ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ. ՕԳՈՍՏՈՍԻ 30

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)
 

Պետք չէ շտապել։ Օրը հաջող կդասավորվի միայն մի դեպքում, եթե ձեր գործողությունները լավ մտածված լինեն, իսկ արարքները՝ ռացիոնալ։ Եթե արդեն պլան ունեք, հետևեք դրանց, իսկ եթե ոչ՝ շատ արագ որոշումներ մի ընդունեք ու մի տրվեք հույզերին։


Առավոտյան հնարավոր են տարաձայնություններ մտերիմների հետ, բայց դուք կգտնեք լուրջ վեճերից խուսափելու ձևը։ Օրվա մնացած հատվածը հարմար է շփումների համար։ Ինչքան երեկոն մոտենա, այնքան ավելի հեշտ կլինի կարևոր հարցերը քննարկելն ու բոլորին անհանգստացնող խնդիրները լուծելը։ Հավանական է այցելեն հին ծանոթները։ Նրանք ձեզ շատ կուրախացնեն։
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։


 

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)
 

Օրը վատ չի դասավորվի, եթե պատրանքների զոհ չդառնաք, ցանկալին իրականության տեղ չընդունեք։ Թշնամիները ձեզ կարող են մոլորության մեջ գցել, քանի որ այսօր սովորականից ավելի վստահող կլինեք։ Բայց եթե իրատես լինեք, հետաքրքիր հնարավորություններ կտեսնեք, կհասկանաք՝ ինչպես գործել դրված նպատակին հասնելու համար։


Նշանի շատ ներկայացուցիչների պետք կգա նախկինում ստացած փորձը։ Հին սխալները չեք կրկնի, բարդ, բայց ճիշտ որոշում կընդունեք։ Հնարավորություն կունենաք հաշտվել նրանց հետ, ում հետ վիճել էիք, կվերականգնեք նախկին գործնական կամ ընկերական հարաբերությունները։
 

ԲԻԶՆԵՍԸ՝4, ՍԵՐԸ՝5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։



ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)
 

Շփման համար հիանալի օր է։ Հատկապես լավ կանցնեն գործնական բանակցությունները։ Շատերին ձեր գաղափարներով հետաքրքրելու, նոր ու ազդեցիկ համախոհներ գտնելու հնարավորություն կունենաք։ Օգտակար կլինեն մասնագիտական բանավեճերը։ Չեն բացառվում աշխատավայրում սիրային տարվածությունները։


Տնային գործերն այսօր ձեզ հոգնեցնող չեն թվա։ Կարող եք տանը կարգուկանոն հաստատել կամ վերանորոգում սկսել։ Օրվա երկրորդ կեսին արժե գնումներ անել։ Այդ հատվածում ճիշտ ընտրություն կկատարեք ու էժան գներով լավ իրեր ձեռք կբերեք։
 

ԲԻԶՆԵՍԸ՝5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։



ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)
 

Այսօր ինչ-որ բանի մասին մոռանալը կամ ինչ-որ բան աչքաթող անելը հեշտ կլինի։ Անուշադրության հետևանքով սխալներ կանեք։ Կենտրոնացվածություն պահանջող գործերը լավ է հետաձգել։ Եթե դա հնարավոր չէ, աշխատեք գոնե ստուգել արած աշխատանքը, աչքից բաց չթողնել նույնիսկ մանրուքները։ Լավ հանգստանալու, հաճելի ժամանակ անցկացնելու հնարավորություն կունենաք։ Ընկերները կգտնեն ձեզ ուրախացնելու ձևն ու հաճելի անակնկալներ կմատուցեն։


Մի շտապեք ֆինանսների հետ կապված որոշումներ ընդունել։ Դրանք հնարավոր է կորուստների հանգեցնեն։ Խոշոր գնումները հետաձգեք։
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)
 

Աշխատանքին վերաբերող նոր գաղափարներ ու պլաններ կունենաք։ Չի բացառվում՝ հասկանաք, թե ինչ է պետք անել եկամուտները մեծացնելու կամ մասնագիտական սանդուղքով բարձրանալու համար։ Աշխատեք չշտապել։ Չմտածված արարքների համար հիմա ամենահարմար պահը չէ։


