ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ. ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 8

 ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)
 

Ձեզ հիանալի, արդյունավետ օր է սպասվում։ Կարող եք ստանձնել բարդ խնդիրները։ Շատ լավ գլուխ կհանեք դրանցից։ Եթե դժվարություններ առաջանան, չեք հանձնվի։ Իրադարձությունների նույնիսկ ամենաանբարենպաստ ընթացքը ձեզ չի ստիպի հրաժարվել մտածածից, կիսատ թողնել սկսածը։ Ընկերներն ու փորձված համախոհները հաճույքով օգնության կհասնեն։ Օրը հարմար է ֆինանսական հարցերը լուծելու համար։


Այսօր գործնական հոտառությունը ձեզ հուսախաբ չի անի։ Լսեք նրա հուշումները և հաջող գնումներ կանեք կամ շահավետ գործարքներ կկնքեք։ Հաջողակ կլինեք սիրո մեջ։ Սա հատկապես նշանի երիտասարդ ներկայացուցիչներին է վերաբերում։
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։


 

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)
 

Չնայած ամեն ինչ նախատեսվածի նման չի ընթանա ու երբեմն տհաճ անակնկալներ կլինեն, բայց կպահպանեք լավատեսությունն ու չեք հուսահատվի։ Շրջապատի տրամադրությունն էլ կբարձրացնեք, կվարակեք նրանց հաջողության հանդեպ ձեր ունեցած հավատով։ Հարմար օր է համախոհներին միավորելու, ընդհանուր հետաքրքրություններ ունեցող մարդկանց խումբ հավաքելու համար։


Հնարավոր են ռոմանտիկ ծանոթություններ, լավ կանցնեն ժամադրությունները։ Կուրախացնեն ընկերների հետ հանդիպումները։ Զրույցի թեմաներ կունենաք, ընդհանուր պլաններ կկազմեք։ Նշանի որոշ ներկայացուցիչներ նոր նախասիրություններ ձեռք կբերեն, որոնք շատ դրական հույզեր կպարգևեն։
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։



ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)
 

Օրը շատ հարմար է ֆինանսական հարցերը լուծելու համար։ Գումարին վերաբերող հարցերում սխալներ չեք անի։ Շահավետ գործարքներ կկարողանան կնքել նույնիսկ նրանք, ովքեր նախկինում երբեք կոմերցիայով չեն զբաղվել։


Չի բացառվում արդյունավետ համագործակցության սկիզբը։ Այստեղ կարևոր է լուրջ պարտավորություններով չկապվել ու խոստումներ չտալ, քանի որ հակված կլինեք գերագնահատել ձեր ուժերը։ Չնայած գործեր շատ կլինեն, բայց հանգստի ու հաճելի շփումների համար բավական ժամանակ կմնա։ Օրինակ՝ կարող եք հանդիպել ընկերներին կամ սիրային ժամադրության գնալ։ Շատ Երկվորյակների հաճելի անակնկալներ են սպասվում։
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)
 

Հաջող ու արդյունավետ օր է։ Կարող եք օգտվել բարենպաստ պայմաններից ինչ-որ կարևոր հարցեր լուծելու և այն գործերում հաջողության հասնելու համար, որոնց վրա վերջին շրջանում շատ էիք աշխատում։ Լավ է ինքնուրույն գործել։ Եթե ինչ-որ մեկին դիմեք օգնության խնդրանքով, աշխատեք պարտքի տակ չմնալու համար պատասխան ծառայություններ մատուցել։


Մտերիմների համար հիմա շատ կարևոր կլինի ձեր ուշադրությունը։ Կենցաղային հարցերը լուծելիս ձեր օգնության կարիքը կլինի։ Հավանական են ոչ մեծ դրամական մուտքեր։
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։



ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)
 

Շրջապատից շատ բան մի պահանջեք։ Հնարավոր է՝ նրանք ունակ չեն ճիշտ գնահատել ձեր գաղափարները, բայց դուք գիտեք, որ ինչ-որ հզոր բան եք մտածել։ Ցանկացած պլան հիմա պետք է ինքնուրույն կյանքի կոչեք։ Այդպես ավելի քիչ կշեղվեք ու ավելի քիչ կհուզվեք։


