21:00
Դեկտեմբերի 2-ի լուսնային-արևային աստղագուշակը

Դեկտեմբերի 2-ը կիսում են լուսնային 24-րդ ու 25-րդ օրերը: Լուսինը Կշեռքի նշանի տակ է:
 

Լուսնային 24-րդ օրը, որը ձգվում է մինչև 02:03-ը, ընտրության օր է: Ժամանակն է եզրակացություններ անել ու մաքրել մտքերը: Անհրաժեշտ է ամեն ինչ մանրամասն ու ամենայն ուշադրությամբ անել: Բարենպաստ է նոր գործեր սկսել, տուն կառուցել, աշխատել այգում: Այսօր դրված հիմքերը հետագայում ռեզերվների ակտիվ օգտագործման կհանգեցնեն: Չի կարելի շփման ժամանակ ճնշել զրուցակցին, կոպիտ կատակներ անել: Խուսափեք նաև տխրելուց ու ճանապարհորդության մեկնելուց: Օրը պետք է օգտագործել առողջությունն ամրապնդելու համար:
 

Լուսնային 25-րդ օրը, որը սկսվում է 02:03-ից, միայնության, կենտրոնացվածության ու երևակայության շրջան է: Բարենպաստ է ներհայեցողություն ու զգայունակություն զարգացնելը, հանգստության ու ներդաշնակության ձգտելը: Անբարենպաստ է ամուսնություն կնքելը, ճամփորդելը, խելամիտ ու ռացիոնալ լինելու մասին մոռանալը: Կարող եք դիետա սկսել: 




Այսօր արևային 17-րդ օրն է: Արեգակը Աղեղնավորի նշանի տակ է: Սա հզոր, լուրջ ու քննադատական օր է: Վախերից ազատվելու, արդարությունը պաշտպանելու օր է: Խորհուրդ է տրվում շուտ արթնանալ, սովորել, կարևոր փաստաթղթեր ստորագրել: Բառերի հետ զգույշ եղեք: Խորհուրդ չի տրվում գործեր պլանավորել ու ավարտին հասցնել, ուտեստներ պատրաստել: Ամուսնություն կնքելն էլ ցանկալի չէ: Լավ նշան է երազներ չտեսնելը: Շատ մի քնեք:



 
Просмотров: 44 | Добавил: Moder-003 | Рейтинг: 0.0/0
Copyright © 2014 MEGANEWS. Design created by ATHEMES