Գլխավոր էջ » Ֆայլեր » Այսօրվա

ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ. Փետրվարի 14
13.02.2018, 18:00

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Գործնական շփման, աշխատանքի ու կարիերայի հետ կապված խնդիրներ չեն առաջանա։ Կգտնեք ձեր պրոֆեսիոնալիզմը դրսևորելու ձևը, ցույց կտաք, թե ինչի եք ունակ։ Եթե ինչ-որ մեկի վրա ուզում եք լավ տպավորություն թողնել, հանդիպումը կեսօրին նշանակեք։

Մի քիչ ավելի վատ կընթանան գործերն անձնական հարաբերություններում։ Բայց այստեղ ձեզ իսկական դիվանագետի նման կպահեք, կշրջանցեք սուր անկյուններն ու կգտնեք նախկին սխալներն ուղղելու հնարավորությունը։

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։


ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Հարմար օր է կյանքը դեպի լավը փոխելու փորձ անելու համար։ Մեծ է հավանականությունը, որ այսօր դա ձեզ մոտ կստացվի։ Աշխատանքի ամենաբարդ մասը պետք է ինքնուրույն անեք, բայց ավելի ուշ համախոհներ կհայտնվեն, և շատ բան ավելի հեշտ կստացվի։ Եթե նույնիսկ շատ խոշոր նպատակներ դնեք ձեր առջև, օրն արդյունավետ կանցնի։

Հիմա ձեզ համար հետաքրքիր կլինի փորձարկումներ անել, նորը հորինել, քան թե գործել փորձված մեթոդներով։ Սովորական, ծանոթ աշխատանքը ձանձրալի կլինի։ Եթե հնարավորություն ունեք, դա ուրիշին հանձնարարեք։

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։



ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Ձեզ համար հետաքրքիր ու ուրախ կլինի, շրջապատն էլ չի ձանձրանա։ Շատ նոր գաղափարներ կունենաք, այնպես կպատմեք դրանց մասին, որ անտարբեր մարդիկ չեն մնա։ Արդյունքում նրանք, ովքեր ոչ մի տեղ չէին շտապում, կայուն աշխատանք էին նախընտրում, կսկսեն մտածել սեփական բիզնեսի մասին։ Ձեր ազդեցությունը մարդկանց վրա հսկայական կլինի, բայց նկատի առեք, որ այդ նույն մարդիկ հետո կարող են մեղադրել ձեզ իրենց անհաջողությունների համար։

Բարենպաստ օր է ծանոթությունների համար։ Եթե վաղուց սիրային պատմություն էիք ուզում, աշխատեք ավելի շատ լինել մարդկանց մեջ։ Չի բացառվում, որ հենց այսօր հանդիպեք նրան, ում կարիքն ունեք։

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։


ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Անսպասելի շատ ժամանակ կխլեն ընտանեկան գործերը։ Կուզենայիք դրանք ուրիշներին հանձնարարել, բայց հազիվ թե հաջողվի անել դա։ Դա ձեր օգտին կլինի, քանի որ ինքներդ ամենալավը գլուխ կհանեք ամենից։ Աշխատեք մանրուքները սրտին մոտ չընդունել ու չհուզվել դատարկ բաների պատճառով։ Եթե այսօր ավելի քիչ համառ լինեք, դա միայն ձեր օգտին կլինի։

Չնայած ձեր պլանները կարող են խախտվել, կհասցնեք շատ բան անել։ Տեղեկատվություն կստանաք, որը կարևոր կլինի ոչ միայն ձեր, այլ նաև ձեր մտերիմների համար։ Հանգիստ, հաճելի երեկոն թույլ կտա վերականգնել ուժերը։

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։


ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Ավելի լավ է հենց առավոտվանից փիլիսոփայորեն տրամադրվեք։ Պատկերացրեք, որ ոչ մի տեղ չեք շտապում ու ոչ մի բանի համար չեք անհանգստանում, աշխատեք ամեն ինչում լավը գտնել ու անհաջողությունների համար չվշտանալ։ Այդպես հեշտությամբ գլուխ կհանեք փոքրիկ տհաճ միջադեպերից, անսպասելի իրադարձություններից ու տարօրինակ գաղափարներից, որոնք շրջապատը կհաղորդի ձեզ։

Ցանկացած որոշման հարցում մի շտապեք։ Դա հատկապես կարևոր է գումարին վերաբերող հարցերում։ Ավելի շատ կծախսեք, քան պետք է։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։


ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Առավոտը բարդ կլինի։ Հակված կլինեք բարկանալ դատարկ բաների պատճառով, վիճել բոլորի հետ, վերջ դնել հին կապերին ու այրել կամուրջները։ Մի քանի ժամ կանցնի, և ձեր բարկությունը մեղմությամբ կփոխարինվի, կզղջաք, որ չեք պահպանել սառնասրտությունը։ Լավ է մինչև ճաշ կարևոր որոշումներ չընդունել, իսկ անձնական կյանքին վերաբերող որոշումները հետաձգեք մինչև երեկո։

Օրվա երկրորդ կեսը կուրախացնի։ Կլուծեք վաղուց անհանգստացնող հարցերը, հետաքրքիր վայրերում կլինեք, կհանդիպեք մարդկանց, որոնց կարոտել էիք։ Բացի այդ, հավանական են ոչ մեծ, բայց հաճելի նվերներ։

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։


 

