ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ. ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 5

 ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)
 

Դրական միտումների ազդեցությունը գերակշիռ կլինի, և օրվա մեծ մասը լավ կանցնի։ Գործընկերների հետ կկարողանաք քննարկել կարևոր հարցերը։ Նրանք կգնահատեն ձեր նախաձեռնող լինելը, ուրախ կլինեն օգնել, եթե դրա կարիքն ունենաք։ Կամրապնդեք արդեն գոյություն ունեցող կապերն ու նորերը ձեռք կբերեք։


Երեկոյան չեն բացառվում տհաճ անակնկալները, բայց խնդիրներն այնքան լուրջ չեն լինի, որքան առաջին հայացքից կթվան։ Աշխատեք խուսափել ծանրաբեռնվածությունից։ Հիմա դա վատ կանդրադառնա ինքնազգացողության վրա ու քրոնիկ հիվանդությունների սրացման պատճառ կդառնա։
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 3։


 

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)
 

Ճանապարհին կարող են խոչընդոտներ առաջանալ։ Դրանք հաղթահարելու համար համառություն ու հնարամտություն է անհրաժեշտ։ Ավելորդ չի լինի նաև հին ընկերների աջակցությունը։ Ցանկացած խնդիր աշխատեք հնարավորինս արագ լուծել։ Անիմաստ է ձևացնել, թե դրանք գոյություն չունեն կամ սպասել, որ դրանք իրենք իրենց կլուծվեն։ Դա նույնիսկ վտանգավոր կարող է լինել։


Պետք կգա նախկինում ստացած փորձը։ Որոշ Ցուլեր ստիպված են հիշել այն, ինչ շատ վաղուց են սովորել։ Հնարավորություն կունենաք հանդիպել մարդկանց, որոնց շատ կարոտել էիք։ Նրանց հետ շփումները հաճելի կլինեն, զրույցների համար թեմաներ կգտնեք։
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)
 

Համախոհներին, օգնականներին ու այն մարդկանց, որոնց հետ պետք է գործ ունենաք, շատ զգուշորեն ընտրեք։ Ուրիշների անպատասխանատվության պատճառով վնաս կրելու կամ խաբեության զոհ դառնալու վտանգ կա։ Ինքնուրույն գործելով՝ կարող եք հաջողության հասնել, բայց դրա համար աշխատասիրություն ու համառություն է պետք։


Ցանկալի չէ խոշոր գնումներ անել, եթե դրանք պլանավորված չեն եղել կամ գումարը ներդնել ուրիշների բիզնես-նախագծերի մեջ։ Օրվա երկրորդ կեսին հավանական են ծախսեր՝ կապված ընտանիքի անդամների աճող պահանջների հետ։
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)
 

Օրվա սկիզբը շատ հաջող կլինի ու հարմար է հին պլանները կյանքը կոչելու համար։ Կարող եք զբաղվել նաև ոչ այնքան հետաքրքիր, բայց պիտանի գործերով, որոնց համար վերջին շրջանում ժամանակ չէր մնում։ Լավ է չծուլանալ, քանի որ ձեռքերը ծալած նստելը ձեր օգտին չի լինելու։


Օրվա երկրորդ կեսին չեն բացառվում ընտանեկան տարաձայնությունները։ Փոխհամաձայնության հասնելը բարդ է լինելու։ Հաճախ վեճերի պատճառ կդառնան դատարկ բաները, որոնց ուրիշ ժամանակ ուշադրություն չէիք դարձնի։ Այն, ինչ այսօր սկզբունքորեն կարևոր է թվում, շուտով պարզապես մոռացության կմատնվի։

 

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)
 

Կհավատաք ինքներդ ձեզ ու ճիշտ կվարվեք։ Հաջողության հասնելու շանսերը շատ մեծ են։ Հետաքրքիր գործերով զբաղվելու, հեռանկարային նախագծեր ստանձնելու հնարավորություն կունենաք։ Կգտնվեն մարդիկ, որոնք պատրաստ կլինեն օգնել ու աջակցել ձեր նախաձեռնություններին։


