ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ. ՄԱՅԻՍԻ 2

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Եթե ուզում եք պլանավորած բոլոր գործերն ավարտին հասցնել, խուսափեք դատարկ զրույցներից ու հնարավորինս սահմանափակեք շփումները։ Շրջապատը հաճախ կշեղի ձեզ, իսկ անիմաստ խորհուրդները կնյարդայնացնեն ու կփչացնեն տրամադրությունը։ Իսկապես կարևոր գործերի վրա կենտրոնանալու համար պետք է առաջնահերթությունները ճիշտ դնել ու շատ ժամանակ չծախսել դատարկ բաների վրա։

Ցանկալի չէ կարևոր որոշումներ ընդունել, հատկապես եթե դրանք վերաբերվում են ոչ միայն ձեզ, այլ նաև ձեր մտերիմներին։ Ընտանիքում հնարավոր են տարաձայնություններ։ Փոխհամաձայնության հասնել կհաջողվի երեկոյան։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։


ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Առավոտը շատ բարենպաստ կլինի։ Հենց այս ժամանակը պետք է օգտագործել կարևոր գործերի համար։ Ինչքան ժամանակն առաջ գնա, այնքան բարդ կլինի սկսածն ավարտին հասցնելն ու այնքան շատ խոչընդոտներ կառաջանան ճանապարհին։ Շրջապատը հաճախ կդիմի ձեր աջակցության խնդրանքով, իսկ ահա ձեր սեփական խնդրանքները մերժում կստանան։ Հնարավոր են տարաձայնություններ ընկերների հետ, դժվար կլինի ընդհանուր պլանների ու համատեղ գործերի մասին պայմանավորվելը։

Բարենպաստ օր է աշխատանքի ու ստեղծագործելու համար։ Արագ կմտապահեք այն, ինչ կարող է պետք գալ, կվերլուծեք տեղեկատվությունն ու ճիշտ եզրակացություններ կանեք։ Նոր գաղափարների պակաս չի լինի։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Հազիվ թե հաջողվի կենտրոնանալ ինչ-որ կարևոր ու օգտակար բանի վրա, հատկապես՝ օրվա առաջին կեսին։ Հաճախ կշեղվեք մանրուքների պատճառով, ժամանակ կվատնեք ուրիշների գործերը կամ այն իրադարձությունները քննարկելու համար, որոնք ձեզ համարյա չեն վերաբերվում։ Ծանոթները կփորձեն ներգրավել ձեզ իրենց խնդիրները լուծելու մեջ, իսկ ձեզ ժամանակ պետք կլինի իրավիճակից գլուխ հանելու ու հասկանալու համար, թե ինչպես կարելի է օգնել նրանց։

Օրվա երկրորդ կեսին կհաջողվի զբաղվել ձեզ հետաքրքիր գործով։ Այստեղ կարող եք հաջողությունների հասնել։ Այս հատվածում կարող եք որոշակիություն մտցնել ապագայի պլաններում։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։



ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Շատ արդյունավետ կլինի օրվա սկիզբը։ Այս ժամանակահատվածը հարմար է լուրջ գործերի ու կարևոր խնդիրները լուծելու համար։ Հնարավոր են հաճելի անակնկալներ, անսպասելի իրադարձություններ ու հանդիպումներ, որոնք կբարձրացնեն տրամադրությունը։ Չեն բացառվում հետաքրքիր մարդկանց հետ հանդիպումները, որոնց մասին միայն լավ բաներ եք լսել։ Այդ մարդկանց համակրանքն ու վստահությունը շահելը դժվար չի լինի։

Օրվա երկրորդ կեսը զրույցների ժամանակ է։ Որոշ Խեցգետիններ ստիպված են լինելու շփվել նրանց հետ, ում հետ առաջ չէր հաջողվում լեզու գտնել։ Ի զարմանս նշանի ներկայացուցիչների՝ նրանք կկարողանան ընդհանուր լեզու գտնել այդ մարդկանց հետ։

