ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ. ՄԱՅԻՍԻ 8

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Օրվա սկիզբը հաջող կլինի։ Այս հատվածը օգտագործեք կարևոր հարցեր լուծելու համար։ Պետք կգան նախկինում ստացած գիտելիքներն ու փորձը։ Տեղին կլինի նաև այն մարդկանց աջակցությունը, որոնց ոչ վաղ անցյալում լուրջ ծառայություններ եք մատուցել։ Հավանական են հաճելի հանդիպումներ։ Հնարավորություն կունենաք շփվել մարդկանց հետ, որոնց շատ կարոտել էիք։

Օրվա երկրորդ կեսին նյարդային ու անհամբեր կլինեք, իսկ դա կարող է խանգարել ավարտին հասցնել սկսած գործերը, լուծել ընթացիկ խնդիրները։ Լուրջ կոնֆլիկտները քիչ հավանական են, բայց դա ձեր շնորհիվ չի լինի։ Պարզապես շրջապատողներն իրենք զիջումների կգնան։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։


ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Օրվա սկիզբը բարդ կլինի։ Այս հատվածում շատ բան սպասվածի նման չի ընթանա, կարող են խնդիրներ ծագել աշխատանքի մեջ։ Դժվարություններ կլինեն, որոնք կխանգարեն կյանքի կոչել պլանները։ Բայց իրավիճակը դեպի լավը փոխելու շանս կա։ Դրա համար պետք է խախտել իրադարձությունների ընթացքը, հրաժարվել սովորույթներից ու անել այն, ինչն առաջ չէիք համարձակվում։

Օրվա երկրորդ կեսն ավելի հաջող կդասավորվի։ Այդ հատվածում նոր գաղափարներ կառաջանան։ Դրանք հեռանկարային կլինեն ու կհետաքրքրեն շրջապատին։ Հնարավոր են անսովոր առաջարկներ, որոնցից հրաժարվելու ցանկություն չի լինի։ Չեն բացառվում սիրային տարվածությունները։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։



ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Օրվա սկիզբը հաջող կլինի։ Այս հատվածը, հնարավոր է, չնշանավորվի կարևոր իրադարձություններով, բայց լավ գաղափարներ կբերի։ Հնարավորություն կունենաք ժամանակ անցկացնել մարդկանց հետ, որոնց համակրում եք։ Օգտակար կլինի սովորելն ու ստեղծագործելը։ Կարող եք հիշել հին նախասիրության մասին։ Հավանական են հաճելի հանդիպումներ։ Նոր ծանոթների վրա լավ տպավորություն կթողնեք։

Օրվա երկրորդ կեսը անհանգիստ կլինի։ Կենցաղային խնդիրներ կարող են ծագել, ընտանեկան գործերը կշեղեն աշխատանքից, կստիպեն փոխել պլանները։ Մտերիմները հաճույքով կօգնեն, բայց ամենաբարդ ու հոգնեցուցիչ գործերով ստիպված կլինեք ինքնուրույն զբաղվել։

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Օրը հաջող ու արդյունավետ կլինի։ Գլուխ կհանեք բարդ խնդիրներից ու պատասխաններ կգտնեք կարևոր հարցերին։ Նպատակասլացությունը կօգնի հաջողության հասնել այնտեղ, որտեղ մյուսները պարտություն են կրել։ Նոր գաղափարներ ու ստեղծագործ պլաններ կունենաք։ Կգտնվեն մարդիկ, ովքեր կօգնեն կյանքի կոչել մտածածը։ Հաճախ օգնության կհասնի նաև անձնական հմայքը։ Արագ ձեր կողմը կգրավեք շրջապատին։

Օրվա երկրորդ կեսին խուսափեք լուրջ ծանրաբեռնվածությունից։ Գերհոգնածությունը վատ կանդրադառնա և՛ տրամադրության, և՛ ինքնազգացողության վրա։ Այս ժամանակն օգտագործեք հանգստի համար։

