ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ. ՕԳՈՍՏՈՍԻ 21

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Օրը լավ կդասավորվի։ Միայն նրա առաջին մի քանի ժամերին հնարավոր են լարված պահեր։ Աշխատեք նշանակություն չտալ փոքրիկ տհաճություններին։ Մի բարկացեք մտերիմների վրա, եթե նրանք տհաճ կերպով զարմացնեն ձեզ ու ստիպեն փոխել պլանները։ Դրական միտումների ազդեցությունը աստիճանաբար կմեծանա։

Օրվա երկրորդ կեսը նոր հնարավորություններ կընձեռի, թույլ կտա սովորել այն, ինչ շուտով պետք կգա։ Սուր կլինի գործնական հոտառությունը։ Գումար աշխատելու, կոմերցիոն գործունեության մեջ հաջողության հասնելու շանս կա։ Չեն բացառվում գործնական ուղևորությունները, որոնք հաջող կանցնեն։

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։


ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Օրվա սկզբին աշխատեք ոչ ոքի հետ չվիճել։ Այս հատվածում ցանկացած վեճ տհաճ հետևանքներ կունենա։ Չի բացառվում թշնամիներ ձեռք բերեք։ Նրանք հազիվ թե կարողանան խանգարել ձեզ, բայց հաճախ կփչացնեն ձեր տրամադրությունը։ Երբեմն ստիպված եք լինելու հիշել հին սխալների մասին։ Դա նույնպես կփչացնի ձեր տրամադրությունը, բայց ոչ երկար ժամանակով։

Օրվա երկրորդ կեսը հաջող կդասավորվի։ Հնարավորություն կունենաք շփվել մարդկանց հետ, որոնք ձեզ դուր են գալիս։ Նրանց աջակցությունը շատ օգտակար կլինի։ Մինչև օրվա վերջ կհասցնեք ավարտել այն գործերը, որոնց վրա վերջին ժամանակներս կենտրոնացած էիք։

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։


ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Մի հետաձգեք կարևոր ու բարդ գործերը։ Դրանց համար ամենահարմարը օրվա առաջին կեսն է։ Շատերի հետ կկարողանաք ընդհանուր լեզու գտնել։ Չի բացառվում՝ ձեր հին մրցակիցները համախոհներ դառնան այն բանի շնորհիվ, որ կհետաքրքրեք նրանց ձեր գաղափարներով։

Ավելի ուշ բարդ ժամանակահատված կգա, որը զգուշություն ու հեռատեսություն կպահանջի։Հավանական է՝ ստիպված լինեք փոխել պլանները, որպեսզի օգնեք ձեզ համար թանկ մարդուն ուղղել թույլ տված սխալը։ Չի բացառվում՝ վատանա ինքնազգացողությունը։ Հնարավոր է քրոնիկ հիվանդության սրացում։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։


ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Օրը հարմար է աշխատանքի, օգտակար զբաղմունքների համար։ Իսկ ահա ձեռքերը ծալած նստել չի կարելի ու նույնիսկ վտանգավոր է։ Դրանից տրամադրությունը կփչանա, բացասական հույզեր կառաջանան։ Խուսափեք կոնֆլիկտներից։ Նույնիսկ աննշան տարաձայնություններն այսօր երկար ժամանակով կփչացնեն տրամադրությունը։ Չի բացառվում՝ ստիպված լինեք վերադառնալ հին խնդիրներին․ նորից կփորձեք լուծել դրանք։

Չնայած օրը տհաճ պահերից զուրկ չի լինի, բայց չեք բողոքի։ Այն նոր հնարավորություններ կբացի, թույլ կտա զբաղվել նրանով, ինչի մասին վաղուց եք երազում։ Իրավիճակից օգտվելու համար մի քիչ վճռականություն է պետք։

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։


 

 

 

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

 

 

 

Շփումների համար բարենպաստ օր է։ Լավ կանցնեն հանդիպումները։ Հեշտությամբ կշահեք մարդկանց համակրանքը, կհետաքրքրեք նրանց ձեր գաղափարներով։ Նրանք, ովքեր ձեր հանդեպ վերապահումներ ունեին, կփոխեն իրենց կարծիքը։

 

 

 

 

