Աստղագուշակ․ սեպտեմբերի 23
22.09.2018, 15:00

 ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)
 

Բարենպաստ օր է կարևոր հարցերը լուծելու համար։ Ինտուիցիան հաճախ կհուշի՝ ինչպես վարվել։ Պետք չէ հավատալ շրջապատի ասած ամեն բառին։ Չի բացառվում, որ այսօր ինչ-որ մեկը փորձի մոլորության մեջ գցել ձեզ։ Նոր գործեր ստանձնելուց առաջ իրատեսորեն գնահատեք ձեր ուժերը։ Հնարավոր է՝ որոշ նպատակների իրագործում հետագեք, քանի որ այսօր հազիվ թե ինչ-որ մեկը կարողանա օգնել ձեզ։


Մի մտածեք, որ ձեր հնարավորություններն անսահմանափակ են։ Նույնիսկ դուք հանգստի կարիք ունեք, չնայած չեք ուզում խոստովանել դա։ Չափից դուրս մեծ ծանրաբեռնվածությունը վատ կանդրադառնա ինքնազգացողության վրա։
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 3։


 

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)
 

Հանգստություն պահպանելը բարդ կլինի։ Նյարդային, անհամբեր կլինեք, շատ բան սրտին մոտ կընդունեք։ Մարդիկ, որոնց օգնության վրա հույս էիք դրել, հազիվ թե արդարացնեն ձեր ակնկալիքները։ Ավելի հավանական է, որ նրանք խառնեն ձեր պլանները, այնպիսի բան անեն, որը չէիք սպասում։


Վատ չեն անցնի գործնական բանակցությունները, բայց այսօր վերջնական որոշումներ չեն ընդունվի։ Պետք է մի քիչ սպասեք։ Ինչով էլ որ զբաղվեք, ինչ էլ որ պլանավորեք, աշխատեք խուսափել սթրեսային իրավիճակներից։ Հիմա շատ զգայուն կլինեք ու հեշտությամբ կկորցնեք հավասարակշռությունը։
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 3։



ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)
 

Զգույշ եղեք ու մի շտապեք։ Օրը բարենպաստ կանցնի, եթե վերահսկեք ձեզ, պրովոկացիաներին չտրվեք ու ճնշման տակ կարևոր որոշումներ չընդունեք։ Ֆինանսական գործերով զբաղվելիս ուշադիր եղեք։ Այստեղ անզգուշությունը կորուստներով կավարտվի։


Աշխատեք չծանրաբեռնվել, հատկապես օրվա երկրորդ կեսին։ Ցանկալի է խուսափել սթրեսային իրավիճակներից։ Երեկոն անցկացրեք մտերիմների հետ։ Շփումները հաճելի կլինեն, ձեր տրամադրությունն էլ կլավանա։ Ընկերներն անսպասելի հյուր կգան։ Ուրախ կլինեք տեսնել նրանց։
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)
 

Գործընկերների հետ տարաձայնություններ սովորականից հաճախ կառաջանան ու կխանգարեն աշխատանքին։ Ստիպված եք լինելու մի քանի հարց միաժամանակ լուծել, ծանրաբեռնել ուղեղը։ Զարմանալի է, որ նույնիսկ նման պայմաններում սխալներ չեք անի։


Օրը հոգնեցուցիչ կլինի։ Արդեն օրվա կեսին կզգաք, որ ուժերը սպառվելու վրա են։ Այնպես որ՝ երեկոն նվիրեք հանգստին։ Ցանկալի չէ այցելել աշխարհիկ միջոցառումներին, հատկապես նրանց, որոնք մինչև ուշ գիշեր ձգվելու են։ Այդ միջոցառումներին մասնակցությունը երկար ժամանակով կարող է փչացնել ձեր տրամադրությունը։
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 3։



ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)
 

Օրն անսպասելի, զարմանալի ու տարօրինակ իրադարձություններ կբերի։ Չեն բացառվում կյանքում փոփոխությունները։ Դրանք կարող են սկսվել դատարկ բանից, բայց նոր ուղղությամբ առաջին քայլն անելուց հետո չեք ուզենա կանգ առնել։ Վճռականությունն ու ինքնավստահությունը կզարդարեն ձեզ։ Զարմանալի չէ, որ շատերը ցանկություն կհայտնեն ավելի լավ ճանաչել ձեզ։


Մեծ կլինի ստեղծագործական պոտենցիալը։ Համարձակ, ինքնատիպ գաղափարներ կունենաք, որոնք իրագործել կօգնեն մտերիմները և այն մարդիկ, որոնց հետ վերջերս եք ծանոթացել։ Հնարավոր են հետաքրքիր գործնական առաջարկներ։
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։



ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

 

Օրը բարենպաստ է աշխատանքի համար։ Հիանալի գլուխ կհանեք շատ բարդ խնդիրներից։ Հաճախ կօգնի ինտուիցիան։ Օգտակար կլինի նաև նախկին փորձը։ Այն կօգնի նպատակին հասնող ամենակարճ ու հեշտ ուղին գտնել։ Օրվա երկրորդ կեսին հնարավորություն կունենաք ծանոթանալ մարդկանց հետ, որոնցից շատ բան կսովորեք։ Աշխատեք նրանց վրա լավ տպավորություն թողնել։


Գործնական կապերին ընտրողաբար մոտեցեք, մի շտապեք գործարքներ կնքել այն մարդկանց հետ, որոնց մասին քիչ բան գիտեք; Ուշադիր կլինեք ֆինանսական գործերում, այնպես որ՝ սխալների հավանականությունը շատ փոքր է։
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։



ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)
 

Ձեզ շատ հագեցած օր է սպասվում։ Գործեր սպասվածից շատ կլինեն, հեշտ չի լինի ընտրել՝ ինչով զբաղվեք առաջին հերթին։ Հիմա ունակ կլինեք շատ բաներից ավելի արագ գլուխ հանել և երկար ու լարված աշխատել՝ առանց հոգնածություն զգալու։


Սակայն եթե դադար վերցնելու ու հանգստանալու հնարավորություն ստեղծվի, բաց մի թողեք այն, քանի որ ձեր ուժերը բոլոր դեպքերում անսահմանափակ չեն։
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 3, ՍԵՐԸ՝ 3, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 3:



ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)
 

Օրը բավականին բարդ կլինի։ Մասնագիտական խնդիրները լուծելու համար օգնության կարիք կունենաք, բայց այն ստանալը սպասվածից դժվար կլինի։ Հնարավոր են տարաձայնություններ մարդկանց հետ, որոնց ձեզ համախոհ եք համարում։ Չի բացառվում՝ ինչ-որ մեկը լրջորեն բարկանա ձեզ վրա կամ վիրավորվի ձեզանից։


Անձնական հարաբերություններն ավելի հեշտ ու ներդաշնակ կդասավորվեն, քան գործնականը։ Մտերիմների հետ շփվելիս դժվարություններ չեն առաջանա։ Սիրելին ձեզ կես խոսքից կհասկանա։ Երեկոն հարմար է սիրային ժամադրությունների համար։
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)
 

Շրջապատի հետ հարաբերությունները հեշտ չեն դասավորվի։ Այսօր ձեզ ավելի շատ կքննադատեն, քան կգովեն, նույնիսկ նրանք, ովքեր առաջ ամեն հարցում աջակցում էին ձեզ։ Բայց այդ առթիվ չեք անհանգստանա, կպահպանեք լավատեսությունն ու կշարունակեք անել այն, ինչ անհրաժեշտ եք համարում։ Նման մոտեցումը թույլ կտա հասնել նպատակներին։


Չի բացառվում՝ նույնիսկ ավելիին հասնեք, քան ակնկալում էիք, միաժամանակ կսովորեք այն, ինչ շուտով պետք կգա։ Երեկոն հարմար է հին նախասիրությունների մասին հիշելու համար։ Դրանց վերադարձը շատ հաճելի կլինի։
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։



ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)
 

Առավոտյան հնարավոր են փոքրիկ պատահարներ, ինչ-որ աննշան կորուստներ։ Բայց լավատեսությունը չեք կորցնի, և դա լրիվ արդարացված կլինի։ Շուտով դրական միտումների ազդեցությունը կմեծանա, կգտնեք բոլոր դժվարությունները հաղթահարելու ձևը։ Չեն բացառվում գրավիչ գործնական առաջարկները։ Չեք զղջա, եթե առանց երկար մտածելու ընդունեք դրանք։


Երեկոն բարենպաստ է ընտանեկան կապերն ամրապնդելու, ընտանիքի անդամների հետ շփվելու համար։ Ուղևորություններ այս հատվածի համար մի պլանավորեք։ Դրանք շատ հոգնեցուցիչ կլինեն ու ոչ այնքան հետաքրքիր, ինչքան որ կուզենայիք։
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)
 

Չնայած ամեն ինչ ձեր մտածածի նման չի ընթանա, բայց անհանգստության լուրջ պատճառներ չեն լինի։ Հեշտությամբ գլխի կընկնեք՝ ինչ է պետք ձեռնարկել դրված նպատակներին հասնելու համար և արագ կգտնեք բարդ իրավիճակներից դուրս գալու ելքը։ Այդ հարցում կօգնի ինտուիցիան։ Կարող եք հույս դնել նրա վրա։


Կարևոր ինֆորմացիա ստանալու շանս կունենաք։ Շատ ուշադիր կլինեք, կնկատեք, թե ինչ է տեղի ունենում շուրջը ու ճիշտ եզրակացություններ կանեք։ Մտերիմները կլսեն ձեր խորհուրդները ու չեն զղջա դրա համար։ Երեկոն հարմար է ընտանեկան խնդիրները քննարկելու համար։
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 3, ՍԵՐԸ՝ 3, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 3։



ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)
 

Օրն անակնկալներ կբերի։ Անսպասելի խնդիրներ ու առաջադրանքներ ի հայտ կգան, որոնք անհապաղ լուծում կպահանջեն։ Նման իրավիճակներում հույս դրեք ինտուիցիայի վրա։ Նրա հուշումներն անսխալ կլինեն։ Իսկ ահա խորհուրդները հազիվ թե օգտակար լինեն, նույնիսկ եթե ձեզ լավ ճանաչող մարդիկ դրանք ի սրտե տան։


Երևակայությանը մի տրվեք ու պատրանքներ մի կառուցեք։ Եթե իրատես լինեք, կկարողանաք խուսափել սխալներից։ Դա հատկապես կարևոր կլինի ֆինանսական գործերում։ Այստեղ չհիմնավորված լավատեսությունը մեծ կորուստներով կավարտվի։
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:




Загрузка...

 
Категория: Այսօրվա | Добавил: Moder-003
Просмотров: 1238 | Загрузок: 0 | Рейтинг: 3.0/1
Всего комментариев: 0
Имя *:
Email:
Подписка:1
Код *:
Copyright © 2014 MEGANEWS. Design created by ATHEMES