ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ. ՄԱՅԻՍԻ 5

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Հեշտ չի լինի հասկանալ, թե ինչն իսկապես մեծ նշանակություն ունի, իսկ ինչն է միայն առերևույթ կարևոր թվում։ Հաճախ իրատես լինելու փոխարեն կնախընտրեք պատրանքներ կառուցել, իսկ դա տհաճություններով կավարտվի, եթե ժամանակին կանգ չառնեք։ Փոքր, բայց տհաճ խնդիրներ կծագեն։ Աշխատեք հնարավորինս արագ լուծում գտնել դրանց, քանի դեռ իրավիճակն ավելի չի բարդացել։

Մտերիմների հետ ընդհանուր լեզու գտնելը սովորականից դժվար կլինի։ Ձեզ ավելի շատ կքննադատեն, ինչը վիրավորական կլինի։ Երեկոյան օգտակար խորհուրդներ ստանալու շանս կունենաք։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։


ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Օրվա սկիզբը բարդ կլինի։ Հանգստություն պահպանել ամեն անգամ չի հաջողվի, կնյարդայնանաք մանրուքների պատճառով, որոնց մեկ ուրիշ ժամանակ ուշադրություն չէիք դարձնի։ Այս հատվածում լավ է խոշոր գնումներ չանել։ Գումարը զուր ծախսելու վտանգ կա։ Ցանկալի չէ ուղևորությունների մեկնել, քանի որ դրանք կարող են հոգնեցուցիչ ու ժամանակատար լինել։

Օրվա երկրորդ կեսն ավելի բարենպաստ կլինի։ Հեշտ կլինի դրված նպատակներին հասնելը։ Բացի այդ, ձեզ հաճախ կօգնեն։ Չեն բացառվում անակնկալներն ու նվերները, որոնք կբարձրացնեն տրամադրությունը։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։



ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Առավոտյան հնարավոր են փոքրիկ դժվարություններ ու թյուրիմացություններ։ Գայթակղություններին դիմակայել չի ստացվի։ Բայց ժամանակի հետ դրական միտումների ազդեցությունը կաճի, նոր հնարավորություններ ու հետաքրքիր գործեր առաջ կգան։ Հին ծանոթների հետ շփվելու, նրանց հետ համատեղ պլանները քննարկելու շանս կունենաք։

Օրվա երկրորդ կեսը գործերում առաջընթաց է խոստանում։ Այն հարմար է գնումներ անելու ու ֆինանսական հարցերը լուծելու համար։ Մտերիմները ձեր աջակցության կարիքը կունենան։ Աշխատեք չմերժել նրանց։ Սիրելին էլ ուրախ կլինի ձեր ուշադրության կենտրոնում լինել։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։



ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Օրը կարող է բարդ դասավորվել։ Շատ խնդիրներից ավելի արագ կարող եք գլուխ հանել, եթե դրանց ստեղծագործաբար մոտենաք։ Բայց դրա համար բավականաչափ էներգիա չեք ունենա ու ինչ-որ բան նախաձեռնելու փոխարեն թույլ կտաք, որպեսզի իրադարձությունները իրենք իրենց հունով զարգանան։ Արդյունքում՝ շատ հարցերի լուծում անորոշ ժամանակով կհետաձգվի։

Սովորականից արագ կհոգնեցնեն կենտրոնացվածություն, մանրուքներին ուշադրություն պահանջող գործերը։ Բայց եթե լավ օգնականներ գտնեք, գլուխ կհանեք դրանցից։ Օրվա վերջին շատ Խեցգետինների լավ նորություններ են սպասվում։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։



ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Կարևոր գործերը մի հետաձգեք։ Օրվա առաջին կեսը երկրորդից արդյունավետ ու հաջող կլինի։ Լուրջ հարցերի քննարկումը վաղ կազմակերպեք։ Ինչքան շուտ դրանց անցնեք, այնքան մեծ կլինեն արագ պայմանավորվելու շանսերը։ Հաջող գնումներ անելու հնարավորություն կունենաք։ Իրերը, որոնք ձեռք կբերեք, երկար ժամանակ կուրախացնեն ձեզ։

