ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ. ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 3

 ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)
 

Լավ օր է: Շատ գործերում հաջողությունների հասնելն ավելի հեշտ կլինի, քան կարող էիք ակնկալել: Երբեմն պարզապես հաջողակ կլինեք, իսկ երբեմն էլ կգտնեք խճճված, ոչ միանշանակ իրավիճակից օգուտ քաղելու ձևը: Այսօր անընդհատ ստիպված եք լինելու գործ ունենալ այնպիսի մարդկանց հետ, որոնք ընդհանրապես նման չեն ձեզ: Եվ հենց այդ մարդիկ ձեր ամենալավ ուսուցիչները կդառնան:


Երբեմն տնային գործերի ու կենցաղային խնդիրների մասին մտքերը կխանգարեն կենտրոնանալ աշխատանքի վրա, բայց լուրջ սխալներ չեք անի: Օրվա երկրորդ կեսը հարմար է գնումների համար:
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։


 

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)
 

Առավոտյան ուշադիր եղեք: Այս հատվածում սխալներ գործելը, սխալ որոշումներ ընդունելը հեշտ կլինի: Հետո դրական միտումները կուժեղանան, ձեզ ավելի վստահ կզգաք, որոշակիություն կմտցնեք ապագայի պլաններում: Կարող եք քննարկել աշխատանքը փոխելու, երկարատև համագործակցության հետ կապված հարցերը:


Հավանական է կարևոր տեղեկատվություն ստանաք, որը շուտով պետք կգա ձեզ մասնագիտական գործունեության մեջ: Արագ կսովորեք նորը, ճիշտ հարցեր կտաք նրանց, ովքեր պատասխաններ ունեն այդ հարցերին: Արդյունքում որոշ Ցուլեր ոչ միայն փորձառու ուսուցիչներ, այլև հուսալի համախոհներ կգտնեն իրենց համար:
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։



ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)
 

Մանրուքների հանդեպ ուշադիր եղեք: Այսօր գործերում հաջողության հասնելու համար դա անհրաժեշտություն է: Կարող եք պայմանավորվել համագործակցության մասին, նոր օգնականներ փնտրել: Ձեր գաղափարները շատերին կհետաքրքրեն: Չեն բացառվում ծանոթությունները, որոնք օգտակար կլինեն գործնական տեսանկյունից:


Օրը հարմար է հին կապերը վերականգնելու, ձեր մասին հիշեցնելու այն մարդկանց, որոնց հետ ժամանակին համագործակցել կամ ընկերություն եք արել: Հնարավոր է անսպասելի հանդիպում մեկի հետ, ով ժամանակին շատ մտերիմ է եղել ձեզ հետ, իսկ հետո ցավ է պատճառել: Հանգստություն կպահպանեք ու ինքներդ էլ կզարմանաք, որ այդ իրադարձությունը ոչ մի զգացմունք չի առաջացնում ձեր մեջ:
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։



ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)
 

Հաջողության հասնելու համար պետք է ջանքեր գործադրեք: Չի բացառվում՝ աշխատանք սովորականից շատ լինի և ժամանակին գործերն ավարտին հասցնելու համար ստիպված լինեք հետաձգել պլանավորած զվարճանքները: Սա ամենալավ օրը չէ փորձարկումների համար: Լավ է նախապատվությունը տալ այն մեթոդներին, որոնք հորինել ու փորձել են ձեզանից առաջ:


Լավ կանցնեն գործնական բանակցությունները: Չի բացառվում՝ նոր համախոհներ գտնեք, որոնց աջակցությունը շատ օգտակար կլինի: Հավանական են ծանոթություններ համակրելի մարդկանց հետ, որոնց անմիջապես դուր կգաք:

 

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։



ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)
 

Համառությունն ու հաստատակամությունը, որոնք այսօր կդրսևորեք, կօգնեն հասնել կարևոր նպատակներին: Օրը գործերում նշանակալի առաջընթաց, իսկ աշխատանքի մեջ հաջողություն է խոստանում: Չեն բացառվում արդյունավետ բանակցությունները, երկարատև համագործակցության սկիզբը, որի շնորհիվ ձեր առջև նոր հնարավորություններ կբացվեն:


