Գլխավոր էջ » Ֆայլեր » Այսօրվա

ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ. Նոյեմբերի 17
16.11.2017, 18:00


Загрузка...

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Բարենպաստ օր է: Կարևոր խնդիրներից արագ գլուխ հանելու, ձեզ ու շրջապատին անհանգստացնող հարցերին պատասխաններ գտնելու հնարավորություն կունենաք: Արագ կսովորեք նորն ու կյուրացնեք ուրիշների փորձը, և դա թույլ կտա նշանակալի հաջողությունների հասնել աշխատանքի մեջ:

Հավանական են հաճելի ծանոթություններ, հանդիպումներ մարդկանց հետ, որոնց հետ գործ ունենալը շատ հետաքրքիր կլինի: Չեն բացառվում սիրային արկածները: Նոր հարաբերությունների հեռանկարները լավը կլինեն: Չեք կորցնի գլուխը, կհասկանաք, թե ինչպես է պետք պահել ձեզ համակրելի մարդու հետ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։


ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Ավելի շատ կերազեք ու կխորհեք, քան կգործեք, բայց դա այդքան էլ վատ չէ: Շատ հետաքրքիր գաղափարներ կունենաք: Դժվար չի լինի համախոհներ գտնելը, քանի որ շատերին ոգեշնչվածության շնորհիվ կկարողանաք ձեր կողմը գրավել:

Նույնիսկ եթե իրադարձություններն արագ չզարգանան, ուշադիր կլինեք մանրուքներին, կաշխատեք ոչինչ աչքից բաց չթողնել: Դա կօգնի խուսափել սխալներից, նպատակին տանող ամենակարճ ուղին գտնել: Մտերիմներին օգնելու հնարավորություն կունենաք, և բաց չեք թողնի այն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։


ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Բարենպաստ օր է ոչ ֆորմալ միջավայրում շփումների համար: Եվ գործնական բանակցությունները, և անձնական բնույթի զրույցները կկարողանաք թեթև ու հաճելի անցկացնել: Զրուցակիցները անտարբեր չեն մնա ձեր գրավչության հանդեպ, հաճույքով կհամաձայնվեն անսովոր առաջարկներին, կընդունեն ձեր իրավացիությունը:

Ֆինանսական գործերում կարգուկանոն հաստատելու, պարտքերը մարելու, մոտ ապագայի համար ինչ-որ գնումներ պլանավորելու հնարավորություն կունենաք: Չեն բացառվում դրամական մուտքերը, եկամտաբեր գործնական առաջարկները:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։


ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Օրվա սկիզբը բարդ կլինի հատկապես նրանց համար, ովքեր սովոր չեն կառավարել զգացմունքները, սառնասրտություն պահպանել, ոչ միանշանակ իրավիճակներում կշռադատված որոշումներ ընդունել: Հնարավոր են ոչ մեծ ֆինանսական կորուստներ, անհաջող գնումներ: Մեծ գնումներից լավ է ժամանակավորապես հրաժարվել:

Օրվա երկրորդ կեսն ավելի լավ կանցնի: Այս ժամանակ հավանական են հաջող զուգադիպություններ, որոնց շնոհիվ կարող եք մասնագիտական հաջողությունների կամ մտերիմների հետ հարաբերություններում դրական փոփոխությունների հասնել: Չեն բացառվում ընտանիքի անդամներից մեկին վերաբերող լավ նորությունները:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։


ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Բարենպաստ օր է: Ինչ էլ որ ստանձնեք, հիանալի արդյունքների հասնելու շանսերը մեծ են: Մրցակցությունից չեք վախենա, պայքարի դուրս կգաք նույնիսկ ամենազորեղ թշնամու դեմ ու կկարողանաք կարևոր հաղթանակներ տոնել: Նոր գործեր ու խնդիրներ առաջ կգան, որոնց համար նույնիսկ ուրախ կլինեք: Դրանք լուծելով՝ կարող եք լավագույնս դրսևորել ձեզ:

Հնարավոր են ծանոթություններ անսովոր մարդկանց հետ: Չի բացառվում սիրային տարվածությունը, որը վառ տպավորություններ կթողնի: Օրվա երկրորդ կեսը հարմար է ուղևորությունների համար: Դրանք խոստանում են շատ հաջող դասավորվել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։


ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Օրվա սկզբին վստահեք ինտուիցիայի ձայնին: Հենց ինտուիցիան կօգնի խուսափել սխալներից ու արարքներից, որոնց համար ավելի ուշ ստիպված էիք լինելու զղջալ: Բարենպաստ օր է գործնական հանդիպումների, համագործակցության մասին բանակցությունների համար: Նոր ծանոթների վրա կհաջողվի լավ տպավորություն թողնել:

Օրվա երկրորդ կեսը ավելի լարված կանցնի: Առաջին հերթին այդ հատվածում ստիպված եք լինելու բարդ ու պատասխանատու գործերով զբավել, լուծել ուրիշների խնդիրներն ու ուղղել նրանց սխալները: Եվ երկրորդ՝ դժվար է լինելու սեփական հակասական ցանկություններից գլուխ հանելն ու առաջնահերթությունները ճիշտ դնելը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Բարենպաստ օր է գործնական շփումների, ազդեցիկ անձանց հետ հանդիպումների համար: Լավ տպավորություն թողնելու համար ստիպված եք լինելու ջանքեր գործադրել, բայց գլուխ կհանեք դրանից, դուր կգաք նույնիսկ նրանց, ովքեր քննադատորեն են տրամադրված շրջապատի հանդեպ: Չեն բացառվում մեծ եկամուտ խոստացող առաջարկները: Ընդունել կարող եք միայն այն առաջարկները, որոնք ռիսկի հետ կապված չեն: Արկածախնդրություններին մասնակցություն ունենալուց լավ է խուսափել:

Հավանական են հաճելի սիրային անակնկալներ: Շատ ընտանեկան խնդիրներ կլուծվեն մտերիմներին հասկանալու ու դժվար իրավիճակներում նրանց աջակցելու ձեր ունակության շնորհիվ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։


ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Օրվա սկիզբը հաջող կլինի: Կկարողանաք ջրի երես հանել հին թշնամիներին ու բացահայտել խարդավանքները: Գործնական հարաբերություններում հնարավոր են դրական փոփոխություններ: Կկարողանաք շահել այն մարդկանց հարգանքը, ովքեր սովոր են թերագնահատել շրջապատին: Որոշ Կարիճներ ազդեցիկ հովանավորներ կգտնեն:

Օրվա երկրորդ կեսն ավելի բարդ կլինի: Առաջին հերթին՝ հավանական են սպասվածից լուրջ ծախսեր: Եվ երկրորդ՝ մտերիմները ձեր աջակցության կարիքը կունենան: Այն ցուցաբերելու համար ստիպված եք լինելու հետաձգել սեփական գործերը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։


ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Օրը հաջող կլինի: Կկարողանաք պատասխաններ գտնել վերջին շրջանում անհանգստացնող հարցերին, տեղեկատվություն կհայթայթեք, որը շատ օգտակար կլինի: Հնարավոր են հետաքրքիր ուղևորություններ, հանդիպումներ մարդկանց հետ, որոնցից շատ բան կարող եք սովորել: Չեն բացառվում ծառայողական սիրավեպերը, որոնց հեռանկարները լավը կլինեն:

Կարող եք երկարատև պլաններ մշակել: Դժվար չի լինի գուշակել, թե ինչպես կզարգանան իրադարձությունները, ճիշտ գնահատել սեփական ուժերն ու հնարավորությունները, ինչպես նաև շրջապատի մտադրությունները: Հավանական են անսպասելի նվերներ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։


ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Օրվա առաջին կեսին կարևոր կլինի սառնասրտություն պահպանելն ու պրովոկացիաներին զոհ չգնալը: Եթե հանգիստ չլինեք, բարկանաք դատարկ բաների պատճառով, վիճեք ձեզ հետ չհամաձայնվող մարդկանց հետ, գործը կարող է կոնֆլիկտով վերջանալ: Զգույշ եղեք գումարի հետ: Հակասական որոշումները կարող են ֆինանսական կորուստների բերել:

Օրվա երկրորդ կեսն ավելի հաջող կլինի: Այս հատվածում հավանական են հաճելի անակնկալներ ու զուգադիպություններ, որոնց շնորհիվ ձեր առջև նոր հնարավորություններ կբացվեն: Այս շրջանը հարմար է նոր ծանոթությունների համար: Այն հետաքրքիր մարդկանց հետ հանդիպումներ է խոստանում:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։


ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Օրը բարենպաստ կլինի, եթե իրատես լինեք ու ամպերում չսավառնեք: Մի վստահեք մարդկանց, որոնք հաճոյանում են ձեզ, փորձում են ցանկացած իրավիճակում ինչ-որ հաճելի բան ասել: Շատ հավանական է, որ նրանք փորձում են ձեզ ինչ-որ կասկածելի պատմության մեջ ներքաշել: Չեն բացառվում ֆինանսական կորուստները:

Օրվա երկրորդ կեսը հարմար է ոչ ֆորմալ միջավայրում շփումների համար: Ունակ կլինեք բոլորի հանդեպ ճիշտ մոտեցում ցուցաբերել: Ուրիշների թուլությունների հանդեպ ներողամտությունը թույլ կտա խուսափել հիասթափություններից:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։


ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Ձեզ հաջող օր է սպասվում: Ինտուիցիան ուժեղ կլինի: Նրա հուշումների շնորհիվ նույնիսկ նվազագույն ինֆորմացիայի տիրապետելու դեպքում ճիշտ որոշումներ կընդունեք: Աշխատանքային խնդիրներից գլուխ հանել կօգնեն հին ծանոթները, որոնց ժամանակին կարևոր ծառայություններ եք մատուցել: Չեն բացառվում չպլանավորված ուղևորությունները, որոնք հագեցած ու հաջող կլինեն:

Օրվա երկրորդ կեսին պետք է զգույշ լինել այն մարդկանց հետ, որոնց լավ չեք ճանաչում: Այդ մարդիկ կարող են բացահայտել ձեր գաղտնիքներն ու օգտագործել դրանք ի շահ իրենց հետաքրքրությունների:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։


заработать на инвестициях в интернете


loading...

Կատեգորիա: Այսօրվա | Ավելացրեց: Moder-003
Դիտումներ: 2330 | Բեռնումներ: 0 | - Վարկանիշ -: 0.0/0
loading...
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Имя *:
Email:
Подписка:1
Код *:
Copyright © 2014 MEGANEWS. Design created by ATHEMES