Օրվա երկրորդ կեսի անսպասելի իրադարձությունները կստիպեն փոխել պլանները։ Չի բացառվում, որ ստիպված լինեք հետաձգել այն հանդիպումները, որոնց անհամբերությամբ սպասում էիք։ Չնայած ամենին՝ կհաջողվի լուծել ձեզ ու մտերիմներին վաղուց անհանգստացնող հարցը։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։


SEO sprint - Всё для максимальной раскрутки!


ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Վատ օր չէ։ Հաճույք կստանաք հին ընկերների ու նոր ծանոթների հետ շփումներից։ Բայց չեն բացառվում նաև փոքրիկ թյուրիմացությունները, որոնք կստիպեն անհանգստանալ։ Մի վշտացեք, եթե ինչ-որ բան սպասվածի նման չընթանա։ Նույնիսկ եթե ստիպված լինեք փոխել պլանները, դա միայն ձեր օգտին կլինի։

Հնարավոր է՝ ստիպված լինեք անսպասելի ուղևորության մեկնել։ Այն հետաքրքիր, բայց հոգնեցուցիչ ու ժամանակատար կլինի։ Բոլոր դեպքերում չեք զղջա, որ ճամփա եք ընկել, եթե սիրելին ուղեկցի ձեզ։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։


 

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Բավականին բարդ օր է։ Անհամբեր կլինեք, կփորձեք հնարավորինս արագ հաջողության հասնլ, իսկ դա ամեն անգամ հնարավոր չի լինի։ Լավ է չշտապել։ Ինքներդ ձեզ ժամանակ տվեք ստեղծված իրավիճակը ուսումնասիրելու ու վերլուծելու համար։ Չի բացառվում՝ հնարավորություններ տեսնեք, որոնք առաջ վրիպել էին աչքից։ Հնարավոր են հաջող զուգադիպություններ։ Երբեմն դրանց շնորհիվ կկարողանաք լուծել լուրջ խնդիրները։

Մտերիմների հետ ընդհանուր լեզու գտնելը դժվար կլինի; Դատարկ տարաձայնությունները կարող են վեճի վերածվել, եթե չզսպեք հույզերը։ Շտապելով գնումներ մի արեք։ Առաջին որոշումը կարող է անհաջող լինել։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։


ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Շատ արդյունավետ օր է։ Վճռական տրամադրված կլինեք, շատ բանի պատրաստ կլինեք դժվարությունները հաղթահարելու ու վաղուց դրված նպատակին հասնելու համար։ Կարող եք միավորվել համախոհների հետ։ Նրանց հետ հեշտությամբ ընդհանուր լեզու կգտնեք։ Ձեր գաղափարները շատերի սրտով կլինեն։ Հնարավոր են անսպասելի այցեր։ Ուրախ կլինեք հյուրեր ընդունել։

Շրջապատողները սովորականից հաճախ կխառնվեն ձեր գործերին և դա նրբանկատ չեն անի։ Շնորհակալությամբ կընդունեք օգնությունը, բայց ոչ ոքի թույլ չեք տա ճնշում գործադրել ձեզ վրա։ Լուրջ վեճերը քիչ հավանական են։

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։


ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Թեթև ու հաջող օր է։ Կողքից կարող է թվալ, որ պարզապես հաջողակ եք, իսկ իրականում արագ կկողմնորոշվեք նոր իրավիճակում, ճիշտ որոշումներ կընդունեք, կնկատեք այն, ինչ կվրիպի մյուսների աչքից։ Կարող եք բարդ գործեր ստանձնել։ Դրանցից լավ գլուխ կհանեք։ Պետք կգան նախկին փորձն ու գիտելիքները։ Ձեր խորհուրդները շատերին կօգնեն խուսափել սխալներից։