Ուղևորությունների ժամանակ հնարավոր են փոքրիկ թյուրիմացություններ, ձգձգումներ։ Բայց դրանք ոչ մի կերպ չեն ազդի արդյունքի վրա, որից գոհ կլինեք։ Մտերիմները ձեր առաջ պահանջներ կդնեն։ Օրվա վերջին հավանական է բարդ, բայց շատ կարևոր զրույց, որից հետո իրար հասկանալն ավելի հեշտ կլինի։

 

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

 

Արդյունավետ գործնական բանակցությունների օր է։ Ձեր գործընկերները պատրաստ կլինեն կիսվել լավ գաղափարներով։ Աշխատեք ժամանակին արձագանքել դրանց։ Միասին մտածածը կյանքի կոչելն ավելի հեշտ կլինի։ Այսօր սկսվող աշխատանքային հարաբերությունները ավելի ուշ ոչ ֆորմալ բնույթ կստանան։ Չի բացառվում սիրային պատմության սկիզբը, որը կարևոր դեր կխաղա ձեր կյանքում։


Կկարողանաք ձեզ վրա ուշադրություն հրավիրել, պատմել ձեր հաջողությունների ու ձեռքբերումների մասին։ Հաջող կանցնեն ուղևորությունները, նույնիսկ եթե դրանք նախապես չեք պլանավորել ու շտապելով եք ճամփա ընկել։

 

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)
 

Կփորձեք ամեն ինչում հաջողության հասնել, բայց այսօր պայմանները բարենպաստ չեն լինի։ Հաճախ ավելի շահեկան կլինի ժամանակավորապես հետաձգել մտածածն իրագործելը, քան բազմաթիվ խոչընդոտները հաղթահարելու պատճառով ուժասպառ լինելը։ Մարդիկ, ովքեր ձեզ լավ գիտեն, լավ խորհուրդներ կտան, բայց հազիվ թե լսեք նրանց։


Չեն բացառվում ֆինանսական կորուստները։ Այսօր լավ է գործ չունենալ խոշոր գումարի հետ։ Եթե դա անհրաժեշտություն դառնա, հնարավորինս ուշադիր եղեք ու մի վստահեք նրանց, ովքեր համառորեն իրենց օգնությունն են առաջարկում։
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:



ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)
 

Բարենպաստ օր է։ Այն թույլ կտա լուծել կարևոր հարցերը։ Նախանձելի նպատակասլաց կլինեք։ Չի լինի խոչընդոտ, որը ցանկության դեպքում չկարողանաք հաղթահարել։ Լավ կդասավորվեն գործնական հարաբերությունները, ղեկավարության ու գործընկերների հետ հեշտությամբ լեզու կգտնեք։ Չի բացառվում ծառայողական սիրավեպի սկիզբը։ Այդպիսի հարաբերությունների հեռանկարները լավը կլինեն։


Ընտանեկան տարաձայնությունները հնարավոր են, բայց դրանք այնքան լուրջ չեն լինի, որքան կարող են առաջին հայացքից թվալ։ Ձեզ հոգեհարազատ ու իրար անկեղծ սիրող  մարդիկ անպայման ընդհանուր լեզու կգտնեն։
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։



ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)
 

Կարևոր է չտրվել պրովոկացիաներին։ Աշխատեք ձեր արարքների ու դատողությունների մեջ լինել այնքան ազատ, որքան իրավիճակն է թույլ տալիս։ Այդպես հաջողության հասնելու ձեր շանսերը ավելի բարձր կլինեն։ Ռիսկի մի ենթարկեք գումարն ու ռիսկային գործարքներ մի կնքեք։


