Գլխավոր էջ » Ֆայլեր » Այսօրվա

ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ. Նոյեմբերի 23
22.11.2017, 18:00


Загрузка...

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Օրվա սկզբին պրովոկացիաներին զոհ մի գնացեք: Շրջապատի ու նույնիսկ շատ մտերիմների հետ լեզու գտնելը բարդ կլինի: Եթե պահպանեք ինքնատիրապետումը, կկարողանաք խուսափել կոնֆլիկտներից, իսկ ծագած խնդիրները առանց վեճերի, խաղաղ ճանապարհով կլուծեք:

Օրվա երկրորդ կեսը կապված է նոր, ինքնատիպ ու հետաքրքիր գաղափարների հետ: Պլաններ էլ շատ կլինեն: Մտածածը կյանքի կոչելուց առաջ որոշեք առաջնահերթությունները, քանի որ ամեն ինչ հասցնել չի ստացվի: Խուսափեք ծանրաբեռնվածությունից: Այն վատ կանդրադառնա ինքնազգացողության վրա:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։


ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Եթե միայն սեփական գործերով զբաղվեք, այսօր հազիվ թե հաջողությունների հասնեք: Ուշադիր հետևեք, թե ինչ է տեղի ունենում շուրջը, հետաքրքրվեք, թե ինչով են զբաղված շրջապատողները: Վատ չի լինի հետևեք խորհուրդներին, հատկապես, եթե դրանք փորձառու մարդիկ են տալիս:

Հնարավոր են մանր անհաջողություններ, իրադարձություններ, որոնք լուրջ խնդիրներ չեն ստեղծի, բայց կփչացնեն տրամադրությունը: Օրվա երկրորդ կեսին զգույշ եղեք գումարի հետ: Ձեզ վրա ֆինանսական պարտավորություններ մի վերցրեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։


ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Շատ բանի կարող եք հասնել շրջապատի աջակցության շնորհիվ: Այսօր ձեզ կօգնեն ոչ միայն փորձված համախոհները, այլ նաև նոր ծանոթները: Հավանական են գործնական առաջարկներ, որոնցից հրաժարվելու ցանկություն չեք ունենա: Օրինակ, հնարավորություն կունենաք մասնակցել ինչ-որ ստեղծագործական նախագծի վրա տարվող աշխատանքներին, ցուցադրել ձեր տաղանդները:

Հարմար օր է կոմերցիոն գործունեության, ֆինանսական հարցերը լուծելու համար: Չի բացառվում՝ գաղափարներ ծնվեն, որոնց իրագործումը թույլ կտա գումար աշխատել: Շատ Երկվորյակների կհաջողվի անսպասելի արագ գլուխ հանել կենցաղային խնդիրներից:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։


ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Այսօր շատ կարևոր կլինի սառնասրտությունը: Եթե հույզերին տրվեք, վտանգ կա այնպիսի բան անեք, որի համար հետո շատ կզղջաք: Չեն բացառվում տարաձայնություններն աշխատանքի վայրում, գործընկերների ու ղեկավարության հետ վեճերը: Ձեզ չեն աջակցի նույնիսկ նրանք, ում վրա սովոր եք հույս դնել բոլոր իրավիճակներում: Այնպես որ՝ հենվեք միայն սեփական անձի ու ուժերի վրա:

Օրվա երկրորդ կեսին պետք է կենտրոնանաք ընտանեկան խնդիրների վրա: Լսեք մտերիմներին: Նույնիսկ եթե նրանք բոլոր հարցերում ձեզ հետ համաձայն չեն, կարելի է փոխհամաձայնության հասնել ու խուսափել կոնֆլիկտներից:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։


ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Ինչ էլ որ պատահի, կպահպանեք հանգստությունը: Հենց դրա շնորհիվ կհաջողվի խուսափել սխալներից, չանել այն, ինչի համար հետո ստիպված էիք լինելու զղջալ: Կշռադատված որոշումները ճիշտ կլինեն: Դրանց շնորհիվ հաջողությունների կհասնեք: Համախոհների հետ հնարավորություն կունենաք քննարկել ապագայի պլանները, պայմանավորվել համատեղ գործողությունների մասին:

Հաճելի ու օգտակար կլինեն կանանց հետ շփումները: Նրանք շատ բաներում կաջակցեն ձեզ ու լավ խորհուրդներ կտան: Տղամարդկանց հետ լեզու գտնելն ավելի բարդ կլինի, սակայն ցանկության դեպքում նրանց հետ էլ կարող եք պայմանավորվել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։


ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Շատ բան սովորականից դժվար կտրվի: Կփորձեք կենտրոնանալ, բայց չի ստացվի: Հավանական են սխալներ հաշվարկների մեջ, անհաջող որոշումներ: Բարդ կլինի կարևոր բաները մտապահելը, բացի այդ, շատ բան չեք նկատի: Լավ է, եթե կողքին լինեն մարդիկ, ովքեր օգտակար խորհուրդներ կտան ու կաջակցեն ձեզ:

Օրվա երկրորդ կեսը առաջինից հաճելի կլինի: Այն հարմար է ոչ ֆորմալ միջավայրում շփումների, ընկերների հետ հանդիպումների ու սիրային ժամադրությունների համար: Չեն բացառվում լավ նորությունները այն մարդկանցից, որոնց մասին վերջին շրջանում շատ անհանգստանում էիք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Գործնական շփման համար հիանալի օր է: Նոր համախոհներ, օգնականներ գտնելը հեշտ կլինի: Հավանական է համագործակցության սկիզբ դնեք, որը նշանակալի եկամուտ կբերի ու կբացի մասնագիտական բարձունքները տանող դռները: Հնարավորություն կունենաք արագ լուծել կարևոր աշխատանքային խնդիրներն ու կազմակերպչական հարցերը:

Նոր ծանոթների վրա լավ տպավորություն կթողնեք, շատերը կուզենան ընկերանալ ձեզ հետ: Կկարողանաք հետաքրքրել մարդուն, ում վաղուց համակրում եք: Օրը հարմար է երևակայություն ու ստեղծագործ մոտեցում պահանջող ցանկացած գործի համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։


ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Ամենից կարևոր գործերը լավ է պլանավորել առավոտվա համար: Այս ժամանակահատվածը համեմատաբար լավը կլինի, անհրաժեշտ արդյունքներին հասնելն էլ ավելի հեշտ կլինի, քան կեսօրից հետո: Հանդիպումներն ու բանակցությունները նույնպես մի հետաձգեք: Ինչքան օրն առաջ գնա, սեփական տեսակետը պաշտպանելն ավելի դժվար է լինելու: Հուզական ֆոնն անկայուն է, ցանկացած դատարկ բան կարող է փչացնել տրամադրությունը:

Օրվա երկրորդ կեսը նվիրեք հանգստին: Ցանկալի չէ ծանր ֆիզիկական աշխատանքով զբաղվելը: Եթե բարդ տեխնիկայի հետ գործ ունեք, ուշադիր եղեք, քանի որ ինչ-որ բան փչացնելու կամ կոտրելու վտանգ կա:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։


ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Ակտիվ կլինեք, հաճույքով կստանձնեք նոր գործերն ու չեք վախենա դժվարություններից: Այսպիսի մոտեցումը թույլ կտա հաջողությունների հասնել նույնիսկ այնտեղ, որտեղ ավելի փորձված մարդիկ պարտություն են կրել: Հնարավորություն կունենաք համախոհների հետ քննարկել կարևոր հարցերը, միաժամանակ տեղեկատվություն կստանաք, որը շուտով պետք կգա:

Օրը հարմար է գնումների համար: Այնպիսի իրեր կընտրեք, որոնք երկար ժամանակ կուրախացնեն ձեզ: Կարող եք գումարը բիզնես-նախագծերի մեջ ներդնել, գործարքներ կնքել: Հավանական են հաջողություններ ուսման մեջ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։


ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Բարենպաստ օր է: Լավ լեզու կգտնեք շրջապատի հետ, նույնիսկ նրանց, ովքեր հակված չեն երկար զրույցներ վարել ու հետաքրքրված են միայն սեփական գործերով: Հավանական են ծանոթություններ, որոնք ձեզ համար անսպասելի շատ հաճելի շարունակություն կստանան: Հնարավոր են նույնքան անսպասելի ու գրավիչ գործնական առաջարկներ: Առանց երկար մտածելու կարող եք համաձայնել դրանց:

Աշխատանքային հարցերն արագ կլուծեք: Տնային գործերից գլուխ հանելու համար նույնպես շատ ժամանակ կունենաք: Շատ հարցերում կօգնի ինտուիցիան: Նրա հուշումներն անսխալ կլինեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։


ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Օրը հիանալի կսկսվի: Օգտվեք դրանից կարևոր աշխատանքային հարցերը լուծելու համար: Կկարողանաք հաղթահարել խոչընդոտները, ավարտին հասցնել սկսած գործերը: Կաշխատեք հնարավորինս շատ բան հասցնել ու ճիշտ կվարվեք: Ավելի ուշ ակտիվությունը կնվազի, ոգշնչվածությունն էլ կմարի:

Օրվա երկրորդ կեսը պասիվ հանգստի, ձեզ լավ հասկացող մարդկանց հետ շփումների շրջան է: Հնարավոր են անսպասելի այցեր: Ուրախ կլինեք հյուրեր ընդունել: Նրանք չեն հոգնեցնի ու չեն ահանգստացնի ձեզ: Արդյունավետ կլինեն պրոֆիլակտիկ ու բուժիչ պրոցեդուրաները:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։


ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Շատ անհանգիստ ու արդյունավետ օր է: Հետաքրքիր գործեր կունենաք, հնարավորինս արագ կուզենաք բոլորն ավարտին հասցնել: Կողքին կլինեն մարդիկ, ովքեր հաճույքով կօգնեն, առանց երկար խնդրանքների ու բացատրությունների կանեն այն, ինչ անհրաժեշտ է: Չի բացառվում ծառայողական սիրավեպի սկիզբը, որը վառ ու հագեցած կլինի:

Հնարավոր են անսպասելի դրամական մուտքեր, արժեքավոր նվերներ: Օրը բարենպաստ է նրանց համար, ովքեր բիզնեսով են զբաղվում: Գործնական հոտառությունը չի խաբի, ճիշտ որոշումներ կընդունեք, որոնք թույլ կտան մեծացնել եկամուտները:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։



заработать на инвестициях в интернете


loading...

Կատեգորիա: Այսօրվա | Ավելացրեց: Moder-003
Դիտումներ: 2592 | Բեռնումներ: 0 | - Վարկանիշ -: 0.0/0
loading...
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Имя *:
Email:
Подписка:1
Код *:
Copyright © 2014 MEGANEWS. Design created by ATHEMES