ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ. ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 6

 ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)
 

Շփման համար շատ բարենպաստ օր է։ Հատկապես լավ կանցնեն ոչ ֆորմալ միջավայրում հանդիպումները։ Լավ տպավորություն թողնելու համար պետք է բնական պահեք ձեզ։ Չի բացառվում՝ ձեզ օգնեն նոր ծանոթները կամ մարդիկ, որոնցից նման բան չէիք սպասում։


Հավանական է սիրային տարվածություն։ Անձնական հարաբերությունների հետ կապված հարցերում հույսը դրեք ինտուիցիայի վրա։ Նրա հուշումներն անսխալ կլինեն։ Իրենց մասին կարող են հիշեցնել հին ծանոթները։ Ուրախ կլինեք շփվել նրանց հետ։ Ոչ մեծ ուղևորությունները կբարձրացնեն տրամադրությունը։
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։


 

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)
 

Պետք չէ հուզվել։ Նույնիսկ եթե ամեն ինչ ձեր մտածածի նման չընթանա, հաջողության հասնելու շանսերը մեծ են։ Հին խնդիրները լուծելու և այն մարդկանց հետ համատեղ գործողությունների մասին պայմանավորվելու հնարավորություն կունենաք, ովքեր նախկինում էլ աջակցել են ձեզ։


Հարմար օր է ընկերների հետ շփվելու համար։ Ինչ-որ կարևոր բան իմանալու կամ լավ խորհուրդ ստանալու հնարավորություն կունենաք։ Օրվա երկրորդ կեսը հարմար է ոչ մեծ ուղևորությունների, էքսկուրսիաների համար։ Մռայլ մտքերն ու հոգսերը մոռանալու, ինքնաքննադատությամբ չզբաղվելու համար բավական է միայն կարճ ժամանակով փոխել պայմանները։
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)
 

Հանգստություն պահպանելն այսօր շատ դժվար կլինի, բայց նույնքան էլ կարևոր կլինի։ Հաճախ ստիպված եք լինելու գործ ունենալ այնպիսի մարդկանց հետ, որոնց հետ ինչ-որ բանի շուրջ պայմանավորվելը շատ բարդ է լինելու։ Ստիպված եք լինելու նորից ու նորից կրկնել նույն բանը, համբերության հրաշքներ ցուցադրել։ Ինչքան էլ որ նյարդայնանաք, բարկությանը մի տրվեք։ Քանի դեռ վերահսկում եք հույզերը, հաջողության հասնելու շանսերը մեծ են։


Լարված կանցնեն գործնական ուղևորությունները։ Ինչ-որ կարևոր բան մոռանալու կամ ճանապարհից շեղվելու վտանգ կա, այնպես որ՝ ուշադիր եղեք ու զգույշ ընտրեք ուղեկիցներին։
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 3, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)
 

Օրն այնքան վատը չէ, որքան կարող է թվալ։ Լուրջ խնդիրներ այն չի բերի, բայց ձեր հուզական վիճակը լավը չի լինի։ Հաճախ կհուզվեք դատարկ բաների պատճառով, կվշտանաք, եթե ինչ-որ բան մտածածի նման չընթանա։ Դրանից բացի, շրջապատի հասկացողության կարիքը կունենաք։ Նրանք կփորձեն ուրախացնել ու աշխուժացնել ձեզ, բայց չեն կարողանա դեպի ձեզ քայլ անել։


Խուսափեք շտապողականություն պահանջող իրավիճակներից։ Այդպիսի իրավիճակները կստիպեն ձեզ նյարդայնանալ ու լրիվ թևաթափ կանեն։ Ձեզ օգնության կհասնեն ոչ մեծ զբոսանքները։

 

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 3։



ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)
 

Դատարկ բաների պատճառով քիչ անհանգստացեք։ Այսօր շատ բան կախված կլինի նրանից, թե արդյոք կկարողանաք պահպանել ինքնատիրապետումն ու կշռադատված որոշումներ ընդունել։ Խորհուրդները անօգուտ կլինեն, երբեմն՝ նաև վնասակար, այնպես որ՝ ղեկավարվեք սեփական փորձով ու առողջ բանականությամբ։