Հարմար օր է կարևոր հարցերը քննարկելու համար։ Կկարողանաք պայմանավորվել նույնիսկ նրանց հետ, ում հետ առաջ ոչ ոքի չէր հաջողվում ընդհանուր լեզու գտնել։ Մարդիկ, որոնց հետ հարաբերություններն առաջ լարված բնույթ ունեին, կարող են ձեր համախոհները դառնալ։

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։



ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Ինչ էլ որ պատահի, կպահպանեք սեփական ուժերի հանդեպ վստահությունն ու չեք անհանգստանա դատարկ բաների պատճառով։ Կհաջողվի կենտրոնանալ կարևոր գործերի վրա ու դրանք անսպասելի արագ ավարտին հասցնել։ Ոչ ոք չի շեղի ձեզ։ Չեն բացառվում անսպասելի դրամական մուտքերը։ Մի շտապեք ծախսել ստացած գումարը։ Ավելի ուշ կհասկանաք՝ ինչպես օգտագործել այն։

Այսօր կարող եք երկարատև պլաններ կառուցել։ Կկանխատեսեք, թե ինչպես կզարգանան իրադարձությունները, կհասկանաք՝ ում վրա է պետք հույս դնել, իսկ ում հետ չարժե գործ ունենալ։ Հին ընկերները ինչ-որ հետաքրքիր բան կառաջարկեն։

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։


ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Ամեն ինչ կստացվի, բայց ոչ առանց ջանքերի։ Այսօր լավ է ղեկավարվել սեփական առողջ բանականությամբ, քանի որ շրջապատի խորհուրդները վնասակար կարող են լինել։ Մյուսներից լավ կիմանաք, թե ինչ նպատակների եք ուզում հասնել և ինչի եք պատրաստ դրա համար։ Շտապել պետք չէ։ Առաջին հայացքից ակնհայտ թվացող լուծումները ճիշտ չեն լինի։ Պետք է ամեն ինչ կշռադատեք։

Բարենպաստ օր է սիրելիի հետ շփվելու համար։ Կարող եք հույս դնել նրա աջակցության վրա։ Միասին կարող եք ուղևորությունների մենել։ Պայմանների փոփոխությունը երկուսիդ էլ օգտակար կլինի։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։


ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Օրն արժե նվիրել հետաքրքիր ու օգտակար գործերին։ Շատ լավ բաներ կանեք ոչ միայն ձեր, այլ նաև մտերիմների համար։ Հնարավորություն կունենաք ծանոթանալ անսովոր մարդկանց հետ։ Նրանց հետ շփումները շատ բան կսովորեցնեն, նորովի կնայեք սովորական բաներին։ Օգտակար կլինի պայմանների փոփոխությունը։ Կարող եք նոր վայրեր այցելել։

Չեն բացառվում սիրային անակնկալները։ Նոր հարաբերությունները արագ կզարգանան ու շուտով կարևոր կդառնան ձեզ համար։ Օրվա երկրորդ կեսին կարող եք խանութներով շրջել։ Շատ հաջող գնումներ անելու շանս կա։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



Загрузка...



04.05.2018 3075 Moder-003 0 Скачать
Добавить комментарий:



ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) -//-ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) -//-ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) -//-ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) -//-ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) -//-ԿՈՒՅՍ Virgo, (24.VIII–23.IX) -//-ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) -//-ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) -//-ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) -//-ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) -//-ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) -//-ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) -//-

ԱՍՏՂԱՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Աստղագուշակ․ նոյեմբերի 16
Շաբաթվա աստղագուշակ 12.11 - 18.11
Նոյեմբերի աստղագուշակը
Дизайн uLAB.pro © 2018
prokoshev.info
uWeb

Կայքում հրապարակված նյութերի ամբողջական կամ մասնակի օգտագործումը հնարավոր է միայն հիպերհղում անելու դեպքում։ Հղումը պետք է լինի ուղիղ, ակտիվ, ոչ սկրիպտային, ինդեքսավորման համար բաց և առանց խոչընդոտների։