ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ. ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21
20.09.2018, 17:00

 ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)
 

Դժվարություններ կարող են ծագել, բայց արագ գլուխ կհանեք դրանցից։ Շատ խնդիրներ լուծելն ավելի հեշտ կլինի, քան ենթադրում էիք, հատկապես եթե գործերը ոգևորությամբ ստանձնեք։


Սա այն հաջող օրերից է, երբ կարող եք հասնել այն ամենին, ինչին ուզում եք։ Պետք չէ ինքնուրույն աշխատել։ Ձեր կողքին կլինեն շատ մարդիկ, ովքեր պատրաստ կլինեն օգնել։ Հեշտությամբ ծանոթություններ կհաստատեք, արագ ընդհանուր լեզու կգտնեք նրանց հետ, ում առաջին անգամ եք տեսնում։ Հնարավոր են զուգադիպություններ, որոնց շնորհիվ անձնական հարաբերություններում ինչ-որ բան դեպի լավը կփոխվի։
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։


 

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)
 

Օրվա սկիզբը բարենպաստ է։ Այդ ժամանակը հարմար է գործնական բանակցությունների ու անձնական հանդիպումների համար։ Բոլորի հետ կարող եք ընդհանուր լեզու գտնել, իսկ նոր ծանոթներին դուր գալու համար նույնիսկ ջանքեր գործադրելու կարիք չի լինի։ Օգտակար կլինի նախաձեռնող լինելը։


Ավելի ուշ ստիպված կլինեք զբաղվել շատ կարևոր ու նույնքան ձանձրալի գործերով։ Կկենտրոնանաք ու սխալներ թույլ չեք տա, բայց արագ հոգնածություն կզգաք։ Այնպես որ՝ երեկոյան ոչ մի հոգնեցուցիչ գործ մի պլանավորեք։
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)
 

Բարենպաստ օր է։ Այն շատ հարմար է ամենատարբեր գործերի համար։ Օրը հնարավորություն կտա ավարտին հասցնել սկսածը։ Բայց կարող եք նաև լրիվ նոր բան ստանձնել։ Այստեղ էլ հաջողությունն ուղեկից կլինի ձեզ։ Ուշադիր եղեք, թե ինչով են զբաղված շրջապատողները։ Հնարավոր է՝ օգտակար լինի նրանց օրինակին հետևելը։ Այսօր ճիշտ կգնահատեք ուրիշների գաղափարները, իսկ ավելի ուշ կյանքի կկոչեք դրանցից լավագույնները։


Ուրախության շատ առիթներ կգտնեք, կաշխատեք բարձրացնել շրջապատի տրամադրությունը։ Հնարամտությունը կօգնի առավելագույն օգուտ քաղել զուգադիպություններից ու անսպասելի պատահարներից։
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)
 

Այսօր ձեզ համար հեշտ չի լինի նոր ծանոթների հետ լեզու գտնելը, իսկ հին ծանոթների հետ սովորականից հաճախ տարաձայնություններ կառաջանան։ Աշխատեք ավելորդ բաներ չխոսել, չկիսվել գաղտնիքներով, չքննարկել նաև ուրիշների գաղտնիքները։ Հոգ տարեք ձեր հեղինակության մասին։ Ինչքան քիչ բամբասանքների առիթ տաք, այնքան լավ։


Օրը հարմար է ուսման ու հետազոտական աշխատանքի համար։ Ձեզ մոտ լավ կստացվի տեղեկատվություն հավաքելն ու վերլուծելը։ Արդյունավետ կլինեն բուժիչ միջոցառումները, կոսմետիկ պրոցեդուրաներն էլ նշանակալի արդյունք կտան։ Եթե այսօր սկսեք դիետա պահել, այն խախտելու գայթակղությունները շատ չեն լինի։
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։



ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)
 

Օրն անհանգիստ կանցնի։ Սովորականից հաճախ շփման մեջ դժվարություններ կառաջանան։ Աշխատանքի կամ կոմերցիոն գործունեության հետ կապված ցանկացած հարցի լուծման փորձ կոնֆլիկտի կհանգեցնի։ Չի բացառվում՝ ինչ-որ մեկը փորձի ձեզ մոլորության մեջ գցել, օգտագործել ձեր գիտելիքներն ու կարողություններն ի շահ իր հետաքրքրությունների։


Խուսափեք վատնող լինելուց, աշխատեք գումարը ծախսել միայն շատ անհրաժեշտ իրերի վրա։ Ցանկալի չէ վարկեր վերցնել կամ պարտքով գումար տալ։ Երկու դեպքում էլ դա ձեզ համար տհաճություններով կավարտվի։
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 3, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

 

Այսօր զգույշ է պետք լինել բոլոր հարցերում։ Բարդ օր է լինելու։ Ուշադրություն պահանջող շատ գործեր ու խնդիրներ կունենաք, և սխալներ անելու վտանգ կա։ Լսեք խորհուրդները։ Դրանք հաճախ օգտակար կլինեն։ Նույնիսկ եթե սովոր եք հույս դնել միայն ձեզ վրա, այսօր մի մերժեք ընկերների առաջարկած օգնությունը։ Այն ավելորդ չի լինի։


Ուղևորություններ պլանավորելիս նկատի ունեցեք, որ դրանք ժամանակատար կլինեն։ Հանդիպումների համար պայմանավորվելիս նկատի առեք, որ եթե ուշանաք, դա շատ վատ տպավորություն կթողնի։
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)
 

