Գլխավոր էջ » Ֆայլեր » Այսօրվա

ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ. Փետրվարի 11
10.02.2018, 18:00

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Հանգստացեք։ Այսօր դա ձեզ իսկապես պետք է։ Դուք շատ ուժ ու էներգիա եք վատնել, իսկ վերականգնվելու համար ժամանակ համարյա չեք ունեցել։ Շրջապատի հետ լեզու գտնելը հեշտ չի լինի։ Նրանք ամեն անգամ չեն հասկանա ձեզ, հաճախ անտեղի նկատողություններ կանեն, ինչը շատ կբարկացնի։ Կփորձեք խուսափել կոնֆլիկտներից, բայց դա ամեն անգամ չի հաջողվի։

Կարող եք հետաքրքիր ու ոչ շատ հոգնեցուցիչ գործով զբաղվել, վերադառնալ հին նախասիրություններին։ Որոշ Խոյեր իրենց մեջ տաղանդներ կհայտնաբերեն, որոնց մասին առաջ պատկերացում անգամ չունեին։ Կրճատեք ծախսերը։ Այսօր հակված կլինեք գումարը ծախսել դատարկ բաների վրա։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։


ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Շատ բարենպաստ կլինի օրվա սկիզբը։ Այս հատվածում շատ բանի ունակ կլինեք, դժվարություններն էլ չեն վախեցնի ձեզ։ Հարմար պահ է կարևոր ու բարդ գործ ստանձնելու համար։ Ինչ-որ օգտակար բան սովորելու կամ պիտանի տեղեկատվություն ստանալու հնարավորություն կունենաք։ Կծանոթանաք մարդկանց հետ, որոնք շատ օգտակար կլինեն։

Լարված կանցնի օրվա երկրորդ կեսը։ Հուզական ֆոնը անկայուն է, այդ պատճառով տրամադրությունը հաճախ կփոխվի։ Դատարկ բաները կբարկացնեն։ Եթե ինչ-որ բան մտածածի նման չընթանա, լրիվ իրար կխառնվեք։

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Օրը հանգիստ ու հաճելի կանցնի։ Հազիվ թե ինչ-որ բան վշտացնի ձեզ։ Հնարավորություն կունենաք ավարտին հասցնել վաղուց սկսած գործերը, պատասխաններ ստանալ վերջին շրջանում անհանգստացնող հարցերին։ Ոչ մի տեղ չեք շտապի ու ճիշտ կվարվեք։ Հիմա բավականաչափ ժամանակ կունենաք ամեն քայլը կշռադատելու ու ճիշտ որոշումներ ընդունելու համար։

Հարմար օր է ընկերների ու ձեր հետաքրքրությունները կիսող մյուս մարդկանց հետ շփվելու համար։ Կարող եք նոր ու օգտակար բաներ իմանալ, փորձ փոխանակել։ Չեն բացառվում հետաքրքիր առաջարկները։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։


ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Համառ կլինեք, վստահ կլինեք ձեր ձեռնարկների հաջող ավարտի վրա։ Հաջողությունների հասնելու շանսերը մեծ են նրանց մոտ, ովքեր սովոր չեն հետագձել գործերը։ Ներդաշնակ կդասավորվեն շրջապատի հետ հարաբերությունները։ Արագ կհասկանաք, թե ում հետ կարելի է ընդհանուր լեզու գտնել, իսկ ումից է պետք հեռու մնալ։

Ռիսկի մի դիմեք, լավ է գործել փորձված մեթոդներով։ Ինչ-որ կարևոր որոշում ընդունելուց առաջ խորհրդակցեք հին ընկերների, փորձված համախոհների հետ։ Հնարավոր է՝ նրանց հուշումները օգնեն խուսափել սխալներից։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։


ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Խաղաղասեր եղեք։ Այսօր հենց դա է անհրաժեշտ հաջողության հասնելու համար։ Եթե դատարկ բաների համար չվիճեք, օրը շատ հաճելի կանցնի։ Դժվարությունն այն է, որ շրջապատից շատ բան կսպասեք, իսկ եթե նրանք չարդարացնեն ձեր սպասումները, կվիրավորվեք, կվշտանաք ու կչարանաք։

Կենտրոնացեք սեփական գործերի վրա, իսկ ուրիշների գործերով քաղաքավարի կլինի միայն հետաքրքրվելը։ Ցավոք, այսօր բոլորը չէ, որ ձեր խորհուրդների կարիքը կունենան, որքան էլ որ լավը լինեն դրանք։ Պետք չէ խոշոր գնումներ անել։ Ընտրություն կատարելիս մեծ կլինի սխալվելու հավականությունը։

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։


ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Ձեզ հաճախ կխանգարեն մարդիկ, որոնց սովոր եք ձեզ համախոհ համարել։ Չի բացառվում, որ վիճեք նրա հետ, ում հետ վերջին շրջանում շատ լավ էիք լեզու գտնում։ Բայց այս ամենը ժամանակավոր է։ Հարաբերությունները շուտով կհարթվեն, այնպես որ հանգստություն պահպանեք ու աշխատեք հետ կանգնել սուր արտահայտություններից ու նկատողություններից։

Ցանկալի չէ լուրջ հարցեր լուծել ու կարևոր գործերով զբաղվել։ Օրը լավ է օգտագործել հանգստի համար, վերականգնել ուժերն ու չհոգնեցնող զբաղմունքներ գտնել։ Հնարավոր են չպլանավորված ծախսեր։ Սպոնտան գնումները հաջող կլինեն։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։


