներ փորձելու համար ամենահարմար օրը չէ։

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Գործեր սովորականից շատ կլինեն։ Եվ դա ձեզ ավելի շատ կուրախացնի, քանի որ պետք է զբաղվեք այնպիսի գործերով, որոնք իսկապես հետաքրքիր են ձեզ։ Աշխատանքին ու բիզնեսին վերաբերող նոր գաղափարներ կունենաք։ Չի բացառվում, որ գտնեք եկամուտները մեծացնելու ձևը։ Նույնիսկ չպլանավորված հանդիպումները հաջող կլինեն։ Հնարավոր են սիրային տարվածություններ։ Նոր հարաբերությունների հեռանկարները լավը կլինեն։

Հեշտությամբ ծանոթություններ կհաստատեք։ Մարդկանց դուր գալու համար ջանքեր գործադրելու կարիք չի լինի։ Ձեր գաղափարները շատերի սրտով կլինեն։ Կիսվեք դրանցով ու աջակցություն կստանաք։

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։


ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Հաջող օր է։ Շատ բան լավ կստացվի, հաճախ հաջողությունների կհասնեք առանց մեծ ջանքեր գործադրելու։ Հնարավորություն կունենաք լուծել խնդիրը, որը վերջին ժամանակներս անհանգստացնում էր ձեզ ու ձեր մտերիմներին։ Նոր ու հետաքրքիր գաղափարներ կունենաք։ Արժե առանց հետաձգելու կյանքի կոչել դրանք։ Հեշտությամբ ընդհանուր լեզու կգտնեք շրջապատի հետ, հին մրցակիցներին համախոհներ կդարձնեք։

Հնարավորություն կունենաք օգնել մարդկանց, որոնք ժամանակին ձեզ կարևոր ծառայություններ են մատուցել։ Չեն բացառվում հաճելի անակնկալներն ու նվերները։

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։


ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Դժվարություններ կարող են ծագել, բայց դրանք ձեզ չեն վախեցնի։ Ինչքան բարդ լինեն նոր խնդիրները, այնքան մեծ ոգևորությամբ կանցնեք դրանց լուծմանը։ Պետք կգա վերջերս ձեռք բերած փորձը։ Շրջապատին կզարմացնեք ձեր գիտելիքներով, կարողություններով ու տաղանդներով։ Հարմար օր է կարիերայի հետագա զարգացման մասին մտածելու համար։ Չի բացառվում, որ աշխատանքին վերաբերող շատ գրավիչ առաջարկներ ստանաք։

Հնարավորություն կունենաք հոգ տանեք մտերիմների մասին, ինչ-որ հարցում օգնել կամ պարզապես ուրախացնել։ Հարմար օր է հարազատների հետ հարաբերությունները հարթելու համար։ Կհաջողվի լուծել ընտանեկան խնդիրները։

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։



ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Հագեցած, հետաքրքիր ու խոստումնալից օր է։ Վճռական գործեք, բաց մի թողեք կյանքը արմատապես դեպի լավը փոխելու հնարավորությունը։ Ոչ միանշանակ, բարդ իրավիճակներ կառաջանան, բայց անպայման ելք կգտնեք դրանցից։ Աշխատավայրում ստիպված եք լինելու փորձարկումներ անել, լուծել ոչ ստանդարտ խնդիրները։ Հիանալի գլուխ կհանեք դրանցից ու լավ արդյունքների կհասնեք։ Եկամուտներն էլ կարող են աճել։

Բարենպաստ օր է ուղևորությունների համար։ Դրանք հետաքրքիր կանցնեն ու հիանալի արդյունքներ կտան։ Լավ կանցնեն սիրային ժամադրությունները։

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։


ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Թեթև ու հաջող օր է։ Այն հարմար է ինչ-որ կարևոր բանի մասին մտածելու համար։ Այն, ինչ առաջ խճճված ու անհասկանալի էր թվում, հիմա լրիվ պարզ կդառնա։ Ապագայի պլաններում որոշակիություն կլինի, ինչի կարիքը վերջերս շատ էր զգացվում։ Հավանական է առաջընթաց գործերի մեջ։ Հատկապես լավ գլուխ կհանեք ֆինանսների հետ կապված գործերից։ Գործնական հոտառությունը հուսախաբ չի անի։