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Ուժերը ճիշտ կգնահատեք ու չեք ստանձնի այն, ինչից չեք կարող գլուխ հանել։ Հենց նման մոտեցումը թույլ կտա խուսափել շատ խնդիրներից, ճիշտ որոշումներ ընդունել, պրովոկացիաներին զոհ չգնալ ու անցնել թշնամիների լարած թակարդների միջով։ Խոհեմ ու հեռատես կլինեք, իսկ դա կշահի շրջապատի հարգանքը։ Ընկերները ու պարզապես ծանոթները սովորականից հաճախ կդիմեն ձեզ խորհուրդների խնդրանքով։

Օգուտ կտա չափավոր ֆիզիկական ծանրաբեռնվածությունը։ Սպորտի ու ակտիվ հանգստի շնորհիվ ձեզ ավելի լավ կզգաք։ Կուրախացնեն ոչ մեծ ուղևորությունները։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։


SEO sprint - Всё для максимальной раскрутки!


ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Հակված կլինեք գերագնահատել ձեր հնարավորությունները, խառնվել այն գործերին, որոնց արդյունքների վրա չեք կարող ազդել։ Շրջապատը հաճախ կբողոքի, որ փորձում եք ճնշել նրանց։ Դա շատ վիրավորական կլինի, քանի որ կղեկավարվեք ամենալավ մղումներով։ Շատ տհաճ պահերից կարող եք խուսափել, եթե գործեք այնպես, ինչպես պլանավորել եք ու չշեղվեք դատարկ բաների վրա։

Աշխատեք ձեզ վրա ավելորդ ուշադրություն չհրավիրել։ Պարտադիր չէ շրջապատին տեղեկացնել ձեր հաղթանակների ու ձեռքբերումների մասին։ Դրանք բոլոր դեպքերում աննկատ չեն մնա։ Իսկ ահա ուրիշներին կարող եք գովել։ Նրանք ուրախ կլինեն բարի խոսքեր լսել։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։


 

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Բարենպաստ օր է ստեղծագործելու, ինչպես նաև երևակայություն պահանջող զբաղմունքների համար։ Կարող եք բարդ հարցեր լուծել։ Չի բացառվում, որ ձեզ հաջողվի անսպասելի, բայց ճիշտ պատասխաններ ստանալ դրանց։ Նոր գործերում արագ հաջողության հասնելու հնարավորություն կա, բայց դրա համար պետք է ոգևորված ու մեծ հետաքրքրությամբ ստանձնեք դրանք։ Համախոհներ ու օգնականներ առանց դժվարության կգտնեք։

Հեշտությամբ ծանոթություններ կհաստատեք։ Հետաքրքիր է, որ հաճելի ու համակրելի մարդիկ, որոնց այսօր կհանդիպեք, շուտով օգտակար կլինեն ու կարևոր ծառայություններ կմատուցեն։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։


ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Ամեն ինչ վատ չի դասավորվի։ Կարող են դժվարություններ առաջանալ, բայց արագ գլուխ կհանեք դրանցից։ Ձեզանից կպահանջվի չվախենալ արդեն գոյություն ունեցող խնդիրներից ու նորերը չստեղծել ձեզ համար։ Լավատես լինելու դեպքում դրված նպատակներին հասնելն ավելի հեշտ կլինի։ Հնարավորություն կունենաք օգնել լավ ծանոթներին ու մարդկանց, ում հանդեպ անտարբեր չեք։

Հարմար օր է ապագայի պլաններ կազմելու համար։ Հիմա լավ կհասկանաք, թե ինչի և ինչու եք ուզում հասնել, ճիշտ կգնահատեք ձեր ուժերն ու շրջապատի մտադրությունները։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։


ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Շատ արդյունավետ կլինի օրվա առաջին կեսը։ Ակտիվ ու վճռական կլինեք, ուժերը չեք խնայի ուզածին հասնելու համար։ Դա հնարավորություն կտա գլուխ հանել խնդիրներից, որոնք առաջ անլուծելի էին թվում։ Հնարավոր են դրամական մուտքեր։ Դրանք շատ տեղին կլինեն, թույլ կտան խոշոր գնումներ անել, օգնել մտերիմներին կամ լուծել կենցաղային խնդիրները։

