ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ. ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 11

 ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)
 

Օրը հաճելի հանդիպումներ է խոստանում։ Հնարավորություն կունենաք խոսել այն ամենի մասին, ինչը հետաքրքիր է ձեզ, օգտակար ինֆորմացիա կստանաք, որը շատ շուտով պետք կգա։ Չեն բացառվում հաջող զուգադիպությունները, որոնց շնորհիվ սպասվածից ավելի մեծ հաջողության կհասնեք։


Գործեր շատ կունենաք, պետք է ոչ միայն աշխատեք, այլ նաև սովորեք, յուրացնեք ուրիշի փորձը։ Բայց լավ հանգստանալու, ժամանակը հաճելի անցկացնելու հնարավորություն նույնպես կընձեռվի։ Երեկոն հարմար է սիրային ժամադրությունների համար, որոնք երկար ժամանակ կհիշվեն։ Ձեզ բնական պահեք։ Դա լավ տպավորություն թողնելու ամենալավ ձևն է։
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։


 

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)
 

Հանգստությունն ու ինքնատիրապետման ունակությունն այսօր շատ կարևոր են։ Հենց դրանք կօգնեն սխալներ չանել, չանել ու չասել այն, ինչի համար հետո զղջալու էիք։ Ինչքան էլ զբաղված լինեք, հիշեք ձեր ամենակարևոր նպատակների մասին։ Ամենայն հավանականությամբ կկարողանաք ինչ-որ բան անել դրանց ավելի արագ հասնելու համար։


Օրվա երկրորդ կեսին տարաձայնություններ կծագեն մտերիմների հետ։ Բայց կգտնեք սուր անկյունները հարթելու ձևը։ Ցանկալի չէ քննարկել ֆինանսներին ու ընդհանուր ունեցվածքին վերաբերող բարդ հարցերը։ Այդ թեմաներով զրույցները կստիպեն հիշել հին վեճերի մասին։
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։



ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)
 

Արդյունավետ օր է։ Այն թույլ կտա շատ գործերում հիանալի արդյունքների հասնել։ Ունակ կլինեք գլուխ հանել սեփական խնդիրներից ու օգնել մյուսներին, ովքեր բարդ իրավիճակում են հայտնվել։ Երբեմն դրա համար ստիպված եք լինելու փոխել պլանները, որի համար, սակայն, չեք զղջա։


Օգտակար կլինի մտերիմների հետ բոլորի համար կարևոր հարցերը քննարկելը։ Փոխհամաձայնության հասնելն ու հաջող լուծում գտնելը դժվար չի լինի։ Երեկոյան հնարավոր են հաճելի նորություններ ու անսպասելի առաջարկներ։ Չեն բացառվում հանդիպումները, որոնք ձեզ շատ կուրախացնեն։
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։



ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)
 

Առավոտյան կարևոր գործեր մի պլանավորեք։ Այդ ժամանակն ավելի հարմար է հանգստի ու չհոգնեցնող գործերի, ինչպես նաև այն մարդկանց հետ շփումների համար, ովքեր թանկ ու հոգեհարազատ են ձեզ։ Շատ կարևոր կլինի կապերին ընտրողաբար մոտենալը, քանի որ վատ ազդեցության տակ ընկնելու վտանգ կա։


Հետո ավելի արդյունավետ շրջան կգա։ Ուժերի ներհոսք կզգաք, կհասկանաք, որ ունակ եք հասնել անհնարինին։ Ապագայի պլաններում որոշակիություն կլինի, նշանի որոշ ներկայացուցիչներ նոր նպատակներ կդնեն իրենց առաջ։ Հիշեք, որ միայնակ գործել պետք չէ։ Ամենայն հավանականությամբ հեշտությամբ համախոհներ կգտնեք։
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։



ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)
 

Օրը հաճելի ու հետաքրքիր կանցնի։ Ստեղծագործ մոտեցում պահանջող անսովոր ու գրավիչ գործով զբաղվելու հնարավորություն կունենաք ու շատ լավ գլուխ կհանեք դրանցից։ Նոր օգնականներ ու համախոհներ գտնելը դժվար չի լինի։ Կծանոթանաք մարդկանց հետ, ովքեր կիսում են ձեր հետաքրքրություններն ու նախասիրությունները։