Շրջապատը շատ հարցերում ընդառաջ կգնա ձեզ։ Եթե ինչ-որ մեկին դիմեք օգնության խնդրանքով, մերժում չեք ստանա։ Սիրելին կաջակցի ձեր նույնիսկ ամենահամարձակ գաղափարներին։

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։


ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Ամենաարդյունավետ օրը չէ, բայց այն հաճելի կանցնի։ Կարող եք ավարտին հասցնել գործերը, լուծել կազմակերպչական հարցերը։ Չի բացառվում, որ հաջողվի վերադառնալ հին պլաններին, որոնք ձեզ շատ դուր էին գալիս, բայց չէր հաջողվել կյանքի կոչել։ Հարաբերությունները կհարթեք այն մարդկանց հետ, որոնց հետ վերջին շրջանում լեզու չէիք գտնում։ Չեն բացառվում սիրային տարվածություններն աշխատանքի վայրում։

Ինչով էլ որ զբաղվեք, աշխատեք չշտապել։ Ամենայն հավանականությամբ ուզածին միանգամից չեք հասնի։ Բայց դա անհանգստության պատճառ չէ։ Ժամանակի հետ կստանաք ուզած արդյունքը։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Օրվա իրադարձություններին փիլիսոփայորեն կմոտենաք։ Եվ դա ամենաճիշտ մոտեցումն է։ Պետք չէ հուզվել, եթե ինչ-որ բան այնպես չընթանա։ Շրջապատը հաճախ կդիմի ձեզ օգնության խնդրանքով։ Ընդ որում՝ դա կանեն ազդեցիկ մարդիկ, ովքեր հետո  շնորհակալություն կհայտնեն ձեր ծառայությունների դիմաց։ Չի բացառվում արագ մասնագիտական աճն ու բիզնեսում հաջողությունները։

Հարմար օր է աշխարհիկ միջոցառումներին այցելելու, նոր ծանոթությունների համար։ Շատերի վրա լավ տպավորություն կթողնեք։ Չի բացառվում, որ ինչ-որ մեկը առաջին հայացքից սիրահարվի ձեզ։

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։


ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Ամեն ինչ չէ, որ հեշտությամբ կտրվի։ Երբեմն նույնիսկ ամենահամեստ արդյունքներին հասնելու համար մեծ ջանքեր պետք է գործադրեք։ Բոլոր դեպքերում կպահպանեք լավատեսությունն ու հաջողության հանդեպ վստահությունը։ Դա շրջապատին շատ դուր կգա։ Շատերը կուզենան աջակցել ձեր գաղափարներին, օգնել կյանքի կոչել դրանք։ Կարևոր հարցերը արժե քննարկել ոչ ֆորմալ միջավայրում։ Կհաջողվի մոտեցում գտնել ամենաբարդ բնավորությամբ մարդկանց հանդեպ։

Ձեզ այնպես պահեք, որ բամբասանքների առիթ չտաք։ Լավ է գործ չունենալ կասկածելի անձանց հետ, նույնիսկ եթե նրանք ոսկե սարեր են խոստանում։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։


ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Անհանգիստ, բայց հաջող օր է։ Հույս մի ունեցեք, որ կկարողանաք կենտրոնանալ մեկ կոնկրետ բանի վրա։ Ավելի հավանական է, որ ստիպված լինեք մի գործից մյուսին անցնել, լուծել մեկ սեփական, մեկ ուրիշների խնդիրները։ Հաճախ շրջապատողները կշեղեն գործերից։ Զրույցներն ու վեճերը ժամանակ կխլեն, իսկ դրանցից խուսափելու համար ստիպված եք լինելու խորամանկել։ Անսպասելի աջակցություն կցուցաբերեն քիչ ծանոթ կանայք։

Նկատի առեք, որ օրվա շատ իրադարձություններ մոտ ժամանակներս շարունակություն կունենան։ Այնպես որ՝ աշխատեք ոչինչ աչքաթող չանել։ Այն, ինչ հիմա աննշան է թվում, ժամանակի հետ կարևոր կլինի։

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



Загрузка...

Категория: Այսօրվա | Добавил: Moder-003
Просмотров: 3523 | Загрузок: 0 | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email:
Подписка:1
Код *:
Copyright © 2014 MEGANEWS. Design created by ATHEMES