Օրն այնքան էլ արդյունավետ չի լինի, բայց հաճելի կանցնի։ Այն շատ ավելի հարմար է հանգստի, քան բարդ ու հոգնեցուցիչ գործերի համար։ Հետաքրքիր նոր գաղափարներ կունենաք։ Ձեր մտահղացումները ինչ-որ մեկի հետ քննարկելուց առաջ ինչպես հարկն է մտածեք։ Ամենայն հավանականությամբ քննադատություններ կլսեք, բայց դրանք օգտակար կլինեն։


Դեպի լավը կփոխվեն ձեզ համար թանկ մարդկանց հետ հարաբերությունները։ Կգտնեք բարդ իրավիճակում հայտնված մարդկանց աջակցելու ձևը։ Ընկերները ուրախ կլինեն ձեզ հետ ժամանակ անցկացնել ու ինչ-որ հետաքրքիր բան կառաջարկեն։
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:



ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)
 

Ձեզ համար դժվար կլինի ինչ-որ մի բանի վրա կենտրոնանալը։ Նույնիսկ հետաքրքիր գործով զբաղվելիս կշեղվեք ու սխալներ կգործեք։ Պետք չէ երկար զրույցներ վարել, և առավել ևս վիճել այն բանի մասին, որն իրականում ձեզ համար այնքան էլ կարևոր չէ։ Եթե սահմանափակեք շփումները, կկարողանաք խուսափել ավելորդ ապրումներից։


Ցանկացած որոշում պետք է ինքնուրույն ընդունել։ Խորհուրդներն այսօր օգտակար չեն լինի ձեզ համար։ Ուրիշի օրինակին հետևել նույնպես չարժե։ Այդ դեպքում այնպիսի արդյունքներ չեք ստանա, որոնց հույսն ունեիք։
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։



ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)
 

Հազիվ թե այսօր ամեն ինչ պլանի համաձայն ընթանա։ Կարող է պարզվել, որ ինչ-որ բան նկատի չեք առել կամ չեք նախատեսել։ Բացի այդ, չի բացառվում շրջապատի անսպասելի միջամտությունը ձեր գործերին։ Պետք է հարմարվեք նոր պայմաններին ու իմպրովիզներ անեք։ Դա ձեզ մոտ վատ չի ստացվի, բայց երբեմն կկորցնեք ինքնավստահությունը, կսկսեք կասկածել ձեր հաջողության վրա։ Նման պահերին կարևոր կլինի ընկերների աջակցությունը։


Խուսափեք հոգնածությունից։ Կենսական պոտենցիալը ցածր կլինի, հնարավոր է՝ վատանա ինքնազգացողությունը։ Կարող են սրվել քրոնիկ հիվանդությունները։
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 3։



ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)
 

Պետք է հաղթահարեք փորձությունները։ Բայց պարտադիր չէ դա միայնակ անել։ Համախոհներ փնտրեք, գտեք մարդկանց, որոնց հետ միավորում են ընդհանուր հետաքրքրությունները; Այսօր սկսվող հարաբերությունները ժամանակի հետ ընկերական կամ սիրային բնույթ կստանան։


Հավանական են չպլանավորված ուղևորություններ։ Դրանք ժամանակատար կլինեն, բայց կտան անհրաժեշտ արդյունքը։ Երեկոն կուրախացնի լավ նորություններով, նվերներով ու դրամական մուտքերով։ Չեն բացառվում նաև հետաքրքիր գործնական առաջարկները։
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։



ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)
 

Օրվա սկիզբն այնքան էլ արդյունավետ չի լինի, բայց հանգիստ կանցնի։ Հազիվ թե այդ ժամանակ ինչ-որ բանի մասին լուրջ անհանգստանաք; Հնարավոր են հետաքրքիր առաջարկներ, բայց դրանք հաճախ կվերաբերեն հեռավոր ապագային։ Աշխատեք չշտապեցնել իրադարձությունները։ Եթե թույլ տաք, որ դրանք իրենց հունով ընթանան, ապա շատ նոր հնարավորություններ կտեսնեք։


Օրվա երկրորդ կեսն ավելի բարդ կլինի։ Հույզերը լարված կլինեն, սուր կարձագանքեք շուրջը տեղի ունեցող իրադարձություններին։ Պետք է լուծեք նաև բարդ ֆինանսական հարցերը։
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։



ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)
 

Աշխատեք առավոտվանից դրական տրամադրվել։ Ակտիվությունն ու ոգևորվածությունն այսօր շատ պետք կգան։ Դրանց բացակայության դեպքում կդոփեիք տեղում՝ զուր սպառելով ուժերը։ Համախոհների հետ կարող եք խոսել կարևոր բաների մասին։ Մնացած բոլորի հետ արժե միայն թեթև զրույցներ վարել, հակառակ դեպքում՝ բանը վեճով կավարտվի։


Ցանկալի չէ լուծել ֆինանսական հարցերը, տնօրինել ուրիշի գումարը։ Գումարին ու արժեքավոր ունեցվածքին վերաբերող հարցերում իրավիճակն օբյեկտիվ գնահատելու փոխարեն թեթևամիտ կլինեք ու հույս կդնեք հաջողակ լինելու վրա։
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:




Загрузка...

 
Категория: Այսօրվա | Добавил: Moder-003
Просмотров: 1325 | Загрузок: 0 | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email:
Подписка:1
Код *:
Copyright © 2014 MEGANEWS. Design created by ATHEMES