Աստղագուշակ․ նոյեմբերի 18
17.11.2018, 15:00

 Միացեք մեզ Telegram-ում

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)
 

Այսօր շատ բան կարող եք հասցնել, բայց պետք է արագ գործեք: Այնպես որ՝ աշխատեք ոչինչ չհետաձգել: Ինչքան շուտ ստանձնեք կարևոր գործերը, այնքան հեշտ կլինի անհրաժեշտ արդյունքների հասնել: Երկրորդական խնդիրները կարող են սպասել մինչև երեկո, նույնիսկ եթե շրջապատողները ձեզ հակառակում համոզեն:
 

Բարդ օր է անձնական հարաբերությունների տեսանկյունից: Կարող են սրվել վաղուց մոռացված տարաձայնությունները, կհիշվեն հին վիրավորանքները: Լավ է հետաձգել լուրջ հարցերի ու ապագայի պլանների քննարկումը: Հիմա հազիվ թե հաջողվի հանգիստ պայմանավորվել:
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։


 


ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)
 

Վատ օր չէ: Արդյունքների հասնելու համար ինքնուրույն պետք է գործեք, չսպասեք շրջապատի աջակցությանը: Համարձակ, ինքնատիպ որոշումները հաճախ ամենալավը կլինեն, նույնիսկ եթե բոլորն ըստ արժանվույն չգնահատեն դրանք:
 

Հնարավոր են տարաձայնություններ սիրելիի հետ: Նոր ծանոթություններ կհաստատեք, եթե ինքներդ նախաձեռնող լինեք: Չի բացառվում՝ իր մասին հիշեցնի մեկը, ում հետ ժամանակին շատ կապված եք եղել: Ցանկալի է գոնե ժամանակավորապես հրաժարվել վատ սովորույթներից, քանի որ այսօր դրանք հատկապես վտանգավոր կլինեն առողջության համար:
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)
 

Լարված ու հոգնեցնող օր է: Այն լավն է միայն նրանով, որ հնարավորություն կտա սովորել ու օգտակար փորձ ձեռք բերել: Չնայած ձեր շատ նախաձեռնություններ անհաջող կլինեն, չեք բողոքի, այլ եզրակացություններ կանեք, և հենց դա թույլ կտա խուսափել ապագայի սխալներից: Կարևոր է տեղում չդոփել, ինչ-որ նոր բան ստանձնել, նախաձեռնող լինել: Միայն այդպես կարող եք հաղթահարել բացասական միտումների ազդեցությունը: 
 

Հնարավոր են լավ նորություններ: Չեն բացառվում հաջող զուգադիպությունները, բայց պետք է հնարամիտ լինեք այն ի շահ ձեր հետաքրքրությունների օգտագործելու համար:
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։



ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)
 

Բարդ օր է: Պետք է համբերությամբ զինվեք. այն ձեզ պետք կգա: Հաճախ ստիպված պետք է լինեք վիճել շրջապատի հետ, ապացուցել ձեր ճշմարտացիությունը: Միշտ չի հաջողվի հաղթող դուրս գալ: Չի բացառվում՝ ստիպված լինեք նահանջել և մյուսների համար կարևոր գործով զբաղվելու համար հրաժարվել պլաններից: Շատ ուժեր զուր կծախսեք, բայց որոշ նախաձեռնություններ, միևնույն է, հաջող կլինեն:
 

Անձնական հարաբերություններում խուսափեք թեթևամտության դրսևորումներից: Դրանք թանկ մարդու հետ լուրջ կոնֆլիկտի պատճառ կդառնան: Խանդի առիթներ մի տվեք:
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:



ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)
 

Շփումների տեսանկյունից բարդ օր է: Շրջապատողները հաճախ չեն արդարացնի ձեր ակնկալիքները, չեն կատարի խոստումները: Երբեմն կվշտանաք, իսկ երբեմն էլ կբարկանաք: Փորձեք հույզերին ազատություն չտալ: Եթե դրանք կողքից տեսանելի չլինեն, կկարողանաք խուսափել ապագայի խնդիրներից:
 

Հնարավոր են ֆինանսական կորուստներ, անհաջող ներդրումներ: Ցանկալի չէ խոշոր գնումներ անել: Սովորականից հաճախ հակված կլինեք տարաբնույթ արկածախնդրությունների: Այսօր դա տհաճությունների կհանգեցնի:
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։



ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

 

Վատ օր չէ: Գործերը կարող էին ավելի լավ գնալ, բայց ընդհանուր առմամբ գոհ կլինեք իրավիճակից ու չեք բողոքի կյանքից: Կարող եք չլարվել, անել այն, ինչ ձեզ դուր է գալիս, խուսափել տհաճ մարդկանց հետ շփումներից: Այս ամենն իր հետ ո՛չ կորուստներ կբերի, ո՛չ խնդիրներ:
 

Չեք զղջա, եթե օրը նվիրեք ձեր նախասիրությանը կամ այն անցկացնեք ձեր հետաքրքրությունները կիսող մարդկանց հետ: Հնարավորություն կունենաք հարթել հարաբերություններն այն մարդկանց հետ, որոնց հետ վիճել էիք: Ունակ կլինեք խոստովանել ձեր սխալները, իսկ դա օգտակար կլինի:
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։



ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)
 

