Главная » 2018 » Դեկտեմբեր » 3 » Դեկտեմբերի 4-ի լուսնային-արևային աստղագուշակը
21:00
Դեկտեմբերի 4-ի լուսնային-արևային աստղագուշակը

Դեկտեմբերի 4-ը կիսում են լուսնային 26-րդ ու 27-րդ օրերը։ Լուսինը Կարիճի նշանի տակ է։
 

Լուսնային 26-րդ օրը, որը ձգվում է մինչև 04։42, վտանգավոր օր է։ Մարդիկ վիճում են, ձանձրանում, ժամանակը ու էներգիան վատնում են դատարկ զրույցների վրա։ Հենց այս օրը մարդը կարող է ծախսել իր պահուստային էներգիան։ Խորհուրդ է տրվում ձգտել կյանքի ճանաչողությանը, իրատեսական գնահատական տալ իրավիճակին, հանել դիմակները։ Անբարենպաստ է գերլարվելը, ինչպես նաև չստուգված նյութի հետ աշխատելը, հանդիպումներ նշանակելն ու առանց հանգստանալու շատ աշխատելը։
 

Լուսնային 27-րդ օրը, որը սկսվում է 04։42-ից, կապված է ջրի ու ծովային ճամփորդությունների հետ։ Սա գիտելիքներ ու ունակություններ ձեռք բերելու օր է։ Բարենպաստ է հանգստանալը, ինքնահայեցմամբ զբաղվելը, մեդիտացիա անելը, բնության մեջ լինելն ու ծովային ճամփորդությունների մեկնելը։ Անբարենպաստ է բիզնեսով զբաղվելն ու նոր գործեր սկսելը։ Օգտակար կլինեն նյարդային լարվածությունը թոթափել օգնող պրոցեդուրաները։




Այսօր արևային 19-րդ օրն է։ Արեգակը Աղեղնավորի նշանի տակ է։ Սա մեղքերը քավելու, սխալներն ուղղելու օր է։ Օրվա ցանկացած վատ արարք վատ անդրադարձ կունենա սերունդների վրա։ Խորհուրդ է տրվում ներել վիրավորանքները։ Խուսափեք խոստումներ տալուց ու պլաններ կազմելուց, գործեր մի սկսեք, մի մերժեք մարդկանց խնդրանքները։ Նախապատվությունը տվեք թեթև սննդին։ Կշիռ կունենան այն երազները, որոնք կտեսնեք առավոտյան մոտ։ Երազում մահացած նախնիներին կամ սրբերի տեսնելը օգնության ու պաշտպանության նշան է։



Просмотров: 233 | Добавил: Moder-003 | Рейтинг: 0.0/0
Copyright © 2014 MEGANEWS. Design created by ATHEMES