Գլխավոր էջ » Ֆայլեր » Այսօրվա

ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ. Նոյեմբերի 27
26.11.2017, 18:00


Загрузка...

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Օրվա սկիզբը բավականին լարված կլինի: Ամենից դժվարը կլինի նրանց համար, ովքեր կարևոր հանդիպումներ ու պատասխանատու բանակցություններ են պլանավորել: Դժվար կլինի մարդկանց հետ լեզու գտնելն ու նրանց վրա լավ տպավորություն թողնելը: Ձեր փաստարկները հազվադեպ կլսեն, նույնիսկ եթե դրանք շատ համոզիչ լինեն:

Օրվա երկրորդ կեսը ավելի հանգիստ կանցնի: Ինչ-որ հետաքրքիր գործով զբաղվելու, կյանքի հանդեպ ձեր հայացքները կիսող մարդկանց հետ շփվելու հնարավորություն կունենաք: Հնարավոր են հաջողություններ իրերի հանդեպ ոչ ստանդարտ հայացք ու ստղծագործ մոտեցում պահանջող գործերում:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։


ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Շատ բան լավ կստացվի, հաճախ կարևոր նպատակների կհասնեք առանց մեծ ջանքեր գործադրելու: Կօգնեն հին ծանոթները, ընդ որում՝ նրանց խնդրելու կարիք էլ չի լինի: Մարդիկ, որոնց ժամանակին կարևոր ծառայություններ եք մատուցել, պատասխանատու պահին կաջակցեն ձեզ: Օրը հարմար է կոմերցիոն գործունեության, ֆինանսական հարցերը լուծելու համար: Գործնական հոտառությունն էլ սուր կլինի:

Հաճելի կլինեն ընկերական ու սիրային հանդիպումները: Մտերիմների հետ լավ ժամանակ կանցկացնեք, կգտնեք նրանց ուրախացնելու ձևը: Կարող եք ուղևորությունների մեկնել: Դրանք հաջող կանցնեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։


ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Օրը հազիվ թե հետաքրքիր ու կարևոր իրադարձություններ բերի, բայց բավականին հաճելի կանցնի: Հնարավորություն կունենաք շփվել մարդկանց հետ, որոնց շատ բան ունեք ասելու: Եթե ուշադիր լինեք, շատ օգտակար բաներ կիմանաք: Չեն բացառվում նորությունները հին ծանոթներից, որոնց ճակատագիրը վերջին շրջանում ձեզ շատ անհանգստացնում էր:

Օրվա երկրորդ կեսը բարենպաստ է գործնական տեսանկյունից: Հնարավորություն կունենաք ծանոթանալ մարդկանց հետ, որոնք ավելի ուշ ձեր համախոհներն ու գործընկերները կդառնան: Չի բացառվում մասնագիտական աճը: Հորոսկոպի այս նշանի ամենահնարամիտ ներկայացուցիչները լավ գումար աշխատելու շանս կունենան:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։


ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Կարևոր գործերը պլանավորեք առավոտվա համար: Այն բարենպաստ ու արգասաբեր ժամանակահատված կլինի: Ձեզ ու ձեր մտերիմներին անհանգստացնող ինչ-որ լուրջ հարցեր լուծելու հնարավորություն կունենաք: Չեն բացառվում կարևոր նորություններն ու անսովոր առաջարկները, որոնցից հրաժարվելու ցանկություն չի լինի:

Օրվա երկրորդ կեսը ավելի հարմար է հանգստի, քան ակտիվ գործունեության համար: Այս հատվածում սահմանափակեք կապերը, գործ մի ունեցեք նրանց հետ, ովքեր անդադար քննադատում են ձեզ ու ստիպում կասկածել սեփական ուժերին: Օրվա այս հատվածում հնարավոր են նաև հաճելի պահեր, ինչպես օրինակ՝ սիրային անակնկալներ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։


ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Բարենպաստ օր է շփման, ոչ ֆորմալ միջավայրում հանդիպումների համար: Հեշտությամբ լեզու կգտնեք մարդկանց հետ, գլխի կընկնեք, թե ինչ են նրանք ուզում ու սպասում: Չի բացառվում, որ պետք գա մասնակցել ինչ-որ աշխարհիկ միջոցառման: Դա ժամանակատար կլինի, բայց զուր չի անցնի: Հետաքրքիր մարդկանց կհանդիպեք, ձեր մասին կհիշեցնեք հին ծանոթներին:

Հնարավոր են նշանակալի դրամական մուտքեր: Կնքված գործարքները եկամուտ կբերեն: Օրը հարմար է գնումների համար: Կարող եք անսովոր, նույնիսկ էքստրավագանտ իրեր ձեռք բերել: Դրանք երկար ժամանակ կուրախացնեն ձեզ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։


ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Կարևոր հարցերի լուծումը հեշտությամբ կտրվի օրվա առաջին կեսին: Ինտուիցիան սուր կլինի, նույնիսկ ոչ միանշանակ իրավիճակներում արագ կհասկանաք՝ ինչ է պետք անել արագ հաջողության հասնելու համար: Միակ բանը, որ կարող է խանգարել ձեզ, կանացի նենգությունն է: Այնպես որ՝ գեղեցիկ սեռի ներկայացուցիչների հետ զգույշ եղեք:

Օրվա երկրորդ կեսը հարմար է հանգստի, ուժերը վերականգնելու համար: Կարող եք նաև կարգուկանոն հաստատել անձնական գործերում: Հաճախ կես խոսքից կհասկանաք մտերիմներին, շատ կոնֆլիկտներ ու տարաձայնություններ կմնան անցյալում:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Հաջող ու արգասաբեր օր է: Շատ լավ գաղափարներ կունենաք, կարող եք անհապաղ քննարկել դրանք համախոհների հետ, պայմանավորվել համատեղ գործողությունների մասին: Օգտակար կլինի աշխատանքում նախաձեռնող լինելն ու մասնագիտական խնդիրները լուծելու սեփական մեթոդներն առաջարկելը: Հնարավորություն կունենաք շահել ազդեցիկ անձանց հարգանքն ու ցույց տալ, թե ինչի եք ունակ:

Հավանական են ֆինանսական կամ ունեցվածքային հարցերի հետ կապված լավ նորություններ: Հնարավոր են օգտակար ծանոթություններ: Օրվա երկրորդ կեսը հարմար է գործնական կամ անձնական բնույթի հին կապերը վերականգնելու համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։


ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Օրվա սկիզբը հաճելի կլինի: Հնարավորություն կունենաք լուծել այն հարցերը, որոնց վրա վաղուց գլուխ եք կոտրում, ինչպես նաև կարևոր տեղեկատվություն կստանաք: Պետք չի գա գործերում նախաձեռնող լինել, քանի որ հաջողությունն ինքը առանց ջանքերի ձեր ձեռքը կընկնի: Բայց եթե էներգիայի հոսք զգաք ու պատրաստ լինեք ինչ-որ նոր բան ստանձնել, արեք դա: Աստղերը կաջակցեն ձեզ:

Օրվա երկրորդ կեսը հարմար է շփման համար: Հեշտությամբ ընդհանուր լեզու կգտնեք մարդկանց հետ, կհաշտվեք մի մարդու հետ, ում հետ վեճի մեջ էիք: Չեն բացառվում անսպասելի դրամական մուտքերն ու արժեքավոր նվերները:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։


ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Օրվա սկզբին չեն բացառվում սթրեսային իրավիճակներն ու լարված պահերը: Դժվար կլինի լեզու գտնել նույնիսկ նրանց հետ, ում առաջ կես խոսքից հասկանում էիք: Հին համախոհները պահանջներ կդնեն ձեր առջև: Սակայն լուրջ կոնֆլիկտներ չեն առաջանա, իրավիճակն էլ շուտով ընդհանուր առմամբ դեպի լավը կփոխվի:

Օրվա երկրորդ կեսը հետաքրքիր ու հագեցած կլինի: Ուժերի ներհոսք կզգաք, հաճույքով նոր բան կստանձնեք: Հնարավորություն կունենաք գլուխ հանել այն խնդիրներից, որոնք առաջ շատ բարդ էին թվում:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։


ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Առավոտը հետաքրքիր ու արգասաբեր կլինի: Հենց այս հատվածում կարող եք պլանավորել կարևոր գործերը: Կյանքի բոլոր բնագավառներում դրական փոփոխությունների հասնելու հնարավորություն կունենաք: Հորոսկոպի այս նշանին հաճախ փորձը կհուշի՝ ինչպես գործել: Ճիշտ որոշումներ կընդունեք այնտեղ, որտեղ ուրիշները կսխալվեին:

Օրվա երկրորդ կեսին նոր գործեր ու հոգսեր կունենաք, կենտրոնանալն էլ բարդ կլինի: Չի բացառվում, որ ստիպված լինեք լուծել ուրիշների խնդիրները, ինչն էլ մեծ ջանքեր կպահանջի: Հնարավոր են տարաձայնություններ ընտանիքում, դժվար կլինի ավագ սերնդի ներկայացուցիչների հետ լեզու գտնելը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։


ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Բարենպաստ օր է համախոհներ փնտրելու, համագործակցության սկիզբ դնելու համար: Ազդեցիկ անձանց աջակցությունը ձեռք բերելու շանս կունենաք: Նրանք շատ հարցերում կօգնեն ձեզ: Չեն բացառվում դրամական մուտքերը, ընդ որում՝ դրանք սպասվածից շատ կլինեն: Ստացված գումարին արագ արժանի կիրառում կգտնեք:

Հնարավորություն կունենաք լուծել ձեզ ու մտերիմներին վերաբերող կարևոր հարցերը: Անկեղծորեն հոգ կտանեք ձեզ համար թանկ մարդկանց մասին, նրանք էլ նույն կերպ կպատասխանեն ձեզ: Երեկոն հարմար է ընտանեկան տոների, ընկերական հանդիպումների համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։


ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Մի հուզվեք ու պահի ազդեցության տակ կարևոր որոշումներ մի ընդունեք: Հիմա կարևոր կլինի ինքնատիրապետումը պահպանելը: Որպեսզի օրը լավ անցնի, դա անհրաժեշտություն կլինի: Կարող եք գործնական ուղևորությունների մեկնել, եթե դրանք նախապես պլանավորված են եղել: Արդյունքը չի հիասթափեցնի ձեզ:

Հնարավորություն կունենաք կարգուկանոն հաստատել գործերում, լուծել հանգիստ չտվող հարցերը: Ինքնավստահություն ձեռք կբերեք ու լրիվ նոր բան կստանձնեք: Օրվա երկրորդ կեսին չեն բացառվում սիրային անակնկալները:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։



куда можно вкладывать небольшие деньги


loading...

Կատեգորիա: Այսօրվա | Ավելացրեց: Moder-003
Դիտումներ: 2524 | Բեռնումներ: 0 | - Վարկանիշ -: 0.0/0
loading...
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Имя *:
Email:
Подписка:1
Код *:
Copyright © 2014 MEGANEWS. Design created by ATHEMES