Աստղագուշակ․ սեպտեմբերի 26
25.09.2018, 17:00

 ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)
 

Օրվա սկիզբը բարդ կլինի։ Պետք է ուղղեք ուրիշների սխալները, ձեզ վրա վերցնեք մյուսների համար պատասխանատվությունը։ Այս ամենը կստիպի հուզվել։ Սակայն աստիճանաբար իրավիճակը դեպի լավը կփոխվի, ձեզ համար ավելի հեշտ կդառնա ամեն ինչից գլուխ հանելը։ Օրինակ՝ առավոտյան պետք չէ քննարկել ֆինանսական հարցերը և առավել ևս լուծել դրանք։ Գումարի հետ կապված հարցերում սխալվելը հեշտ կլինի։ Իսկ ահա երեկոյան արագ կհասկանաք՝ ինչպես վարվել։


Դրական միտումների ազդեցությունը ժամանակի հետ կաճի, և ձեզ ավելի վստահ ու հանգիստ կզգաք։ Հնարավոր են հետաքրքիր առաջարկներ։ Պատասխան տալու հարցում մի շտապեք։
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։


 

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)
 

Շփումների համար անբարենպաստ օր է։ Շատ հանդիպումներ սպասվածից լարված կանցնեն ու անհրաժեշտ արդյունքը չեն տա։ Ցանկալի չէ քննարկել գումարի ու ունեցվածքի հետ կապված հարցերը։ Աշխատանքը փոխելու կամ նոր գործընկերների հետ համագործակցություն սկսելու հետ կապված բանակցությունները նույնպես հաջող չեն անցնի։


Եթե ձեզ խորհուրդներ են պետք, դիմեք միայն այն մարդկանց, որոնց ամբողջությամբ վստահում եք։ Մյուսները լավ է չիմանան, թե ինչ դժվարությունների եք բախվել և ինչ որոշումներ պետք է ընդունեք մոտ ժամանակներս։
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 3, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)
 

Հենց առավոտվանից նախապատրաստվեք պայքարի։ Այսօր հեշտությամբ հիանալի արդյունքների չեք հասնի, բայց եթե ջանքեր գործադրեք, հաջողություն կարձանագրեք։ Շրջապատողները հաճախ օգնելու փոխարեն կխանգարեն ձեզ։ Եվ դա կանեն ոչ միայն թշնամիները, այլ նաև ոչ վաղ անցյալի ձեր համախոհները։ Վերջիններս հատուկ խոչընդոտներ չեն ստեղծի, բայց սխալներ կանեն, որոնց պատճառով կտուժեք դուք։


Հիանալի մարզավիճակում կլինեք, ամեն ինչի համար ուժ ու էներգիա կունենաք։ Օրվա երկրորդ կեսը առաջինից հագեցած կլինի։ Հենց այդ ժամանակը առատաձեռն կլինի տարաբնույթ անակնկալների մասով։
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։



ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)
 

Օրը հեշտ չի լինի, բայց հաջող ու արդյունավետ կանցնի։ Ամպերում չեք սավառնի, իրատես կլինեք։ Հենց դա կօգնի հաջողության հասնել այնտեղ, որտեղ մյուսները պարտություն են կրել։ Հնարավոր են գործնական առաջարկներ։ Չի բացառվում՝ մարդիկ, որոնց հետ ժամանակին աշխատել եք, հիշեցնեն իրենց մասին, կիսվեն հետաքրքիր գաղափարներով ու պլաններով։


Գումարը հետաքրքիր բիզնես նախագծում ներդնելու հնարավորություն կլինի։ Օրը շատ հարմար է ֆինանսական հարցերը լուծելու համար։ Եկամուտները մեծացնելու համար կօգտագործեք ձեր գիտելիքներն ու ինտուիցիան։
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)
 

Հաջող օր է։ Լավ գաղափարներ կունենաք, իսկ ամենակարևորը՝ էներգիայով ու ոգևորությամբ լի կլինեք, իսկ դրանք անհրաժեշտ են մտածածը կյանքի կոչելու համար։ Դատարկ բաների պատճառով չեք անհանգստանա, և ճիշտ կվարվեք։ Այսօր առաջ եկած ցանկացած դժվարություն ու խնդիր անցյալում կմնա։


Հնարավոր են հաճելի հանդիպումներ ու հետաքրքիր ծանոթություններ։ Մարդկանց հետ լավ լեզու կգտնեք ու շատերին դուր կգաք։ Չի բացառվում սիրային պատմության սկիզբը, որը գրավիչ կլինի ու կարևոր դեր կխաղա ձեր կյանքում։ Հին ընկերոջը օգնելու հնարավորություն կունենաք։
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։



ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

 

Հարմար օր է բարդ ու պատասխանատու աշխատանքի համար։ Հեշտությամբ համախոհներ կգտնեք, ձեր կողմը կանցնեն շատ ազդեցիկ մարդիկ։ Հավանական են հաջող զուգադիպություններ, որոնց շնորհիվ հաջողությամբ ավարտին կհասցնեք կարևոր գործերը։ Որոշ Կույսեր շահավետ գործարքներ կկնքեն, կգտնեն եկամուտները մեծացնելու ձևը։


Ներդաշնակ կլինեն մտերիմների հետ հարաբերությունները։ Կարող եք հանգիստ քննարկել այն հարցերը, որոնց պատճառով առաջ տարաձայնություններ էին լինում։ Ամեն ինչի շուրջ կպայմանավորվեք։ Պատրաստ կլինեք աջակցել ձեզ համար թանկ մարդկանց։ Նրանք էլ նույնկերպ կպատասխանեն։
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)
 

