ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ. ՄԱՅԻՍԻ 3

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Վատ օր չէ նոր նախաձեռնությունների համար։ Ժամանակը կասկածների վրա չեք ծախսի, կմտածեք միայն գործի մասին ու հնարավորություն կունենաք գլուխ հանել դրանցից։ Չեն բացառվում օգտակար ծանոթությունները։ Կհաջողվի բարենպաստ տպավորություն թողնել, շրջապատին հետաքրքրել ձեր գաղափարներով։ Հիմա ակտիվությամբ լի կլինեք, նույնիսկ մեծ ծանրաբեռնվածության դեպքում հոգնածություն չեք զգա։ Սպորտով զբաղվելն ու ֆիզիկական աշխատանքը չեն հոգնեցնի ձեզ։

Դժվար կլինի մտերիմների հետ լեզու գտնելը, չեն բացառվում վեճերը։ Ավագ հարազատները կարող են վիրավորվել, որ չեք հետևում նրանց խորհուրդներին ու ձեր ուզածով եք վարվում։ Կարող են տարաձայնություններ ծագել գումարի պատճառով։

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։


ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Բարենպաստ օր է։ Կարող եք նոր, բարդ ու պատասխանատու գործեր ստանձնել։ Կարևոր է չշտապել։ Հիշեք, որ դրական միտումների ազդեցությունը ժամանակի հետ կուժեղանա և այն, ինչ չի ստացվել անել առավոտյան, կստացվի ավելի ուշ։ Օրվա կեսը հարմար է գործնական բանակցությունների, երկարատև համագործակցությանը վերաբերվող հարցերի քննարկման համար։ Կարող եք նաև պետկազմակերպություններ այցելել։

Երեկոյան հնարավորություն կունենաք ժամանակ անցկացնել ձեզ համար թանկ մարդկանց հետ։ Հարմար ժամանակ է հին խնդիրները քննարկելու համար։ Միասին կգտնեք դրանց լուծումը։

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Օրվա սկզբին զգույշ եղեք։ Այս հատվածում հեշտ կլինի ինչ-որ բան աչքաթող անելն ու լուրջ սխալներ գործելը։ Հեշտ չեն դասավորվի շրջապատի հետ հարաբերությունները, չեն բացառվում տարաձայնություններ ղեկավարության ու գործընկերների հետ։ Շտապելով կարևոր որոշումներ մի ընդունեք։ Ինքներդ ձեզ կարող եք վնասել։

Ավելի ուշ պետք կլինի կենտրոնանալ ֆինանսական հարցերի վրա։ Պետք չէ ռիսկի ենթարկել գումարը, դրանք ներդնել կասկածելի նախագծերի մեջ ու չմտածված գնումներ անել։ Խորհուրդների խնդրանքով կարող եք դիմել ընտանիքի անդամներին։ Ձեզ կհուշեն՝ ինչպես գործել։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։



ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Օրը բարդ կլինի։ Պետք է գործ ունենաք անհամբեր ու պահանջկոտ մարդկանց հետ։ Ինչքան քիչ հույսը դնեք ուրիշների վրա, այնքան մեծ կլինեն գործերում հաջողության հասնելու, բարդ խնդիրներն արագ լուծելու շանսերը։ Աշխատանքի մեջ կարևոր կլինի մանրուքների հանդեպ ուշադրությունը։ Աչքից ինչ-որ կարևոր բան բաց թողնելու վտանգ կա։

Պատրաստ եղեք աշխատել, առաջ տանել ձեր տեսակետը։ Նույնիսկ մտերիմները պատրաստ կլինեն համաձայնվել ձեզ հետ, աջակցել ձեր գաղափարներին։ Օրվա երկրորդ կեսին հոգնեցուցիչ գործեր մի պլանավորեք։ Ծանրաբեռնվածությունն այս հատվածում ցանկալի չէ։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Օրվա առաջին կեսը հարմար է կարևոր գործերի ու պատասխանատու բանակցությունների համար։ Լավ կիմանաք, թե ինչի եք ուզում հասնել, կգտնեք մարդկանց ձեր կողմը գրավելու ձևը։ Կհաջողվի ձեր գաղափարներով հետաքրքրել այն մարդկանց, ովքեր առաջ անտարբեր էին դրանց հանդեպ։ Հնարավոր են դրամական մուտքեր ու արագ եկամուտ խոստացող գործնական առաջարկներ։