Չի բացառվում սիրային պատմության սկիզբը։ Այդ հարաբերությունները դրական հույզեր կպարգևեն ու կարևոր դեր կխաղան ձեր կյանքում։ Սիրային հարաբերություններին վերաբերող բոլոր հարցերում կարող եք հույս դնել ինտուիցիայի վրա։ Այն հստակ ու ճիշտ ժամանակին հուշումներ կանի։
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

 

Օրը հաճելի կանցնի։ Կմասնակցեք հետաքրքիր միջոցառումների, կծանոթանաք անսովոր մարդկանց հետ։ Շատ օգտակար բաներ իմանալու հնարավորություն կունենաք։ Այսօր ստացված ինֆորմացիան մոտ ժամանակներս պետք կգա ձեզ։ Համախոհների հետ կարող եք քննարկել բիզնեսին ու աշխատանքին վերաբերող հարցերը։ Ամենայն հավանականությամբ հետաքրքիր գաղափարներ կծնվեն։ Հաջող կլուծվեն ֆինանսական հարցերը։


Սիրո հարցում նույնպես հաջողակ կլինեք։ Առաջին հերթին դա վերաբերում է նշանի երիտասարդ ներկայացուցիչներին, ովքեր դեռ լուրջ հիասթափություններ չեն ապրել։ Բայց նրանց համար, ովքեր նման փորձ ունեն, աստղերը նույնպես անակնկալներ են պատրաստել։

 

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։



ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)
 

Երբեմն դժվարություններ կծագեն, բայց դրական միտումների ազդեցությունը նշանակալի կլինի ու կզգաք դա։ Հազիվ թե անհանգստանաք դատարկ բաների պատճառով։ Կնախընտրեք կենտրոնանալ լավի վրա, ու ճիշտ կվարվեք։ Այսօր ձեզ հատուկ լավատեսությունն ու կենսուրախությունը կօգնեն շահել շրջապատի համակրանքը։


Նոր ծանոթների վրա ամենալավ տպավորությունը կթողնեք։ Ինչ-որ մեկը կսիրահարվի ձեզ առաջին հայացքից։ Շատ հետաքրքիր գործեր կունենաք, նշանի որոշ ներկայացուցիչներ նոր նախասիրություններ ձեռք կբերեն։ Վատ չեք զգա խոստովանել, որ ինչ-որ բան չգիտեք, հետաքրքիր հարցեր կտաք ու շատ օգտակար բաներ կիմանաք։
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:



ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)
 

Բարենպաստ օր է, որը հարմար է ամենատարբեր գործերի համար։ Ինքներդ կարող եք ընտրել՝ ինչի վրա է պետք կենտրոնանալ առաջին հերթին։ Բոլոր դեպքերում հաջողությունն ուղեկից կլինի ձեզ։ Չեն բացառվում հաճելի ծանոթությունները։ Եթե աշխարհիկ միջոցառումների մասնակցեք, ամենայն հավանականությամբ կհայտնվեք ուշադրության կենտրոնում։


Որոշ Կարիճներ ազդեցիկ համախոհներ ձեռք կբերեն, շատ կարևոր մարդկանց կհետաքրքրեն իրենց գաղափարներով։ Այսօր պետք չի խոստումներ տալ։ Բանն այն է, որ իրավիճակը կարող է փոխվել։ Այնպես որ՝ ավելի շահեկան է վարվել այնպես, ինչպես նախապես էիք մտածել։
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)
 

Հարմար օր է կարևոր որոշումներ ընդունելու համար։ Իրատես կլինեք, կհասկանաք, թե ինչը իսկապես կարող է ձեզ օգուտ տալ, և ոչ ոքի թույլ չեք տա շեղել ձեզ։ Եթե գործերում դժվարություններ առաջանան, խուճապի չեք մատնվի ու չեք հուսահատվի, այլ հանգիստ կփնտրեք բոլոր խնդիրները լուծելու ձևը։ Նման մոտեցումը շատ դուր կգա շրջապատին, և նրանք հաճույքով կօգնեն ձեզ։