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 3։



ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Հանգստություն պահպանեք ու պրովոկացիաներին մի տրվեք։ Երբեմն կթվա, որ ամեն ինչ ուզածի նման չի դասավորվում։ Բայց եթե բացասական հույզերին տրվեք, ապա կկորցնեք իրավիճակը դեպի լավը փոխելու հնարավորությունը։ Առյուծները, որոնք լավատեսություն կպահպանեն, ելք կգտնեն բարդ իրավիճակից, միանգամից մի քանի խնդիր կլուծեն։

Խուսափեք ավագ հարազատների ու ազդեցիկ անձանց հետ կոնֆլիկտներից։ Եթե տարաձայնություններ առաջանան, ձեր տեսակետը պետք է հստակ պաշտպանեք, բայց առանց ավելորդ հույզերի։ Թշնամիները ձեր անզսպությունը կարող են ի շահ իրենց հետաքրքրությունների օգտագործել։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։


SEO sprint - Всё для максимальной раскрутки!


ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Օրը հաջող ու արդյունավետ կանցնի, եթե կենտրոնանաք կարևոր գործերի վրա։ Պետք չէ մեծ նշանակություն տալ մանրուքներին, կնյարդայնանաք դատարկ բաների պատճառով։ Շատ բան կհասցնեք, եթե նախապես գործողությունների պլան մշակեք ու հետևեք դրան։ Չի բացառվում, որ իրենց մասին հիշեցնեն հին ծանոթները, ինչ-որ հետաքրքիր բան առաջարկեն։ Կարող եք նորացնել հին գործընկերների հետ մասնագիտական համագործակցությունը։

Հիանալի գլուխ կհանեք ֆինանսական հարցերից, գումարը խելացի կօգտագործեք ու այն դատարկ բաների վրա չեք ծախսի։ Չի բացառվում, որ ձեր խորհուրդները օգտակար կլինեն մտերիմներին։

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։


 

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Բարենպաստ օր է։ Շատ կարևոր գործերում կարող եք հաջողությունների հասնել։ Հիմա կարևորը լուրջ մոտեցումն է։ Թեթևամտության ցանկացած դրսևորում տհաճություններով կավարտվի։ Ինչ էլ որ ստանձնեք, սկսեք քչից ու անհապաղ հաջողություններ մի սպասեք։ Շտապելու դեպքում ինչ-որ բան աչքից բաց կթողնեք, ցավալի սխալներ կանեք։

Օրը հարմար է շփումների համար։ Չեն հիասթափեցնի ո՛չ գործնական, ո՛չ անձնական հանդիպումները։ Շատերին կվարակեք ձեր ոգևորությամբ, կոգեշնչեք նրանց, ովքեր վերջին շրջանում կորցրել էին սեփական անձի հանդեպ հավատը։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։


ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Օրվա սկզբին զգույշ եղեք։ Այս հատվածում պրովոկացիաներին զոհ գնալով սխալներ անելը հեշտ կլինի, ինչ-որ կարևոր բան աչքաթող կանեք։ Չի բացառվում, որ ձեզ անհաջողության դատապարտված պայքարի կամ արկածախնդրության մեջ ներքաշեն։ Զգույշ եղեք այն մարդկանց հետ, ովքեր խառնվում են ձեր գործերին։ Վստահեք միայն նրանց, ում լավ եք ճանաչում։

Օրվա երկրորդ կեսն ավելի լավ կանցնի։ Հնարավորություն կունենաք շահավետ գործարքներ կնքել, ամրապնդել կապերը։ Հնարավոր են դրամական մուտքեր ու հաջող գնումներ։ Կլուծեք վերջին շրջանում հանգիստ չտվող հարցերը։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։


ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Ամենաարդյունավետ օրը չէ։ Գործերի վրա կենտրոնանալը դժվար կլինի։ Փոխարենը հնարավորություն կունենաք ծանոթանալ հետաքրքիր մարդկանց հետ, հաճելի ժամանակ անցկացնել նրանց հետ։ Չի բացառվում՝ նոր համախոհներ գտնեք կամ աջակցություն ստանաք, որի հույսը չունեիք։ Բայց պետք չէ շրջապատից շատ բան սպասել։ Կարևոր հարցերը պետք է ինքնուրույն լուծել։

