Աստղագուշակ․ նոյեմբերի 1

 ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)
 

Բարդ օր է։ Ձեր շատ արարքներ շրջապատին դուր չեն գա, այնպես որ՝ ձեզ հաճախակի ու կոպիտ քննադատության կենթարկեն։ Համախոհների ու ընկերների հետ վեճերի, ինչպես նաև պարզապես տհաճ զրույցի հավանականություն կա, որից հետո տրամադրությունը երկար ժամանակով կփչանա։ Աշխատեք օգտակար բանով զբաղվել։ Դա կօգնի խուսափել ապրումներից, հաղթահարել բացասական հույզերը։
 

Տնային գործերը հոգնեցուցիչ ու ձանձրալի չեն թվա, դրանցով հաճույքով կզբաղվեք։ Կարող եք կահույք, ինտերիերի մասեր ու այլ պիտանի իրեր գնել։
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։


 


ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)
 

Մասնագիտական տեսանկյունից բարենպաստ օր է։ Աշխատավայրում մեծ հաջողությունների կարող եք հասնել։ Ձեզ ամենալավ կողմերով կդրսևորեք, ցույց կտաք, թե ինչի եք ունակ։ Նշանի որոշ ներկայացուցիչներ ծառայողական սանդուղքով բարձրանալու շանս կունենան։ Հեշտությամբ լեզու կգտնեք ազդեցիկ անձանց հետ, դուր կգաք նրանց, ովքեր կարող են օգնել բարդ խնդիրների լուծման հարցում։
 

Օրվա սկզբին ջանասիրաբար կաշխատեք, բայց հետո կզգաք, որ հանգստի կարիք ունեք։ Դադար վերցրեք։ Չափից դուրս մեծ ծանրաբեռնվածությունը քրոնիկ հիվանդությունների սրացման պատճառ կդառնա։
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)
 

Օրն արդյունավետ կանցնի։ Ունակ կլինեք հաղթահարել խոչընդոտները, որոնց առաջ մյուսները կնահանջեին, գլուխ հանել անհույս թվացող գործերից։ Բայց այս ամենը ջանքեր կպահանջի, և արդեն օրվա կեսին կզգաք, որ հանգստի կարիք ունեք։ Ցավոք, դա չեն հասկանա նույնիսկ ամենամտերիմ մարդիկ և նախկինի նման ձեզանից ակտիվ գործողություններ կակնկալեն։ Հնարավոր են վեճեր, փոխադարձ պահանջներ ու վիրավորանքներ։
 

Չեն բացառվում փոքրիկ, բայց շատ ցավալի ֆինանսական կորուստներ, անհաջող գնումներ։ Երբեմն զուր ռիսկի կդիմեք, շատ բան կդնեք խաղասեղանին։
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)
 

Ֆինանսների տեսանկյունից հաջող օր է։ Ժամանակին գումար կստանաք և կկարողանաք այն օգտավետ կիրառել, անհրաժեշտ գնումներ ու շահավետ ներդրումներ անել։ Հնարավոր են գործնական առաջարկներ, որոնք շուտափույթ մասնագիտական աճ կխոստանան։
 

Հույզերն անկայուն կլինեն՝ մե՛կ նյարդային կլինեք, հակված կլինեք ուռճացնել գոյություն ունեցող խնդիրների կարևորությունը, մե՛կ էլ կզարմացնեք մտերիմներին ձեր լավատեսությամբ, որը միայն մասնակի հիմնավորված կլինի։ Ցանկալի չէ կարևոր քայլեր անել։ Եթե դրանք անհրաժեշտություն են, աշխատեք հնարավորինս շատ ժամանակ տրամադրել մտածելուն։
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:



ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)
 

Օրը լավ կդասավորվի, եթե զգույշ լինեք։ Այսօր հակասական որոշումներից վատ բան չի կարող լինել։ Հենց դրանք կփչացնեն ձեզ համար թանկ հարաբերությունները կամ անհաղթահարելի խոչընդոտներ կառաջացնեն նպատակին տանող ճանապարհին։ Հավատացեք ձեր ուժերին ու մի հետաձգեք նոր գործերը։ Նույնիսկ եթե սկզբում ինչ-որ բան այնպես չընթանա, հետո հաջողության հասնելու շանս կունենաք։
 

