Աստղագուշակ․ սեպտեմբերի 30
29.09.2018, 15:00

 ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)
 

Զգույշ եղեք։ Հաջողության հասնելն այսօր ավելի բարդ է լինելու, քան ակնկալում էիք։ Չի բացառվում՝ ճանապարհին խոչընդոտներ առաջանան, որոնք միանգամից հաղթահարել չի ստացվի։ Այստեղ նույնչափ կարևոր կլինեն և՛ համառությունը, և՛ հնարամտությունը։ Որոշ Խոյեր պետք է խորամանկության դիմեն, չնայած՝ դա նրանց սրտով չի լինի։
 

Հնարավոր են անհաջող զուգադիպություններ։ Դրանք չեն ստիպի հրաժարվել մտածածից, բայց խնդիրներ կստեղծեն, որոնց լուծումը ժամանակատար կլինի։ Հիշեք, որ ինչքան քիչ ռիսկի դիմեք, այնքան մեծ կլինեն ուզածին հասնելու շանսերը։
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։


 


ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)
 

Գործերը մի հետաձգեք։ Առավոտը խոստանում է բոլոր առումներով բարենպաստ լինել։ Հենց այդ ժամանակ է պետք վճռական գործել ու ժամանակ չվատնել դատարկ զրույցների վրա։ Չեն բացառվում գործնական առաջարկները, որոնցից հրաժարվելու ցանկություն չի լինի։ Բայց պարտավորություններ ստանձնելուց առաջ առավելագույն ինֆորմացիա հավաքեք։ Կարող է պարզվել՝ նախագիծը, որի մասին խոսք է գնում, ավելի բարդ է, քան դուք էիք մտածում։
 

Օրվա երկրորդ կեսը հոգնեցուցիչ կլինի։ Սովորականից արագ կհոգնեք։ Չի բացառվում՝ իրենց մասին հիշեցնեն քրոնիկ հիվանդությունները։ Պրոֆիլակտիկ միջոցների դիմեք։
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)
 

Կգերակշռեն դրական միտումները։ Շատ բանի կարող եք հասնել ու պարտադիր չէ շտապել։ Բավականին ժամանակ կունենաք ամեն քայլը մտածելու, կշռադատված որոշումներ ընդունելու համար։ Չեն բացառվում հաջող գործարքներն ու շահավետ գնումները։ Գումարին վերաբերող հարցերում ինտուիցիան հուսախաբ չի անի։
 

Անձնական հարաբերություններում լուրջ խնդիրներ չեն առաջանա։ Իսկ դրական փոփոխություններ կարող են տեղի ունենալ, եթե նախաձեռնող լինեք։ Մի վախեցեք քայլ անել դեպի այն մարդը, ում համակրում եք ու խոստովանել ձեր զգացմունքները։
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։



ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)
 

Ձեզ լավ օր է սպասվում։ Այն թույլ կտա շատ գործերում հաջողության հասնել, լուծել այն հարցերը, որոնց մասին վերջին շրջանում մտածում էիք ոչ միայն դուք, այլ նաև ձեր մտերիմները։ Հաճախ հենց ոչ ստանդարտ, ինքնատիպ որոշումները թույլ կտան լավագույն արդյունքների հասնել։ Լավ լեզու կգտնեք մարդկանց հետ ու հեշտությամբ կշահեք նրանց համակրանքը։ Դա կօգնի գործերում․ ձեր կողմը կանցնեն ազդեցիկ անձինք։
 

Հնարավորություն կունենաք հարթել հարաբերությունները նրանց հետ, ում հետ վերջերս վիճել էիք։ Հիմա ունակ կլինեք նորովի նայել շատ իրադարձությունների, պատրաստ կլինեք խոստովանել, որ ինչ-որ հարցերում սխալ եք եղել։
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։



ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)
 

Հիմա շատ զգայուն կլինեք նկատողությունների հանդեպ ու հեշտությամբ կտրվեք պրովոկացիաներին։ Շփումներին ընտրողաբար մոտեցեք, աշխատեք հեռու մնալ նրանցից, ովքեր հանում են ձեզ հավասարակշռությունից։ Նման մարդկանց հետ կապերը հիմա վնասակար կլինեն։ Փոխարենը ձեզ աջակցող ու ոգեշնչող մարդկանց հետ հանդիպումներից հետո ուժերի ներհոսք կզգաք ու հաճույքով նոր բան կստանձնեք։
 

Կարող եք գործարքներ կնքել։ Դրանց արդյունքները ձեզ չեն հիասթափեցնի։ Օգտակար կլինի աշխատանքի, ուսման կամ ստեղծագործելու համար օգտակար բան գնելը, գումարը սեփական կրթության ու որակավորման բարձրացման մեջ ներդնելը։
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

 

Պետք չէ շտապել։ Օրը կշռադատված որոշումներ ու մտածված քայլեր է պահանջում։ Հիմա ցանկալին իրականության տեղ կընդունեք, կանեք այն, ինչի համար հետո ստիպված եք լինելու զղջալ։ Չեն բացառվում այն մարդկանց հետ տարաձայնությունները, որոնց վրա սովոր եք ամեն հարցում հույս դնել։ Փոխադարձ հարգանքն ու խաղաղությունը պահպանելու համար պետք է զիջումների գնաք։
 

Ցանկալի չէ ֆինանսների հետ կապված կարևոր որոշումներ ընդունել։ Բիզնես-նախագծերում գումար ներդնել կարելի է միայն այն դեպքում, եթե ամբողջությամբ վստահ եք դրանց հուսալի լինելու մեջ։ Գնումները հազիվ թե հաջող լինեն։
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)
 