 

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Բարենպաստ, թեթև ու հաջող օր է։ Շատ բան ձեզ մոտ լավ կստացվի, լուրջ ջանքեր չի պահանջի։ Հեշտությամբ ծանոթություններ կհաստատեք։ Մարդկանց դուր կգաք, շատերը կուզենան շփվել ձեզ հետ։ Չեն բացառվում հանդիպումները հին ընկերների հետ։ Նրանցից կարող եք լավ նորություններ ու հետաքրքիր առաջարկներ սպասել։

Անսպասելի նոր գործեր կունենաք, որոնց պատճառով ստիպված եք լինելու փոխել պլանները, հրաժարվել հին մտահղացումներից։ Բայց չեք վշտանա ու ճիշտ կվարվեք։ Հիմա բոլոր փոփոխությունները միայն դրական ազդեցություն կունենան։

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։


ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Ինքներդ ձեզանից շատ բան մի պահանջեք։ Օրը ավելի հարմար է հանգստի, քան կարևոր գործերի, լուրջ որոշումների ու պատասխանատու հանդիպումների համար։ Կենտրոնանալը բարդ կլինի, դրա համար էլ հաճախ կսխալվեք մանրուքների մեջ։ Պետք չէ լուծել ֆինանսական հարցերը։ Այստեղ սխալ հաշվարկներ կանեք։

Ժամանակը ընկերների ու ձեզ համար հաճելի մարդկանց շրջանում անցկացնելու հնարավորություն կունենաք։ Չեն բացառվում ծանոթությունները, որոնք սիրային շարունակություն կստանան։ Մի շտապեցրեք իրադարձությունները, թույլ տվեք, որ դրանք իրենց հունով ընթանան։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Հարմար օր է շփումների ու կարևոր հարցերը քննարկելու համար։ Ձեր գաղափարների մասին այնքան ոգևորված կպատմեք, որ ոչ ոք դրանց հանդեպ անտարբեր չի մնա։ Ինտուիցիան կհուշի, թե ինչի վրա արժե կենտրոնանալ, այնպես որ՝ ուժերը զուր չեք վատնի, կզբաղվեք միայն նրանով, ինչը իրական պտուղներ կարող է տալ։

Շատ լավ կանցնեն ուղևորությունները։ Ճանապարհին չեն բացառվում հաճելի ծանոթություններն ու սիրային արկածները։ Սիրահարված Աղեղնավորներին հաճելի անակնկալներ ու նվերներ են սպասվում։

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։


ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Եթե օգնության կարիք ունենաք, կստանաք այն։ Օրը հարմար է համագործակցության ու ջանքերը միավորելու համար։ Այն հաճելի մարդկանց հետ շփումներ է խոստանում։ Մտերիմների հետ կարող եք կիսվել գաղտնիքներով։ Նրանք ձեզ ճիշտ կհասկանան։

Նոր գաղափարներ կունենաք։ Որոշ Այծեղջյուրներ կհասկանան, թե ինչ են ուզում փոխել իրենց կյանքում, աստիճանաբար կշարժվեն դեպի նպատակը։ Չեն բացառվում զարմանալի, նույնիսկ անհավանական զուգադիպությունները, որոնց շնորհիվ կստանաք այն, ինչի մասին վաղուց էիք երազում։

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։


ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Այսօր պետք չէ ինչ-որ կարևոր բան պլանավորել։ Օրն ավելի հարմար է հանգստի ու զվարճանքների, քան պատասխանատու ու լուրջ գործերի համար։ Բայց հնարավորություն կունենաք համարյա պատահաբար լուծել հին խնդիրներն ու հարթել մտերիմների հետ տարաձայնությունները, կարևոր հարցերին պատասխաններ ստանալ։

Ձեզ ամենալավ կողմերով կդրսևորեք, շրջապատին կհետաքրքրեք ձեր գաղափարներով ու պլաններով։ Չի բացառվում, որ ձեզ սկսեն օգնել նրանք, ովքեր առաջ միայն սեփական գործերով էին հետաքրքրված։ Օրը հարմար է ճամփորդելու, ընկերական հանդիպումների ու սիրային ժամադրությունների համար։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։


ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Հարթ ու հաճելի օր է։ Շատ հին խնդիրների լուծում կգտնեք, եթե դրանց նոր տեսանկյունից նայեք։ Գործերին ստեղծագործ մոտեցումը շատ օգտակար կլինի։ Հետաքրքիր կլինի զբաղվել նախկինում ձանձրալի թվացող գործով։ Շատերն իրենց օգնությունը կառաջարկեն։ Մի հրաժարվեք դրանից։ Հուսալի համախոհներ կգտնեք, որոնք ժամանակի հետ ընկերներ կդառնան։

Բարենպաստ օր է սպորտով զբաղվելու ու ֆիզիկական աշխատանքի համար։ Լավ մարզավիճակում կլինեք, իսկ ֆիզիկական չափավոր աշխատանքը կօգնի աշխույժ զգալ։ Օգտակար կլինեն մերսումն ու սպա-պրոցեդուրաները։

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։


Загрузка...

Կատեգորիա: Այսօրվա | Ավելացրեց: Moder-003
Դիտումներ: 1370 | Բեռնումներ: 0 | - Վարկանիշ -: 0.0/0
loading...
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Имя *:
Email:
Подписка:1
Код *:
Copyright © 2014 MEGANEWS. Design created by ATHEMES