Կարող եք վերադառնալ հին պլաններին։ Չի բացառվում, որ հիմա կարողանաք դրանք կյանքի կոչել։ Իրենց մասին կհիշեցնեն հին ծանոթները, որոնց հետ շփումները հաճելի կլինեն։ Հավանական են նշանակալի դրական փոփոխություններ անձնական հարաբերություններում։
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։



ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

 

Օրը հանգիստ կանցնի։ Ե՛վ կարևոր իրադարձությունները, և՛ լուրջ ցնցումներն այսօր քիչ հավանական են։ Ուշադրություն ու պատասխանատու մոտեցում պահանջող շատ գործեր կունենաք։ Ինչքան շուտ կենտրոնանաք դրանց վրա, այնքան լավ արդյունքների կհասնեք։ Ընդ որում՝ ցանկալի է ձեզ վրա նոր պարտականություններ չվերցնեք։ Բանն այն է, որ հակված կլինեք գերագնահատել ձեր ուժերն ու շատ բան խոստանալ։
 

Մտերիմների հետ շփումներում ավելի շատ զիջումների կգնաք, քան իրավիճակն է պահանջում։ Խաղաղություն ու ներդաշնակություն պահպանելու համար կհամաձայնեք կասկածելի առաջարկներին և կզոհեք ձեր հետաքրքրությունները։
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)
 

Ձեզ թեթև ու հաճելի օր է սպասվում։ Նրա միակ թերությունը հետաքրքիր հնարավորությունների բացակայությունը կլինի, որոնցից կկարողանայիք օգտվել։ Այնպես որ՝ հին խնդիրները չլուծված կմնան, չի հաջողվի կյանքի կոչել պլանները։ Բարեբախտաբար, դա չի խանգարի լավ ժամանակ անցկացնել։
 

Կարող եք հանդիպել հին ընկերներին, սիրելիին հաճելի անակնկալ անել։ Օրը հարմար է նաև նոր ծանոթությունների համար։ Նրանք, ովքեր ուզում են ընդլայնել շփումների շրջանակը, պետք է հետաքրքիր միջոցառումների այցելեն։ Օրը հարմար է տան համար պիտանի իրեր գնելու համար։ Նման գնումները հաջող կլինեն։
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:



ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)
 

Ձեզ բարդ օր է սպասվում։ Դրված նպատակներին հասնելու համար պետք է ջանքեր գործադրեք։ Հաջողությունը հավանական է միայն նրանց մոտ, ովքեր համառ կլինեն, պայմանների անհաջող դասավորության դեպքում էլ չեն հրաժարվի իրենց պլաններից։ Շրջապատի հետ լեզու գտնելը սովորականից բարդ կլինի, երբեմն նույնիսկ ամենամտերիմները ձեզ ճիշտ չեն հասկանա։
 

Ցանկալի է նվազեցնել ծանրաբեռնվածությունը ու մի քիչ շունչ քաշել։ Հետաձգեք ոչ շտապ գործերը, մի փորձեք մեկ օրում պատասխաններ գտնել ծագած բոլոր հարցերին։
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 3։



ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)
 

Ձեզ հետաքրքիր ու արդյունավետ օր է սպասվում։ Կարող եք շատ գործերում հիանալի արդյունքների հասնել, եթե նախապես գործողությունների պլան մշակեք; Հիշեք, որ հիմա լավ է վարվել ձեր ուզածի նման ու չլսել մյուսներին։ Բարդ պահերին լավ է հույս դնել միայն ձեզ վրա։
 

Հնարավոր են տարաձայնություններ ընկերների ու մյուս մտերիմների հետ։ Բայց բոլոր վեճերը ժամանակավոր բնույթ կկրեն և արագ խաղաղություն կհաստատվի։ Սիրելիի հետ հարաբերությունները կփչանան կասկածների ու խանդի պատճառով, բայց ներդաշնակությունը շուտով կվերականգնվի։
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)
 

