ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ. ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 18
17.09.2018, 17:00

 ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)
 

Հաջող օր կլինի։ Լավ կիմանաք, թե ինչի եք ուզում հասնել ու ողջ ուժերը կներդնեք դրա համար։ Հազիվ թե ինչ-որ մեկին հաջողվի շեղել ձեզ։ Շատ սուր կլինի գործնական հոտառությունը։ Եթե լսեք նրա հուշումներին, նույնիսկ փոքրիկ սխալներ չեք անի։


Նոր ծանոթների հարցում չեք սխալվի։ Արագ կհասկանաք, թե ում կարելի է վստահել, իսկ ումից է պետք հեռու մնալ։ Արդյունավետ կանցնեն երկարատև համագործակցության մասին գործնական բանակցությունները։ Շատ անձնական խնդիրների լուծմանն այսօր գործնական կմոտենաք՝ մի կողմ թողնելով ավելորդ հույզերը։ Կողքից դա կարող է տարօրինակ թվալ, բայց ձեզ թույլ կտա անհրաժեշտ արդյունքի հասնել։
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։


 

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)
 

Շատ վստահող մի եղեք։ Դա տհաճություններով կավարտվի։ Մի շտապեք, ռիսկի մի դիմեք այնտեղ, որտեղ դրա անհրաժեշտությունը չկա։ Լավ մտածված որոշումներն ավելի ճիշտ դուրս կգան, քան շտապելով ընդունվածները։ Աջակցության հարցով կարող եք դիմել հին ծանոթներին։ Նրանք ձեզ համար բարի խոսքեր ու խորհուրդներ կգտնեն։


Չեն բացառվում ֆինանսական դժվարությունները։ Կհասկանաք, որ դրանք ժամանակավոր բնույթ են կրում, բայց, միևնույն է, կհուզվեք։ Ինչ-որ պլանավորված գնումներ կարող եք հետաձգել։ Ավելի ուշ նույն իրերն ավելի էժան գնելու շանս կունենաք։
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)
 

Օրն անակնկալներով լի կլինի։ Դրանց պատճառով հաճախ ստիպված եք լինելու փոխել պլանները, հետաձգել մտածածն իրագործելը։ Կնյարդայնացնի շտապելու անհրաժեշտությունը։ Իրադարձությունների անհաջող ընթացքի պատճառով կարևոր գործի հաջող ավարտի վերաբերյալ կասկածներ կառաջանան։


Աշխատանքում կօգնի ինտուիցիան։ Իսկ անձնական հարաբերություններին վերաբերող հարցերում նրա հուշումներին մի վստահեք։ Չեն բացառվում ուղևորությունները, որոնք ավելի երկար ու հոգնեցուցիչ կլինեն, քան նախատեսել էիք։
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։



ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)
 

Վեճեր կլինեն, բայց չեք ուզենա զիջումների գնալ, կնախընտրեք պնդել ձերն ու կհաղթեք ընդդիմախոսներին։ Աշխատեք արտահայտությունների մեջ ավելի զուսպ լինել։ Եթե ինչ-որ մեկին վիրավորեք, դա ձեզ երկար ժամանակ չեն ների։


Մասնագիտական խնդիրներից գլուխ հանել կօգնի նախկինում ստացած փորձը։ Չեն բացառվում երկարատև համագործակցության ու աշխատանքը փոխելու առաջարկները։ Մի շտապեք համաձայնություն տալ դրանց կամ մերժել։ Ժամանակ ձգեք և ավելի շահավետ պայմանների կհասնեք։
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)
 

Օրն անհանգիստ ու բավականին լարված կլինի, բայց դա ձեզ դուր կգա։ Այո, ազատ ժամանակ չեք ունենա ու ստիպված կլինեք մի քանի գործով միաժամանակ զբաղվել, բայց դա ձեզ չի խանգարի հրաշալի զգալ։ Մրցակիցներից առաջ կանցնեք։ Ձեր տեմպը պահել ոչ ոքի ուժերի սահմաններում չի լինի։


Հնարավոր են չպլանավորված ուղևորություններ։ Դրանք կարող են կապված լինել ինչպես աշխատանքի, այնպես էլ անձնական գործերի հետ, բայց երկու դեպքում էլ հաջող կանցնեն։ Հին նախասիրությունների մասին հիշելու, հետաքրքիր հին նախագծերին վերադառնալու հնարավորություն կունենաք։
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

 

Լավ կհասկանաք, թե ինչ են զգում մյուսները, դրա պատճառով էլ հեշտությամբ լեզու կգտնեք մարդկանց հետ։ Ո՛չ հին ծանոթները, ո՛չ էլ նրանք, որոնց առաջին անգամ եք տեսնում, ձեզանից ոչ մի կարևոր բան չեք կարողանա թաքցնել։ Գաղտնիքները, որոնք ինչ-որ մեկը երկար ժամանակ պահում էր, դուք լրիվ պատահաբար կհայտնաբերեք։


Հազիվ թե լուրջ խոչընդոտներ ծագեն, իսկ եթե դա տեղի ունենա, արագ կհասկանաք, թե ինչ է պետք անել կամ ում է պետք դիմել օգնության խնդրանքով։ Օրվա առաջին կեսը ավելի հարմար է ակտիվ գործողությունների, իսկ երկրորդը՝ ապագայի մասին մտորելու ու պլանավորելու համար։

 

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)
 