Հավանական են հաջողություններ ուսման մեջ։ Օրվա երկրորդ կեսը հատկապես բարենպաստ է գործնական ու անձնական հանդիպումների համար։ Ընտանեկան կապերն ամրապնդելու ու հարազատների հետ հարաբերությունները հարթելու հնարավորություն կունենաք։ Չեն բացառվում անսպասելի այցերը, որոնց համար շատ ուրախ կլինեք։

 

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

 

Օրվա սկիզբը բարենպաստ ու արդյունավետ կլինի։ Պետք չէ հետաձգել կարևոր գործերը, աշխատանքային խնդիրների լուծումը։ Եթե ազդեցիկ անձի աջակցություն է անհրաժեշտ, ավելի լավ է այդ հարցով զբաղվեք մինչև կեսօր։ Ավելի ուշ ուզածը ստանալու շանսերը նվազելու են։


Օրվա երկրորդ կեսը հարմար է անձնական հանդիպումների համար։ Կկարողանաք ամեն ինչի մասին զրուցել ձեզ համար թանկ մարդկանց հետ ու անցյալում կթողնեք վեճերը։ Կլուծվեն երկար ժամանակ հանգիստ չտվող խնդիրները, ապագային լավատեսությամբ նայելն էլ ավելի կհեշտանա։

 

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)
 

Օրվա սկզբին հանգստություն պահպանելը հեշտ չի լինի։ Բանն այն է, որ շատ զգայուն կլինեք քննադատության հանդեպ, իսկ նկատողություններ անելու ցանկություն շատերը կունենան։ Ավելորդ հույզերը կխանգարեն աշխատելիս, այնպես որ՝ լավ է չտրվել դրանց։ Ավելի ուշ հանգիստ ու հաճելի շրջան կգա։


Օրվա երկրորդ կեսը հանդիպումներ է խոստանում մարդկանց հետ, որոնց վերջին շրջանում շատ կարոտել էիք։ Հետաքրքիր զրույցներ ու լավ նորություններ կլինեն։ Կարող եք զբաղվել տնային գործերով։ Դրանք հոգնեցուցիչ ու ձանձրալի չեն թվա, իսկ մտերիմներն էլ, ամենայն հավանականությամբ, կառաջարկեն իրենց օգնությունը։
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:



ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)
 

Շատ անհանգիստ օր է։ Պետք է միաժամանակ մի քանի գործով զբաղվեք։ Դա ձեզ կստիպի հուզվել։ Ձեզ անընդհատ կթվա, որ լուրջ սխալ եք անելու։ Իրականում ավելի հավանական է իրադարձությունների բարենպաստ ընթացքը, այնպես որ՝ մի կորցրեք լավատեսությունը։ Շահավետ գործարքներ կնքելու հնարավորություն կա։ Որոշ Կարիճներ, որոնք հեռու էին կոմերցիայից, ձեռնարկատիրական ունակություններ կդրսևորեն։


Կուրախացնեն մտերիմների հետ շփումները։ Այսօր կարող եք քննարկել բոլոր հարցերն առանց վեճերից վախենալու։ Հին կապերը վերականգնելու հնարավորություն կունենաք։
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։



ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)
 

Բարենպաստ օր է։ Շատ խնդիրներ ավելի արագ կլուծվեն, քան կարող էիք ակնկալել։ Պետք կգան ստացած գիտելիքները, մտքում պետք է վերակենդանացնեք այն, ինչ շատ վաղուց եք սովորել։ Նոր հոգսեր ու խնդիրներ առաջ կգան, բայց չեք բողոքի ու ոգևորությամբ կստանձնեք գործերը և ավելի լավ արդյունքների կհասնեք, քան ակնկալում էիք։