Գործնական կապերն ամրապնդելու ու այն մարդկանց աջակցությունը ստանալու հնարավորությունը կունենաք, որոնցից շատ բան է կախված։ Հավանական է ծառայողական սիրավեպի սկիզբ։ Աշխատեք ձեզ վրա ավելորդ ուշադրություն չհրավիրել։ Ուշադիր հետևեք շուրջը տեղի ունեցող իրադարձություններին։ Հնարավոր է՝ ինչ-որ կարևոր ու օգտակար բան իմանաք։
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)
 

Օրվա սկիզբը շատ հաջող կլինի։ Կարող եք քննարկել աշխատանքային հարցերը, պայմանավորվել համագործակցության մասին։ Չի բացառվում՝ ձեզ աջակցեն մարդիկ, որոնցից նման բան չէիք սպասում։ Հավանական են այլ հաճելի անակնկալներ։ Օրինակ՝ գործնական առաջարկներ, որոնք ձեր առաջ նոր հորիզոններ կբացեն։


Ավելի ուշ հնարավոր են խնդիրներ։ Դրանք երբեմն կծագեն ձեր թեթևամտության պատճառով, բայց ավելի հաճախ իրադարձությունների անհաջող ընթացքի արդյունք կլինեն։ Բարեբախտաբար, բոլոր դժվարությունները ժամանակավոր կլինեն, և շուտով կգտնեք դրանցից գլուխ հանելու ձևը և իրավիճակը դեպի լավը կփոխեք։
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)
 

Օրվա սկզբին հնարավոր են թյուրիմացություններ։ Պետք չէ սրտին մոտ ընդունել փոքրիկ խնդիրները։ Դրանք սպասվածից արագ կլուծվեն։ Ժամանակի հետ դրական միտումների ազդեցությունը կաճի, իսկ գործերն ավելի լավ կգնան։ Հավանական են գործնական ուղևորություններ, որոնք շատ հաջող կդասավորվեն։


Հնարավոր են անսպասելի հաճելի ծանոթություններ, որոնք սիրային շարունակություն կստանան, եթե ինքներդ ցանկանաք դա։ Հիշեք, որ համբերատարութունն ու սպասել կարողանալու ունակությունը կօգնեն խուսափել անձնական հարաբերություններում հնարավոր շատ խնդիրներից։ Պետք չէ շտապեցնել իրադարձությունները, նույնիսկ եթե շատ եք ուզում, որ դրանք արագ զարգանան։
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:



ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)
 

Աշխատեք իրատես լինել ու քիչ երևակայել։ Ցանկալին իրականության տեղ ընդունելն այսօր հեշտ կլինի, բայց դա կարող է մեծ տհաճություններով ավարտվել։ Բոլոր նպատակներին չէ, որ կարող եք արագ հասնել, այնպես որ՝ համբերությամբ զինվեք։ Առաջին հերթին դա աշխատանքին է վերաբերում։ Այստեղ հավանական են ձգձգումներ, և դուք ինչ-որ բան անել անզոր կլինեք։ Հաջող չեն լինի պետկազմակերպություններ այցերը։


Երբեմն դժվար կլինի մտերիմների ու հատկապես ձեզանից մեծ հարազատների հետ լեզու գտնելը, որոնք այսօր ձեզանից մեծ ակնկալիքներ կունենան։ Այստեղ կօգնի հումորի զգացումը։ Լավ կատակը կլիցքաթափի լարված վիճակը, կբարձրացնի բոլորի տրամադրությունը ու վերջ կդնի ձգձգվող վեճին։
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 3, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։



ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)
 

Կաշխատեք չբարդացնել ձեր կյանքը ու հիանալի գլուխ կհանեք դրանից։ Խնդիրներ կարող են ծագել, բայց միշտ կգտնեք հեշտ ու հարմար որոշումները։ Հաճախ դրանք կզարմացնեն շրջապատողներին, ովքեր սկզբում հետաքրքրությամբ կհետևեն ձեզ, իսկ հետո՝ հետաքրքրությունը կփոխարինվի հիացմունքով։


