ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ. ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 1
31.08.2018, 17:00

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)
 

Կարևոր գործերը պետք չէ հետաձգել։ Օրվա առաջին կեսը խոստանում է արդյունավետ լինել ու հաջողության հասնելու շանս կտա, իսկ ահա երկրորդ կեսն ավելի լարված կանցնի։ Չեն բացառվում մտերիմների հետ տարաձայնությունները, ընտանեկան վեճերը։


Աշխատեք մանրուքների վրա չկենտրոնանալ, չհուզվել, եթե ինչ-որ բան հարթ չընթանա։ Ձեր ուժերի սահմաններում կլինի իրավիճակը դեպի լավը փոխելը, բայց դրա համար պետք է լավատես լինեք։ Լսեք խորհուրդները։ Ինչքան էլ ուզենաք ինքներդ գլուխ հանել իրավիճակից ու ձեզանից, շուրջը գտնվող մարդիկ կկարողանան տեսնել այն, ինչ դուք չեք նկատում։ Ուրիշի փորձը հատկապես օգտակար կլինի մասնագիտական դաշտում։
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։


 

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)
 

Օրվա առաջին կեսին կարևոր գործեր մի պլանավորեք։ Ավելի լավ է այն նվիրեք հանգստին։ Լուրջ հարցերի քննարկումը նույնպես հետաձգեք։ Այդպիսի քննարկումը կառուցողական չի անցնի ու լուրջ վեճով կավարտվի։ Օրվա այս հատվածում հույզերն անկայուն կլինեն, տրամադրությունը դատարկ բաների պատճառով կարող է վատանալ։


Ավելի ուշ իրավիճակը կփոխվի՝ տրամադրությունը կլավանա, շրջապատի հետ ընդհանուր լեզու գտնելն էլ կհեշտանա։ Հնարավոր է, մտերիմներն ուզենան զրուցել ոչ վաղ անցյալի իրադարձությունների մասին, խոստովանեն, որ բոլոր հարցերում չէ, որ ճիշտ են եղել։ Ավելի լավ կլինի նման զրույցները չշարունակել, քանի որ դրանք կարող են նոր վիրավորանքների հանգեցնել։
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։



ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)
 

Բարենպաստ օր է։ Շատ հարցերում հաջողությունը կուղեկցի ձեզ։ Նոր գաղափարներ ու պլաններ կունենաք, որոնք դուր կգան ձեր ընկերներին։ Միասին կարող եք արագ կյանքի կոչել մտածածը։ Հավանական են ոչ մեծ դրամական մուտքեր։ Դրանք շատ տեղին կլինեն, թույլ կտան հաճելի գնումներ անել կամ հետաքրքիր ուղևորությունների մեկնել։


Շատ Երկվորյակներ մտերիմներին ուրախացնելու, սիրելիին հաճելի ռոմանտիկ անակնկալ անելու հնարավորություն կունենան։ Երեկոն հարմար է ժամադրությունների համար։ Դրանք անսովոր ու հիշարժան կլինեն։
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։



ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)
 

Օրն այնքան հեշտ չի լինի, որքան կարող է թվալ առաջին հայացքից։ Աշխատեք չգերագնահատել ձեր ուժերը, հատկապես եթե լրիվ նոր գործեր եք ստանձնում։ Լավ է օգնության խնդրանքով դիմել ընկերներին կամ մտերիմներին, քան խնդիրներն ինքնուրույն լուծել։


Դժվարությունների դեպքում լավատեսությունը չեք կորցնի, և դա կօգնի հասնել դրված նպատակներին։ Հնարավոր է՝ հին սխալներն ուղղելու և դրանց հետևանքները վերացնելու շանս ընձեռվի։ Օգտվեք դրանից։ Հենց դա է հիմա ձեզ անհրաժեշտ կյանքում կարգուկանոն հաստատելու համար։
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)
 

Օրը վատ չի դասավորվի, բայց այն ձեր սպասածի նման չի ընթանա։ Հազիվ թե կարողանաք կյանքի կոչել պլանները։ Ամենայն հավանականությամբ դրանց մի մասը պետք է հետաձգեք։ Շուրջը խառնաշփոթ կիշխի, և դա շատ Առյուծների կվշտացնի։ Հիմա նշանի ներկայացուցիչները կարգուկանոնի կարիք կզգան։


Ցանկացած կարևոր հարց քննարկելիս պահպանեք ինքնատիրապետումը։ Չի բացառվում, որ ինչ-որ մեկը հատուկ փորձի ձեր համբերությունը, փորձի հանել ձեզ հավասարակշռությունից։ Բայց դուք կգտնեք ձեր տեսակետը պաշտպանելու ձևն ու միաժամանակ կխուսափեք կոնֆլիկտներից։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)
 

Օրն անհանգիստ ու հակասական կլինի։ Հաճախ իրադարձությունները ձեզ համար անսպասելի ձևով կզարգանան, այդ իսկ պատճառով պետք է նոր իրավիճակում արագ կողմնորոշվեք, փոխեք պլաններն ու իմպրովիզներ անեք։ Չնայած շատ բան սպասվածի նման չի ընթանա, չեք կորցնի հաջողության հանդեպ վստահությունը։


Նման լավատեսությունը արդարացված կլինի։ Այսօր շատ հարցերում հաջողությունն ուղեկից կլինի ձեզ, ընկերներն էլ չեն հրաժարվի օգնել ձեզ։ Դրանից բացի, ձեզ համար կարևոր հարցերում հնարամիտ կլինեք։ Չի լինի այնպիսի խոչընդոտ, որը ձեր երևակայությունն ու ճկուն միտքը չկարողանան հաղթահարել։
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։



ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)
 

Ցանկացած գործի շատ լուրջ կվերաբերվեք։ Հենց նման մոտեցումը հաճախ կօգնի հաջողության հասնել։ Հին պլանները կյանքի կոչելու, սկսածն ավարտելու հնարավորություն կունենաք։ Նշանի որոշ ներկայացուցիչներ արագ կսովորեն, գլուխ կհանեն նոր գործերից, շրջապատին կուրախացնեն իրենց դիտարկումներով ու ճիշտ եզրակացություններով։


Օրվա երկրորդ կեսին օգտակար կլինի ապագայի մասին մտածելը։ Կհասկանաք, թե ինչպես է պետք գործել դրված նպատակներին հասնելու համար։ Մտերիմները հաճույքով կաջակցեն ձեր շատ գաղափարներին, իսկ նրանց հետ շփումները կբարձրացնեն տրամադրությունը։
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:



ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)
 

Այսօր լուրջ դժվարություններ չեն ծագի, բայց փոքրիկ տհաճությունները չեն բացառվում։ Դրանց պատճառով սպասվածից շատ կհուզվեք։ Հույզերն անկայուն կլինեն, տրամադրությունը հաճախ կփոխվի, այնպես որ՝ ձեզ հետ գործ ունենալը դժվար է լինելու։


Մտերիմները կփորձեն ընդհանուր լեզու գտնել ձեզ հետ, խուսափել վեճերից ու կոնֆլիկտներից։ Բայց դուք ինքներդ էլ պետք է խաղաղ տրամադրվեք։ Դա օգուտ կտա հարաբերություններին։ Պետք չէ վերադառնալ այն հարցերին, որոնց պատճառով առաջ տարաձայնություններ եք ունեցել։ Նման հարցերին վերադառնալու հարմար պահը հետո կգա։
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 3, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)
 

Շփումների համար բարենպաստ օր է։ Լավ կանցնեն և՛ անձնական, և՛ գործնական հանդիպումները։ Հեշտությամբ ընդհանուր լեզու կգտնեք մարդկանց հետ, կկռահեք նրանց գաղտնի ցանկությունները, նպատակներն ու պլանները։ Եթե աջակցության կարիք ունենաք, կստանաք այն։ Հարմար օր է ինչ-որ մեկին խնդրանքով դիմելու համար։ Խոսքը նաև ազդեցիկ անձանց դիմելու մասին է։


Գումարի կամ ունեցվածքի հետ կապված որոշ հարցեր լուծելու հնարավորություն կունենաք։ Այստեղ կարող եք հույս դնել ինտուիցիայի վրա։ Այն ձեզ հուսախաբ չի անի։ Ընդ որում՝ ձեր կենսափորձն էլ օգտակար կլինի։
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)
 

Օրվա սկզբին ուշադիր եղեք։ Սա բարդ ժամանակ է, երբ սխալ գործելն ու թակարդն ընկնելը հեշտ կլինի։ Շուտով դրական միտումների ազդեցությունը կուժեղանա, և նոր նախաձեռնությունների համար բարենպաստ ժամանակ կգա։


Հնարավորություն կունենաք զբաղվել վաղուց հետաքրքիր թվացող գործով։ Չեն բացառվում անսպասելի հրավերները, որոնք պետք չէ մերժել․ ձեզ վառ տպավորություններ են սպասվում։ Բաց մի թողեք այն մարդկանց հետ շփվելու հնարավորությունը, որոնց կենսափորձը ձերինից մեծ է։ Շատ նոր բաներ կիմանաք, տեղեկատվություն կստանաք, որը կօգնի խուսափել սխալներից։
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։



ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)
 

Օրը բավականին անհաջող կդասավորվի, եթե լավատես չլինեք։ Մռայլ մտքերին տրվելով՝ ավելորդ բաներ կխոսեք կամ կանեք այն, ինչի համար հետո զղջալու եք։ Չեն բացառվում ընտանեկան տարաձայնությունները։ Աշխատեք դրանք լուրջ կոնֆլիկտի չհասցնել։ Կարող եք փոխհամաձայնության հասնել ու որոշում գտնել, որը բոլորին կգոհացնի։


Հնարավոր են ոչ մեծ դրամական մուտքեր։ Հաջող գնումներ անելու շանս կա։ Հատուկ ուշադրություն դարձրեք իրերին, որոնք նման չեն նրանց, որոնք արդեն ունեցել եք։ Հենց դրանք կարող են զարդարել ձեր կյանքը։
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)
 

Բարենպաստ օր է։ Ձեր մտերիմների մասին հոգ տանելու, ընտանեկան գործերին ուշադրություն դարձնելու հնարավորություն կունենաք։ Հավանական են նոր ծանոթություններ։ Զգույշ եղեք, քանի որ հակված կլինեք շտապ դատողություններ անել, իսկ առաջին տպավորությունը կարող է սխալ լինել։ Բայց բոլոր դեպքերում լուրջ սխալներ չեք անի։


Չեք ձանձրանա, քանի որ հետաքրքիր գործեր, ինքնատիպ գաղափարներ ու նոր պլաններ կունենաք։ Հնարավոր են անսպասելի այցեր։ Ամենայն հավանականությամբ ուրախ չեք լինի հյուրերին, բայց կփորձեք ձեզ այնպես պահել, որ ոչ ոք չկռահի դա։
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:


 



Загрузка...

Категория: Այսօրվա | Добавил: Moder-003
Просмотров: 1359 | Загрузок: 0 | Рейтинг: 3.0/2
Всего комментариев: 0
Имя *:
Email:
Подписка:1
Код *:
Copyright © 2014 MEGANEWS. Design created by ATHEMES