Զգույշ եղեք։ Օրը կարող է տհաճ անակնկալներ մատուցել; Օրը հատկապես բարդ կլինի նրանց համար, ովքեր սովոր են արագ հաջողության հասնել։ Հիմա պետք է համբերությամբ զինվեք, քանի որ ցանկացած պլանի իրագործում սպասվածից շատ ժամանակ կպահանջի։
 

Մի շտապեք կապվել լուրջ պարտավորություններով։ Խոսքը հատկապես ֆինանսական պարտավորությունների մասին է։ Միայն այդ դեպքում կկարողանաք խուսափել կորուստներից։ Խիստ անցանկալի է խառնել գործնական ու անձնական հարաբերությունները; Դա բոլորի համար մեծ տհաճություններով կավարտվի։
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 3, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:



ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)
 

Գործերը մի հետաձգեք։ Օրվա առաջին կեսը շատ բարենպաստ է։ Այդ հատվածում կարող եք շատ գործերում հաջողությունների հասնել ու լուծել բարդ խնդիրները, կարգավորել հին կոնֆլիկտները։ Շատ տեղին կլինի ազդեցիկ անձանց աջակցությունը։ Ձեր կողմը կանցնեն մարդիկ, որոնց ժամանակին կարևոր ծառայություններ եք մատուցել։
 

Օրվա երկրորդ կեսը ավելի հարմար է հանգստի, քան վճռական գործողությունների համար։ Օգտագործեք այն ուժերը վերականգնելու համար։ Ցանկալի չէ լուրջ ֆիզիկական ծանրաբեռնվածությունը։ Հիմա դա վատ կանդրադառնա ինքնազգացողության վրա։ Պետք չէ նաև միայնակ հեռավոր ուղևորությունների մեկնել։
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 3։



ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)
 

Գործերում հնարավոր են խնդիրներ։ Դժվարությամբ կկենտրոնանաք, սխալների հավանականությունն էլ սովորականից մեծ կլինի։ Չմտածված քայլերը կվնասեն գործին, որին վերջին ժամանակներս մեծ ուժեր էիք տրամադրել։ Աջակցության կարիք կունենաք։ Այդ հարցով դիմեք մարդկանց, ովքեր լավ են ճանաչում ձեզ ու հասկանում են, թե ինչի եք ունակ։ Չի բացառվում՝ հին գործընկերները ուզենան վերականգնել համագործակցությունը։
 

Անձնական հարաբերությունների տեսանկյունից օրը բարենպաստ է։ Այն շատ հարմար է հին ու նոր ծանոթների հետ շփումների համար։ Դժվար չի լինի հաշտվել նրանց հետ, ում հետ վիճել էիք։ Կարող եք սիրելիին ուրախացնել հաճելի անակնկալով։
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։



ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)
 

Զգույշ եղեք։ Այսօր հակված կլինեք ցանկալին իրականության տեղ ընդունել, իսկ դա սխալների կհանգեցնի։ Աշխատեք գործ չունենալ կասկածելի անձանց հետ ու չվստահել նրանց, ում լավ չեք ճանաչում։ Մի շտապեք կիսվել գաղափարներով; Վտանգ կա, որ ինչ-որ մեկը դրանք ավելի վաղ կյանքի կկոչի, քան դուք։
 

Համագործակցության ցանկացած առաջարկ ընդունելուց առաջ ինչպես հարկն է ուսումնասիրեք բոլոր պայմանները։ Ցանկալի չէ կապվել պարտավորություններով։ Դրանք կատարելն ավելի բարդ է լինելու, քան հիմա է թվում։
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։



ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)
 

Կարող եք ձեռք բերել ազդեցիկ անձանց աջակցությունը, համագործակցության մասին պայմանավորվել նրանց հետ, որոնց վերջերս կարևոր ծառայություններ եք մատուցել; Գործնական հարցերը քննարկեք ոչ ֆորմալ միջավայրում։ Այդպես ընդհանուր լեզու գտնելն ավելի հեշտ կլինի։ Չեն բացառվում հաճելի անակնկալներն ու նվերները։
 

Մտերիմներին ուրախացնելու, վերջին շրջանում անհանգստացնող ընտանեկան խնդիրները լուծելու հնարավորություն կունենաք։ Հավանական է՝ հենց դուք գտնեք այն հարցերին պատասխանները, որոնք շատերին հանգիստ չեն տվել, իսկ ձեր գաղափարները իրավիճակը նշանակալիորեն դեպի լավը կփոխեն։
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)
 

Ձեզ վառ ու հագեցած օր է սպասվում։ Այն հաճելի անակնկալներ ու հաջող զուգադիպություններ է խոստանում։ Չեն բացառվում հետաքրքիր գործնական առաջարկները։ Դրանք առանց երկար մտածելու կարող եք ընդունել։ Ստացված արդյունքից գոհ կլինեք։ Չի բացառվում՝ կարողանաք կիրառում գտնել ձեր կարողություններին ու տաղանդներին, որոնց մասին առաջ պատկերացում չունեիք։ Շրջապատողները զարմանք կապրեն։
 

Հավանական են հաճելի ծանոթություններ։ Հեշտությամբ ընդհանուր լեզու կգտնեք մարդկանց հետ ու շատերին դուր կգաք։ Հնարավոր է սիրային հարաբերությունների սկիզբ։ Այդ հարաբերությունները շուտով կարևոր կդառնան ձեզ համար։
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:





Загрузка...


 

Категория: Այսօրվա | Добавил: Moder-003
Просмотров: 1471 | Загрузок: 0 | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email:
Подписка:1
Код *:
Copyright © 2014 MEGANEWS. Design created by ATHEMES