Նոյեմբերի 2-ի լուսնային-արևային աստղագուշակը

Նոյեմբերի 2-ը կիսում են լուսնային 23-րդ ու 24-րդ օրերը։ Լուսինը Առյուծի նշանի տակ է, իսկ 08։47-ից՝ Կույսի։
 

Լուսնային 23-րդ օրը, որը ձգվում է մինչև 00։11-ը, պետք է պայքարեք ձեր վախերի դեմ։ Չի կարելի անգործության մատնվել, խուսափեք սիրախաղերից, որոնք կխլեն ձեր ողջ էներգիան։ Բարենպաստ է զբաղվել տնային գործերով, տանը կարգուկանոն հաստատել ու մաքրություն անել։ Նախապատվությունը տվեք կաթնամթերքին։ Խորհուրդ չի տրվում ամուսնություն կնքել, տրվել պրովոկացիաներին ու վրեժ լուծելու գայթակղությանը։ Խուսափեք մսային ուտեստներից։ Կսրվեն սեռական հիվանդությունները։ Ուշադիր է պետք լինել նաև ողնաշարին։ Ամրապնդող ու բուժիչ պրոցեդուրաներ անցկացրեք։
 

Լուսնային 24-րդ օրը, որը սկսվում է 00։11-ից, ընտրության օր է։ Ժամանակն է եզրակացություններ անել, մաքրել մտքերը; Ամեն ինչ պետք է ճշգրիտ ու մանրամասն անել։ Բարենպաստ է նոր գործեր սկսելը, տուն կառուցելը, այգում աշխատելը։ Այսօր դրված հիմքերը ապագայում ռեզերվների ակտիվ օգտագործման կհանգեցնեն։ Խորհուրդ չի տրվում շփումների ընթացքում զրուցակցի վրա ճնշում գործադրել, կոպիտ կատակներ անել, անգործության մատնվել, տխրել ու ճամփորդել։ Օրը պետք է օգտագործել առողջությունն ամրապնդելու համար, կարող եք բուժում սկսել։ Խորհուրդ են տրվում ուժային վարժությունները, յոգան։

 



Այսօր արևային 17-րդ օրն է։ Արեգակը Կարիճի նշանի տակ է։ Սա հզոր, լուրջ օր է։ Վախերից ազատվելու, արդարությունը պաշտպանելու օր է։ Խորհուրդ է տրվում խոսքերի մեջ զգույշ լինել։ Խուսափեք նոր ուտեստներ պատրաստելուց։ Պետք չէ նաև գործեր պլանավորել ու ավարտին հասցնել դրանք։ Ամուսնություն կնքելն էլ այսօր բարենպաստ չէ։ Այսօր լավ նշան է երազներ չտեսնելը։




01.11.2018 141 armenlur 0
Загрузка...
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) -//-ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) -//-ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) -//-ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) -//-ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) -//-ԿՈՒՅՍ Virgo, (24.VIII–23.IX) -//-ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) -//-ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) -//-ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) -//-ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) -//-ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) -//-ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) -//-

ԱՍՏՂԱՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Աստղագուշակ․ նոյեմբերի 21
Շաբաթվա աստղագուշակ 19.11 - 25.11
Նոյեմբերի աստղագուշակը
Дизайн uLAB.pro © 2018
prokoshev.info

Կայքում հրապարակված նյութերի ամբողջական կամ մասնակի օգտագործումը հնարավոր է միայն հիպերհղում անելու դեպքում։ Հղումը պետք է լինի ուղիղ, ակտիվ, ոչ սկրիպտային, ինդեքսավորման համար բաց և առանց խոչընդոտների։