Հեռու մնացեք կասկածելի մարդկանցից; Նրանց հետ շփումներն այսօր վատ կանդրադառնան ձեր հեղինակության վրա։ Ինչքան քիչ առիթներ տաք բամբասանքների համար, այնքան ավելի լավ։ Սիրելին կվշտացնի ձեզ չհիմնավորված խանդով ու կասկածներով։ Ժամանակ գտեք անկեղծ զրուցելու համար։
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 3, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)
 

Շատ կերազեք ապագայի մասին ու քիչ կմտածեք ներկայի մասին։ Բայց հենց ընթացիկ գործերը մեծ ուշադրություն կպահանջեն։ Դրանցից լավագույնս գլուխ հանելու համար պետք է կենտրոնանաք։ Հնարավոր են անսպասելի ու շատ գրավիչ գործնական առաջարկներ։ Դրանք ընդունելուց հետո կամրապնդեք ձեր դիրքերն ու կբարելավեք ձեր ֆինանսական վիճակը։


Օրվա երկրորդ կեսը հարմար է ծանոթությունների, ընկերների հետ շփվելու ու ոչ ֆորմալ միջավայրում ցանկացած հանդիպման համար։ Կկարողանաք հաջող գնումներ անել։ Որոշ Այծեղջյուրներ կգտնեն մտերիմներին ուրախացնելու ձևը։
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)
 

Կձգտեք հնարավորինս արագ կարգուկանոն հաստատել ամեն ինչում, և կարելի է միայն խղճալ այն մարդկանց, ովքեր կփորձեն խանգարել ձեզ կամ պատահաբար կհայտնվեն ձեր ճանապարհին։ Ամեն ինչի պատրաստ կլինեք ձեր հետաքրքրությունները պաշտպանելու համար, զիջումների չեք գնա, նույնիսկ եթե դրա անհրաժեշտությունն ակներև լինի։ Նման մոտեցումը թույլ կտա որոշ գործերում հաջողության հասնել, բայց երկար ժամանակով կփչացնի շրջապատի հետ հարաբերությունները։


Աշխատեք ավելի նրբանկատ լինել մտերիմների հետ։ Ձեր նկատողությունները սխալ կհասկացվեն, վիրավորական կթվան, նույնիսկ եթե ոչ մի վատ բան նկատի չեք ունեցել։
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 3, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)
 

Կաշխատեք ինքնուրույն գործել ու ոչ ոքի չդիմել օգնության խնդրանքով։ Դա որոշ չափով կսահմանափակի ձեր հնարավորությունները, իսկ շրջապատի աջակցությամբ կկարողանայիք ավելի արագ լուծել կարևոր խնդիրները։ Բայց ինչքան շատ գործնական կապեր, բանակցություններ ու քննարկումներ լինեն, այնքան դժվար կլինի ինքնատիրապետումը պահպանելը։ Նույնիսկ լավ ծանոթ, հոգեհարազատ մարդիկ այսօր կհանեն ձեզ հավասարակշռությունից։


Կարևոր է խուսափել գերհոգնածությունից։ Մեծ ծանրաբեռնվածությունն այսօր վատ կանդրադառնա առողջության վրա, քրոնիկ հիվանդությունների սրացման պատճառ կդառնա։
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:




Загрузка...

 

07.09.2018 1420 Moder-003 0 Скачать
Добавить комментарий:



ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) -//-ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) -//-ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) -//-ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) -//-ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) -//-ԿՈՒՅՍ Virgo, (24.VIII–23.IX) -//-ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) -//-ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) -//-ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) -//-ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) -//-ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) -//-ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) -//-

ԱՍՏՂԱՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Աստղագուշակ․ նոյեմբերի 15
Շաբաթվա աստղագուշակ 12.11 - 18.11
Նոյեմբերի աստղագուշակը
Дизайн uLAB.pro © 2018
prokoshev.info
uWeb

Կայքում հրապարակված նյութերի ամբողջական կամ մասնակի օգտագործումը հնարավոր է միայն հիպերհղում անելու դեպքում։ Հղումը պետք է լինի ուղիղ, ակտիվ, ոչ սկրիպտային, ինդեքսավորման համար բաց և առանց խոչընդոտների։