Главная » 2018 » Նոյեմբեր » 30 » Դեկտեմբերի 1-ի լուսնային-արևային աստղագուշակը
21:00
Դեկտեմբերի 1-ի լուսնային-արևային աստղագուշակը

Դեկտեմբերի 1-ը կիսում են լուսնային 23-րդ ու 24-րդ օրերը: Լուսինը Կույսի նշանի տակ է, իսկ 17:48-ից՝ Կշեռքի:
 

Լուսնային 23-րդ օրը, որը ձգվում է մինչև 00:42-ը, չի կարելի անգործության մատնվել: Խուսափեք սիրախաղերից: Այսօր սովորականից շատ հակված կլինեք վեճերի ու արկածախնդրությունների: Բարենպաստ է զբաղվել տնային գործերով, մաքրություն անել: Ուտելու հարցում նախապատվությունը տվեք կաթնամթերքին: Չի կարելի վրեժ լուծելու գայթակղությանը ու պրովոկացիաներին տրվել, ամուսնություն կնքել: Խուսափեք մսային ուտեստներից: Այսօր կսրվեն սեռական բնույթի խնդիրները: Ուշադիր եղեք նաև ողնաշարին:
 

Լուսնային 24-րդ օրը, որը սկսվում է 00:42-ից, ընտրության օր է: Ժամանակն է եզրակացություններ անել ու մաքրել մտքերը: Անհրաժեշտ է ամեն ինչ մանրամասն ու ամենայն ուշադրությամբ անել: Բարենպաստ է նոր գործեր սկսել, տուն կառուցել, աշխատել այգում: Այսօր դրված հիմքերը հետագայում ռեզերվների ակտիվ օգտագործման կհանգեցնեն: Չի կարելի շփման ժամանակ ճնշել զրուցակցին, կոպիտ կատակներ անել: Խուսափեք նաև տխրելուց ու ճանապարհորդության մեկնելուց: Օրը պետք է օգտագործել առողջությունն ամրապնդելու համար: 




Այսօր արևային 16-րդ օրն է: Արեգակը Աղեղնավորի նշանի տակ է: Օրենքի ու պարտքերը մարելու օր է: Խորհուրդ է տրվում հետևել կանոններին, կարգուկանոն ու մաքրություն հաստատել տանը, պարզել հարաբերությունները, աշխատանքի անցնել, համաձայնություններ ստորագրել ու քիչ խոսել: Խորհուրդ չի տրվում խախտել խոստումները: Նախապատվությունը տվեք հում, դառը-աղի, կծու ուտեստներին, ավելի քիչ հեղուկ օգտագործեք: Միսը խորհուրդ չի տրվում: Երազները կոնկրետ բնույթ կկրեն ու մոտ օրերս կիրականանան:



Просмотров: 289 | Добавил: Moder-003 | Рейтинг: 0.0/0
Copyright © 2014 MEGANEWS. Design created by ATHEMES