Օրը բարենպաստ է անձնական հարաբերությունների տեսանկյունից: Հեշտությամբ ընդհանուր լեզու կգտնեք մտերիմների հետ, չեք կորցնի նրանց ուրախացնելու հնարավորությունը: Կարող եք վեճից հետո հաշտվել, վերականգնել հին կապերը: Շրջապատը ձեզ շնորհակալ կլինի նրա համար, որ նախաձեռնող եք եղել և մտերմանալու առաջին քայլն եք արել:

 

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։



ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

 

Ռիսկի մի դիմեք ու մի շտապեք: Հեռատեսությունն ու զգուշությունն այսօր շատ կարևոր են: Հենց դրանք կօգնեն ձեզ խուսափել սխալներից, այնպիսի արարքներ չգործել, որոնց համար հետո ստիպված եք լինելու զղջալ; Հաճախ լավ է ղեկավարվել ինտուիցիայի հուշումներով: Դրանք ավելի օգտակար կլինեն, քան շրջապատի խորհուրդները:


Հավանական են տարաձայնություններ ընկերների հետ: Երբեմն իրար չհասկանալը վեճի պատճառ կդառնա: Ընդ որում՝ կարող եք արագ հաշտվել, եթե ինքներդ ցանկանաք: Ցանկալի չէ տեխնիկա գնել: Այն արագ շարքից դուրս կգա:

 

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։



ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)
 

Շատ արդյունավետ օր է: Այն աշխատանքի մեջ նշանակալի առաջընթաց է խոստանում: Ունակ կլինեք գլուխ հանել գործերից, հաջողության հասնել այնտեղ ,որտեղ մյուսները պարտություն են կրել: Համախոհներին միավորելու, նրանց ձեր գաղափարներով ու պլաններով հետաքրքրելու հնարավորություն կունենաք: Միայն թե զգույշ եղեք: Ինչ-որ մեկը կարող է նախանձել ձեզ ու վնասել: Ավելի լավ է շատ չխոսեք ձեր հաղթանակների, ձեռքբերումների ու պլանների մասին:


Հավանական է արդյունավետ համագործակցության սկիզբ, որը երկար կշարունակվի: Չեն բացառվում ծառայողական սիրավեպերը; Նման հարաբերությունների հեռանկարները բարենպաստ են:
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:



ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)
 

Վճռական գործեք: Այսօր հիանալի գլուխ կհանեք ամենատարբեր խնդիրներից: Չեն բացառվում հաջող զուգադիպությունները, որոնք կօգտագործեք ի շահ ձեր հետաքրքրությունների: Լավ կանցնեն գործնական բանակցությունները: Ունակ կլինեք արագ մոտեցում գտնել ամենատարբեր մարդկանց հանդեպ:


Ձեր գաղափարները կաջակցեն նրանք, ովքեր առաջ քննադատորեն էին տրամադրված: Օրը հարմար է ուսման ու հետազոտական աշխատանքի համար: Արագ կհասկանաք, թե որ ինֆորմացիան կարող է օգտակար լինել, իսկ որն ուշադրության արժանի չէ: Որոշ Կարիճների ինտուիցիան կօգնի խուսափել ֆինանսական կորուստներից:
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)
 

Օրվա առաջին կեսը երկրորդից լավ կդասավորվի, այնպես որ՝ կարևոր գործերն ու պատասխանատու հանդիպումները մի հետաձգեք: Աշխատեք լուրջ վերաբերվել այն ամենին, ինչ կստանձնեք: Նույնիսկ մանրուքներին չի կարելի թեթևամտորեն վերաբերվել, քանի որ դա տհաճությունների կհանգեցնի: Օրվա երկրորդ կեսին հավանական են տարաձայնություններ աշխատանքի մեջ: Դրանց պատճառով չեք կարողանա կենտրոնանալ ձեր պարտականությունների վրա: Ղեկավարությունը ձեր առաջ պահանջներ կդնի:


Մտերիմների հետ լեզու գտնելն ավելի հեշտ կլինի: Կես խոսքից կհասկանաք իրար: Պետք չէ քննարկել ֆինանսների ու ունեցվածքի հետ կապված հարցերը: Այստեղ չեք կարողանա փոխհամաձայնության հասնել:
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)
 

Շատ մանրուքներ սրտին մոտ կընդունեք, հաճախ կնյարդայնանաք այնպիսի իրավիճակներից, որոնցում արժեր հանգստություն պահպանել: Չեն բացառվում տնային խնդիրները: Դրանց մասին մտորումները կշեղեն աշխատանքից, կխանգարեն կենտրոնանալ ուրիշ գործերի վրա:


Գործնական հարաբերություններին ընտրողաբար մոտեցեք: Մի վստահեք նրանց, ովքեր ձեզ շատ բան են խոստանում, մի շտապեք կապվել պարտավորություններով: Խոսքը հատկապես ֆինանսական պարտավորությունների մասին է: Նախաձեռնող լինել կարող եք, բայց դա պետք է մեծ զգուշությամբ անեք: Ինչ-որ բան առաջարկելուց առաջ համոզվեք, որ ձեզ պատրաստ են լսել:
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 3, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)
 

Հաջող ու արդյունավետ օր է: Շատ գործերում հաջողությունների հասնելու հնարավորություն կունենաք: Այնպես որ պարտադիր չէ կենտրոնանալ մի բանի վրա: Չեն բացառվում համագործակցության ու գործունեության ոլորտը փոխելու մասին անսպասելի առաջարկները: Նոր հնարավորություններ կբացվեն նրանց առաջ, ովքեր վերջին ժամանակներս փորձում էին արժանի կիրառում գտնել իրենց գիտելիքներին, կարողություններին ու տաղանդներին:


Անսպասելի օգտակար կլինեն հին ծանոթությունները: Մարդիկ, որոնց ժամանակին աննշան ծառայություններ եք մատուցել, այսօր շնորհակալություն կհայտնեն դրա համար ու կփոխհատուցեն այն:
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։



ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)
 

Առավոտը հաջող ու արդյունավետ կլինի: Այն շատ հարմար է աշխատանքի, գործնական հանդիպումների, համախոհների հետ շփման համար: Հավանական են ուղևորություններ, գործուղումներ, որոնց ժամանակ շահավետ գործարքներ կնքելու կամ համագործակցության մասին համաձայնություններ կնքելու հնարավորություն կունենաք:


Հետո կգա մի շրջան, որն արժե նվիրել ընտանեկան գործերին, մտերիմների մասին հոգ տանելուն: Քննարկեք բոլորի համար կարևոր հարցերը: Կհաջողվի խուսափել վեճերից ու փոխհամաձայնության հասնել: Առիթ գտեք ընտանեկան տոն կազմակերպելու համար: Այդպես բոլորի տրամադրությունը կբարձրանա, ոչ վաղ անցյալի խնդիրներն էլ մոռացության կմատնվեն:
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:


 



Загрузка...

 

02.09.2018 1629 Moder-003 0 Скачать
Добавить комментарий:



ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) -//-ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) -//-ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) -//-ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) -//-ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) -//-ԿՈՒՅՍ Virgo, (24.VIII–23.IX) -//-ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) -//-ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) -//-ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) -//-ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) -//-ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) -//-ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) -//-

ԱՍՏՂԱՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Աստղագուշակ․ նոյեմբերի 15
Շաբաթվա աստղագուշակ 12.11 - 18.11
Նոյեմբերի աստղագուշակը
Дизайн uLAB.pro © 2018
prokoshev.info
uWeb

Կայքում հրապարակված նյութերի ամբողջական կամ մասնակի օգտագործումը հնարավոր է միայն հիպերհղում անելու դեպքում։ Հղումը պետք է լինի ուղիղ, ակտիվ, ոչ սկրիպտային, ինդեքսավորման համար բաց և առանց խոչընդոտների։