Главная » 2018 » Դեկտեմբեր » 2 » Դեկտեմբերի 3-ի լուսնային-արևային աստղագուշակը
21:00
Դեկտեմբերի 3-ի լուսնային-արևային աստղագուշակը

Դեկտեմբերի 3-ը կիսում են լուսնային 25-րդ ու 26-րդ օրերը: Լուսինը Կշեռքի նշանի տակ է, իսկ 22:54-ից՝ Կարիճի:
 

Լուսնային 25-րդ օրը, որը ձգվում է մինչև 03:23-ը, միայնության, կենտրոնացվածության ու երևակայության շրջան է: Բարենպաստ է ներհայեցողություն ու զգայունակություն զարգացնելը, հանգստության ու ներդաշնակության ձգտելը: Անբարենպաստ է ամուսնություն կնքելը, ճամփորդելը, խելամիտ ու ռացիոնալ լինելու մասին մոռանալը: Կարող եք դիետա սկսել:
 

Լուսնային 26-րդ օրը, որը սկսվում է 03:23-ից, վտանգավոր օր է: Մարդիկ վիճում են, ձանձրանում, ժամանակ են ծախսում դատարկ զրույցների վրա: Հենց այս օրը մարդը կարող է ծախսել իր ողջ էներգիան: Բարենպաստ է ձգտել կյանքի ճանաչողությանը, իրատեսական գնահատականներ տալ իրավիճակին, հանել բոլոր դիմակները: Խորհուրդ չի տրվում գերծանրաբեռնվել, աշխատել չստուգված նյութի հետ, հանդիպումներ նշանակել, առանց հանգստանալու շատ աշխատել: 




Այսօր արևային 18-րդ օրն է: Արեգակը Աղեղնավորի նշանի տակ է: Սա բարության օր է, թեթև ու ուրախ, համարյա տոն: Խորհուրդ է տրվում լինել հասարակության մեջ, հանգստանալ, կերակուր պատրաստել, տոնել, գինի խմել: Նվերներ կստանաք, բայց գնումներ անելուց խուսափեք: Օրը լավն է դատական որոշումների համար: Առողջությունն ամրապնդելու ու բուժման օր է: Այսօր կնքված ամուսնությունը կարող է կարճ կյանք ունենալ: Նախապատվությունը տվեք թեթև սննդին ու կաթնամթերքին: Խորհուրդ է տրվում ուտել հաճախ ու քիչ-քիչ:



 
Просмотров: 234 | Добавил: Moder-003 | Рейтинг: 0.0/0
Copyright © 2014 MEGANEWS. Design created by ATHEMES