Օրվա երկրորդ կեսին կարևոր կլինի հոգեկան հավասարակշռությունը պահպանելն ու պրովոկացիաներին զոհ չգնալը, ավելորդ բաներ չխոսելը։ Չի հաջողվի շրջապատին ճիշտ հասկանալը, նույնիսկ ամենամտերիմ մարդկանց հետ լեզու չեք կարողանա գտնել։

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։


SEO sprint - Всё для максимальной раскрутки!


ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Օրվա սկիզբը բարդ կլինի։ Զիջող չեք լինի, կհամառեք, կվիճեք համախոհների հետ։ Երբեմն ձեր մեղքով կոնֆլիկտներ կառաջանան ազդեցիկ անձանց հետ։ Չմտածված արարքները ու տաք գլխով ասված խոսքերը տհաճություններով կավարտվեն։ Զգուշությունն ու հեռատեսությունը կօգնեն խուսափել դժվարություններից։

Օրվա երկրորդ կեսը նոր հնարավորություններ կբացի։ Որոշ Կույսեր լավ գումար աշխատելու, շահավետ գործարքներ կնքելու հնարավորություն կունենան։ Նշանի մյուս ներկայացուցիչները օգտակար ծանոթություններ կհաստատեն ու կվերականգնեն այն հարաբերությունները, որոնք ժամանակին թանկ են եղել նրանց համար։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։


 

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Օրվա սկիզբն արդյունավետ օգտագործեք։ Սա արդյունավետ ու խոստումնալից հատված կլինի։ Կարող եք նոր համախոհներ գտնել, ծանոթանալ հետաքրքիր մարդկանց հետ, դուր գալ նրանց, ում համակրում եք։ Օգտակար կլինի աշխատանքային հարցերի քննարկումը։ Ինչ-որ նոր բաներ կիմանաք ու համախոհներ կգտնեք։ Կարող եք մասշտաբային նախագծեր ստանձնել։

Օրվա երկրորդ կեսն ավելի հարմար է հանգստի համար։ Այս հատվածում կարևոր է խուսափել ծանրաբեռնվածությունից, մեծ պարտավորություններ չստանձնել։ Աշխատեք խոստումներ չտալ։ Ամենայն հավանականությամբ դրանք կատարել չեք կարողանա։

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 3։


ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Հանգստություն պահպանելը հեշտ չի լինի։ Ոչ միայն սուր կարձագանքեք շրջապատի իրադարձություններին, այլ նաև հեշտությամբ կտրվեք պրովոկացիաներին, ուրիշների արկածախնդրությունների զոհը կդառնաք։ Կհիշեցնեն հին խնդիրները։ Դրանց մասին մտորումների համար ժամանակ կծախսեք, որը կարելի էր ավելի օգտավետ անցկացնել։

Վստահել պետք է միայն նրանց, ովքեր մեկ անգամ չէ ապացուցել են, որ արժանի են դրան։ Նոր ծանոթների հետ զգույշ եղեք, ինչքան էլ որ նրանք փորձեն հետաքրքրել ձեզ իրենց գաղափարներով ու շահել ձեր վստահությունը։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։


ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Դժվարություններից ամբողջությամբ խուսափել չի ստացվի։ Այսօր դրանք կառաջանան այնտեղ, որտեղ չէիք սպասում։ Չնայած դրան՝ առավոտը արդյունավետ կանցնի։ Արագ կգտնեք ծագած խնդիրները լուծելու ձևը, չեք վախենա պատասխանատու գործեր ստանձնել ու արագ գլուխ կհանեք դրանցից։ Ավելի ուշ ստիպված կլինեք լուրջ ջանքեր գործադրել նույնիսկ ամենահամեստ արդյունքներին հասնելու համար։

