Գլխավոր էջ » Ֆայլեր » Այսօրվա

ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ. Փետրվարի 13
12.02.2018, 18:00

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Ոգևորությամբ կստանձնեք գործերը, չեք վախենա դժվարություններից, պատրաստ կլինեք գլուխ կոտրել հետաքրքիր հարցի վրա։ Կկարողանաք լուծել ոչ միայն ձեր, այլ նաև ուրիշների խնդիրները։ Շրջապատը շնորհակալ կլինի ձեր օգնության համար, որը դուք շատ նրբանկատ ու համեստ ձևով կանեք։

Հարմար օր է խոշոր գնումների համար։ Անսխալ կընտրեք իրեր, որոնք ձեզ երկար ժամանակ կծառայեն ու կարդարացնեն իրենց բարձր գինը։ Հնարավոր են հետաքրքիր ծանոթություններ։ Եթե կապված եք շոու-բիզնեսի, կրթական կամ մշակութային միջոցառումների կազմակերպման հետ, դրանք նաև շատ օգտակար կլինեն ձեզ համար։

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։


ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Օրվա սկիզբն անհանգիստ կլինի։ Պետք է զբաղվեք գործերով, որոնք կնախընտրեիք հետաձգել, ստիպված կլինեք շփվել տհաճ ու բարդ բնավորությամբ մարդկանց հետ։ Ծանոթ կանայք կփորձեն ձեզ վրա ճնշում գործադրել և նրանց հակահարված տալը դժվար կլինի։ Հնարավոր են անհաջող գնումներ, զուր ծախսեր։

Մի քանի ժամ էլ չի անցնի, ու ամեն ինչ կհարթվի։ Օրվա երկրորդ կեսը շատ հաճելի կլինի, թույլ կտա թուլանալ ու վերականգնել ուժերը, լավ ժամանակ անցկացնել։ Բարենպաստ ժամանակ է ստեղծագործելու, սովորական հարցերին անսովոր պատասխաններ փնտրելու համար։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։



ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Չնայած որոշ դժվարությունների, որոնք շատ հավանական են օրվա սկզբին, լավատեսորեն տրամադրված կլինեք, էներգիայով լի կլինեք ու պատրաստ կլինեք նոր բարձունքներ գրոհել։ Ձեզ մոտ լավ կստացվի այն, ինչն ուրիշների ուժերի սահմաններում չէ։ Մարդիկ, ովքեր առաջ ձեզ թերագնահատում էին, կնկատեն դա ու կփոխեն իրենց կարծիքը։

Բարենպաստ օր է ֆինանսական հարցերը լուծելու, գործարքներ կնքելու համար։ Գործնական հոտառությունը սուր կլինի նույնիսկ նրանց մոտ, ովքեր հեռու են կոմերցիոն գործունեությունից։ Հնարավոր են սիրային ուղևորություններ։ Դրանք վառ ու հիշարժան կլինեն, լավ տպավորություն կթողնեն։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։


ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Որոշումներ, եզրակացություններ ու քայլեր անելիս մի շտապեք։ Հույզերն ուժեղ կլինեն, դրանց ազդեցությամբ սխալներ կանեք։ Հատուկ զգուշություն կպահանջեն գումարի հետ կապված գործերը։ Հետաձգեք ոչ պարտադիր գնումները, իսկ գործարքներ կնքելուց առաջ համոզվեք, որ դրանք իսկապես շահավետ են ձեզ համար։

Շրջապատը ձեզ ամեն անգամ ճիշտ չի հասկանա։ Երեկոյան լեզու գտնելն ավելի հեշտ կլինի, այնպես որ՝ կարևոր հարցերի քննարկումը հետաձգեք։ Նկատի առեք, որ հիմա լավ է խոսել գործերի, փաստերի ու պլանների, այլ ոչ թե զգացմունքների մասին։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։


ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Քիչ բարկացեք։ Այո, ամեն ինչ ուզածի նման չի ընթանա, հանգստություն ու բարեհամբույր վերաբերմունք պահպանելն էլ բարդ կլինի։ Բայց շրջապատը ձեր դժվարությունների համար ամեն անգամ մեղավոր չի լինի, բացի այդ, ուժերը բարկության վրա ծախսելն էլ խելամիտ չէ։ Ինչքան շուտ կառուցողական հունի մեջ մտնեք, այնքան հեշտ կլինի դրված նպատակներին հասնելը։

Օրը պլանավորելիս նկատի առեք, որ խառնաշփոթից խուսափել չի ստացվի, ինչ-որ բան պետք է տեղափոխեք կամ հետաձգեք։ Դժվար կլինի պիտանի տեղեկատվություն ստանալը, իսկ դրա պատճառը աշխատավայրում կապերի մշտական միջոցների հետ կապված խափանումները կլինեն։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։


ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Օրը լարված կլինի։ Այն անակնկալներով լի կլինի։ Իսկ այդ անակնկալներն ամեն անգամ հաճելի չեն լինի։ Պատրաստ եղեք փոխել պլանները, հետաձգել հանդիպումները, սեփական խնդիրներով զբաղվելու փոխարեն լուծել ուրիշներինը։ Հնարավոր են դժվարություններ համատեղ աշխատանքի մեջ, տարաձայնություններ գործընկերների ու ղեկավարության հետ։ Հեշտ կլինի նրանց համար, ովքեր սովոր են հույս դնել սեփական ուժերի վրա։

Շատ գումար մի ծախսեք այնպիսի բաների վրա, որոնք մեծ անհրաժեշտություն չեն։ Խելամիտ խնայողությունը թույլ կտա խուսափել ապագայի խնդիրներից։ Գնումների համար ամենահաջող պահը չէ, հատկապես, եթե սովոր եք հույս դնել ուրիշների խորհուրդների վրա։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։


 

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Ակտիվ, հնարամիտ կլինեք, ամեն ինչի պատրաստ կլինեք նպատակներին հասնելու համար։ Օրը խոստանում է շատ հետաքրքիր լինել։ Պետք է պայքարեք ուժեղ մրցակցի դեմ ու հաղթեք նրան։ Պետք կգա նախկին փորձը։ Ընդհանրապես, տեղի ունեցող իրադարձությունները կհիշեցնեն անցյալի նմանօրինակ իրադարձություններն ու կօգնեն ճիշտ որոշում ընդունել։

Շրջապատի հետ շատ լավ լեզու կգտնեք։ Խնդիրներ չեն ծագի նաև հակառակ սեռին դուր գալու հարցում։ Հնարավոր են զարմանալի զուգադիպություններ, որոնք սիրային արկածների սկիզբ կդնեն։

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։


ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Կարևոր կլինի հանգստություն պահպանելը։ Առանց դրա հաջողությունների չեք հասնի։ Իհարկե, դա շատ բարդ կլինի, հատկապես, երբ գործ ունենաք կանանց հետ։ Նրանք կարծես հատուկ կհանեն ձեզ հավասարակշռությունից։ Բոլոր կարևոր որոշումներն ինքնուրույն ընդունեք։ Խորհուրդները այսօր հաճախ անօգուտ ու նույնիսկ վտանգավոր կլինեն։

Աշխատեք ձեր առջև իրական նպատակներ դնել։ Ողջ աշխարհը գրավել այսօր ձեզ մոտ հազիվ թե հաջողվի, իսկ ինչ-որ հին խնդիրներ լուծել հնարավոր է։ Զգույշ պետք է լինեն նրանք, ովքեր էլեկտրական գործիքների հետ են աշխատում։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։



ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Ամեն ինչ հրաշալի է։ Հնարավորինս հաճախ հիշեցրեք ձեզ այդ մասին։ Այսօր հակված կլինեք իրադարձությունները մռայլ լույսի ներքո տեսնել, ինչը բոլոր հիմքերից զուրկ կլինի։ Ինչքան շուտ ձեր սովորական լավատեսությունը վերականգնեք, այնքան օգտակար ու հետաքրքիր բաներ կհասցնեք անել։

Պետք է ամենատարբեր մարդկանց հետ շփվեք։ Հույս դրեք ինտուիցիայի վրա։ Նրա շնորհիվ մի քանի վայրկյանն էլ բավական կլինի հասկանալու համար, թե ինչ են ձեզանից սպասում։ Եթե հասարակության առջև ելույթներ պետք է ունենաք, պատրաստ եղեք անսպասելիին։ Ամեն ինչ պլանավորածի նման չի ընթանա։ Իհարկե գլուխ կհանեք դրանից, բայց ստիպված կլինեք տհաճ պահեր ապրել։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։


ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Վճռական տրամադրված կլինեք, պատրաստ կլինեք մի կողմ նետել կասկածներն ու գործել։ Կարևոր չէ, թե ինչ նպատակներ եք ձեր առջև դնում, քանի որ այսօր դրանց հասնելու համար շատ բան ունակ կլինեք անել։ Միայն թե հիշեք, որ համախոհների կարիք կունենաք։ Մտածեք, թե ում աջակցությունը կարող է օգտակար լինել։ Կգտնեք այդ մարդկանց հետաքրքրելու ձևը։

Բարենպաստ օր է կարևոր հարցերը քննարկելու համար։ Հանգստություն կպահպանեք, պրովոկացիաներին զոհ չեք գնա։ Արդյունքում կստանաք այն, ինչ պետք է, նույնիսկ եթե դա ձեզ առաջ անհույս էր թվում։

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։


ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Առավոտը հաջող ու հետաքրքիր կլինի։ Այն իդեալական է ստեղծագործելու համար, նույնիսկ եթե միապաղաղ գործերով զբաղվելիս լինեք։ Երևակայությունը թույլ կտա առօրյա խնդիրները լուծելու ոչ ստանդարտ մեթոդ գտնել, ձանձրալի գործն էլ հետաքրքիր արկած դարձնել։ Ձեզ հետ հետաքրքիր կլինի։ Ուստի զարմանալի չէ, որ ձեզ հետ շփվելու ցանկություն հայտնածներն էլ շատ լինեն։

Ինչքան երեկոն մոտենա, այնքան մեծ կլինի կարևոր տեղեկատվություն ստանալու հնարավորությունը, կսովորեք այն, ինչը կարող է պիտանի լինել։ Օրվա երկրորդ կեսին կարող եք անձնական կյանքին վերաբերող որոշումներ ընդունել։ Այստեղ չեք սխալվի։

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։


ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Գործեք։ Այսօր դա ձեզ մոտ շատ լավ կստացվի։ Շրջապատողները կարող են կասկածել ձեր նախաձեռնությունների հաջողության վրա։ Բայց անհրաժեշտ արդյունքների հասնելու շանսերը շատ մեծ են, ընդ որում՝ կարող եք բոլոր դժվարություններն ինքնուրույն, առանց աջակցության հաղթահարել։

Հավանական են գործնական ուղևորություններ։ Դրանք հաջող կդասավորվեն ու շատ ժամանակ չեն խլի։
Շատ օգտակար կլինեն նոր ծանոթությունները։ Այսօր կհանդիպեք մարդկանց, որոնցից կարևոր բաներ կիմանաք, տեղեկատվություն կստանաք, որը ձեր կյանքում շատ բան դեպի լավը կփոխի։

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։


Загрузка...

Կատեգորիա: Այսօրվա | Ավելացրեց: Moder-003
Դիտումներ: 1582 | Բեռնումներ: 0 | - Վարկանիշ -: 0.0/0
loading...
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Имя *:
Email:
Подписка:1
Код *:
Copyright © 2014 MEGANEWS. Design created by ATHEMES