Աստղագուշակ․ սեպտեմբերի 29

 ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)
 

Ամենաբարենպաստ օրը չի լինի, բայց օրվա սկզբին հաջողության հասնելու հնարավորություն կունենաք։ Կարող եք ինչ-որ բարդ գործեր ստանձնել, համախոհներ ու գործընկերներ գտնել։ Չի բացառվում՝ նոր ծանոթություններ հաստատեք, որոնք շուտով օգտակար կլինեն ձեզ։ Լավ տպավորություն թողնել ամեն անգամ չի հաջողվի։ Դա անելն ավելի հեշտ կլինի, եթե ձեզ անկեղծ պահեք ու ներկայանաք այնպիսին, ինչպիսին որ կաք։
 

Մասնակցեք սեմինարների, դասախոսությունների ու այլ միջոցառումների, որտեղ կարող եք ինչ-որ նոր բան իմանալ։ Օրվա երկրորդ կեսին կրճատեք ֆիզիկական ծանրաբեռնվածությունը։
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։


 


ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)
 

Հակասական օր է։ Խնդիրներ սովորականից հաճախ կառաջանան, փոխարենը նշանակալի հաջողությունների հասնելու շանս կունենաք։ Չի բացառվում՝ ստիպված լինեք պայքարել ուժեղ մրցակցի դեմ։ Հույս մի ունեցեք, որ նա հեշտ կհանձնվի։ Հաղթող դուրս գալու համար պետք է առավելագույն ջանքեր գործադրեք։
 

Հավանական են դրամական մուտքեր։ Դրանք նախատեսվածից համեստ կլինեն, բայց, միևնույն է, թույլ կտան հաջող գնումներ անել։ Պարտքով գումար մի տվեք։ Այն ձեզ ժամանակին չեն վերադարձնի։ Ցանկալի չէ ֆինանսական գործերը ինչ-որ մեկի հետ քննարկելը։
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։



ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)
 

Բարենպաստ օր է նորը սովորելու ու պիտանի ինֆորմացիա հավաքելու համար։ Ձեր շրջապատում կլինեն մարդիկ, որոնց փորձն օգտակար կարող է լինել։ Վատ մի զգացեք հարցեր տալ։ Գործնական ոլորտում նոր հեռանկարներ կբացվեն, չի բացառվում՝ շահավետ պայմաններով համագործակցության առաջարկ ստանաք։ Աշխատեք պահել խոստումները, հակառակ դեպքում վիրավորանքներից խուսափել չի ստացվի։
 

Օրվա երկրորդ կեսը նվիրեք հանգստին։ Խուսափեք ծանրաբեռնվածությունից, որը գլխացավերի ու անքնության պատճառ կարող է դառնալ։
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)
 

Բարենպաստ ու արդյունավետ օր է։ Ուժերի ու էներգիայի ներհոսք կզգաք, կհասկանաք, թե ինչում կարող եք հաջողության հասնել։ Լսեք ինտուիցիայի հուշումներին։ Դրանք կօգնեն խուսափել աշխատանքային խնդիրներից ու ճիշտ որոշումներ ընդունել։ Չի բացառվում՝ ձեզ աջակցեն մարդիկ, որոնցից նման բան չէիք սպասում։ Հին մրցակիցները ամենահուսալի համախոհներ կդառնան։
 

Բավականաչափ ժամանակ կմնա ընտանեկան գործերի ու մտերիմների հետ շփումների համար։ Կարող եք հյուրեր ընդունել։ Բոլորը շատ լավ ժամանակ կանցկացնեն, զրուցելու շատ թեմաներ կգտնվեն։ Հավանական են նոր ծանոթություններ, որոնք սիրային շարունակություն կստանան։
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)
 

Պետք չէ շտապել։ Օրվա առաջին կեսին հնարավոր են դժվարություններ ու թյուրիմացություններ, ամեն ինչ մտածածի նման չի ընթանա։ Չեն բացառվում տարաձայնությունները աշխատավայրում ու տանը, փոխհամաձայնության հասնելը հեշտ չի լինի։ Աստիճանաբար դրական միտումների ազդեցությունը կուժեղանա ու կզգաք աստղերի աջակցությունը։
 