Աշխատանքի վրա կենտրոնանալը հեշտ չի լինի։ Ձեր մտքերը զբաղված կլինեն նրանով, ինչը դրա հետ ընդհանրապես կապ չի ունենա։ Հնարավոր են տարաձայնություններ գործընկերների հետ։ Նույնիսկ ոչ մեծ վեճը կոնֆլիկտով կարող է վերջանալ, եթե ժամանակին զիջումների չգնաք։ Կարող են փոխվել հին գործընկերների հետ հարաբերությունները։ Կզգաք, որ ձեզ ավելի ու ավելի քիչ են սկսել վստահել։


Անձնական կյանքում լուրջ խնդիրներ չեն ծագի, մտերիմներն էլ ամեն հարցում կաջակցեն ձեզ։ Օրը հարմար է ապագայի մասին զրուցելու, ընդհանուր պլանները քննարկելու, հետաքրքիր գաղափարներով փոխանակվելու համար։
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:



ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)
 

Օրը շատ հարմար է բարդ հարցերը լուծելու համար։ Հիմա ունակ կլինեք գլուխ հանել ոչ միանշանակ իրավիճակից, կենտրոնանալ ու նկատել բոլոր մանրուքները, որոնք կարող են կարևոր լինել։ Շտապելու կարիք չկա, և ինչ-որ բան անելուց առաջ կարող եք ամեն ինչ լավ կշռադատել։


Ներդաշնակ կդասավորվեն գործնական հարաբերությունները, համախոհները հաճախ ձեզ կես խոսքից կհասկանան։ Ավելի բարդ կլինի մտերիմների հետ լեզու գտնելը։ Այստեղ հնարավոր են փոխադարձ պահանջներ։ Իրար չեք հասկանա։ Լավ է կարևոր հարցեր չքննարկել, քանի որ նման զրույցները լուրջ վեճով կավարտվեն։
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)
 

Գործերի վրա կենտրոնանալը բարդ կլինի։ Շատ էներգիա կխլեն ապրումները, որոնց իրական պատճառի մասին նույնիսկ դուք չեք իմանա։ Սովորականից հաճախ մտովի կվերադառնաք անցյալի տհաճ իրադարձություններին, կհիշեք սխալների մասին, որոնք ուղղելն ուշ կլինի։


Լավատեսորեն տրամադրվեք, աշխատեք ավելի շատ ուշադրություն դարձնել շուրջը տեղի ունեցող իրադարձություններին ու կգտնեք իրավիճակը դեպի լավը փոխելու ձևը։ Անսպասելի և իրենք էլ դա չուզենալով՝ կօգնեն հին մրցակիցները։ Այսօր նրանց փորձի վրա կսովորեք։
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։



ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)
 

Օրվա սկիզբը բարենպաստ կլինի։ Այս ժամանակը շատ հարմար է աշխատանքի համար, հատկապես եթե այն ստեղծագործ մոտեցում, երևակայություն ու հնարամտություն է պահանջում։ Այնտեղ, որտեղ մյուսները անհաջողություն են կրել, ոչ ստանդարտ որոշումներ կընդունեք ու հաջողության կհասնեք։


Օրվա երկրորդ կեսին շփումներին ընտրողաբար կմոտենաք։ Այդ ժամանակ դեպի ձեզ կձգտեն մարդիկ, որոնք ազնիվ նպատակներ չեն ունենա։ Մի վստահեք նրանց, ովքեր շատ բան են խոստանում և ինքներդ էլ մի շտապեք ձեզ վրա պարտականություններ վերցնել։ Ձեզ կարող են թակարդը գցել։
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)
 

Ձեզ թեթև ու բարենպաստ օր է սպասվում։ Լավ ժամանակ անցկացնելու, անսովոր վայրերում լինելու հնարավորություն կունենաք։ Եթե աշխարհիկ միջոցառումների այցելեք, ուշադրության կենտրոնում կհայտնվեք ու ուրախ կլինեք դրա համար։ Չեն բացառվում ծանոթությունները, որոնք սիրային շարունակություն կստանան։ Գրավիչ կլինեք, շատերին դուր կգաք, ինչ-որ մեկն առաջին հայացքից կսիրահարվի ձեզ։


Դժվար չի լինի վաղուց սկսված գործերն ավարտելը։ Շատ բաներից սպասվածից լավ գլուխ կհանեք և ձեր հաջողություններով հաճելիորեն կզարմացնեք շրջապատողներին։
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։



ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)
 

Շատ բաների համար կանհանգստանաք, իսկ դա կխանգարի հանգիստ ավարտին հասցնել սկսած գործերը։ Սովորականից հաճախ կշեղվեք աշխատանքից ու սխալներ բաց կթողնեք։ Բարեբախտաբար, կողքին կլինի մի մարդ, ով կօգնի խուսափել դրանցից։ Ցանկալի չէ գումարի կամ ունեցվածքի հետ կապված որոշումներ ընդունել։ Այդպիսի հարցերում ինտուիցիան կարող է հուսախաբ անել ձեզ։ Փոխարենը ինտուիցիայի վրա կարող եք հենվել անձնական կյանքին վերաբերող հարցերում։


Օրվա առաջին կեսը իրադարձություններով հագեցած կլինի, իսկ երկրորդն ավելի հանգիստ կանցնի ու ուժերը վերականգնելու հնարավորություն կտա։ Երեկոյան հոգնեցուցիչ գործեր մի պլանավորեք։
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:




Загрузка...

 
Категория: Այսօրվա | Добавил: Moder-003
Просмотров: 1760 | Загрузок: 0 | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email:
Подписка:1
Код *:
Copyright © 2014 MEGANEWS. Design created by ATHEMES