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Եթե պլան ունեք, ապա անկախ իրադարձությունների ընթացքից կարող եք կյանքի կոչել այն։ Եթե չունեք, հնարավորինս արագ կազմեք այն, հակառակ դեպքում բարենպաստ օրը զուր կանցնի։ Հիմա հաջողության համար լավ է հասկանալ, թե ինչ և ինչու պետք է անել, երբ պիտի մի հարցից մյուսն անցնեք։ Մանրուքների հանդեպ ուշադրությունը շատ օգտակար կլինի։

Դժվար կլինի մարդկանց հետ լեզու գտնելը, որոնք սովոր չեն հետևել գրացուցակին և միայն սեփական ցանկությունների իրագործման մասին են հոգ տանում։ Ցավոք, նման մարդկանց շրջանում պետք է շատ ժամանակ անցկացնեք։

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։


ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Օրը պետք է սկսեք ամենակարևոր ու բարդ գործերից։ Ինչքան շուտ ստանձնեք դրանք, այնքան լավ գլուխ կհանեք դրանցից, արագ կհասնեք անհրաժեշտ արդյունքների։ Հազիվ թե ինչ-որ մեկն օգնի ձեզ, բայց հոգ չէ։ Կարող եք սեփական ուժերով էլ գլուխ հանել ամեն ինչից, միաժամանակ նաև ինչ-որ օգտակար բան կսովորեք։ Հնարավորություն կունենաք ծանոթանալ կարևոր անձանց հետ, որոնք ավելի ուշ ձեզ նոր աշխատանք կամ շահավետ համագործակցություն կառաջարկեն։

Օրվա երկրորդ կեսին կարող եք ինչ-որ հաճելի բանի անցնել։ Օրինակ՝ հանդիպել ընկերների հետ կամ ժամադրության գնալ։ Հաճելի հույզերի պակաս չեք ունենա։

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։



ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Օրը սկսեք կյանքը դեպի լավը փոխելու մասին մտորումներից։ Հնարավոր է՝ իսկապես փայլուն գաղափար ունենաք, իսկ ավելի ուշ դեպի ձեզ կձգտեն մարդիկ, ովքեր կօգնեն կյանքի կոչել դրանք։ Լավ կանցնեն հանդիպումները, նոր ծանոթներին անմիջապես դուր կգաք, իսկ հներին հերթական անգամ հաճելիորեն կզարմացնեք։

Օրվա երկրորդ կեսը մեծ լրջություն, գործերին պատասխանատու մոտեցում ու մանրուքներին ուշադրություն կպահանջի։ Դիտող կլինեք, ճիշտ եզրակացություններ կանեք, այնպես որ՝ սխալներից էլ կխուսափեք։

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։


ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Պետք է գործ ունենաք մարդկանց հետ, ովքեր բոլոր առիթներով անհանգստանում են, իսկ ամենափոքր տհաճությունները խոշոր աղետ են համարում։ Նրանք ձեզանից բարոյական աջակցություն կակնկալեն։ Նրանց հաճախակի խնդրանքները շատ կհոգնեցնեն, բայց կփորձեք ցույց չտալ։ Կարևոր է չհուզվել, եթե ինչ-որ բան չի ստացվել և ինքներդ ձեզանից անհնարինը չպահանջեք։ Ինչքան հանգիստ լինեք, այնքան հեշտ կգտնեք ճիշտ լուծումը։

Հարմար օր է ինչ-որ մեկի հետ հաշտվելու համար։ Հնարավորություն կունենաք վերականգնել սիրային հարաբերությունները, եթե զգացմունքները դեռ չեն սառել։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։


ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Օրվա առաջին կեսին բարդ կլինի մի բանի վրա կենտրոնանալը, և դա ցավալի է, քանի որ առանց դրա հաջողության հասնել չի լինի։ Ինչքան շուտ որոշեք առաջնահերթությունները, այնքան արագ կհասնեք ձեր նպատակներին։ Հույս դրեք սեփական խելամտության վրա, այլ ոչ թե ծանոթների անօգուտ խորհուրդների։

Օրվա երկրորդ կեսը հարմար է աշխատանքի, բիզնեսի, կարիերայի զարգացման հետ կապված հարցերը քննարկելու համար։ Կարող եք հանդիպել պոտենցիալ գործընկերների հետ։ Չի բացառվում ծառայողական սիրավեպի սկիզբը։ Այդ հարաբերությունների հեռանկարները շատ լավը կլինեն։

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։


ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Օրը խոստանում է հետաքրքիր ու հագեցած լինել։ Այն ձեր առջև անսովոր խնդիրներ կդնի։ Այնպիսիք, որոնցից ուրիշ մեկը գլուխ չէր հանի։ Ստեղծագործեք, երևակայեք, երազեք։ Դա շատ օգտակար կլինի, կօգնի լուծել նույնիսկ ամենագործնական հարցերը։

Լավ աշխատելու հնարավորություն կստեղծվի։ Ամենաճարպիկ Ձկները կկարողանան պարբերական եկամուտների նոր աղբյուր գտնել։ Բայց հավանական են նաև նշանակալի ծախսեր։ Դրանք, ամենայն հավանականությամբ, հաճելի կլինեն։ Նույնիսկ եթե ձեր բյուջեն նվազի, չեք զղջա, որ հրաժեշտ եք տվել գումարին։

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։


Загрузка...

Կատեգորիա: Այսօրվա | Ավելացրեց: Moder-003
Դիտումներ: 1433 | Բեռնումներ: 0 | - Վարկանիշ -: 0.0/0
loading...
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Имя *:
Email:
Подписка:1
Код *:
Copyright © 2014 MEGANEWS. Design created by ATHEMES