Օրվա երկրորդ կեսը հարմար է գործերում նախաձեռնող լինելու, գաղափարներով ու պլաններով կիսվելու համար։ Այս ժամանակը հարմար է նաև ընկերների ու ձեր հետաքրքրությունները կիսող մարդկանց հետ շփումների համար։ Իրենց մասին կարող են հիշեցնել հին ծանոթները, որոնց հետ շփումները հաճելի կլինեն։
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։



ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

 

Բավականին բարդ օր է։ Պետք է կարևոր որոշումներ ընդունեք։ Անհրաժեշտ է կենտրոնանալ, ուսումնասիրել ստեղծված իրավիճակը, բայց դրա հնարավորությունը հաճախ չեք ունենա։ Աշխատանքի մեջ հույս դրեք ինտուիցիայի վրա։ Նրա հուշումներն անսխալ կլինեն։ Նույնիսկ եթե գիտելիքների ու փորձի պակաս ունեք, լուրջ սխալներ չեք անի։ Իսկ ահա անձնական հարաբերությունները նույնքան հարթ չեն լինի։ Այստեղ ձեզ չի հաջողվի ճիշտ գնահատել ձեր ու մյուսների արարքները։
 

Բոլոր դեպքերում մի շտապեք որոշումների և առավել ևս այդ որոշումները կյանքի կոչելու հարցում։
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 3, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)
 

Աշխատանքի տեսանկյունից ամենաբարենպաստ օրը չէ։ Հավանական են ձգձգումներ գործերում, նախկինում պլանավորածը, հնարավոր է, ստիպված լինեք հետաձգել։ Կհիասթափեցնեն մարդիկ, որոնց օգնության վրա հույս էիք դրել։ Փոխարենը նոր համախոհներ գտնելու շանս կունենաք։ Այսօր ունակ կլինեք շատերին հետաքրքրել ձեր գաղափարներով ու պլաններով։ Չի բացառվում՝ այսօր սկսվող գործնական հարաբերությունները շուտով սիրային բնույթ ստանան։
 

Նոր ծանոթությունները խոստանում են հաճելի լինել։ Մարդկանց հարցում չեք սխալվի, մի քանի րոպեում ճիշտ պատկերացում կկազմեք յուրաքանչյուրի մասին։
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:



ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)
 

Մասնագիտական տեսանկյունից բարենպաստ օր է։ Մեծ հաջողությունների կարող եք հասնել աշխատանքի մեջ։ Շատ հարցերում հաջողակ կլինեք, հաճախ պայմանները ամենահաջող ձևով կդասավորվեն և ձեզանից կպահանջվի միայն ճիշտ ժամանակին ճիշտ տեղում հայտնվել։
 

Լավ գաղափարներ կունենաք։ Դրանք կարող եք քննարկել համախոհների հետ։ Ամենայն հավանականությամբ աջակցություն կստանաք։ Չեն բացառվում սիրային անակնկալներն ու հաճելի անսպասելի իրադարձությունները։ Օրվա երկրորդ կեսը հարմար է ստեղծագործելու համար։ Լավ գաղափարներ կունենաք ու շուտով կյանքի կկոչեք դրանք։
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)
 

Գլխապտույտ հաջողությունների հասնել հազիվ թե հաջողվի, բայց ընդհանուր առմամբ գոհ կլինեք, թե ինչպես են դասավորվել պայմանները։ Կարող եք հանդիպել ձեր հետաքրքրությունները կիսող մարդկանց հետ, պայմանավորվել համատեղ գործողությունների մասին։ Չի բացառվում՝ օգնություն ստանաք, որի հույսն անգամ չունեիք։
 

