Գլխավոր էջ » Ֆայլեր » Այսօրվա

ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ. Փետրվարի 6
05.02.2018, 18:00

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Ձեզ մոտ շատ բան լավ կստացվի, եթե լուրջ տրամադրվեք։ Թեթևամտությունն այսօր վտանգավոր է հատկապես նրանց համար, ովքեր գործ ունեն ֆինանսների հետ ու խոշոր գումար են տնօրինում։ Գումարին վերաբերող գործերում կրկնակի զգույշ եղեք։ Մնացյալ հարցերում պետք կգա հին ծանոթների փորձը։ Նրանց կարող եք դիմել խորհուրդների ու աջակցության խնդրանքով։

Մտերիմների հետ լեզու գտնելը դժվար չի լինի։ Հիմա կարող եք զրուցել բոլորի համար կարևոր բաների մասին։ Միասին ավելի հեշտ կլինի ճիշտ որոշումներ ընդունելն ու բոլոր հարցերին պատասխաններ ստանալը։ Հնարավոր են հաճելի անակնկալներ։

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։


ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Աշխատանքի համար բարենպաստ օր է։ Շատ գործերում հաջողության հասնել սովորականից հեշտ կլինի, և դրանում մեծ դեր կխաղա ձեր գրավչությունը։ Մարդկանց հետ հեշտությամբ լեզու կգտնեք, ձեր կողմը կգրավեք նրանց, ովքեր առաջ ձեր մրցակիցներին էին աջակցում։ Հնարավոր է համագործակցության սկիզբ։ Այն թույլ կտա լավ գումար աշխատել և շատ բան կսովորեցնի։

Անձնական կյանքում չեն բացառվում դրական փոփոխությունները։ Ձեզ համար թանկ մարդկանց հետ կհաջողվի ամեն ինչի մասին խոսել։ Իրար լավ կհասկանաք, բարդ իրավիճակներում էլ փոխհամաձայնության կհասնեք։

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։



ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Չնայած, որ օրը բարդ կլինի, կպահպանեք հոգեկան հավասարակշռությունը և դրա շնորհիվ էլ հաջողության կհասնեք։ Արագ ճիշտ որոշումներ կընդունեք, ինտուիցիան կհուշի, թե ինչպես վարվեք ոչ միանշանակ իրավիճակում։ Աշխատանքի վայրում հավանական են դրական փոփոխություններ, չի բացառվում մասնագիտական աճը։

Ընկերների ու մյուս մտերիմների հետ շփումները շատ հաճելի կլինեն։ Հնարավոր են անսպասելի այցեր։ Հյուրերի համար շատ ուրախ կլինեք։ Նախկինում միայն գործնական բնույթ կրող հարաբերությունները ընկերական կամ սիրային բնույթ կստանան։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։


ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Օրվա սկիզբն օգտագործեք գործնական բանակցությունների ու կարևոր հարցերի քննարկման համար։ Կարող եք նոր համախոհներ գտնել, ինչ-որ բանի մասին պայմանավորվել այն մարդկանց հետ, ովքեր առաջ էլ օգնել են ձեզ բարդ իրավիճակներում։ Հիմա ունակ կլինեք ընդհանուր լեզու գտնել նույնիսկ նրանց հետ, ով ոչ ոքի հետ հաշտ չէ։ Բայց ժամանակը նման մարդկանց վրա ծախսելուց առաջ մտածեք՝ արդյոք ձեզ պետք է այդ աջակցությունը։

Օրվա երկրորդ կեսը ավելի հանգիստ կլինի։ Այս հատվածում կկարողանաք զբաղվել հոգեհարազատ գործով, վերադառնալ հին, անարդարացիորեն մոռացված պլաններին։ Հնարավոր են հաճելի ուղևորություններ, հիշարժան հանդիպումներ։

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։


ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Օրը լարված ու նյարդային կլինի։ Հիմա շատ բան ուզածի նման չի դասավորվի։ Դժվար կլինի հին պլաններին հետևելը, ստիպված կլինեք հարմարվել իրավիճակին։ Չեն բացառվում աշխատանքային կոնֆլիկտները, վեճերը մարդկանց հետ, որոնց ձեզ համախոհ էիք համարում։ Շատ կարևոր կլինի բանավեճերը կառուցողական անցկացնելը։ Անձերին մի անցեք, հակառակ դեպքում հարաբերությունները երկար ժամանակով կփչանան։

Չեն բացառվում անսովոր ծանոթությունները, հանդիպումները հետաքրքիր մարդկանց հետ, որոնք նման չեն լինի ձեր հին ծանոթներին։ Հեշտությամբ գլուխը կկորցնեք մեկի համար, ով ձեզ հետ ընդհանուր ոչ մի բան չունի։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։


ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Եթե պետք է կարևոր հարցեր քննարկեք կամ պարզապես լավ տպավորություն թողնեք, հանդիպումը պլանավորեք օրվա առաջին կեսի համար։ Այս հատվածում հեշտ կլինի ճիշտ բառերն ընտրելն ու հասկանալը, թե ինչ է ուզում զրուցակիցը։

Օրվա երկրորդ կեսը հարմար է մանրուքներին ուշադրություն ու կենտրոնացվածություն պահանջող գործերի համար։ Չեք շեղվի, ոչինչ աչքից բաց չեք թողնի։ Ցանկալի չէ այս հատվածում գնումներ անել։ Շատ գումար ծախսելու վտանգ կա։