Հաճախ կօգնեն կանայք, ընդ որում՝ դրա համար խնդրելու կարիք էլ չի լինի։ Անձնական կյանքի իրադարձությունները պետք չէ քննարկել նույնիսկ մտերիմ ընկերուհիների հետ։ Նրանք խորհուրդներ կտան, բայց դուք որոշումը պետք է ինքնուրույն ընդունեք։

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։



ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Հեշտ չի լինելու, բայց չեք հանձնվի ու անպայման կհասնեք ձեր ուզածին։ Հնարավորություն կունենաք ավարտին հասցնել այն, ինչ սկսել եք, հաջող ավարտել մեծ ուժեր խլած կարևոր նախագիծը։ Մի փորձեք ամեն ինչ ինքնուրույն անել։ Այսօր կարող եք դիմել օգնության խնդրանքով։ Ձեզ չեն մերժի։ Բացի այդ, համատեղ աշխատանքը ընկերական կամ սիրային հարաբերությունների սկիզբ կդառնա։

Պետք է զգույշ լինեք ֆինանսներին վերաբերող հարցերում։ Հակված կլինեք շատ ծախսել այնպիսի իրերի վրա, որոնց անհրաժեշտությունը չկա։ Լավ է հետաձգել թանկ զվարճանքները։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։


ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Սկսածն ավարտին հասցնելու համար ուժ, համբերատարություն ու հաստատակամություն է պետք։ Ճանապարհին կարող են դժվարություններ ծագել, նույնիսկ սովորական գործերը սպասվածից դժվար կտրվեն։ Բայց չեք հանձնվի ու նահանջի ու անպայման հաջողության կհասնեք։ Համբերատար եղեք շրջապատի հետ, նույնիսկ եթե նրանց դանդաղկոտությունը նյարդայնացնում է ձեզ։ Ավելորդ կոնֆլիկտներն ու փոխադարձ վիրավորանքները հիմա ձեզ պետք չեն։

Վատ օր չէ ուղևորությունների, պայմանները փոխելու համար։ Հնարավորություն կունենաք նորովի նայել սովորական իրերին։ Որոշ Ջրհոսներ կհասկանան, թե ինչ սխալներ են արել ու կփորձեն ուղղել դրանք։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։


ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Օրվա սկիզբը հաջող կլինի։ Այս հատվածում հնարավոր են հաջողություններ այնտեղ, որտեղ մյուսներին չի հաջողվել գլուխ հանել, ինչպես նաև կլուծեք կարևոր ու բարդ հարցերը։ Չեն բացառվում դրամական մուտքերը, որոնք շատ տեղին կլինեն։ Ստացած գումարը թույլ կտա լուծել սեփական խնդիրներն ու աջակցել մտերիմներին։ Լավ կանցնեն գործնական բանակցությունները։

Օրվա երկրորդ կեսին դժվար կլինի սկսածն ավարտին հասցնել, բացի այդ, հանգստի կարիք կունենաք։ Լավ է հոգնեցուցիչ գործեր չպլանավորել։ Հազիվ թե կարողանաք հարկ եղածի նման գլուխ հանել դրանցից։

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։



Загрузка...



01.05.2018 2681 Moder-003 0 Скачать
Добавить комментарий:



ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) -//-ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) -//-ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) -//-ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) -//-ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) -//-ԿՈՒՅՍ Virgo, (24.VIII–23.IX) -//-ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) -//-ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) -//-ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) -//-ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) -//-ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) -//-ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) -//-

ԱՍՏՂԱՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Աստղագուշակ․ նոյեմբերի 15
Շաբաթվա աստղագուշակ 12.11 - 18.11
Նոյեմբերի աստղագուշակը
Дизайн uLAB.pro © 2018
prokoshev.info
uWeb

Կայքում հրապարակված նյութերի ամբողջական կամ մասնակի օգտագործումը հնարավոր է միայն հիպերհղում անելու դեպքում։ Հղումը պետք է լինի ուղիղ, ակտիվ, ոչ սկրիպտային, ինդեքսավորման համար բաց և առանց խոչընդոտների։