Օրը թեթև հաջողություններ չի խոստանում, բայց կարող եք հիանալի արդյունքների հասնել, եթե ջանքեր գործադրեք: Մի հրաժարվեք մտածածից, եթե ինչ-որ բան այնպես չընթանա: Համառությունն այսօր հրաշքներ կգործի: Շատ ժամանակ կխլի նախկին սխալների ուղղումը: Դրանցից գլուխ հանելուց հետո ձեզ ավելի վստահ կզգաք, կհասկանաք, որ պատրաստ եք առաջ շարժվել:
 

Դժվարությամբ կտրվի ուշադրության կենտրոնացում, հստակություն ու կարգապահություն պահանջող աշխատանքը: Լավ է, եթե ինչ-որ մեկն օգնի ձեզ: Իսկ ահա ստեղծագործ խնդիրներից հիանալի գլուխ կհանեք:
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:



ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)
 

Օրը վատ չի անցնի ու թույլ կտա աստիճանաբար կյանքի կոչել պլանները: Այն հարմար է կարևոր հանդիպումների համար: Դրանց պատրաստվելիս ուշադրություն դարձրեք արտաքին տեսքին՝ ինչքան լավ տեսք ունենաք, այնքան հեշտ կլինի անհրաժեշտ տպավորությունը թողնելը: Չեն բացառվում սիրային արկածները, բայց դրանք լուրջ չեն լինի: Հնարավոր են բացահայտ պրովոկացիաներ հակառակ սեռի կողմից: Մի տրվեք դրանց:
 

Ընտանեկան գործերը սովորականից շատ ուշադրություն կպահանջեն: Հավանական է՝ դրանց պատճառով ստիպված լինեք տեղափոխել գործնական հանդիպումները:
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։



ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)
 

Օրը ապրումներ, փորձություններ ու տագնապներ կբերի: Պետք է ջանքեր գործադրեք, բայց անհրաժեշտ արդյունքի հասնելուց հետո կհիասթափվեք, կհասկանաք, որ լրիվ ուրիշ բան էիք ուզում: Կսկսեք կասկածել սեփական ունակությունների ու մասնագիտական որակների վրա: Նման պահերին աջակցության կարիք կզգաք, բայց այն ստանալ չի հաջողվի, այնպես որ՝ փորձեք ինքնուրույն հաղթահարել վիճակը:
 

Կարող եք նոր գործեր սկսել, բայց այստեղ կարևոր է խուսափել շտապելուց, կշռադատել ամեն քայլը: Վատ մի զգացեք խորհուրդներ հարցնել այն մարդկանցից, որոնց փորձին վստահում եք:
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)
 

Շատ բան մտածածի նման չի ընթանա, հավանական են սխալներ, ցավալի անհաջողություններ: Անհաղթահարելի խոչընդոտներ չեն առաջանա, բայց առաջ շարժվելն ավելի դժվար կլինի, քան ենթադրում էիք: Չի բացառվում, որ պլանները ստիպված լինեք վերամշակել, և դա ձեզ հազիվ թե դուր գա:
 

Այսօր կուրախացնեն մտերիմների հետ շփումները: Նրանց հետ հեշտությամբ ընդհանուր լեզու կգտնեք, կկարողանաք զրուցել ձեզ անհանգստացնող ամեն ինչի մասին: Նույնիսկ փոքրիկ տարաձայնությունները քիչ հավանական են: Կարող եք լուծել ընդհանուր ունեցվածքի, ընտանեկան ֆինանսների հետ կապված հարցերը:
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։



ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)
 

Պատրաստ եղեք հրաժարվել նախկինում կազմած պլանից ու զբաղվել լրիվ նոր բանով: Անսպասելի կպարզվի, որ ձեր հաշվարկները սխալ են եղել, իսկ գաղափարները, որոնք փայլուն էին թվում, չեն արդարացնում ակնկալիքները: Այս ամենը կվշտացնի ձեզ, բայց չի խանգարի հաջողության հասնել: Կարևոր է ժամանակին լսել լավ խորհուրդը, չհրաժարվել օգնությունից, որը կառաջարկեն հին ծանոթները:
 

Զգույշ եղեք ֆինանսական հարցերը լուծելիս, հատկապես եթե խոսքը մեծ գումարի մասին է: Այսօր թեթևամտություն կդրսևորեք, որի համար ստիպված եք լինելու զղջալ:
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)
 

Ամենալավ օրը չէ քմահաճություններ անելու ու անհնարինը պահանջելու համար: Չափավորությունն ու խոհեմությունը ձեր լավագույն օգնականները կլինեն: Հենց դրանց շնորհիվ կդիմակայեք գայթակղություններին ու լուրջ սխալներ չեք անի: Լավ է խոստումներ չտալ: Խոստումը պահելն ավելի բարդ կլինի, քան հիմա է թվում:
 

Խուսափեք երկար վեճերից: Դրանցում ճշմարտություն չի ծնվի, փոխարենը ուժերն ու էներգիան զուր կվատնեք: Ծանոթությունների ժամանակ զգոն եղեք, մի շտապեք վստահել մեկին, ով փորձում է շահել ձեր համակրանքը:
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:


 


Категория: Այսօրվա | Добавил: Moder-003
Просмотров: 789 | Загрузок: 0 | Рейтинг: 4.2/4
Всего комментариев: 0
Имя *:
Email:
Подписка:1
Код *:
Copyright © 2014 MEGANEWS. Design created by ATHEMES