Այսօր սկսվող գործնական հարաբերությունները ժամանակի հետ ընկերական կամ սիրային բնույթ կստանան։ Այստեղ կարող եք ամբողջությամբ հույս դնել ինտուիցիայի վրա։ Այն նույնիսկ մանրուքներում չի հիասթափեցնի։ Իրենց մասին կհիշեցնեն հին ծանոթները։ Նախկին կապերը վերականգնելու հնարավորություն կունենաք։
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)
 

Այսօրվա համար բարդ ու հոգնեցուցիչ գործեր մի պլանավորեք։ Ամենայն հավանականությամբ դրանցից գլուխ հանելը սպասվածից բարդ կլինի։ Չեն բացառվում տարաձայնություններն այն մարդկանց հետ, ովքեր առաջ բոլոր հարցերում աջակցում էին ձեզ։ Հարաբերությունները կփչանան, պետք է ժամանակ ծախսեք դրանք վերականգնելու համար։ Ամենալավ օրը չէ կարևորի մասին պայմանավորվելու համար։
 

Ֆինանսական պատկերը բարենպաստ կլինի։ Ոմանք կկարողանան համալրել իրենց բյուջեն։ Շահավետ գործարքներ կնքելու շանս կա։ Չի բացառվում՝ անսպասելի աղբյուրից գումար ստանաք։
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)
 

Կարևոր կլինի ինքնատիրապետումը պահպանելը։ Միայն այդպես կարող եք հաջողության հասնել։ Հնարավոր են աննշան տարաձայնություններ աշխատավայրում ու տանը, վեճերի առիթներ սովորականից շատ կլինեն։ Բայց կոնֆլիկտ թույլ չեք տա, ժամանակին զիջումների կգնաք, եթե դրա անհրաժեշտությունը լինի։
 

Չեն բացառվում անսպասելի հանդիպումներ այն մարդկանց հետ, որոնք ժամանակին կարևոր են եղել ձեզ համար։ Հարաբերությունները վերականգնելու հնարավորություն կլինի, եթե ինքներդ դա ուզենաք։ Մտերիմների հետ հարաբերությունները սովորականից բարդ կդասավորվեն։ Նրանց կթվա, թե ինչ-որ բան եք թաքցնում, չեք ուզում կիսվել ձեր գաղտնիքներով։
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)
 

Հաջողության հասնելու համար պետք է ջանքեր գործադրեք։ Ճանապարհին լուրջ խոչընդոտներ կառաջանան։ Դրանք մեկ անգամից հաղթահարել միշտ չի ստացվի, այնպես որ՝ համառ եղեք։ Հնարավոր են զուր ծախսեր, աննշան, բայց ցավալի ֆինանսական կորուստներ։ Պետք չէ այսօր գումարին կամ ունեցվածքին վերաբերող որոշումներ ընդունել։
 

Կապերին ընտրողաբար մոտեցեք։ Ցավոք, հիմա հակված կլինեք վստահել մարդկանց, որոնք արժանի չեն դրան։ Լսեք այն մարդկանց խորհուրդները, ովքեր լավ գիտեն ձեզ ու դժվար պահերին բազմիցս աջակցել են ձեզ։
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:





Загрузка...


 



28.09.2018 1248 Moder-003 0 Скачать
Добавить комментарий:



ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) -//-ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) -//-ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) -//-ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) -//-ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) -//-ԿՈՒՅՍ Virgo, (24.VIII–23.IX) -//-ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) -//-ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) -//-ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) -//-ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) -//-ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) -//-ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) -//-

ԱՍՏՂԱՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Աստղագուշակ․ նոյեմբերի 21
Շաբաթվա աստղագուշակ 19.11 - 25.11
Նոյեմբերի աստղագուշակը
Дизайн uLAB.pro © 2018
prokoshev.info

Կայքում հրապարակված նյութերի ամբողջական կամ մասնակի օգտագործումը հնարավոր է միայն հիպերհղում անելու դեպքում։ Հղումը պետք է լինի ուղիղ, ակտիվ, ոչ սկրիպտային, ինդեքսավորման համար բաց և առանց խոչընդոտների։