Ցանկալի չէ լուծել ֆինանսական հարցերը, հատկապես եթե դա ստիպված եք շտապելով անել։ Այստեղ չեն բացառվում ցավալի սխալները։ Հավանական են համագործակցության անսպասելի առաջարկներ։ Ինչպես հարկն է մտածեք՝ արդյոք արժե ընդունել դրանք։ Այն, ինչ հեռվից գրավիչ է թվում, կարող է այդքան լավը չլինել, եթե ավելի ուշադիր դիտեք։

 

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

 

Ձեր իտելեկտուալ պոտենցիալը այսօր շատ բարձր կլինի, և դա հրաշալի է, քանի որ շատ բաների մասին պետք է մտածեք։ Չի բացառվում՝ մտովի անցյալ վերադառնալով հասկանաք, թե որտեղ եք սխալվել։ Հիշողությունները բավական կլինեն ապագայում այդ սխալները չկրկնելու համար։


Հավանական են հեռվից լավ նորություններ, հաճելի լուրեր, որոնք կապված կլինեն մտերիմ մարդկանց հետ։ Կուրախացնեն ընկերների հետ հանդիպումները, զրույցի համար հետաքրքիր թեմաներ կլինեն։ Հին նախասիրությանն ուշադրություն դարձնելու հնարավորություն կունենաք։ Այդ նախասիրությամբ զբաղվելը հաճույք կպատճառի ձեզ։

 

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 3, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։



ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)
 

Հանգստություն կպահպանեք, չնայած ամեն ինչ սպասվածի նման չի ընթանա ու որոշ պլաններ չեք կարողանա իրագործել։ Առանց ավելորդ հույզերի ու ապրումների կհետաձգեք այն գործերը, որոնք հնարավոր չէ ավարտել ու կանցնեք ուրիշ խնդիրների լուծմանը։


Հավանական են արդյունավետ բանակցություններ ու կառուցողական բանավեճեր։ Նույնիսկ եթե շրջապատողները բոլոր հարցերում համաձայն չեն ձեզ հետ, կոնֆլիկտ չի լինի։ Օրվա երկրորդ կեսին լավ հանգստանալու, ժամանակը հաճելի անցկացնելու հնարավորություն կունենաք։ Ընկերները առաջարկներ կանեն, որոնցից հրաժարվելու ցանկություն չեք ունենա։
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:



ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)
 

Դատարկ բաների պատճառով շատ կանհանգստանաք ու կթերագնահատեք օրվա բերած դրական փոփոխությունները։ Եթե ուշադիր լինեք, անպայման կնկատեք ձեր առաջ բացված նոր հնարավորությունները։ Կարող եք կյանքում ինչ-որ բան փոխել, ընդ որում՝ պարտադիր չէ միանգամից հրաժարվել հին սովորույթներից։ Ինչքան քիչ շտապեք, այնքան մեծ կլինի ուզած արդյունքին հասելու շանսը։


Շրջապատողները սովորականից հաճախ կզարմացնեն ձեզ, այնպիսի վարք կցուցաբերեն, որը չէիք նախատեսել։ Դա վերաբերում է նաև շատ մտերիմներին։ Նրանց գործողությունները ավելի շատ կուրախացնեն, քան կհիասթափեցնեն ձեզ։
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)
 

Օրվա առաջին կեսը հաջող կդասավորվի։ Այն հատկապես լավը կլինի մասնագիտական տեսանկյունից։ Մեծ հաջողությունների հասնելու շանս կա։ Կկարողանաք չեզոքացնել թշնամիներին, դիմակազերծել նրանց, ովքեր ուզում էին վնասել ձեզ խարդավանքների օգնությամբ։ Ընդ որում՝ ոչ միայն կպաշտպանեք ձեր հետաքրքրությունները, այլ նաև կօգնեք նրանց, ովքեր բամբասանքի զոհ են դարձել։