Օրը բարենպաստ կլինի շփման համար։ Կարող եք քննարկել կարևոր ու բարդ հարցերը։ Ե՛վ մտերիմների, և՛ նոր ծանոթների հետ հեշտությամբ ընդհանուր լեզու կգտնեք։ Երեկոն հետաքրքիր անցկացնելու, ինչ-որ անսովոր միջոցառման կամ ստեղծագործական նախագծի մասնակցելու հնարավորություն կունենաք։ Վերջինիս ժամանակ կբացահայտվեն ձեր գաղտնի տաղանդները։
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)
 

Հաջողության հասնելու համար օգնականների ու համախոհների կարիք կունենաք։ Ցավոք, շրջապատի հետ լեզու գտնելն ու նրանց հետ համատեղ գործողությունների մասին պայմանավորվելը այսօր հեշտ չի լինի։ Վստահ կլինեք ձեր ճշմարտացիության մեջ ու հակված չեք լինի հետաքրքրվել ուրիշների տեսակետով, իսկ դա ամենակառուցողական դիրքորոշումը չի լինի։


Զգուշություն է պետք ֆինանսների ու ունեցվածքի հետ կապված հարցերը լուծելիս։ Այստեղ հաջողակ լինելու ու բարենպաստ պայմանների վրա հույս դնել չարժե։ Պետք կգա անցյալի փորձը։ Եթե ձեր սխալներից ճիշտ եզրակացություններ եք արել, ապա հիմա ճիշտ որոշում կընդունեք։
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)
 

Ձեզ անհանգիստ օր է սպասվում։ Շատ բան պետք է հասցնեք, հանդիպեք տարբեր մարդկանց հետ, քննարկեք կարևոր հարցերը։ Ե՛վ աշխատավայրում, և՛ տանը սովորականից շատ գործեր կունենաք։ Բարեբախտաբար, էներգիայով լի կլինեք ու կարող եք չվախենալ գերհոգնածությունից։ Հավանական են կարևոր տեղեկություններ։ Ուրիշներից շուտ շատ օգտակար տեղեկատվություն ստանալու շանս կունենաք։


Լավ կանցնեն ոչ մեծ ուղևորությունները։ Տանից հեռու շահավետ գործարքներ կնքելու հնարավորություն կունենաք։ Բայց մի շտապեք վստահել ձեր ուղեկիցներին, ինչքան էլ որ համակրելի նրանք լինեն։ Այսօր ձեր շուրջը շատ մարդիկ կլինեն, որոնց հուզում են միայն սեփական հետաքրքրություններն ու ցանկությունները։
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)
 

Օրվա սկզբին հանգստություն պահպանել չի ստացվի։ Ստիպված եք լինելու գործ ունենալ շփման մեջ բարդ մարդկանց հետ, մի քանի անգամ բացատրել նույն բանը, գլուխ հանել ուրիշների ակնարկներից այն ժամանակ, երբ պարզության ու հստակության կարիք ունեք։


Բայց բարդ շրջանը երկար չի տևի։ Շուտով իրավիճակը կփոխվի, տրամադրությունը կլավանա ու ձեր առաջ նոր հնարավորություններ կբացվեն։ Կլսեք ինտուիցիայի հուշումները ու չեք սխալվի։ Օրը հարմար է ստեղծագործ նախագծեր սկսելու, ինչպես նաև ցանկացած անսովոր գործերի համար։ Մի վախեցեք փորձարկումներ անել։ Ձեզ մոտ շատ բան լավ կստացվի։
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:


 



Загрузка...



29.08.2018 1416 armenlur 0 Скачать
Добавить комментарий:



ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) -//-ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) -//-ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) -//-ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) -//-ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) -//-ԿՈՒՅՍ Virgo, (24.VIII–23.IX) -//-ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) -//-ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) -//-ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) -//-ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) -//-ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) -//-ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) -//-

ԱՍՏՂԱՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Աստղագուշակ․ նոյեմբերի 16
Շաբաթվա աստղագուշակ 12.11 - 18.11
Նոյեմբերի աստղագուշակը
Дизайн uLAB.pro © 2018
prokoshev.info
uWeb

Կայքում հրապարակված նյութերի ամբողջական կամ մասնակի օգտագործումը հնարավոր է միայն հիպերհղում անելու դեպքում։ Հղումը պետք է լինի ուղիղ, ակտիվ, ոչ սկրիպտային, ինդեքսավորման համար բաց և առանց խոչընդոտների։