Հնարավոր են հաճելի նորություններ հեռվից, ընկերների ու ձեզ համար թանկ մյուս մարդկանց հետ հանդիպելու հնարավորություն կունենաք։ Չեն բացառվում սիրային անակնկալներն ու խոստովանությունները։
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)
 

Պետք չէ հուզվել։ Ինչ-որ բան կարող է սպասվածի նման չընթանալ։ Չեն բացառվում տհաճ պատահարները։ Բայց եթե հանգստություն պահպանեք, անպայման կգտնեք իրավիճակը դեպի լավը փոխելու ձևը։ Ձեզանից անսովոր, համարձակ արարքներ կպահանջվեն, պետք կգա խախտել կանոնները։ Մի վախեցեք հետ կանգնել ավանդույթներից։ Այսօր դա արդարացված ու օգտակար կլինի։


Լսեք ծանոթ կանանց խորհուրդները։ Դրանք հաճախ օգտակար կլինեն։ Չի բացառվում՝ ձեզ հուշեն՝ ինչ է պետք անել, որպեսզի ձեր վաղեմի ցանկությունն իրականություն դառնա։ Հավանական են սիրային անակնկալներ։
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)
 

Հարմար օր է համախոհներ, օգնականներ ու ձեր տեսակետը կիսող մարդկանց փնտրելու համար։ Հավանական են ծանոթություններ, որոնք ընկերական կամ սիրային հարաբերությունների սկիզբ կդնեն։ Արագ կհասկանաք, թե ում կարելի է վստահել, իսկ ումից է պետք հեռու մնալ։


Մի վախեցեք նախաձեռնող լինել, կիսվել գաղափարներով։ Դրանք աջակցություն կստանան։ Հնարավորություն կունենաք վերադառնալ վաղուց սկսած հետաքրքիր գործերին, որոնք չէր հաջողվել ավարտին հասցնել իրադարձությունների անբարենպաստ ընթացքի պատճառով։ Չեն բացառվում համագործակցության անսպասելի ու շատ գրավիչ առաջարկները։
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)
 

Տնային գործերը անսպասելի ժամանակատար կլինեն։ Չի բացառվում, որ օրվա մեծ մասը ստիպված լինեք նվիրել այնպիսի կենցաղային հարցերի լուծմանը, որոնց մասին առաջ պատկերացում չունեիք։ Հավանական են տարաձայնություններ մտերիմների հետ, իսկ նրանց հետ, ում առաջին անգամ եք տեսնում, հեշտությամբ ընդհանուր լեզու կգտնեք։


Կարող եք լուծել անշարժ գույքի հետ կապված հարցերը, տան համար իրեր գնել կամ վերանորոգում սկսել։ Ուղևորությունների համար ամենահարմար օրը չէ։ Առաջին հերթին՝ դրանք ավելի հոգնեցուցիչ կլինեն, քան ակնկալում էիք, և երկրորդ՝ հաճախ անհրաժեշտ արդյունքը չեն տա։
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:




Загрузка...

 

10.09.2018 1146 Moder-003 0 Скачать
Добавить комментарий:



ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) -//-ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) -//-ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) -//-ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) -//-ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) -//-ԿՈՒՅՍ Virgo, (24.VIII–23.IX) -//-ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) -//-ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) -//-ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) -//-ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) -//-ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) -//-ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) -//-

ԱՍՏՂԱՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Աստղագուշակ․ նոյեմբերի 16
Շաբաթվա աստղագուշակ 12.11 - 18.11
Նոյեմբերի աստղագուշակը
Дизайн uLAB.pro © 2018
prokoshev.info
uWeb

Կայքում հրապարակված նյութերի ամբողջական կամ մասնակի օգտագործումը հնարավոր է միայն հիպերհղում անելու դեպքում։ Հղումը պետք է լինի ուղիղ, ակտիվ, ոչ սկրիպտային, ինդեքսավորման համար բաց և առանց խոչընդոտների։