Չեն բացառվում աշխատանքին կամ երկարատև համագործակցությանը վերաբերող հետաքրքիր առաջարկները։ Դրանք առանց երկար-բարակ մտածելու կարող եք ընդունել։ Օրվա երկրորդ կեսին հնարավոր են ծանոթություններ, որոնք սիրային շարունակություն կստանան։ Այստեղ շատ բան կախված կլինի նրանից, թե ինչպես ձեզ կպահեք և արդյոք նախաձեռնող կլինեք։

 

 

 

 

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

 

 

 

 


 

 

 

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

 

 

 

Անհանգիստ, բայց բարենպաստ օր է։ Ամեն անգամ չի հաջողվի իրավիճակը վերահսկել, կարող է պարզվել, որ ինչ-որ կարևոր բան չեք իմացել և դրա պատճառով էլ սխալվել եք ձեր պլանների մեջ։ Բոլոր դեպքերում հաջողության հասնելու շանսեր ունեք։

 

 

 

 

Շատ հարցերում կօգնեն ընկերները։ Նրանց կարող եք դիմել խորհուրդների խնդրանքով։ Ձեզ կհուշեն՝ ինչպես վարվել։ Լավ կանցնեն ուղևորությունները, նույնիսկ եթե դրանք նախապես չեք պլանավորել։ Օրվա երկրորդ կեսին խուսափեք լուրջ ֆիզիկական ծանրաբեռնվածությունից, քանի որ դա վատ կանդրադառնա ինքնազգացողության վրա։

 

 

 

 

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

 

 

 

 


 

 

 

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

 

 

 

Օրը հաջող կդասավորվի, բայց այն թեթև հաջողություններ ու գլխապտույտ հաղթանակներ չի խոստանում։ Գործերում կարգուկանոն հաստատելու, սկսածն ավարտին հասցնելու հնարավորություն կունենաք։ Մանրուքներին ուշադիր կլինեք, և դա այսօր շատ տեղին կլինի։ Ծագած խնդիրներին լուրջ մոտեցումը կօգնի խուսափել սխալներից։

 

 

 

 

Հնարավոր են արդյունավետ բանակցություններ։ Հաջող կլինեն պետկազմակերպություններ այցերը։ Արագ կձևակերպեք փաստաթղթերը, կստանաք անհրաժեշտ ստորագրությունները, ժամանակին կհանդիպեք ձեզ պետք եկած մարդկանց։ Երեկոյան աշխարհիկ միջոցառումներին մասնակցություն մի պլանավորեք։ Շատ հավանական է, որ դրանք ձանձրալի ու հոգնեցուցիչ լինեն։

 

 

 

 

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:

 

 

 

 


 

 

 

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

 

 

 

Օրը հանգիստ կանցնի։ Կարևոր գործերում նշանակալի առաջընթացի հասնել չի հաջողվի։ Ավելի շատ զբաղված կլինեք ընթացիկ հարցերով ու վաղուց ծանոթ խնդիրներով։ Երկար զրույցներ մի վարեք, ոչ ոքի հետ մի անկեղծացեք։ Այսօր նույնիսկ ամենամտերիմները չեն հասկանա ձեր ապրումների խորությունը։ Ինչ-որ մեկի չմտածված խոսքը կարող է վիրավորել ձեզ։

 

 

 

 

Ապագայի պլանները քննարկել պետք չէ, եթե միայն դրանք կապված չեն ձեր աշխատանքի հետ։ Հնարավոր են անսպասելի դրամական մուտքեր։ Դրանք համեստ կլինեն, բայց կօգնեն հաճելի գնումներ անել։

 

 

 

 

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

 

 

 

 


 

 

 

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

 

 

 

Դրական միտումների ազդեցությունը գերակշռող կլինի։ Չնայած ծագած դժվարություններին՝ վստահ կլինեք ձեր նախաձեռնությունների հաջող ավարտի վրա։ Ամենակարևոր գործերի վրա կենտրոնանալու ու ժամանակին դրանք ավարտին հասցնելու հնարավորություն կունենաք։ Շատ բան կախված կլինի նրանից՝ արդյո՞ք ճիշտ կդնեք առաջնահերթությունները։ Այսօր ուժերը մի վատնեք նրա վրա, ինչը կարևոր չեք համարում։

