Գլխավոր էջ » Ֆայլեր » Այսօրվա

ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ. Նոյեմբերի 20
19.11.2017, 18:00


Загрузка...

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Օրը հագեցած ու հիշարժան կլինի: Շատ օգտակար բան կանեք ինչպես ձեր, այնպես էլ շրջապատի համար: Կհաջողվի լուծել Օրը հոգսերով ու հետաքրքիր գործերով լի կլինի: Հաճույքով փորձարկումներ կանեք, կստանձնեք այն գործերը, որոնցից առաջ չէիք կարողացել գլուխ հանել: Հաջողության հասնելու շանսերը մեծ են: Ընկերները ձեր կողմից կլինեն, նրանց աջակցության շնորհիվ շատ հարցեր արագ կլուծվեն: Չեն բացառվում օգտակար ծանոթությունները:

Կհետաքրքրվեք շրջապատի իրադարձություններով, կաշխատեք ոչինչ աչքից բաց չթողնել, շատ բան կսովորեք: Հավանական են հաջող զուգադիպություններ, որոնցից կօգտվեք սեփական տաղանդները կիրառելու կամ վաղուց դրված նպատակներին հասնելու համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։


ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Օրը շատ հանգիստ կանցնի: Նախապես գործողությունների պլան կազմեք: Կկարողանաք հեշտությամբ հետևել դրան: Կարող եք վերադառնալ հին գործերին ու նախագծերին, ավարտին հասցնել վաղուց սկսածը: Անկեղծ զրուցեք ընկերների հետ, կիսվեք ձեր կասկածներով ու գաղափարներով: Այդպես անսպասելի աջակցություն կստանաք:

Հնարավոր են հաճելի նորություններ հին ծանոթներից, ինչ-որ նորություններ, որոնք ձեզ հետ սերտ կապված չեն լինի, բայց կբարձրացնեն տրամադրությունը: Խուսափեք գերհոգնածությունից, վաղ պառկեք քնելու: Դա կօգնի հաջորդ օրը հիանալի մարզավիճակում լինել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։


ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Օրը բավականին բարդ կլինի: Ամեն ինչ միանգամից չի ստացվի, ուզածին հասնելու համար ստիպված եք լինելու հաստատակամություն ցուցաբերել: Չեն բացառվում ֆինանսական խնդիրները: Հատկապես դժվար կլինի այն Երկվորյակների համար, ովքեր սովոր են առանց երկար մտածելու ծախսել գումարը: Հիմա պետք է խնայող լինեք ու չշտապեք գնումներ անելիս:

Խուսափեք մտերիմների հետ վեճերից: Հիմա նույնիսկ պատահական, աննշան կոնֆլիկտը կարող է տհաճ հետևանքներ ունենալ: Կանանց հետ ընդհանուր լեզու գտնելը սովորականից բարդ կլինի: Համբերությամբ զինվեք ու մի վիրավորվեք երկիմաստ նկատողություններից:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։


ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Օրվա սկզբին դժվար կլինի հանգստություն պահպանելը: Պրովոկացիաներին զոհ կգնաք, կնյարդայնանաք մանրուքների պատճառով: Հաճախ ձեր բարկությունից կտուժեն մարդիկ, ովքեր ոչնչում մեղավոր չեն: Ավելի ուշ կզղջաք, որ կորցրել եք ինքնատիրապետումը, ավելորդ բաներ եք ասել: Արժե հետաքրքիր զբաղմունք գտնել, որը կգրավի ձեզ ու կստիպի կենտրոնանալ:

Օրվա երկրորդ կեսին առաջին պլանում կհայտնվեն ֆինանսական հարցերը: Չի բացառվում, որ ստիպված լինեք հետաձգել պլանավորված գնումները: Եկամուտների նոր աղբյուր գտնելու շանս կա, բայց դրա համար պետք է հնարամիտ լինեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։


ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Արգասաբեր, հագեցած օր է: Այն հարմար է ինչ-որ կարևոր բանով զբաղվելու համար: Հնարավորություն կունենաք պատասխաններ գտնել այն հարցերին, որոնք վաղուց հանգիստ չեն տալիս ձեզ ու մտերիմներին: Ստացված տեղեկատվությունը կարող է ձեր սրտով չլինել, փոխարենը այն հստակություն կմտցնի, որի կարիքը շատ էիք զգում:

Հավանական են առաջընթաց աշխատանքի մեջ, հաջողություններ բիզնեսում: Գործնական հոտառությունը սուր կլինի, ճիշտ որոշում կընդունեք, ցավալի սխալներ չեք գործի: Չեն բացառվում մտերիմների հետ տարաձայնությունները, բայց լուրջ կոնֆլիկտից կհաջողվի խուսափել և փոխզիջման կհասնեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։


ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Ուշադիր եղեք: Օրը բարդ կլինի, բայց կկարողանաք հաջողությունների հասնել: Պետք է միայն զգույշ լինեք: Աշխատեք կշռադատել ամեն քայլը, չշտապել որոշումներ ընդունելիս, ավելորդ բաներ չխոսել: Ճիշտ մոտեցման շնորհիվ կկարողանաք հաղթահարել լուրջ խոչընդոտները, զինաթափել թշնամիներին, ամրապնդել դիրքերը:

Կապերին ընտրողաբար մոտեցեք: Մի վստահեք կասկածելի մարդկանց, հատկապես, եթե նրանք շատ բան են խոստանում: Փորձված համախոհների վրա կարող եք հույս դնել: Նրանք հուսախաբ չեն անի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։



ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Հարմար օր է նոր նախագծեր սկսելու համար, հատկապես՝ եթե դրանք անսովոր են, ստեղծագործ ու ինքնատիպ մոտեցում են պահանջում: Ունակ կլինեք տեսնել ու հասկանալ այն, ինչը հասանելի չէ ուրիշներին, պատասխաններ ստանալ կարևոր հարցերին: Բացի այդ, հաճախ պարզապես հաջողակ կլինեք ու կօգտվեք դրանից:

Չեն բացառվում ուղևորությունները: Դրանք ժամանակատար կլինեն ու ջանքեր կպահանջեն, բայց դուր կգան ձեզ և հաճելի տպավորություն կթողնեն: Հնարավոր են աննշան ֆինանսական կորուստներ: Դրանք հավանական են այն մարդկանց մոտ, ովքեր սովոր չեն գնումներ անելուց առաջ երկար մտածել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ , ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։


ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Բարենպաստ օր է: Հաշտ կլինեք ինքներդ ձեզ հետ, շրջապատի հետ էլ չեք վիճի: Կկարողանաք լեզու գտնել նույնիսկ ամենաքմահաճ, պահանջկոտ ու անհամբեր մարդկանց հետ: Հնարավոր են անսպասելի գործնական առաջարկներ, որոնք ամենայն հավանականությամբ կհետաքրքրեն ձեզ: Շատերին կհետաքրքրեք ոչ միայն ձեր մասնագիտական, այլ նաև անձնական հատկանիշներով: Չի բացառվում ծառայողական սիրավեպը:

Օրվա երկրորդ կեսին շատ հոգսեր կունենաք: Ձեր օգնության կարիքը կունենան մարդիկ, ովքեր ժամանակին ձեզ կարևոր ծառայություններ են մատուցել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։


ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Վստահ կլինեք ձեր ուժերին, և հենց դա էլ կօգնի հաջողության հասնել: Նոր հետաքրքրություններ ու նպատակներ առաջ կգան, չի բացառվում, որ զբաղվեք այն գործերով, որոնք առաջ ռիսկ չէիք անում սկսել: Հնարավորություն կունենաք արագ լուծել ընթացիկ հարցերը, օգնել գործընկերներին, եթե նրանց մոտ դժվարություններ առաջանան:

Լավ կանցնեն ուղևորությունները: Հաճույքով ճամփա կգնաք, նույնիսկ եթե հավաքվելու համար քիչ ժամանակ եք ունեցել: Հին ծանոթներին տեսնելու հնարավորություն կունենաք: Նրանց հետ հանդիպումը երկուստեք ուրախալի կլինի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։


ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Շփման համար բարենպաստ օր է: Լավ կանցնեն և գործնական, և անձնական հանդիպումները: Հեշտությամբ լեզու կգտնեք մարդկանց հետ, համախոհներ կդարձնեք նրանց, ովքեր ժամանակին համաձայն չէին ձեզ հետ: Կկարողանաք լավ տպավորություն թողնել նոր ծանոթների վրա:

Օրվա երկրորդ կեսին կարող եք խոշոր գնումներ անել, լուրջ գործարքներ կնքել: Լավ ժամանակահատված է նրանց համար, ովքեր նոր նախագիծ են սկսում կամ պատրաստվում են փորձել իրենց բիզնեսում: Եկամուտների նոր աղբյուր գտնելու շանս կունենաք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։


ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Հաջող օր է: Շատ հարցեր սպասվածից արագ կլուծվեն: Չի բացառվում խառնաշփոթը գործերում: Ստիպված կլինեք շեղվել աշխատանքից, որպեսզի գլուխ հանեք տնային խնդիրներից: Դա չի խանգարի ճիշտ ժամանակին ավարտել սկսածը ու սխալների պատճառ չի դառնա:

Հնարավոր են հաճելի նորություններ հեռվից, եկամտաբեր գործնական առաջարկներ: Հավանական են անսպասելի նվերներ, որոնք կբարձրացնեն տրամադրությունը: Երեկոն հարմար է սիրային ժամադրության, սիրելիի հետ շփումների համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։


ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Առավոտն անհանգիստ կլինի: Այս հատվածում հնարավոր են տհաճություններ, անհաջող զուգադիպություններ, կորուստներ: Պետք է շատ հաստատակամ ու հնարամիտ լինեք ձեր ուզածին հասնելու համար: Չեն բացառվում ֆինանսական խնդիրները: Դրանք ժամանակավոր բնույթ կկրեն, բայց կվշտացնեն ձեզ: Շրջապատը հաճախ կխառնվի ձեր գործերին, իսկ դա կնյարդայնացնի:

Օրվա երկրորդ կեսը ավելի հաջող կլինի: Այն բարենպաստ է գործնական տեսանկյունից: Կարող եք գործերում հաջողության վրա հույս դնել: Մասնագիտական խնդիրներն էլ արագ կլուծվեն: Լավ կանցնեն ուղևորությունները:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։


заработать на инвестициях в интернете


loading...

Կատեգորիա: Այսօրվա | Ավելացրեց: Moder-003
Դիտումներ: 2657 | Բեռնումներ: 0 | - Վարկանիշ -: 0.0/0
loading...
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Имя *:
Email:
Подписка:1
Код *:
Copyright © 2014 MEGANEWS. Design created by ATHEMES