Շփման համար բարենպաստ օր է։ Գործնական հանդիպումները լավ կանցնեն, իսկ անձնականը՝ էլ ավելի լավ։ Շրջապատին դուր գալու համար ջանքեր գործադրելու կարիք չի լինի։ Դրա համար բավական կլինի ձեր հմայքը։ Դա հաճախ կօգնի աշխատանքի մեջ։ Օրինակ, եթե օգնականների կարիք ունենաք, առանց դժվարության կգտնեք նրանց։


Գործարքներ կնքելու հնարավորություն կունենաք։ Դրանք ոչ միանգամից, բայց լավ եկամուտ կբերեն։ Իսկ ահա համեստ դրամական մուտքերին երկար սպասելու կարիք չի լինի։ Դրանք հնարավոր են ողջ օրվա ընթացքում։ Երեկոն կուրախացնի լավ նորություններով։
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:



ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)
 

Օրն արդյունավետ կանցկացնեք ու քմահաճույքներին չեք տրվի։ Եթե պահի ազդեցությանը տրվեք, լուրջ սխալ կանեք, խնդիր կստեղծեք, որի լուծումը երկար ժամանակ կպահանջի։


Գործընկերների հետ համբերատար եղեք։ Նրանք ձեզ միշտ ճիշտ չեն հասկանա, այնպես որ՝ երկար բացատրությունների կարիք կլինի։ Հեռու մնացեք նրանցից, ովքեր սիրում են հիշել հին վիրավորանքներն ու քննարկել նախկին գործերը։ Նման մարդկանց հետ շփումները կխլեն ձեր էներգիան։
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)
 

Այսօր պլանավորած ցանկացած հանդիպման ու գործնական բանակցությունների լուրջ վերաբերվեք։ Հույս մի ունեցեք, որ զրուցակիցներին արագ կհամոզեք ձեր ճշմարտացի լինելու մեջ։ Ամենայն հավանականությամբ երկար բացատրությունների կարիք կլինի, իսկ վերջնական որոշումն այդպես էլ չի ընդունվի։


Ինքնուրույն աշխատելով՝ կարող եք հաջողության հասնել։ Երբ ձեզ չեն շեղում, կարողանում եք շատ հարցերից լավ գլուխ հանել։ Իսկ հանգստանալ պետք է ընկերախմբում կամ մտերիմների շրջանում։ Միայնակ մնալու դեպքում կտխրեք, իսկ դա ձեզ պետք չէ։
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)
 

Լարված կլինեն գործնական հարաբերությունները։ Ամեն անգամ, երբ կփորձեք պայմանավորվել ընդհանուր պլանների կամ համատեղ գործողությունների մասին, տարաձայնություններ կառաջանան; Լուրջ կոնֆլիկտից խուսափել կհաջողվի, բայց վեճերը կխլեն ձեր թանկարժեք ժամանակը; Բացի այդ, շատ կվշտանաք, երբ ինչ-որ մեկը մերժի ձեր խնդրանքները, քննադատի ձեր գաղափարները կամ ուշադիր չլսի ձեր կարծիքը։


Սովորականից հաճախ ստիպված եք լինելու ուղղել ուրիշների սխալները, ձեզ վրա վերցնել ուրիշների համար պատասխանատվությունը։ Կկարողանաք իրագործել այն, ինչ մտածել եք, բայց դա մեծ ջանքեր կպահանջի։
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։



ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)
 

Հաջողության հասնելու համար պետք է ջանքեր գործադրեք։ Նույնիսկ ամենահամեստ ձեռքբերումներն այսօր հեշտ չեն տրվի։ Հազիվ թե հաջողվի արագ հաղթանակ տանել ուժեղ մրցակցի դեմ։ Ավելի լավ է խուսափեք բաց պայքարից, եթե նման հնարավորություն ունեք։ Եթե զգում եք, որ թշնամիները շատ են, մնացեք ստվերում, աշխատեք ուշադրություն չհրավիրել ձեր գործերին։


Օրը հարմար է մտերիմների հետ շփվելու համար, այն հաճելի հանդիպումներ է խոստանում հին ծանոթների հետ։ Հնարավոր են անակնկալներ ու նվերներ, ինչպես նաև ընտանիքի անդամներին վերաբերող լավ նորություններ։
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։



ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)
 

Հավանական են ձգձգումներ գործերում։ Պլաններ կառուցելիս նկատի առեք դա։ Ամենայն հավանականությամբ այսօր ավելի քիչ բան կհասցնեք անել, քան սպասում էիք։ Բայց դա ձեր մեղքով չի լինի։ Չեն բացառվում տհաճ իրադարձություններն աշխատավայրում, բայց դրանք ձեզ անձնապես չեն վերաբերվի։ Հիշեք, որ մյուսների գործերին խառնվել չարժե, քանի դեռ նրանք իրենց չեն խնդրել դրա մասին։


Շատ բան կախված կլինի նրանից, թե ում հետ այսօր ժամանակ կանցկացնեք։ Աշխատեք հնարավորինս հեռու մնալ նրանցից, ովքեր իրենց ուզածին հասնում են խարդավանքների միջոցով։ Նման մարդկանց հետ շփումներն այսօր շատ վտանգավոր կլինեն ձեր հեղինակության համար։
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:




Загрузка...

 
Категория: Այսօրվա | Добавил: Moder-003
Просмотров: 1614 | Загрузок: 0 | Рейтинг: 2.5/2
Всего комментариев: 0
Имя *:
Email:
Подписка:1
Код *:
Copyright © 2014 MEGANEWS. Design created by ATHEMES