Այս հաճելի օրը դրական հույզեր կպարգևի։ Նոր գաղափարներ կունենաք, հաճույքով կստանձնեք տարբեր գործերը, չեք մտածի այն մասին, թե որքան դժվար է լինելու դրանցից գլուխ հանելը։ Հնարավոր են նշանակալի փոփոխություններ կյանքում։ Այսօր պատրաստ կլինեք ձեր հետևից այրել կամուրջները, խոստումներ տալ, որոնք հետ վերցնել չի ստացվի։
 

Լավ մարզավիճակում կլինեք, նույնիսկ լուրջ ծանրաբեռնվածությունը ձեզ համար սարսափելի չի լինի։ Լավ կանցնեն ուղևորությունները, որոնք ոչ միայն վառ տպավորություններ, այլ նաև հետաքրքիր ծանոթություններ կբերեն։ Չեն բացառվում գործնական առաջարկները, որոնք հաճախակի տեղափոխությունների ու գործուղումների հետ կապված կլինեն։
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)
 

Ձեզ բարդ օր է սպասվում։ Հնարավոր են լարված պահեր, կհիասթափվեք ձեզ համար շատ թանկ մարդուց։ Աշխատեք չշտապել եզրակացություններ անելիս, չվստահել ամենին, ինչ ձեզ կասեն։ Չի բացառվում, որ ինչ-որ մեկը հատուկ սխալ տեղեկություններ է տարածում։ Եթե ուշադիր ու զգույշ լինեք, կկարողանաք իրավիճակը դեպի լավը փոխել։
 

Եթե մտերիմների վարքի մեջ ինչ-որ բան անհանգստացնում է ձեզ, լավ է դրա մասին բացեիբաց խոսել, այլ ոչ թե ենթադրություններ անել։ Պետք չէ կարևոր որոշումներ ընդունել։ Հետաձգեք դրանք մինչ այն պահը, երբ գլուխ կհանեք իրավիճակից։
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)
 

Զգույշ է պետք լինել, հակառակ դեպքում հաջողության չեք հասնի։ Օրը գայթակղություններով լի կլինի, դուք պատրաստ կլինեք ռիսկի դիմել, նույնիսկ եթե գիտեք, թե ինչպես կարելի կլիներ խուսափել դրանից։ Սխալ անելը հեշտ կլինի, իսկ ահա դրանց հետևանքները վերացնելը՝ ոչ այնքան։ Առաջին հերթին դա սիրային հարաբերություններին է վերաբերում։
 

Այսօր հեշտությամբ ինքներդ ձեզ կներեք ձեր թուլություններն ու թերացումները, իսկ շրջապատի հանդեպ այդքան ներողամիտ չեք լինի։ Այնպես որ՝ պետք չէ զարմանալ ձեր հասցեին հնչող քննադատություններից և մտերիմների տհաճ նկատողություններից։ Աշխատեք հանգիստ քննարկել բոլոր ոչ միանշանակ իրավիճակներն ու ելք գտնել դրանցից։
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:


 




Загрузка...


 



31.10.2018 1217 Moder-003 0 Скачать
Добавить комментарий:



ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) -//-ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) -//-ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) -//-ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) -//-ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) -//-ԿՈՒՅՍ Virgo, (24.VIII–23.IX) -//-ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) -//-ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) -//-ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) -//-ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) -//-ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) -//-ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) -//-

ԱՍՏՂԱՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Աստղագուշակ․ նոյեմբերի 21
Շաբաթվա աստղագուշակ 19.11 - 25.11
Նոյեմբերի աստղագուշակը
Дизайн uLAB.pro © 2018
prokoshev.info

Կայքում հրապարակված նյութերի ամբողջական կամ մասնակի օգտագործումը հնարավոր է միայն հիպերհղում անելու դեպքում։ Հղումը պետք է լինի ուղիղ, ակտիվ, ոչ սկրիպտային, ինդեքսավորման համար բաց և առանց խոչընդոտների։