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։



ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Ձեզ հետաքրքիր ու շատ անհանգիստ օր է սպասվում։ Գործեր շատ կունենաք։ Դրանք միմյանցից տարբերվող կլինեն, այնպես որ՝ ձանձրանալու առիթ չեք ունենա։ Անսպասելի պահանջված կլինեն ձեր տաղանդները, որոնց մասին առաջ ոչ ոք չգիտեր։ Շրջապատողները հաճելիորեն կզարմանան, շատերի վրա անջնջելի տպավորություն կթողնեք։

Հարմար օր է ուսման ու ինչ-որ նոր բան սովորեցնող, աշխարհայացքը ընդլայնող գործերի համար։ Կկարողանաք օգտակար փորձ ձեռք բերել, ուրիշների սխալներից ճիշտ եզրակացություններ անել։ Չեն բացառվում օգտակար ծանոթությունները։

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։


ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Ամեն ինչ հեշտ չի լինի, բայց չեք հանձնվի ու ճիշտ կվարվեք։ Մարտական տրամադրվեք, մի ընկրկեք դժվարությունների առջև ու կհասնեք այնպիսի բաների, որոնք ուրիշների ուժերի սահմաններում չեն եղել։ Խուսափեք կոնֆլիկտներից, անպիտան վեճերից։ Երբեմն կարող է թվալ, որ շրջապատողները հատուկ են փորձում ձեզ։ Նման իրավիճակներում կարևոր է պահպանել ինքնատիրապետումը։

Շատ ժամանակ մի անցկացրեք այն մարդկանց շրջապատում, ովքեր քննադատում են ձեզ։ Հիմա այդ նկատողությունները ձեզ համար շատ վիրավորական կլինեն։ Զգույշ եղեք գումարի հետ, խուսափեք չպլանավորված ծախսերից։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։



ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Հանգիստ ու ներդաշնակ օր է։ Լավ կիմանաք, թե ինչի եք ուզում հասնել և վստահ կգնաք դեպի նպատակը։ Ոչ ոք չի շեղի ու չի խճճի ձեզ։ Ինտուիտիվ կերպով կխուսափեք խառնաշփոթից, ցանկացած իրավիճակից, որում կկորցնեք հավասարակշռությունը։ Հեշտ կլինի նոր ծանոթների վրա լավ տպավորություն թողնելը։ Մարդիկ, ովքեր առաջ թերագնահատում էին ձեզ, կփոխեն իրենց կարծիքը։

Լավ կանցնեն ուղևորությունները։ Պայմանների փոփոխությունն էլ օգտակար կլինի։ Այն կոգեշնչի, նոր գաղափարներ կտա, կօգնի մի կողմ թողնել տհաճ հուշերը։

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։


ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Հուզվելու կարիք չկա։ Իրադարձությունները սպասվածի նման չեն ընթանա, բայց իրավիճակն ընդհանուր առմամբ բարենպաստ կլինի։ Հավատացեք ձեր ուժերին։ Հիմա հենց դա կօգնի հաջողության հասնել։ Եթե ազդեցիկ անձանց աջակցության կարիքը ունենաք, կստանաք այն։ Կարող եք մոտեցում գտնել նույնիսկ նրանց հանդեպ, ովքեր առաջ հրաժարվել են օգնել ձեզ։

Հնարավոր են շահավետ գործարքներ, հաջող գնումներ։ Գումարին վերաբերող ամեն ինչում կարող եք հույս դնել ինտուիցիայի վրա։ Այստեղ նրա հուշումները հուսախաբ չեն անի։ Իսկ ահա անձնական հարաբերություններում ամեն ինչ հեշտ չի լինի։ Խուսափեք չմտածված արարքներից։

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։


ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Եթե ուզում եք հաջողության հասնել, արագ գործեք։ Հիմա չի կարելի հետաձգել գործերը, նույնիսկ եթե դրանք աննշան են թվում։ Շատ կարևոր կլինի հանդիպումներին չուշանալն ու համախոհներին չհիասթափեցնելը, գործնական հեղինակությունը պահպանելը։ Հեռու մնացեք նրանցից, ովքեր շշուկներ են տարածում։ Դրանց համար առիթներ մի տվեք։

Ընտանեկան գործերին այսօր պետք է ողջ ուշադրությունը հրավիրեք։ Հարազատները ձեր աջակցության կարիքը կունենան։ Չեն բացառվում անսպասելի այցերը, հանդիպումները մարդկանց հետ, որոնց հետ ձեզ ոչ միանշանակ, խճճված հարաբերություններն էին կապում։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։


ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Հանգստությունը պահպանելը բարդ կլինի, քանի որ շատ բան ուզածի նման չի ընթանա։ Շրջապատը հաճախ կխառնվի ձեր գործերին, կխանգարի կենտրոնանալ ամենակարևորի վրա։ Հատկապես լարված կլինի առավոտը։ Միայն ամենահավասարակշռված ու համբերատար Ձկները այս հատվածում չեն կորցնի ինքնատիրապետումը։

Օրվա երկրորդ կեսին առաջին պլանում կհայտնվեն ֆինանսական խնդիրները։ Դրանք արագ պետք է լուծեք, և դա դժվար կլինի։ Կարող եք դիմել փորձված համախոհներին, խորհուրդներ հարցնել, բայց հույս մի ունեցեք, որ նրանք ձեր բոլոր հարցերին պատասխաններ կունենան։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։


Загрузка...

Կատեգորիա: Այսօրվա | Ավելացրեց: Moder-003
Դիտումներ: 1156 | Բեռնումներ: 0 | - Վարկանիշ -: 0.0/0
loading...
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Имя *:
Email:
Подписка:1
Код *:
Copyright © 2014 MEGANEWS. Design created by ATHEMES