Օրվա երկրորդ կեսը տարաձայնություններ կբերի։ Դժվար կլինի նույնիսկ ամենամտերիմների հետ լեզու գտնելը։ Բայց լուրջ կոնֆլիկտներից կհաջողվի խուսափել, եթե համբերատար ու ուշադիր լինեք։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։



ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Գլխապտույտ հաջողությունների հասնել հազիվ թե հաջողվի, բայց օրը հաճելի կանցնի։ Հնարավորություն կունենաք զբաղվել հետաքրքիր գործերով, սովորել այն, ինչը շուտով պետք կգա։ Հավանական են ծանոթություններ, շատերի վրա լավ տպավորություն կթողնեք։ Չի բացառվում սիրային հարաբերությունների սկիզբը։ Այդ հարաբերություններն արագ կզարգանան։

Հին սխալներն ուղղելու շանս կունենաք ու բաց չեք թողնի այն։ Օրվա երկրորդ կեսը հարմար է գործարքներ կնքելու համար։ Այս հատվածում կարող եք հանդիպել ազդեցիկ անձանց հետ, նրանց հետ քննարկել կարևոր հարցերը։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։


ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Ձեզ բարենպաստ օր է սպասվում։ Ոչ մեծ խնդիրներ կառաջանան, բայց կգտնեք դրանց լուծման ձևը։ Եթե ոչ միանշանակ, լարված իրավիճակներ առաջանան, կհաջողվի հարթել սուր անկյունները, որոշումներ առաջարկել, որոնք բոլորին ձեռնտու կլինեն։ Շրջապատը գիտի, որ ձեզ վրա կարելի է հույս դնել։ Նրանք հաճախ կդիմեն օգնության ու խորհուրդների խնդրանքով։

Հարմար օր է ընկերների հետ միավորվելու, միասին բոլորի համար կարևոր գործով զբաղվելու համար։ Կարող եք նաև ուսում սկսել։ Արագ հաջողությունների կհասնեք, նոր ինֆորմացիան էլ օգտակար կլինի։

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։


ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Զգույշ է պետք լինել։ Այսօր մանրուքներին ուշադիր չեք լինի, ինչ-որ բան աչքաթող կանեք։ Եթե պետք է կարևոր գործերով զբաղվեք, դրանց առավելագույնս լուրջ մոտեցեք։ Լավ է, եթե կողքին լինի մեկը, ով կարող է կիսվել փորձով ու խորհուրդ տալ, հեռու պահել ձեզ սխալներից ու հակասական արարքներից։

Շրջապատի հանդեպ պահանջկոտ կդառնաք, կվիրավորվեք, եթե ձեզ անհրաժեշտ ուշադրությունը չհատկացնեն։ Շփումների համար հատկապես բարդ կլինի օրվա երկրորդ կեսը։ Այս հատվածում տարաձայնություններ հաճախ կառաջանան։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։



Загрузка...



02.05.2018 2673 Moder-003 0 Скачать
Добавить комментарий:



ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) -//-ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) -//-ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) -//-ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) -//-ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) -//-ԿՈՒՅՍ Virgo, (24.VIII–23.IX) -//-ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) -//-ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) -//-ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) -//-ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) -//-ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) -//-ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) -//-

ԱՍՏՂԱՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Աստղագուշակ․ նոյեմբերի 15
Շաբաթվա աստղագուշակ 12.11 - 18.11
Նոյեմբերի աստղագուշակը
Дизайн uLAB.pro © 2018
prokoshev.info
uWeb

Կայքում հրապարակված նյութերի ամբողջական կամ մասնակի օգտագործումը հնարավոր է միայն հիպերհղում անելու դեպքում։ Հղումը պետք է լինի ուղիղ, ակտիվ, ոչ սկրիպտային, ինդեքսավորման համար բաց և առանց խոչընդոտների։