Աշխատեք չմերժել նրանց, ովքեր դիմում են ձեզ խնդրանքներով։ Այն, ինչ այսօր ուրիշների համար կանեք, օգուտ կտա նաև ձեզ։ Հավանական են դրամական մուտքեր, հաջող գնումներ անելու շանս կունենաք։
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։



ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)
 

Բարենպաստ օր է հատկապես գործնական շփումների համար։ Աշխատավայրում նոր համախոհներ ու օգնականներ գտնելը հեշտ կլինի։ Ղեկավարությունը կաջակցի ձեր շատ գաղափարներին։ Որոշ հարցեր ավելի լավ է քննարկել չպարտադրող միջավայրում։ Ինչքան քիչ հուզվեք ձևական կողմն ապահովելու հարցով, այնքան լավ տպավորություն կթողնեք։


Հնարավոր են շահավետ գործարքներ, դրամական մուտքեր, ինչպես նաև անսպասելի նվերներ։ Որոշ Այծեղջյուրներ անսպասելի իրեր ձեռք կբերեն, որոնց մասին վաղուց էին երազում, մյուսներն էլ կկարողանան նվերներ անել մտերիմներին։ Հաճելի միջավայրում անցկացրած երեկոն կբարձրացնի տրամադրությունը։
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)
 

Ստեղծագործելու համար հիանալի օր է։ Ձեր երևակայությունը սահմաններ չի ճանաչի, ինքնատիպ գաղափարներին էլ վերջ չի լինի։ Բայց պետք է գործնական լինեք ու չմոռանաք ոչ այնքան գրավիչ, բայց ուշադրություն պահանջող գործերի մասին; Աշխատեք չխախտել օրվա ռիթմը, չհետաձգել այն, ինչով պլանավորել էիք այսօր զբաղվել։


Օգտակար կլինեն հին ծանոթների, մտերիմ ընկերների խորհուրդները։ Երեկոն հարմար է իսկապես կարևորի մասին զրուցելու համար։ Կարող եք կիսվել ձեր կասկածներով, քննարկել ապագայի պլանները։ Բոլոր դեպքերում աջակցություն կստանաք։
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)
 

Օրը բարենպաստ է շփումների համար։ Ունակ կլինեք լեզու գտնել ամենատարբեր մարդկանց հետ, բոլորի համար կգտնեք անհրաժեշտ բառերը։ Շատերը կխոստանան աջակցել ձեզ, բայց պետք չէ բոլորին հավատալ։ Բարեբախտաբար, ինտուիցիան ժամանակին կհուշի, թե ում վրա կարելի է հույս դնել։


Հեշտ չի լինի օրվա երկրորդ կեսին խառնաշփոթից խուսափելը։ Այս ժամանակահատվածը անակնկալներով լի կլինի։ Բարեբախտաբար, կկարողանաք արագ կողմնորոշվել նոր իրավիճակում ու օգուտ քաղել իրադարձություններից։ Որոշ Ձկներ կկարողանան օգնել ծանոթներին։
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:




Загрузка...

 

04.09.2018 1442 Moder-003 0 Скачать
Добавить комментарий:



ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) -//-ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) -//-ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) -//-ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) -//-ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) -//-ԿՈՒՅՍ Virgo, (24.VIII–23.IX) -//-ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) -//-ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) -//-ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) -//-ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) -//-ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) -//-ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) -//-

ԱՍՏՂԱՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Աստղագուշակ․ նոյեմբերի 15
Շաբաթվա աստղագուշակ 12.11 - 18.11
Նոյեմբերի աստղագուշակը
Дизайн uLAB.pro © 2018
prokoshev.info
uWeb

Կայքում հրապարակված նյութերի ամբողջական կամ մասնակի օգտագործումը հնարավոր է միայն հիպերհղում անելու դեպքում։ Հղումը պետք է լինի ուղիղ, ակտիվ, ոչ սկրիպտային, ինդեքսավորման համար բաց և առանց խոչընդոտների։