ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ. ՕԳՈՍՏՈՍԻ 31

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)
 

Ձեզ հաջող օր է սպասվում։ Այն լավ գաղափարներով լի կլինի։ Չեք վախենա ինքնատիպ որոշումներ ընդունել, ավանդույթներին հետևելու փոխարեն գործել ինտուիցիայի հուշումների համաձայն։ Շատ գործնական հարցեր հաջող կլուծվեն ձեր համառության շնորհիվ։


Չեք հանձնվի այնտեղ, որտեղ մյուսները կնահանջեին ու կհասնեք դրված նպատակներին։ Ամենահամառները կկարողանան բարձրանալ մասնագիտական սանդուղքով։ Այսօր ձեզ շատ պետք կգա ամենատարբեր մարդկանց դուր գալու, նրանց հետ լեզու գտնելու կարողությունը։ Երեկոյան հնարավոր են ծանոթություններ, որոնք սիրային շարունակություն կստանան։ Մի վախեցեք նախաձեռնող լինել․ ձեզ ընդառաջ կգան։
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։


 

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)
 

Օրը կարող է խնդիրներ բերել, որոնք արագ լուծել չի ստացվի։ Այնպես որ՝ համբերատար եղեք ու ոչ ոքի թույլ մի տվեք շտապեցնել ձեզ։ Գաղափարներով պետք է կիսվել միայն հուսալի մարդկանց, օրինակ՝ հին ծանոթների ու մտերիմ ընկերների հետ։ Ցանկալի չեն պետկազմակերպություններ այցերը։ Հնարավոր են ձգձգումներ փաստաթղթեր ձևակերպելիս։


Հոգ տարեք ձեր հեղինակության մասին, բամբասանքների առիթներ մի տվեք։ Մարդիկ, որոնց մասին առաջ բարձր կարծիքի էիք, կարող են հիասթափեցնել, հիմարություն ասել կամ անել։ Լուրջ մտածեք՝ արդյո՞ք պետք է շարունակել հարաբերությունները։
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)
 

Օրն անհանգիստ ու հագեցած կլինի և ամենայն հավանականությամբ դուր կգա ձեզ։ Անընդհատ ինչ-որ բան տեղի կունենա, տհաճ բաների մասին մտածելու ժամանակ էլ չեք ունենա։ Հնարավոր են անսպասելի հանդիպումներ, կհանդիպեք մեկին, ով կօգնի կյանքում շատ բաների նորովի նայել։


Արագ ճամփա կընկնեք ու ցանկության դեպքում կհասցնեք մեկ օրում շատ տեղերում լինել։ Նոր տպավորությունները կաշխուժացնեն ու կոգևորեն։ Շատ Երկվորյակներ իրենց մեջ ստեղծագործ ունակություններ կհայտնաբերեն, որոնց մասին նախկինում տեղյակ չէին։
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։



ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)
 

Օրը հաջող կդասավորվի, եթե գոնե ամենակարևոր գործերում հույս դնեք միայն ինքներդ ձեզ վրա։ Օգնության սպասելը սխալ կլինի, նույնիսկ եթե ձեզ խոստացել են դա։ Սովորեք ուրիշների սխալների վրա։ Դա կօգնի ժամանակ ու ուժեր խնայել։


Վատ չեն դասավորվի գործընկերների հետ հարաբերությունները, չեն բացառվում վեճերն ու տարաձայնությունները։ Ղեկավարությունը ձեր կողմը կանցնի, բայց դա միանգամից տեղի չի ունենա։ Դրանից առաջ պետք է որոշ տհաճ պահեր հաղթահարեք։ Պրովոկացիաներին մի տրվեք ու առավելագույնս հանգիստ առաջ տարեք ձեր տեսակետը։
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։



ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)
 

Շատ լուրջ կվերաբերվեք ստանձնած գործերին, և հենց դա կօգնի հաջողության հասնել։ Կարող եք ավարտին հասցնել սկսածը, կյանքի կոչել հին մտահղացումները։ Արդյունավետ կանցնեն գործնական բանակցությունները, չեն բացառվում երկարատև համագործակցության առաջարկները։