 

 

 

 

Չեն բացառվում ուղևորությունները։ Որոշ Աղեղնավորներ այնպիսի վայրերում կլինեն, որոնց մասին շատ հետաքրքիր բաներ են լսել։ Օրը հաջողություններ է խոստանում ֆինանսական գործերում։ Կարող եք գործարքներ կնքել։ Դրանք շահավետ կլինեն։

 

 

 

 

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

 

 

 

 


 

 

 

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

 

 

 

Անսովոր ու վառ գաղափարներ կունենաք։ Պատրաստ կլինեք գործերում նախաձեռնող լինել, ձեր պլաններով կհետաքրքրեք մարդկանց, որոնք առաջ քննադատորեն էին տրամադրված ձեր հանդեպ։ Չեն բացառվում հաջող գործարքներն ու շահավետ գնումները։ Հնարավոր են դրամական մուտքեր անսպասելի աղբյուրից։

 

 

 

 

Օրը հարմար է ուսման համար։ Արագ կմտապահեք ցանկացած տեղեկատվություն, որը կարող է պիտանի լինել։ Շատ օգտակար կլինեն ձեր հետաքրքրություններն ու հայացքները կիսող մարդկանց հետ շփումները։ Կարող եք հույս դնել հին ընկերների աջակցության վրա։ Ամենադժվար պահերին նրանք ձեր կողմից կլինեն։

 

 

 

 

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

 

 

 

 


 

 

 

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

 

 

 

Առավոտը բարդ կլինի։ Հնարավոր են անհաջող զուգադիպություններ։ Ուրիշների անուշադրության կամ ծուլության պատճառով խնդիրներ կունենաք։ Բայց լարված շրջանը երկար չի տևի։ Մի քանի ժամից իրավիճակը դեպի լավը կփոխվի։

 

 

 

 

Հավանական է համագործակցության առաջարկ։ Այն շահավետ կլինի, թույլ կտա ամրապնդել մասնագիտական դիրքերը։ Օրվա վերջին հնարավոր են դրամական մուտքեր, շահավետ գործարքներ ու գնումներ։ Ուշադրություն կպահանջեն ընտանեկան գործերը։ Որոշ Ջրհոսներ մտերիմներին օգնելու համար ստիպված են լինելու փոխել պլանները։

 

 

 

 

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

 

 

 

 


 

 

 

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

 

 

 

Կարող եք հաջողության հասնել շրջապատի հետ պայմանավորվելու, ձեզանից տարբերվող մարդկանց հետ լեզու գտնելու ունակության շնորհիվ։ Չի բացառվում արդյունավետ համագործակցության սկիզբը։ Մարդիկ, որոնք այսօր ձեր կողմը կանցնեն, ժամանակի հետ իսկակական ընկերներ կդառնան։

 

 

 

 

Հավանական են նոր ծանոթություններ։ Հեշտությամբ լավ տպավորություն կթողնեք, ձեզ ամենալավ կողմերով ցույց կտաք։ Ինչ-որ մեկը կսիրահարվի ձեզ առաջին հայացքից։ Բայց դուք ինքներդ սառնասիրտ կլինեք ու չմտածված քայլեր չեք անի։

 

 

 

 

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:

 

 

 

 


 

 

 

 



20.08.2018 376 Moder-003 0 Скачать
Добавить комментарий:



ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) -//-ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) -//-ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) -//-ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) -//-ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) -//-ԿՈՒՅՍ Virgo, (24.VIII–23.IX) -//-ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) -//-ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) -//-ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) -//-ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) -//-ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) -//-ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) -//-

ԱՍՏՂԱՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Աստղագուշակ․ նոյեմբերի 15
Շաբաթվա աստղագուշակ 12.11 - 18.11
Նոյեմբերի աստղագուշակը
Дизайн uLAB.pro © 2018
prokoshev.info
uWeb

Կայքում հրապարակված նյութերի ամբողջական կամ մասնակի օգտագործումը հնարավոր է միայն հիպերհղում անելու դեպքում։ Հղումը պետք է լինի ուղիղ, ակտիվ, ոչ սկրիպտային, ինդեքսավորման համար բաց և առանց խոչընդոտների։