Գլխավոր էջ » Ֆայլեր » Այսօրվա

ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ. Նոյեմբերի 8
07.11.2017, 18:00


Загрузка...

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Վերահսկեք հույզերը: Եթե կարողանաք հսկողության տակ պահել դրանք, օրը հաջող կդասավորվի, սպասվածից ավելիին կհասնեք: Գործերը վատ կընթանան, եթե տեղի տաք նյարդայնությանը: Չեն բացառվում կոնֆլիկտները մարդկանց հետ, որոնց սովոր եք ձեզ համախոհ համարել: Հնարավոր է՝ նույնիսկ վերջ տաք հարաբերություններին:

Հավանական է ինքնազգացողության վատացում, որի պատճառը մեծ նյարդային լարվածությունը կլինի, բացի այդ, չեք ցանկանա հրաժարվել ավելորդություններից: Ցանկալի չէ միայնակ երկարատև ուղևորությունների մեկնելը. հնարավոր են տհաճություններ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։


ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Օրը շատ հարմար է որոշումներ ընդունելու համար: Եվ կարևոր չէ, թե ինչին են դրանք վերաբերում՝ աշխատանքին, թե անձնական կյանքին. բոլոր դեպքերում չեք սխալվի: Հնարավոր է մտքի անսպասելի փայլատակում, հիանալի գաղափարներ կունենաք, որոնք շուտով կկարողանաք կյանքի կոչել: Հեշտ կլինի համախոհներ ու օգնականներ գտնելը: Որոշ Ցուլեր այսօր կհանդիպեն մարդկանց, որոնք ժամանակի հետ իսկական ընկերներ կդառնան:

Հնարավոր են ֆինանսական դժվարություններ: Չի բացառվում, որ ստիպված լինեք հետաձգել պլանավորած հանդիպումները ու ավելի էժան տարբերակներ փնտրել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։


ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Շատ բան ուզածի նման չի ընթանա: Հաճախ ստիպված կլինեք հետաձգել գործերն ու տեղափոխել պլանավորած հանդիպումները: Չի բացառվում, որ ինչ-որ հետաքրքիր բանով զբաղվելու փոխարեն ստիպված լինեք ուղղել ուրիշների սխալները: Բացի այդ, ոչ ոքի չեք կարողանա հայտնել ձեր բողոքները. ձեզ չեն հասկանա:

Կլինեն նաև հաճելի անակնկալներ: Օրինակ՝ չեն բացառվում հիշարժան սիրային պահերն ու ծանոթությունները, որոնք կարևոր դեր կխաղան ձեր կյանքում: Կարող եք ոչ մեծ գնումներ անել. դրանք հաջող կլինեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։


ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Շրջապատից շատ բան մի պահանջեք: Նրանք իսկապես չեն կարող հասկանալ ձեզ ու գնահատել ձեր ձեռքբերումները, հաճախ նկատողություններ կանեն, կքննադատեն: Աշխատանքային խնդիրներն այնքան բարդ չեն լինի, որքան կարող են առաջին հայացքից թվալ, սակայն դրանք կծագեն այնտեղ, որտեղ ամենից քիչն էիք սպասում, իսկ դա կնյարդայնացնի:

Շատ կարևոր է գլխավորը երկրորդականից զատելը: Եթե փոքրիկ թյուրիմացություններին շատ նշանակություն տաք, դա կխանգարի ճիշտ արձագանքել իսկապես կարևոր իրադարձություններին:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։


ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Օրվա առաջին կեսը հաջող կլինի: Այն հարմար է աշխատանքային հարցերը լուծելու, գործնական հանդիպումների ու ապագայի պլանները քննարկելու համար: Ավելի ուշ ստիպված կլինեք բախվել դժվարությունների հետ: Այստեղ կարևոր է չգերագնահատել ձեր ուժերը, հասկանալ, որ երբեմն պետք է նահանջել, հետո նոր հաղթանակ տոնել:

Օրվա երկրորդ կեսին հնարավոր են թյուրիմացություններ աշխատանքի մեջ ու տանը, ինչ-որ տհաճ պատահարներ, որոնք լուրջ հետևանքներ չեն ունենա, բայց կվշտացնեն: Որոշ Առյուծներ զարմանալի նորություններ կստանան:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։


ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Բարենպաստ օր է գործնական շփման, բանակցությունների համար: Կհաջողվի հասկանալ, թե ում վրա կարելի է հույս դնել, իսկ ում հետ չարժե գործ ունենալ: Հնարավոր են դժվարություններ աշխատանքի մեջ, տանն էլ չեն բացառվում տհաճ պահերը, սակայն դեռ կպահպանեք հանգստությունը, ու ամեն ինչ այնքան էլ վատ չի ընթանա:

Հաճախ ստիպված կլինեք հաշտեցնել վիճողներին, գլուխ հանել ուրիշների կոնֆլիկտներից, հարթել սուր անկյունները: Դա հոգեկան ուժեր կխլի: Զարմանալի չէ, որ երեկոյան առանձնանալու ու հանգստանալու կարիք կունենաք: Չի բացառվում անքնությունը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Հնարավոր են մոլորություններ ու սխալներ, տհաճ իրադարձություններ: Հույզերի ազդեցության տակ կլինեք, այնպես որ՝ չի հաջողվի ճիշտ որոշումներ ընդունել: Շատ Կշեռքների չի հաջողվի խուսափել շրջապատի հետ կոնֆլիկտներից: Հաճախ ինքներդ վեճեր կհրահրեք:

Հեռու մնացեք կասկածելի կապերից, աշխատեք չանել այնպիսի մի բան, որը կարող է վտանգել ձեր հեղինակությունը: Հնարավոր են ոչ մեծ ֆինանսական կորուստներ: Սպոնտան գնումները հազիվ թե հաջող լինեն, իսկ ահա պլանավորված գնումները չեն հիասթափեցնի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։


ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Օրը շատ արդյունավետ կանցկացնեք, եթե չհետաձգեք գործերը: Տհաճ հանդիպումները նույնպես պետք չէ հետաձգել. ինչքան օրն առաջ գնա, այնքան դժվար կլինի դրանք անցկացնելը: Մինչև կեսօր չեն բացառվում դրամական մուտքերն ու նվերները, իսկ ավելի ուշ հավանական են ծախսեր:

Հնարավոր են անսպասելի հաջողություններ, զուգադիպություններ, որոնք կկարողանաք օգտագործել ի շահ ձեր հետաքրքրությունների: Որոշումները, որոնք ինքնուրույն կընդունեք, հաջող կլինեն: Իսկ ահա ուրիշների խորհուրդները միշտ չէ, որ օգտակար կլինեն: Դրանց հետևելով՝ ռիսկի եք դիմում լուրջ սխալ գործել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։


ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Այսօր շատ բան կարող եք անել: Հոգ կտանեք ոչ միայն սեփական, այլև ուրիշների հետաքրքրությունների մասին: Շրջապատն էլ շնորհակալ կլինի դրա համար: Չեն բացառվում անսպասելի հաջողությունները կոմերցիոն գործունեության մեջ: Նույնիսկ այն Աղեղնավորները, որոնք առաջ շատ հեռու են եղել դրանից, կարող են շահավետ գործարքներ կնքել:

Նոր գաղափարներ ու պլաններ կունենաք: Ձեր մտահղացումները միշտ չէ, որ իրատեսական կլինեն, այնպես որ՝ դրանց իրագործմանն անցնելուց առաջ պետք է լավ կշռադատել: Աշխատեք այնպիսի պարտավորություններով չկապվել, որոնք կատարելը դժվար է լինելու:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։


ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Բարենպաստ օր է բարդ ու պատասխանատու աշխատանքի համար: Ձեր կարծիքը կլսեն, կփորձեն չվիճել ձեզ հետ: Ձեր հեղինակությունը կաճի: Աշխատեք սխալներ չանել: Այսօր ձեզ ամենալավ կողմերով ցույց կտաք, գրավիչ առաջարկներն էլ իրենց սպասեցնել չեն տա:

Ուշադիր եղեք ընտանիքի անդամներին, աշխատեք նրանց հետ ավելի շատ ժամանակ անցկացնել: Օրը հնարավորություն կտա հարթել հարաբերությունները մտերիմների հետ, վերջ տալ վեճերին, լուծել բոլորի համար կարևոր հարցերը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։


ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Առավոտյան հավանական են դժվարություններ: Իմպուլսիվ, անհամբեր կլինեք, հեշտությամբ կկորցնեք հոգեկան հավասարակշռությունը: Երբեմն ինքներդ էլ դա չցանկանալով՝ վեճեր կհրահրեք, սուր կարտահայտվեք այնտեղ, որտեղ պետք է նրբանկատ լինեիք: Հիշեք՝ քանի դեռ պահպանում եք ինքնատիրապետումը, իրավիճակը դեպի լավը փոխելու, ինչ-որ կարևոր խնդիր լուծելու շանս կա:

Օրվա երկրորդ կեսն անհանգիստ, բայց հաճելի կանցնի: Այս հատվածում հնարավոր են անսպասելի հանդիպումներ ու ուղևորություններ. երկուսն էլ կուրախացնեն: Չեն բացառվում դրամական մուտքերը, որոնք շատ տեղին կլինեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։


ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Աշխատեք չհուզվել: Հիմա ցանկացած մանրուք կարող է հանել հավասարակշռությունից, իսկ հետո ինքնատիրապետումը վերականգնելը բարդ կլինի: Բայց կողքին կլինեն մարդիկ, որոնց վրա կարող եք հենվել, և ձեզ ավելի վստահ կզգաք: Կարող եք զրուցել հին ընկերոջ հետ, որը ձեզ կես խոսքից կհասկանա: Մի վախեցեք խոստովանել ձեր թուլությունները. կստանաք անհրաժեշտ աջակցությունը:

Զգույշ եղեք գումարի հետ, հատկապես՝ ուրիշի գումարի: Աշխատեք շատ չծախսել, սպոնտան գնումներ չանել: Կարող եք կորցնել կամ կոտրել իրը, որը թանկ է ձեզ համար, այնպես որ՝ ուշադիր եղեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։


заработать на инвестициях в интернете

loading...
Կատեգորիա: Այսօրվա | Ավելացրեց: Moder-003
Դիտումներ: 2501 | Բեռնումներ: 0 | - Վարկանիշ -: 0.0/0
loading...
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Имя *:
Email:
Подписка:1
Код *:
Copyright © 2014 MEGANEWS. Design created by ATHEMES