Կարող եք հյուրեր ընդունել, տանը ընկերների ու հարազատների համար միջոցառումներ կազմակերպել։ Չեն բացառվում ընտանիքի անդամներին վերաբերող լավ նորությունները։ Հարաբերությունները հարթելու հնարավորություն կունենաք։ Կոնֆլիկտները անցյալում կմնան։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։



ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Հակասական ու լարված օր է։ Միանգամից շատ բաների կուզենաք հասնել, բայց դա հազիվ թե հնարավոր լինի։ Լավ է համբերատար լինել ու չշտապել։ Չեն բացառվում տարաձայնություններն աշխատանքի վայրում։ Պետք է բացատրեք գործընկերներին, թե ինչու եք վարվում այս և ոչ թե այլ կերպ։ Նրանք ամեն անգամ ձեզ ճիշտ չեն հասկանա։ Կարող եք առաջընթացի հասնել գործերում, բայց դրա համար կարգապահություն, լրջություն ու մանրուքների հանդեպ ուշադրություն է պետք։

Չեն բացառվում տանը լարված իրավիճակները։ Մտերիմները հաճախ կքննադատեն ձեզ, պահանջներ կներկայացնեն, կհիշեցնեն հին սխալների մասին։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 3, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։


ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Առավոտյան հեշտ չի լինելու։ Հաճախ կնյարդայնանաք, դատարկ բաների պատճառով կվիճեք մտերիմների հետ։ Ամեն անգամ չի հաջողվի փոխհամաձայնության հասնել, հարաբերությունները լարված կլինեն։ Բայց բարդ շրջանը երկար չի տևի, մի քանի ժամից իրավիճակը դեպի լավը կփոխվի, տարաձայնություններին փոխարինելու կգա փոխհասկացողությունը։

Օրվա երկրորդ կեսը հաջող կդասավորվի։ Եթե զգույշ ու ուշադիր լինեք, բարդ գործերում սխալներ չեք անի, փայլուն գլուխ կհանեք դժվար խնդիրներից։ Աշխատանքին կամ բիզնեսին վերաբերող նոր ու հետաքրքիր գաղափարներ կունենաք։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։


ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Օրվա սկզբին մի գերագնահատեք ձեր հնարավորությունները։ Այս հատվածում կկարողանաք հաջողությունների հասնել, բայց մտածած ամեն ինչ չի հաջողվի կյանքի կոչել։ Աշխատեք ռիսկի չդիմել, խաղասեղանին շատ բան չդնել։ Գումարի հանդեպ թեթևամիտ վերաբերմունքը լուրջ կորուստների կհանգեցնի։ Ավելի ուշ կարևոր նորություններ կստանաք։ Դրանք կբարձրացնեն ձեր տրամադրությունն ու կոգեշնչեն։

Հաճելի կլինեն մտերիմների հետ շփումները։ Որոշ Ձկների հաճելի անակնկալներ են սպասվում։ Չեն բացառվում սիրային խոստովանությունները։ Երեկոն հարմար է սիրային ժամադրությունների համար։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



Загрузка...



07.05.2018 2783 Moder-003 0 Скачать
Добавить комментарий:



ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) -//-ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) -//-ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) -//-ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) -//-ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) -//-ԿՈՒՅՍ Virgo, (24.VIII–23.IX) -//-ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) -//-ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) -//-ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) -//-ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) -//-ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) -//-ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) -//-

ԱՍՏՂԱՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Աստղագուշակ․ նոյեմբերի 15
Շաբաթվա աստղագուշակ 12.11 - 18.11
Նոյեմբերի աստղագուշակը
Дизайн uLAB.pro © 2018
prokoshev.info
uWeb

Կայքում հրապարակված նյութերի ամբողջական կամ մասնակի օգտագործումը հնարավոր է միայն հիպերհղում անելու դեպքում։ Հղումը պետք է լինի ուղիղ, ակտիվ, ոչ սկրիպտային, ինդեքսավորման համար բաց և առանց խոչընդոտների։