Օրվա երկրորդ կեսը հարմար է ընկերների հետ հանդիպումների ու սիրային ժամադրությունների համար։ Այն շատ դրական հույզեր է խոստանում։ Հավանական են հաճելի անակնկալներ ու անսպասելի նվերներ։ Մտերիմներին ուրախացնելու հնարավորություն կունենաք ու բաց չեք թողնի այն։ Հաջող կլինեն ոչ մեծ գնումները։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)
 

Օրը լավ կդասավորվի, շատ հարցերում էլ հաջողակ կլինեք։ Կգտնեք աշխատանքային հարցերն արագ լուծելու ձևը, կստանաք ազդեցիկ մարդկանց աջակցությունը։ Արդյունավետ կանցնեն գործնական բանակցությունները։ Լրիվ նոր խնդիրներ առաջ կգան, որոնցից գլուխ հանելու համար շատ ժամանակ չի պահանջվի։ Հավանական են չպլանավորված դրամական մուտքեր ու շահավետ գործարքներ։


Չեն բացառվում դրական փոփոխություններն անձնական հարաբերություններում։ Դրանք հաճախ կապված կլինեն նրա հետ, որ ժամանակին նախաձեռնող կլինեք, չեք վախենա անել առաջին քայլը ու խոստովանել զգացմունքները։
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)
 

Մի շտապեք ու ռիսկի մի դիմեք։ Օրը հաջող կդասավորվի, եթե լուրջ ու հեռատես լինեք։ Ապագայի պլաններ կառուցելը ձեզ մոտ լավ կստացվի։ Ինտուիցիան կհուշի, թե ինչպես կարող են զարգանալ իրադարձությունները, ճիշտ կգնահատեք և՛ ձեր հնարավորությունները, և՛ շրջապատի մտադրությունները։


Գործնական կապերն ամրապնդելու հնարավորություն կունենաք։ Չի բացառվում՝ մարդիկ, որոնք առաջ թերագնահատում էին ձեզ, փոխեն իրենց կարծիքը։ Տարաձայնություններն ու վեճերը հնարավոր են, բայց դրանք երկար չեն ձգվի։ Ձեզ կհաջողվի շրջապատին համոզել ձեր իրավացիությունը։ Օրվա երկրորդ կեսը բարենպաստ է ուսման համար։
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:



ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)
 

Լավ է հույս դնել միայն սեփական ուժերի վրա։ Ինչ-որ մեկի հետ համատեղ գործողությունների մասին պայմանավորվելն այսօր դժվար է լինելու։ Երբեմն ձեզ ճիշտ չեն հասկանա նույիսկ հին ծանոթները, որոնց հետ առաջ ընդհանուր լեզու էիք գտնում։ Նման պահերին կարևոր է կառավարել հույզերը։ Եթե բարկանաք, բանը լուրջ վեճով կավարտվի։


Կարևոր է չխառնել գործնական ու անձնական հետաքրքրությունները, աշխատանքին վերաբերող հարցերում էլ հույզերին չտրվել։ Թեթևամտության ցանկացած դրսևորում այսօր ցանկալի չէ։ Եթե լուրջ տրամադրվեք, կկարողանաք հաղթահարել բոլոր խոչընդոտները։
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)
 

Առավոտյան ստիպված եք լինելու հուզվել։ Այդ հատվածում շատ բան սպասվածի նման չի ընթանա։ Չի բացառվում՝ ստիպված լինեք փոխել պլանները, հետաձգել նշանակված հանդիպումները։ Հնարավոր են ընտանեկան թյուրիմացություններ։ Դրանք լուրջ չեն լինի, բայց կխանգարեն կենտրոնանալ աշխատանքի վրա։


Աստիճանաբար իրավիճակը դեպի լավը կփոխվի, ձեզ ավելի հանգիստ ու վստահ կզգաք։ Նոր գաղափարներ կունենաք, կհայտնվեն մարդիկ, ովքեր կօգնեն կյանքի կոչել դրանք։ Երեկոն ինչ-որ նոր բան իմանալու, սովորելու հնարավորություն կտա։ Վատ մի զգացեք հարցեր տալ նրանց, ովքեր ձեզանից շատ բան գիտեն։ Ոչ ոք ձեզ ավելորդ հետաքրքրասիրության համար չի մեղադրի։
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։



ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)
 

Ամեն ինչ հեշտությամբ չի տրվի, բայց կպահպանեք լավատեսությունը։ Հենց դրա շնորհիվ կկարողանաք գլուխ հանել այն գործերից, որոնք ժամանակին ձեզ շատ բարդ էին թվում։ Հավանական են անսպասելի, բայց շատ գրավիչ առաջարկներ։ Հետաքրքիր վայրերում լինելու հնարավորություն կունենաք։


Օրվա երկրորդ կեսին կարող եք լուծել կարևոր ֆինանսական հարցերը։ Գործնական ինտուիցիան շատ սուր կլինի։ Հնարավոր են ոչ մեծ տարաձայնություններ մտերիմների հետ։ Շրջապատը միշտ չի հասկանա, թե ինչու եք այս և ոչ թե այլ կերպ վարվում։ Բայց բավականաչափ ժամանակ կունենաք հանգիստ զրուցելու ու ամեն ինչ պարզելու համար։
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)
 

Օրը բարենպաստ կլինի, եթե շատ մեծ նշանակություն չտաք մանրուքներին, ուշադրություն չդարձնեք բամբասանքներին ու չվստահեք չստուգված տեղեկություններին։ Կենտրոնացեք իսկապես կարևոր բաների վրա ու կտեսնեք, թե ինչպես կարելի է հաջողության հասնել, ինչ է պետք անել ուզածը ստանալու համար։ Շրջապատը հաճախ կօգնի ձեզ, այդ թվում՝ նաև քիչ ծանոթ մարդիկ, որոնք առաջ չէին հետաքրքրվում ձեր գործերով։


Տանը սովորականից շատ հոգսեր կունենաք։ Չի բացառվում փչանա տեխնիկան կամ կենցաղային այլ դժվարություններ ծագեն։ Հավանական են չպլանավորված ծախսեր։ Բայց ձեր ֆինանսական վիճակին լուրջ վտանգ չի սպառնում։ Անհանգստանալու պատճառ չկա։
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)
 

Բարենպաստ օր է նրանց համար, ովքեր հետաքրքրվում են շուրջը տեղի ունեցող իրադարձություններով ու պատրաստ են սովորել։ Չի բացառվում՝ այսօրվա իրադարձությունները ստիպեն ձեզ նորովի նայել շատ բաների, փոխել վերաբերմունքը սովորական իրերի նկատմամբ։ Հավանական են անսովոր ծանոթություններ։ Հեշտությամբ համակրանքով կլցվեք այն մարդկանց հանդեպ, որոնց առաջին անգամ եք տեսնում և առանց դժվարության կշահեք նրանց բարյացակամությունը։


Հարմար ժամանակ է ստեղծագործական փորձարկումների, իմպրովիզների համար։ Ձեզ շատ դուր կգա, որ կարող եք երևակայությանը տրվել ու միաժամանակ գործնական արդյունքների հասնել։
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:


 



Загрузка...



30.08.2018 1574 Moder-003 0 Скачать
Добавить комментарий:



ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) -//-ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) -//-ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) -//-ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) -//-ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) -//-ԿՈՒՅՍ Virgo, (24.VIII–23.IX) -//-ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) -//-ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) -//-ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) -//-ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) -//-ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) -//-ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) -//-

ԱՍՏՂԱՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Աստղագուշակ․ նոյեմբերի 15
Շաբաթվա աստղագուշակ 12.11 - 18.11
Նոյեմբերի աստղագուշակը
Дизайн uLAB.pro © 2018
prokoshev.info
uWeb

Կայքում հրապարակված նյութերի ամբողջական կամ մասնակի օգտագործումը հնարավոր է միայն հիպերհղում անելու դեպքում։ Հղումը պետք է լինի ուղիղ, ակտիվ, ոչ սկրիպտային, ինդեքսավորման համար բաց և առանց խոչընդոտների։