Օրվա երկրորդ կեսը հանգիստ կանցնի ու ավելի հարմար է հանգստի, ընկերների և ընտանիքի անդամների հետ շփումների, քան վճռական գործողությունների համար։ Միակ ոլորտը, որտեղ այդ հատվածում արժե նախաձեռնող լինել, սիրային հարաբերություններն են։
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)
 

Առաջատարի ձեր հատկանիշները վառ կարտահայտվեն։ Հեշտությամբ ծանոթներին կվարակեք ձեր գաղափարներով, կոգեշնչեք համախոհներին։ Ինչ-որ հետաքրքիր ու հեռանկարային գործով զբաղվելու հնարավորություն կունենաք։ Շատ լավ գլուխ կհանեք դրանից, իսկ դա կշահի շրջապատողների հարգանքը։


Չեն բացառվում ուղևորությունները։ Դրանք անսպասելի ժամանակատար կլինեն, բայց ընդհանուր առմամբ հաջող կլինեն ու թույլ կտան հետաքրքիր ծանոթություններ հաստատել։ Հաճախ ինտուիցիան կհուշի, թե ում հետ արժե գործ ունենալ, իսկ ումից է պետք հեռու մնալ։ Չեք վստահի նրանց, ովքեր շատ բան են խոստանում և ճիշտ կվարվեք։
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)
 

Լավատեսորեն տրամադրված կլինեք, երբեմն նույնիսկ շատ լավատեսորեն։ Սխալ կլինի մտածելը, որ ամեն ինչ ինքն իրեն ամենալավ ձևով է դասավորվելու։ Շատ ավելի հավանական է հակառակը՝ շատ պետք է աշխատեք ու ամեն ինչ հեշտ չի տրվի։ Շրջապատողները ձեր առաջ բարձր պահանջներ կդնեն, ստիպված կլինեք համապատասխանել դրանց, եթե իսկապես հետաքրքրված եք հարաբերությունների զարգացմամբ։


Մասնագիտական ոլորտում շատ կարևոր է համառությունը։ Աշխատեք ավարտին հասցնել գործերը, հատկապես եթե դրանք պետկազմակերպությունների ներկայացուցիչների հետ են կապված։
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)
 

Ձեզ բարենպաստ օր է սպասվում։ Էներգիայով լի կլինեք ու կաշխատեք ամեն րոպեն օգտավետ անցկացնել։ Նույնքան վճռական տրամադրված մարդիկ հաճույքով կօգնեն, կկիսվեն իրենց լավ գաղափարներով։ Զարմանալի չէ, որ սպասվածից շատ բան կհասցնեք անել։


Լավ կանցնեն գործնական բանակցությունները; Կարող եք քննարկել աշխատանքի հետ կապված բոլոր կարևոր հարցերը։ Դրանց լուծումներ գտնելու հավանականությունը շատ մեծ է։ Անձնական թեմաներով զրույցները լավ չեն ընթանա ու կավարտվեն վեճով։ Չի հաջողվի ճիշտ հասկանալ նույնիսկ ձեզ շատ մտերիմ մարդկանց։
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 3, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:




Загрузка...

 

05.09.2018 1647 Moder-003 0 Скачать
Добавить комментарий:



ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) -//-ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) -//-ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) -//-ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) -//-ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) -//-ԿՈՒՅՍ Virgo, (24.VIII–23.IX) -//-ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) -//-ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) -//-ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) -//-ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) -//-ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) -//-ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) -//-

ԱՍՏՂԱՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Աստղագուշակ․ նոյեմբերի 15
Շաբաթվա աստղագուշակ 12.11 - 18.11
Նոյեմբերի աստղագուշակը
Дизайн uLAB.pro © 2018
prokoshev.info
uWeb

Կայքում հրապարակված նյութերի ամբողջական կամ մասնակի օգտագործումը հնարավոր է միայն հիպերհղում անելու դեպքում։ Հղումը պետք է լինի ուղիղ, ակտիվ, ոչ սկրիպտային, ինդեքսավորման համար բաց և առանց խոչընդոտների։